Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հակոբ Մեղապարտ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

XVI դարում հայ  մշակութային   կյանքի  մեջ ամենախոշոր իրադարձությունը՝ հայկական  տպագրության  սկզբնավորոuմը   կապված է Հակոբ  Մեղապարտի  անվան հետ։

Մինչև XIX դարի վերջո Հակոբի անունը մոռացության մեջ էր։ Թեև հայ առաջին տպագրիչի հրատարակություններից երկուսը՝ «Աղթարքը» և. «Ոuրբաթագիրքը» 1860-ական թվականներից ծանոթ էին հայ բանասիրությանը, բայց անհայտ էր նրանց տպագրու­թյան նույնիսկ մոտավոր թվականը, անհնար էր որոշել նրանց հրaտարակման վայրը և ոչ ոք չգիտեր տպագրիչի անունը։ 1889 և 1890՝ թվականներին հայտնաբերվեցին «Աղթարքի» և «Ուրբաթագրքի» տառերով ու զարդերով տպագրված երկու այլ գրքեր՝ մի «Պարզա­տումար» (տոմարացոլյցյ) և մի «Տաղարան»։ «Պարզատումարում»՛ օրացուցային առաջին տարին 1512-ն էր, որ նշանակում էր, թե գիրքը  տպագրվել է կա՛մ այդ թվականին և կամ ամենաշատը մեկ տարի ետ, գուցե և՝ առաջ։

Իսկ  հայ հնագույն   գրքերի   հրատարակության   վայրը  ու  տպա­գրիչի անունը հայտնի դարձան միայն  1892 թվականին, երբ Երուսաղեմում  հայտնաբերվեց   արդեն   ծանոթ  չորս   գրքերի   տառերով տպագրված մի «Պատարագատետր»։                                

Ի տարբերություն նախորդների, այս գիրքը վերջում ուներ փոքր հիշատակարան՝ հրատարակության վայրի, թվականի և տպագրիչի նշումով։ Առաջին հայ տպագրիչի ձեռքով կազմված այդ շատ հակիրճ հիշատակարանը դարձավ նրան մոռացությունից հա­նող և նրա գործի շուրջը եղած խավարն աստիճանաբար ցրող ա՛ռաջին ճառագայթը։

«Գրեցալ սուրբ տառս ի ՋԿԲ, ի աստվածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է  Վենետիկ՝ Ֆռանկըստեան,  ձեռամբ  մեղապարտ  Յակոբին.   Ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ» («Այս սուրբ գիրքը գրվեց 962 ( = 1513)֊ին Վենեժ աստվածապահ քաղաքում,, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, մեղապարտ Հակոբի ձեռքով։ Ով որ կարդա, թող մեղքերիս թողություն խնդրի աստծուց»։

Այսպիսով, ասպարեզում կային հայ հնագույն հինգ հրատա­րակություններ, որոնցից մեկն ուներ հիշատակարան։ Գրքերի վեր­ջում կար նաև խաչաձև տպարանանիշ՝ հապավում նշանակող չորս լատիներեն տառերով՝ D. I. Z. A:  Այդքան էր պահպանվել հայ առաջին տպագրիչի կյանքի ու գործի վերաբերյալ, և դրա հիման վրա պետք է մոռացությունից լույս աշխարհ հանվեին նրան վե­րաբերող այլ մանրամասնություններ։

Համառ որոնումներ սկսվեցին դիվանատներում, ձեռագրերի  հիշատակարաններում, վենետիկյան հին հրատարակությունները ներկայացնող գրացուցակներում և այլն։ Արվեցին տարբեր, միմ­յանց հակասող ենթադրություններ։

Բանասիրական առաջին որոնումների մեջ եղած վրիպումները,, հակառակ կարծիքների բախումները ուսումնասիրողներին մղեցին դեպի իսկությանը մոտենալու ճիշտ ուղիներ, և ուսումնասիրու­թյունները որոշակի արդյունք տվեցին։ Հատկապես պարզ դարձավ,, որ Հակոբ Մեղապարտի ու նրա գործի վերաբերյալ ամենաասհավաստի տեղեկությունները կարելի է ստանալ նրա հրատարակած գրքերի և թողած հիշատակարանի մանրակրկիտ ուսումնասիրություն­ներից՝ XVI—XVII դդ. հայկական տպագրության այլ փաստերի հաշվառմամբ։

