Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գրիգոր Նարեկացի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Միջնադարյան հայ գրականության մեջ նոր դարագլուխ  բացվում է մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու (951-—1003) ստեղծագործությամբ:
         Գրիգոր Նարեկացին ծնվել Է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Նրա Կյանքը փոքր հասակից կապված է Ռշտանյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և Նարեկացի կոչումը։ Հոգևոր պետերին այնքան անհանգստություն պաաճառած վանքի վանահայրն էր իր մոր հորեղբայր, ժամանակի հայտնի գիտնական ու փիլիսոփա Անանիա Նարեկացին։
         Հնագույն ձեոագիր կենսագրականներում և բանաստեղծի գոր­ծերում   եղած   ինքնակենսագրական   բնույթի   հիշատակություններում  նրա   կյանքի   մասին   պահպանվել  են   թեպետ   ոչ  շատ,    բայց միանգամայն   հավաստի   տեղեկություններ։   Նրա   ուսումնառությունրը  անցել է վանքի   X դարում շատ հռչակված  դպրոցում։  Յուրացնելով  դպրոցի    մատենադարանում    գտնվող   թարգմանական    թե  ինքնուրույն   մեծ  թվով  կրոնափիլիսոփայական   ձեոագիր   գրակա­նությունը, Նարեկացին ինքը հետագայում դաոնում է դարի առաջավոր ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Նարեկացու վանական  կյանքը թեպետ հարուստ չէ բազմազան դեպքերով, րայց չի էլ անցել խաղաղ ու հանդարտ   առանց բուռն  ալեկոծումների։   Նարեկացու  ժամանակ,    երբ    գնալով   ուժեղանում էր աշխատավորության պայքարը ֆեոդալականության ու եկեղեցու դեմ, երբ եկեղեցին էլ իր հերթին դաժանորեն հաշիվ էր աեսնամ իր հակառակորդների հետ, շատերն  էին կասկածվում և  մեղադորվում   թոնդրակեցիության     մեշ     ու     ենթարկվում     հալածանքների: Անանիա   Նարեկացին   և   Գրիգոր   Նարեկացին   ես   զերծ  չեն   մնում նման   կասկածներից:  Մասնավորապես  հին   կենսագրականներում
Նարեկացու մասին զգուշավոր ասվում է, որ նա քննադատաբար էր վերաբերվում հոգևորականությանը, դրա համար բիրտ ու տգետ մարդիկ լուր են տարածում, թե աղանդավոր է, ուստի մի վայր են հավաքվում եպիսկոպոսներ ու իշխաններ, ավատներ ա. տանուտերեր, որպեսզի Նարեկացուն հրապարակով հանդիմանեն և ապա պատուհասեն   աքսորելով նրան որպես հերձվածող։
            Մեղ ստույգ  հայտնի չէ,  թե  ինչպես  է  Նարեկացուն  հաջողվել ազատվել իրեն դատելու համար կազմված ատյանից, կամ եթե ներկայացել է, ինչպես է արդարացել– այդ դեպքի շուրջ պահ­պանվել են միայն մի շարք ժողովրդական վիպական երգեր ու լե­գենդներ, որոնց մեջ սրբացված է իրենց տրամադրությունների արտահայտիչ բանաստեղծը և նրա փրկությունը կապված է իբր նրա գործած հրաշքների հետ,
         X դ. առաջին տասնամյակներում Բագրատունի Աշոտ Երկրորդի (Երկաթի) թագավորության փոթորկալից տարիներից հետո, երկի­րը թևակոխում է իր անցյալի պատմության մեշ նախադեպը չունեցող հարյուրամյա խաղաղության մի շրջան։ Այդ տարիներին զարգանում   է   տնտեսական   կյանքը,   ծաղկում   են   բազմաթիվ    ու
բազմամարդ քաղաքներ, որոնք դառնում են արհեստավորական արդյունագործության   և  միջազգային   առևտրի  կենտրոններ։
        Ժողովրդի ստեղծագործական հնարավորությունները իրենց ցայտուն դրսևորումն են ստանում մշակույթի տարբեր բնագավառներում : Առանձնապես բառն վերելք է ապրում հայ ճարտարապե­տությանը։ Ժամանակի պատմիչների գործերում արդեն մեծ տեղ են բռնում ճարտարապետական մոնումենտների ոգեշունչ ու հիա­ցական նկարագրությունները։