Պարզվեց, օրինակ, որ Հակոբի հրատարակած գրքերի խմբագրական –սրբագրական աշխատանքը գրագետ է արված, երբեմն՛ավելի, քան նրան հաջորդող տպագրիչների Աբգար Թոխաթեցու. և Հովհաննես Տերզնցու հրատարակություններինը. իսկ այս երկուսը ժամանակի առավել կրթված մարդկանցից էին։ Սրանից հաս­կանալի դարձավ, որ հայերեն հնագույն գրքերի տպագրիչը նույն­պես եղել է ժամանակի գրագետ ու կիրթ մարդկանցից, հին խոս­քով ասած  «բանի սպասավոր»։

Հնատիպ գրքերի հիշատակարաններում կարդում ենք՝ «արդեամբք և գոյիւք», «ծախիւք», «արդեամբ և ծախիւք» և այլն այ­սինչ մեծահարուստի։ Վաճառականները տպագրիչներին դրամ էին  տրամադրում, պատվերներ  տալիս,  նույնիսկ  տպարան  գնում  կամ հիմնադրում,  բայց   տպագրական   որևէ  աշխատանքով  չէին   զբաղ­վում։

Հիշատակարաններում  հայ  հին  տպագրիչներն  իրենց  մասին գրում   էին՝   «կազմեցալ   գիրս»,   «գրեցաւ»,   «շինեցաւ»,   «աւարտեցաւ»   և   այլն   «ձեռամբ»   այսինչի։   Հին   ձեռագիր   մատյաններում գրվող  հիշատակարանների  սովորույթով     տպագրիչները  նույնպես իրենց անվան հիշատակումից առաջ դնում էին որևէ նվաստացնող մակդիր՝   տրուպ,   մեղա պարտ,   անարժամ   և   այլն   ու  ընթերցողին ինդրում աղոթել իրենց հոգու համար։  Այս տեսակետից հայ առա­ջին  տպագրիչի  հակիրճ հիշատակարանը  կարելի  է  դասական  հա­մարել, նախ նա որոշակի նշել է, որ ինքն է տպագրիչը («գրեցավ... .ձեռամբ»),   ապա,   ըստ   ավանդույթի,   իր     անունից   առաջ   դրել   է .նվաստացնող մակդիրը (մեղապարտ), որը հետո դարձավ նրա մա­կանունը,   խնդրել   է   ընթերցողներին   աղոթել   իր   համար   և   նշել   է հրատարակության վայրն ու թվականը։  Միայն մի շարք ուրիշ հին .տպագրիչների համեմատ Հակոբը ավելի քչախոս է եղել, մյուսները երբեմն հիշել են նաև իրենց որտեղացի լինելը, հարազատների անունները,   օտարության   մեջ   կրած  դժվարությունները,   դրամական օգնություն ցույց տվող վաճառականների անունները և այլն, առա­ջին  տպագրիչը  այդ ամենի  մասին  գերադասել  է լռել։

Հակոբի հրատարակած գրքերին դրոշմված տպարանանիշի տառերը մի քանի կերպ են վերծանվել, ամենահավանականը Կ. Բասմաջյանինն   է.   D.-Dei servus  (Աստծո   ծառա),   I (Հակոբ),  Z-Zanni (Ծաննի /յան/ կամ Հովհաննես/յան/, A-Armenius (հայ)։ Հավանական է նաև Բասմաջյանի այն պնդումը, ըստ որի Հակոբը եղել է իտալաբնակ կաթոլիկ հայերից (հայտնի է եղել իտալաբնակ հայ գերդաստան Ծաննի /յան/ ազգանունով)։ XVI դարի Իտալիայում մի հայ մարդու համար հայերեն տառեր ձուլելը և գրքեր տպագրելը մեծ արգելքների հետ կարող էր կապ­ված չլինել,   եթե  նա  տեղացի  և  հռոմեադավան  լիներ։

Իտալիայի բոլոր քաղաքներից կաթոլիկական գրաքննությունը .ամենից ավելի մեղմ էր Վենետիկի հանրապետությունում։ Դրա ապացոլյցներից մեկն էլ այն է, որ Վենետիկը XVI դ. սկզբներին ,իր շուրջ 50 տպարաններով դարձել էր Իտալիայի, նաև ամբողջ Եվրոպայի ամենատպարանաշատ քաղաքը։ Եվ այնուամենայնիվ, Վենետիկում էլ էր գործում Վատիկանի այն օրենքը, ըստ որի Իտալիայում ոչ մի օտարերկրացի և այլադավան գրքեր տպագրելու

իրավունք չուներ։  Այդպիսի իրավունք ունեին և նրանից կարող էին օգտվել Վենետիկի հայազգի հպատակները։

Հակոբ Մեղապարտը, մի գրագետ հոգևորական, Վենետիկում տպագրություն կարող էր սկսել այնտեղ իջևանող հայ վաճառա­կանների նյութական օժանդակությամբ, ինչպես սովորաբար արել են հայ հին տպագրիչները։ Տառեր ձուլելու և տպարան հիմնելու համար բավական գումար էր պահանջվում։ Իսկ որ Հակոբը սեփա­կան տպարանում է իր գրքերը տպագրել և ոչ թե իտալական որևէ տպարանատիրոջ, երևում է այդ գրքերի մի շարք հատկանիշներից։ Նախ ուշադրություն են գրավում Հակոբի գրքերի մամուլանիշերը՝ (մամուլների համարակալումը), որոնք հայերեն տառեր են. Հայ հնատիպ գրքերի մեջ օրինաչափորեն լատինատառ մամուլանիշեր են կրում օտարազգիների տպարաններում (թեկուզ հայ վարպետի կամ սրբագրիչի օգնությամբ) տպագրված բոլոր գրքերը, իսկ հայ­կական տպարաններում լույս ընծայված գրքերը հայատառ մա­մուլանիշեր ունեն։ Հակոբի անունով վերծանվող տպարանանիշը  ևս նրա սեփական տպարանի գոյությունն է վկայում։ Այդ նշանը՛ չի գտնվել վենետիկյան տպարաններին վերաբերող տեղեկատունե­րում, որ նշանակում է, թե տպարանը չի հրաաարակել լատինա­տառ կամ հունատառ գրքեր (որպիսիք հրատարակող տպարաններն՝ են նշված տեղեկատուներում) և միայն հայերեն գրքերէ լույս ըն­ծայել։.

Հակոբի գրքերն ունեն նաև տպագրական որոշ ինքնօրինակ հատկանիշներ, նկատվում է, օրինակ, որ հայ տպագրիչը ջանքեր է թափել, որ իր հրատարակությունները նմանվեն գրչագիր մատ­յանների: Տպագիր գիրքը իբրև ձեռագիր ներկայացնելը XVI դ.. "եզբների եվրոպացի տպագրիչներին գրեթե չէր զբաղեցնում, տպա­գիր գրքերը Եվրոպայում արդեն տարածված էին ու հարգի։ Մինչդեռ հայ ընթերցողների շրջաններում հայատառ ոչ գրչագիր, տպա­գրված մատյանը այն ժամանակ շատ անսովոր պիտի թվար, օրի­նակ, կարող էր մեղք համարվել «Պատարագատետրի» նման գիրքը «ստամպա»յով բազմացնելը։ Եվ հայ առաջին տպագրիչը բավա­կան աշխատել է, որպեսզի իր հրատարակած գրքերը ձեռագրի՝ նմանվեն։ Նախ՝ ձուլելու համար նա ընտրել է առաջին իսկ հայացքից ձեռագրի շատ նմանվող տառանմուշներ։ Ապա ձուլել է տվել ընդամենը երկու տեսակ տառեր՝ խոշոր (12 կետաչափի) բոլորգիր՝ հիմնական շարվածքի համար և գլխագրեր՝ պարբերու­թյուններ,   նախադասություններ   սկսելու,     ինչպես   և   երբեմն   իբրև. թվանշաններ գործածելու համար։ Ավելի կարևոր է այն, որ բնագրի .հիմնական շարվածքի համար նախատեսված ամեն մի փոքրատա­ռից ոչ թե մեկ նմուշ է պատվիրել, այլ միքանի (երբեմն՝ 4—5 .նմուշ՝ իրարից մասամբ տարբերվող, այդպես իրարից տարբերվող մի քանի ա. է ձուլել տվել, մի քանի բ,  գ և այլն)։ Այդպիսի տառերով կատարված տպագրությունը ավելի է նմանվել ձեռագրի, նույն տողի մեջ, նույն էջում միևնույն տառերի բացարձակ նույնաձևու­թյունը   կխախտեր   ձեռագրի   տպավորությունը   (ամենամշակված ձեռագրում անգամ նույն տառերը բացարձակորեն նույնաձև չեն լինում)։