        Ժամանակաշրջանի համար բնորոշ է նաև աշխարհիկ պատ­մագրության, գիտությունների ու մյուս արվեստների ղարգացումր։ Քաղաքների զարգացմանը զուգահեռ, ֆեոդալականության դեմ մեծպայքար է ծավալվում գյուղում։ Այնքան էին սրվել դասա­կարգային հակասությունները, որ բանը հաճախ հասնում էր զին­ված ընդհարումների։ Գյուղացիների պայքարը ուղղված էր մա­նավանդ ֆեոդալ բարձրաստիճան հոգևորականության ու վանքերի դեմ, որոնք այն ժամանակ խոշոր հողատերեր էին դարձել։ Նրանք զանազան ճանապարհներով հափշտակում էին ամբողջ գյուղերի հողերը և բռնությամբ ա նզովքի երկյուղով քշում էին գյուղացիներին իրենց դարավոր բնակավայրերից։
Միշնադարի պայմաններում ֆեոդալիզմի դեմ ուղղված գյուղացիական աշխատավորական հեղափոխական պայքարը սովո­րաբար երևան է գալիս կրոնական քողի տակ՝ միստիցիզմի և աղանդավորական շարժումների ձևով, որոնք նախորդում և գա֊ղափարապես նախապատրաստում են զինված ապստամբությունը։ Այդ ժամանակաշրչանում հայ իրականության մեջ լայն տարածում է ստանում թոնդրացեիների աղանդը, որը արմատական բնույթ ուներ։ Շարժման ղեկավարները ժխտում Էին Քրիստոսին, եկեղե­ցին՝ նրա բոլոր խորհուրդներով։ XI դարի փիլիսոփա Գրիգոր Մա­գիստրոսը իր նամակներից մեկում ասում է, որ թոնդրակեցիները իրենց միացողներին «անաստվածություն Էին քարոզում, ինչպես Էպիկուրյանները»։ Այստեղից կարելի Է ենթադրել, որ թոնդրակյան շարժման մեշ եղել են հավանաբար այնպիսի մտածողներ, որոնք ընդհանրապես ժխտել են արարիչ-աստծու գոյության գա­ղափարը։
            Պատմական այսպիսի պայմաններում առաջանում են աշ­խարհիկ տրամադրություններ, որոնց արտահայտիչը հանդիսացավ Գրիգոր Նարեկացին։
Նարեկացուց մնացել են բավական թվով գրվածքներ։ Ինչ որ նրա երկերից հիշատակված են հնագույն կենսագրականներում, բոլորն Էլ հասել են մեզ. դրանց թվում են «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբողներ (նվիրված ս. Խաչին, Աստվա–ծածնին, Առաքյալներին և Հակոբ Մծբնա եպիսկոպոսին), Ապարա­նից խաչի պատմությունը, գանձեր, տաղեր (թվով 25-ից ավելի), «Մատեան ոզբերգութեան» պոեմը, թղթեր ու այլ գործեր: Նրա երկերից լավագույնները տաղերն են և «Ողբերգության մատյան» քնարական մեծ պոեմը։
Տաղերի մեծ մասը իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով կրոնական սխոլաստիկայի և դոգ­մատիզմի կաշկանդիչ շղթաները փշրող քնարերգության առաջին փայլուն նմուշներն են։
         Տաղերը հանդիսանում են X դարում հասարակության մեշ առաշացած հումանիստական տրամադրությունների ավելի քան ցայտուն արտահայտությունը՝ իրական կյանքի ժխտման կրոնա­կան ոգուն հակառակ մարդու մարմնական գեղեցկության, ինչպես և զգացմունքների պատկերումը։ ճիշտ Է, տաղերում մարդու ներ­քին  աշխարհի,   նրա  խոհերի    ու    ապրումների    պատկերները    դեռ այնքան  խորը  չեն,   բայց  հետո  «Ողբերգության  մատյանում»  այն հասնում Է գերօրինակ ուժի և բարձրության։
Մարդու մարմնական գեղեցկության Նարեկացու իդեալը սովո­րաբար մարմնավորում Է Տիրամայրը, սակայն դա շատ դեպքում տաղերի լոկ վերնագրային (որոնց հարազատությունը վիճելի է) նշումներից է երևում։ Բոլոր դեպքերում բանաստեղծության մեշ պատկերվում Է կանացի գեղեցկությունն ընդհանրապես, կոնկրե­տացված տեղական կենցաղային վառ երանգներով.
 
Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ.
Ինչպես երկու փայլակաձև արեգակներ,
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
 
Թափվում էին այտերից՝ վառ
Դափբեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանիս սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
 
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էև նա ախորժալուր ու գեղգեղուն,
Եիևէջներն հյուսում իրար,
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկեթեկին:
 
          Կանացի գեղեցկության այս պատկերը ամեն տեսակետից տարբերվում է շարականներում հաճախ հանդիպող Աստվածամորը վերաբերող նկարագրից։ Նարեկացու մակդիրները և համեմա­տությունները առաջացնում են ոչ թե ինչ-որ վերացական, եթե­րային, անշոշափելի գեղեցկության զգացողություն, այլ՝ միանգա­մայն իրական, տեսանելի գեղեցկության տպավորություն։
          Նարեկացու տաղերը արտացոլում են X դ. հասարակության մեջ առաջացած հումանիստական տրամադրությունները և մտա­ծողությունը նաև մարդուն շրջապատող իրական աշխարհի, հրա­պույրների արժեքավորմամբ։ Գագիկ Արծրունու հանձնարարու­թյամբ Մանվել ճարտարապետի կերտած Ոստանի պալատի և Աղթամարի եկեղեցու ոգեշունչ նկարագրությունները և բուն իսկ այդ եկեղեցու զարդաքանդակները ցույց են տալիս, թե ինչպիսի մեծ չափերով ժամանակաշրջանի մարդիկ արդեն գիտակցում և ընկալում Էին բնության արժեքն ու գեղեցկությունները։
          «Հայտնության»   տաղում   բանաստեղծը   ոգևորված   ողջույն   է տալիս   փարթամորեն   աճած  ծառերին   ծաղիկների,    հորդ աբյուրների ու վտակների կարկաչահոս ջրերին.
 
Ավետիս ծառ-ծաղիկներին
Բողբոջախիտ, սաղարթավետ,
Գեղեցկաթույր, պտուղներով
Ակնահաճո, ախորժահամ,
Զվարթաբույր հոծ-խուռնախիտ
Փթթազարդ վարդերի փունջ շափրակներին,
Որ բացվել են ոսկեճաճանչ թերթիկներով
Ու կանաչել տերևազարդ:
 
            Հումանիստական իդեան հրաշալի մարմնավորում Է ստացել համապատասխան ձևի մեջ։ Նարեկացին ցուցաբերում Է մի զար֊մանալի նրբանկատություն բացահայտելու և պատկերելու բնության ստեղծած գույների գեղագիտական հանդիպադրությունները, որոնց ամենանուրբ երանգներն անգամ չեն վրիպում նրա տեսողությունից; Եթե նկարագրվում են «բողբոջախիտ», «խիտասաղարթ» ծա­ռերը, ապա հպմատարած կանաչ գույնը ավելի Է պայծառանում ակնահաճո քաղցրունակ պտուղների գույնի ընդմիջումով, իսկ եթե խոսքը ծաղիկների մասին է, ապա «տերևախիտ» կանաչության միջից դուրս Է ցայտում փթթած վարդի «ոսկեճաճանչ» գույնը ՝և բնության պոետիկական պատկերը կատարյալ է դառնում :
           Սակայն բնության պաշտամունքի, գեղեցկությունների գովեր­գության ամենացայտոլն արտահայտությունը Նարեկացու «Վար֊դավառի» տաղն է.
 