Հակոբ  Մեղապարտը  հին  գրչագրերի  օրինակով իր     գրքերում օգտագործել է նաև ծաղկագրեր, զարդեր։ Տպագրությունը կատարել է երկգույն՝ հիմնականը սև, տեղ-տեղ՝ կարմիր։ Ընդհանրապես նկատվում է, որ Հակոբը լրջորեն հոգացել է, որ իր ձեռագրանման  գրքերը լինեն  զարդարուն,  հրապուրիչ։  Նա իր ունեցած չորս գեղեցիկ զարդերը (արաբեսկ ոճի) փոխեփոխ օգտագործել է գրքե­րի շարվածքի տարբեր մասերում՝ մերթ սև, մերթ կարմրաներկ դրոշմվածքներով։   Բացի  դրանից, Հակոբի  հրատարակած   գրքերում կան 24 փայտափորագիր շրջանակ-զարդեր, որոնք օգտագործված են յուրաքանչյուր էջի վերևում՝ էջախորագրերի համար (էջախորա­գրերը շարված են այդ զարդ-շրջանակների մեջ)։ Հետաքրքրականն

այն է, որ 24 զարդ-շրջանակները միմյանցից տարբեր են իրենց ձևերի մանրամասներով, իսկ ընդհանուր ոճի տեսակետից երեք խմբի են բաժանվում։

Ամենից շքեղ է զարդարված «Տաղարանը», որտեղ չորս մեծ .զարդերի երկգույն օգտագործումն ամենից ավելի շատ է։ Եվ առ­հասարակ «Տաղարանը» տպագրական արվեստի տեսակետից Հակոբ Մեղապարտի լավագույն հրատարակությունն է. դրա պատ­ճառներից է, թերևս, այն, որ այդ գիրքը Հակոբի տպարանի վերջին արտադրանքն է. մյուսներից հետո է լույս տեսել, ամենավերջինը, .երբ տպագրիչը հավանաբար ավելի շատ տպագրական փորձ է ունեցել: Բացի դրանից, տպագրիչը երևի այն կարծիքին է եղել, որ գեղարվեստական գիրքը, երգերի ժողովածուն տեսքով էլ ավելի գե­՛ղեցիկ պետք է լինի։

Հակոբ Մեղապարտի գրքերում կան նաև պատկերներ, որոնք հայ գրքային տպագիր գծանկարչության առաջնեկներն են։ Առհա­սարակ  հայկական  այս  հնագույն  հրատարակությունները  մեծ  հետաքրքրություն ունեն  Հայ   գրքի  ձևավորման   պատմության   համար:

Ինչպես ասացինք, Հակոբի հրատարակություններից մեզ են հասել հինգը։ Բայց կա նաև վկայություն մի վեցերորդ գրքի վերա­բերյալ։ Երբ արդեն հայտնի էին բոլոր 5 գրքերը։ 1906 թ. Կ. Պոլսի «Բյոuզանդիոն» օրաթերթում (N2963) Կ. Գաբիկյանը հայտնեց, թե ինքը Հակոբի գրքերի տառերով տպված մի «Սաղմոսարան» է տեսել Աեբաստիայում։

Պետք է նկատել, որ XVI և XVII դարերի բոլոր հայ տպագրիչ­ները կաթոլիկական երկրներում իրենց տպագրական աշխատան­քը սկսել են «Սաղմոսարան» լույս ընծայելով. այդ կերպ են վար­վել Աբգար Դպիրն ու Տերղնցին, երեք Հովհաննեսները՝ Քարմատանենց, Անկյուրացի, Ջուղայեցի և այլն։ նոր Ջոլղայում և Էջմիածնում էլ հայ տպագրիչները  առաջինը «Սաղմոսարան»  են տպագրել։

Նսույնը պետք է արած լինի նաև Հակոբ Մեղապարտը, բայց հավանաբար առաջին տպագրությունը առանձնապես հաջող չի եղել, թերևս թուղթն էլ ամուր չի եղել, և նրանից մինչև մեր օրերը միայն Գաբիկյանի տեսածն էր պահպնվել, ու այն էլ առայժմ ան­հետացած է։

Այժմ բանասիրական մանրակրկիտ համեմատություններով ստույգ պարզված է նաև Հակոբ Մեղապարտի՝ մեզ հասած հրատա­րակությունների տպագրման հաջորդականությունը (1512—1513 թթ.). 1. «Ուրբաթագիրք», 2. «Պատարագատետր», 3. «Աղթարք», 4. «Պարզատումար», 5. «Տաղարան»։ «Սաղմոսարանը», ինչպես ասվեց, կարող էր միայն ամենաառաջինը տպագրված լինել։ Ար­դյոք որևէ այլ գիրք կամ գրքեր էլ տպագրե՛լ է Հակոբը, որ մեզ չեն  հասել,   Այս հարցին   ստույգ պատասխանել հնարավոր չէ։

Դատելով Հակոբ Մեղապարտի հրատարակությունների բովան­դակությունից՝ կարող ենք ասել, որ նա տեղյակ է եղել, թե իր ժա­մանակ հայության մեջ ինչպիսի գրքերի պահանջ է եղել։ Նրա տպագրած գրքերը իբրև ձեռագիր մատյաններ շատ տարածված են եղել միջնադարյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ Ընտրությունը կատարված է այնպես, որ հայերեն առաջին  հրատարակոլթյունների մեջ կան և՛ աշխարհիկ, և՛ եկեղեցական գրքեր, այսպես, «Պատարագատետրն» ու «Սաղմոսարանը» կրոնական֊ եկեղեցական գրքեր են. առաջինը պատարագի,արարողության կա­նոնագիրք ՝, մյուսը՝ կրոնական գիրք լինելուց բացի ծառայել է նաև իբրև  մայրենի  լեզվի   դասագիրք,   ինչպես   և   ընդհանրապես   եղել   է՝ շատ    ընթերցվող    գրքերից։

«Ուրբաթադիրքը» և «Աղթարքը» հիմնականում աշխարհիկ գրքեր են: Առաջինը բժշկական է. նրա մի զգալի մասը, որ կոչ­վում է «Կիպրիանռսի բժշկարան», իր մեջ պարունակում է միջնա­դարյան հեքիմության և բժշկության մի շարք հանձնարարականներ: «Աղթարքի» մեջ նույնպես կան բժշկական խորհարգներ, ինչպես և միջնադարում շատ տարածված աստղագուշակություն։ Հակոբ Մե­ղապարտի հրատարակած այս գրքերի հիշյալ հատվածները այսօր ունեն ազգագրական - բան ահյուսական արժեք. գուշակությունների ու կախարդանքների զգալի մասը ժողովրդական ծագում ունի, և այսօր ուշագրավ է հայ ժողովրդի կամ նրա որոշ մասի միջնա­դարյան սովորությունները, կենցաղը պարզելոլ տեսանկյունից։ «Պարզատումարն», ինչպես ասվեց, զգալի մասով մի շարք տարի­ների օրացույց է՝ եկեղեցական տոների նշումով, այսինքն կես աշ­խարհիկ է, կես եկեղեցական։ Այս երեք գրքերը առօրյա օգտա­գործման համար են նախատեսված, դրանք միջնադարում գործած­վել են թե՛ աշխարհականների և թե հոգևորականների կողմից։ Ըստ երևույթին, այդ գրքերի հրատարակման գործում ինչ-որ դեր խա­ղացել են նաև վաճառականները, որոնց ցույց տված նյութական օժանդակությունը   տալիս   էր  նաև   պատվերի  իրավունք։

«Տաղարանը» զուտ գեղարվեստական դիրք է, այն աշխարհիկ և՛ հոգևոր երգերի մի ժողովածու է, որ ամփոփում է Գրիգոր Նա­րեկացու, Ներսես Շնորհալոլ, Ֆրիկի, Հովհաննես  Թլկոլրանցու, Մկրտիչ Նաղաշի և այլոց չափածո երկերը։ Ընդ որում, այս տաղա­րանում տպագրված որոշ տաղեր բնագրային սկզբնապատկերների տեսակետից այժմ մեծ արժեք ունեն։ Տաղարանում տպագրված ներսես Շնորհալու հանելուկները, Ֆրիկի, Թլկոլրանցու և Նաղաշի բանաստեղծությունները գրված են միջին հայերենով, այն ժամա­նակ ժողովրդին հասկանալի լեզվով։                                                                            