Գոհար վարդն է շղարշ առել
Արփիական վերհ վարդերից.
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:
 
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
Իսկ ճյուղերն հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր…
 
Ու շուշանն  է լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով.
Արեգնափայլ ոսկի ամպից
Շաղն է ցողում ծաղկունն ամբողջ…
 
           Նարեկացին  լայնորեն   օգտագործել  է  բաղաձայնների  հանգի­տությունը ոտանավորի երաժշտականության համար։  Այդ առումով ամենադասական նմուշներ կարող են համարվել վերև մեջ բերված «Ծննդյան» և «Վարդավառի» տաղերը։ Նարեկացին նման բաղա­ձայններով հարուստ բառերի կուտակմամբ երաժշտականություն յսռաջացնելու հակում է ցուցաբերում։ Այս ուղղությամբ նրա պոե­տիկական արվեստը հասնում է այնպիսի բարձրության, որ մեր շատ նշանավոր բանաստեղծները սովորելով նրանից, չկարողա­ցան գերազանցել նրան։ Նարեկացու բաղաձայնույթները ճիգով չեն արված և ինքնանպատակ չեն: Դրանք բնավ ձևապաշտական բնույթ չունեն և չեն թուլացնում բանաստեղծությունը, այլ, հակա­ռակը, ավելի արտահայտչականություն են տալիս բովանդակու­թյանը՝ հաճախ առաջացնելով բնաձայնական երաժշտական պատ­կերներ։  Օրինակները շատ     են.  ահա  նշանավոր  «Ծննդյան»  տաղի սկիզբը.
 
Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծավալանայր յառաւօտս…
 
/Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ/
 
Այստեղ ընտրված են այնպիսի բառեր, որոնց թողած լսողա­կան տպավորության մեջ իշխում է «ծ» բաղաձայնը։ Նախ շատ բնական են «աչք» բառի վրա դրված «ծով» մակդիրին հաջորդող «ծիծաղախիտ, ծավալանյր»բառերը։ Իսկապես միանգամայն իրական պատկեր է գծվում առավոտյան ծագող արևի շողերով փայլատակող ծովի, որը ավելի տեսանելի է դարձնում աչքերի ար­տակարգ գեղեցկությունը։ Այնուհետև «ծ»–երով հարուստ բառերի նման դասավորությունը ստեղծում է նաև լսողական պատկեր, արդյո՞ք այստեղ չի լսվում առավոտյան հանդարտ ծավալվող ծովի ջրերի մեղմ ծփանքը։ Երաժշտականություն ստեղծելու նպատակով բաղաձայնների օգտագործման դասական օրինակ է նաև «Վարդա֊վառի» տաղը։
         Հայ և համաշխարհային գրականության մեջ Նարեկացին հռչակվել է շատ ավելի իր   հանճարեղ պոեմով,   որը   պատկանում   է   մարդկության   ստեղծած   գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ «Մատյան ողբերգության» պոեմի զարգացման ընթացքը շատ բարդ է ու դժվար ընկալելի։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Նարեկացին միանգամայն տարբերվելով քնարական պոեմների  մյուս հեղինակներից, բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախ­ճանը,  ներքին զարգացման կուռ միասնությունը և ամբողջակա­նությունը։
           Ամենապարզ ու ամենահամառոա ձևով պոեմի, ներքին զար­գացման՝ բանաստեղծի խոհերի, հույզերի ու ապրումների ընթաց­քի մասին կարելի է ասել հետևյալը։ Աստված Նարեկացու համար ամեն տեսակետից կատարելության իդեալն է։ Նա ձգտում է հասնել աստծուն և իր մարդկային բնությունը կատարելապես խառնել ու միացնել նրա էության հետ, և դեռ ավելին, նա գանում է, որ մար­դը կարող է նույնիսկ աստված լինել.
 