Մեսրոպատառ առաջին գրքերը հրատարակած տպարանը մեկ երկու տարվա կարճ կյանք է ունեցել, և առայժմ անհայտ է, թե ին­չու է Հակոբ Մեղապարտը դադարեցրել իր տպագրական աշխա­տանքը։ Այդպես, մինչև օրս շատ բան հանելուկային է մնում Հա­կոբ Մեղապարտի՝ միջնադարի այդ խոշոր հայ գործչի կյանքի ու աշխատանքի մասին, իսկ ինչ վերաբերում է նրա գործի պատ­մական արժեքին, ապա այն այսօր ակնհայտ է։

Փաստերն ասում են,  որ երկրորդ հայ տպագրիչը՝ Աբգար Թոխաթեցին, իր հրատարակչական աշխատանքն սկսելիս, ձեռքի տակ է ունեցել Հակոբի հրատարակությունների և  օգտվել նրանցից։ Օրի­նակ, Աբգարի տպատառերը նույնպես ձեռագրի ձև ունեն, և դրա պատճառը պետք է լինի Հակոբի ձեռագրակերպ հրատարակություն ների ազդեցությունը։

Աբգար Թոխաթեցու օգտագործած զարդագրերն էլ պատրաստված են Հակոբ Մեղապարտի զարդագրերի ոճով։ Հայկական  ձեռագրերում եղած բազմաթիվ, ամենատարբեր ոճի զարդագրերից Ար­գարը պատրաստել է տվել  այնպիսի ոճի զարդագրեր, որպիսիք հիսուն տարի առաշ օգտագործել էր առաջին տպագրիչը։ նույնիսկ տպագրելու Համար ընտրված բնագրերը հիշեցնում են Հակոբ Մե­ղապարտի ընտրությունը: Աբգարը նույնպես տպագրել Է՝ «Պատարագատետր», «Տաղարան», «Պարզատումար)), ) «Սաղմոսարան»։ ճիշտ Է, երկրորդ տպագրիչը դրանց ավելացրել է նա էլ «ժամա­գիրք»,   «Տօնացույց»,   «Մաշտոց»,   «Քերականութիւն»։

Ամենից ուշագրավն այն է, որ Արդար Թոխաթեցին իր առաջին՛ փորձնական հրատարակության մեջ՝ մեկ էջի վրա տպագրված օրացույցի հիշատակարանում ակնարկել է նախորդ, տպագրիչի գործի մասին։ Հիշատակարանում կարգում ենք՝ «թուին ՌԺԴ ( = 1565) շինեցօ  նոր գիրս հայոց», նշանակում է, որ Արդարին ծանոթ է եղել /՚այ"ց Հին ԳԻՐԸ՝ մեսրոպատառ առաջին տպագրությունը, այսինքն՝ նա ունեցել է ձեռքի տակ Հակոբի տպագրած գրքերից։ Հայտնի է, որ Միքայել Սե բաստացի կաթոդիկոսի հատուկ հանձնարարակա­նով 1562 թ. մեկնելով Հռոմ՝ Աբգար Դպիրը բավական երկար ժա­մանակ մնացել է Վենետիկում, ապա Հռոմում լինելուց հետո նորից եկել Վենետիկ և այստեղ աշխատել 1565—66 թվականներին։ Ենթադրություն կա, որ նա Վենետիկում փնտրել է Հակոբ Մեղապարտի տպատաոեբը։ Գուցե և Աբգարը այդ տպատառերը գտել է որևէ իտալացու մոտ, բայց ինչ-ինչ պատճառով չի գնել և պատ­րաստել է տվել («շինեց») իր նոր հայոց գիրը։

Աբգար Թոխաթեցու տպագրական աշխատանքը անմիջականորեն շարունակեց նրա որդի սուլթանշահը՝ Հովհաննես Տերզնցու հետ, և XVI դարի հայ տպագրիչների գրահրատարակչական գործու­նեությունը մեկը մյուսի շարունակությունը եղավ, մեկը մյուսի հետ՛ առնչված, իսկ ամբողջությամբ՝ հաջորդ դարերի հայկական տպա­գրության ակունքը։

Ռուս ականավոր գրքագետ-պատմաբան,Ալեքսեյ Աիդորովի տեսակետի համաձայն, Հակոբ Մեղա­պարտի գրքերը հասել են Մոսկվա, և ռուս առաջին տպագրիչ Իվան– Ֆեոդորովը իր տպագրական աշխատանքի ժամանակ ծանոթ է եղել այդ գրքերին (կամ նրանցից որևէ մեկին), հատկապես օգտվել է նրանցում եղած զարդերից։ Առհասարակ ռուսական վաղ շրջանի գրքերի մեջ արաբեսկ ոճի զարդերի օգտագործումը գիտնականը կապում է Հակոբ Մեղապարտի տպագրության հետ։

Հակոբ Մեղապարտի գործի մեծությունը հասկանալու համար, անհրաժեշտ է հիշել նրա ապրած ծանր ժամանակները։ XVI դ, սկզբներին, Հայաստանը՝ բաժանված Թուրքիայի և Պարսկաստանի միջև, մեծ պատերազմների լարված նախօրյակն էր ապրում։ Պե­տականությունից վաղուց զրկված հայ ժողովրդի համար ազգա­պահպանության կարևոր գործոն էր մեսրոպյան գիրն ու գրակա­նությունը։   Հայ  գրչությունը     բավական  տոկոլն   էր   և  միջնադարի ամբողջ ընթացքում ձեռագիր ընդօրինակությամբ պահպանեց սահակ-մեսրոպյան դպրությունը։ Սակայն երբ Եվրոպայում տպա­գրությունը սկսեց արագորեն տարածվել, և պարզ դարձավ, որ դա գրքեր բազմացնելու շատ ավելի արդյունավետ միջոց է, քան գր­չությունը, հայ մտավորականները սկսեցին ուղիներ որոնել այն ազգային նպատակների համար օգտագործելու։ Իրոք, տպագրու­թյան շնորհիվ մեսրոպատառ դիրքը բազմացնելու մեծ հեռանկար­ներ էին բացվում։ Հայաստանում այն օրերին տպարան հիմնելն անհնար էր, և՛ քաղաքական տարափոխիկ վիճակը, է՛ երկրի ծայ­րահեղ հետամնացությունը դրա հնարավորությունը՛ չէին ընձեռում։ Հայերը փորձում են տպարաններ հիմնել Եվրոպայում. դրան մե­ծապես կարող էին նպաստել եվրոպական քաղաքներում եղած հայկական համայնքները և նրանց հետ մշաապես կապված հայ վաճառկանոլթյունը։ Պատմությանը հայտնի են մի շարք դեպ­քեր, երթ եվրոպական քաղաքներում XVI—XVII դարերում հայերը տպարաններ են հիմնել և լույս ընծայած գրքերը առաքել Հայաս­տան ու հայկական այլ կենտրոններ։

Հայ գրատպության հիմնադրումը Հայաստանի համար շատ ՝ ծանր այն ժամանակներում բացառիկ նշանակություն ունեցող երևույթ էր։ Պետականություն ունեցող շատ ազգեր, այդ թվում Հա­յաստանը նվաճողները, ինչպես և հայերի մնացած բո/որ հարն– վանները սեփական տպագրություն հիմնելու փորձ անգամ չարե­ցին այն ժամանակներում և տպագրություն ունեցան շատ ավելի ուշ։

Հայոց գրավոր մշակույթի համար բավական ամուլ XVI դարում հանդես եկած հայ առաջին տպագրիչը սահակ-մեսրոպյան դպրության զարգացման նոր ու հզոր հենարան   և ազդակ տվեց։ Դարեր շարունակ իր դերը պատվով կատարած գրչությունը պատ­մական զարգացման բերումով այլևս անզոր էր մենակ առաջ տա­նելու հայ մատենագրական ամբողջ մշակույթը։ Հակոբ տպագրի­չի արմատավորած գործը նախ այդ ծանրության մի մասն իր վրա վերցրեց՝ կողք-կողքի քայլելով դեռևս կենսունակ գրչության հետ, ապա ծանրությունն ամբողջովին առավ իր ուսերին։

Հակոբ Մեղապարտի հիմնադրած հայկական տպագրությունը երկուսուկես դար օտար երկրներում զարգանալուց հետո 1771 թ. Սիմեոն Երևանցու ջանքերով ոտք դրեց հայրենի հողի վրա, երբ Էջմիածնում սկսեց աշխատել Հայաստանի առաջին տպագրական հաստոցը։ Այսօր ունենք տպագիր հարուստ գրականություն, որն ընդգրկում է հայ ժողովրդի հարուստ մշակույթի մեեծագույն մասը: Եվ այդ տպագրության ռահվիրան Հակոբ Մեղախպարտն է:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300106
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52