Եվ այն, ինչ ասելն ահավոր է,
Գրում եմ այստեղ ես ի հիշատակ երախտիքներիդ,
Կարող ենք լինել մենք աստված նունիսկ՝ շնորհներով ընտիր…
 
         Միջնադարյան պայմաններում մահկանացուի համար, իրոք, ահավոր էր անգամ այդպիսի պատկերացում ունենալը, մի բան, որ դուրս էր եկեղեցական դոգմաների շրջանակներից, բայց Նարեկա­ցու հումանիզմը խիզախում է մարդուն հասցնել մինչև այդ բար­ձունքները։ Եվ ահա սկիզբ են առնում բանաստեղծի ողբերգական ապրումները և տարակույսները, իսկ ինքը կարո՞ղ է միանալ աստ­ծուն, աստված դառնալ, երբ իր մեղքերը անընդհատ աճում են ու գնալով սոսկալի չափերի են հասնում, մինչդեռ դրան հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհը իսպառ մաքուր լինեն ամեն տեսակ ապականությունից ու բացասական գծերից։ Կատարյալ մաքրու­թյան հասնելու համար մարդ պետք է խոստովանի ու անխնա դա­տապարտի իր գործած մեղքերը։ Նարեկացին մի անսահման հիշողությամբ իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատա­պարտում այն բոլոր բացասականը, ինչ նա դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարո­ղացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, մութ խորհուրդների միջից սլանալով, մարդկանց գործած բոլոր հին չարիքներին ինքը նորերն է ավելացրել: Նույնիսկ արարչի դեմ միշտ նենգավոր է գտնվել, ըմբոստացել է նրա դեմ, աստվածամարտ   մտածումներ  է   ունեցել   ու չի  վախեցել   նրա   սպառնալիքնրից:
           Պոեմում շատ անգամ կործանվելու սարսափներին հաջորդում է   փրկվելու   հույսը՝   կապված   «գործած   մեղքերի»    ամենադաժան խոստովանության հետ, բայց միշտ ավելի ու ավելի գերադրական աստիճանի բարձրացված, արտահայտչական առավել ուժեղ ու նոր ձևերի մեջ մարմնավորված։ Այսպես ստեղծվում, է պոեմի արտա­կարգ հուզիչ, հոգեկան դրամատիկ դրություններով հարուստ ընթացքը, որը, սակայն, պետք է ունենար իր ավարտը։ Պոեմը վերջանում է լավատեսության հաղթանակով, փրկության և աստ­վածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով, բայց այդ միայն այն բանից հետո, երբ անդառնալի կորստյան սարսափը վիթխարի չափերի է հասնում։
Անկասկած, Մատյանի մեջ աստծու նկատմամբ արտահայտ­ված ահի զգացմունքը և փրկության հասնելու ճանապարհին ապ­րած փրկությունը յուրահատուկ կերպով արտացոլում են ժա­մանակի պատմական-հասարակական իրադրությունը։ Դրա ապացույցն է, որ Նարեկացին շատ դեպքում էլ իր հոգեկան անհանգստությունը արտահայտում է բացահայտ ձևով, ուղղակի իրական կյանքի հանգամանքների մեջ պատկերելով իրեն.
 
Թե զինվոր եմ տեսնում՝  սպասում եմ մահվան.
Թե    պատգամավոր՝    խստություն.
Թե  գրագիր՝   կորստյան մուրհակի,
Թե կրոնավոր՝ անեծքի...                                              
Թե բարձրացած մի ձեռք՛ կկորանամ.
Թե խրտվիլակ վ՚ոքրիկ՝ կսարսեմ.
Թե լսեմ թնդյուն մի թեթև՝ կընդոստնեմ.
Թե կերուխումի հրավեր ստանամ՝ կդողամ։
(բան ԻԳ;  գ)
 
           Անգամ խնջույքի, հրավիրվելը բանաստեղծին տանջալից վի­ճակի մեջ է դնում, այնքան, որ ամենուրեք նա իր անձին որևէ վտանգ է սպասում։
          Պոեմում շատ անգամ և մեկը մյուսից ծանր «մեղանչումների» հիշատակությունից չի կարելի բանաստեղծի վերաբերյալ կենսա­գրական եզրակացությունների հանգել, էլ ինչ ծանր հանցանքներ ասես, որ նա չի վերագրում իրեն, բայց այդ պատկերները ճշմարտացիորեն արտացոլում են ֆեոդալական իրականության բոլոր բացասական կողմերը, դրանց նկատմամբ Նարեկացու քննադատական-ժխտական վերաբերմունքը, որը կեղեքվող աշխատավո­րական զանգվածների, հատկապես գյուղացիոայան տրամադրու­թյունների արտահայտությունն էր։ Նանրախորհուրդ ստերի և չարախոսէ բերանների գործած ամենածանր հանցանքների թվում շատ կարևոր է այն, ինչ վերաբերում է ժամանակաշրջանի հասարակու­թյան տարբեր խավերի բարոյական՝ դիմանկարին։ Նա բացահայ­տում է տվյալ դիրքի կամ պաշտոնի մարդկանց բացասական գժերից ամենաէականը՝ նրանց  պարտավորության և իրական վարքագծի հակասությունը.
 
Անխունկ քահանա...
Նենգ խորհրդակից...
Գժտված բարեկամ,
Գռղամիտ հսկիչ...
Պաշտոնյա արբշիռ,
Խարդախ գանձտպետ.,
Բանսարկու դեսպան...
Նենգ ատենապետ,                                   
Մատնիչ պահապան,
Չարախոս դրկից։ (բան ԾԶ, բ)
 
         Պոեմի  գեղարվեստական մեծ արժեքը ամենից առաջ պայմա­նավորված Է ժամանակի իրականության խոր ու ճշմարտացի արտացոլմամբ։ Պոեմի քնարական հերոսը ստեղծված է որպես հենց այդ իրականությունը ներկայացնող մարդու մի հոյակապ ու հա­մապարփակ կերպար։ Այն, ինչը ամենից առաջ Նարեկացուն դարձ­նում թ նոր շրջանի սկզբնավորողը հայ գրականության մեջ, դա մարդու մասին ունեցած նրա հայացքներն են և մարդկային ներք­նաշխարհի արտակարգ հարուստ վերլուծությունները։ Նարեկացին սիրում է կյանքը և մարդուն։ Նրա՝ մարդկության արատների անխնա մերկացումների իմաստը մարդու ժխտումը չէ, այլ ամեն տեսակետից անթերի ու մաքուր, այլև ողբերգական հակասություն­ներից  ու տարակույսներից  զերծ մարդկային  կերպարի  կերտումը։
          «Մատյան ողբերգության» պոեմի մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայ­մանավորված է նաև նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցները ու ձևերը անսպառ են, աներևակայելի բազմազան, ու գունագեղ, իսկ բառարանը՝ շատ հարուստ։
          Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը հույզերի ու տրամադրությունների արտահայտման ու պատկերման համար պահանջում է միշտ նորանոր և վիթխարի քանակությամբ պոետիկական հնարքներ ու միջոցներ։ Այլ դեպքում կարող է կրկնությունների   տպավոոութւուն   առաջանալ։   Նարեկացին   խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկու­թյունները ու դրան համապատասխան արտահայտչական ձևերի անհրաժեշտությունը։ Պոեմում մի տեղ նա իր համար մեղքեր գոր­ծելուց  ավելի ողբալի բան է համարում կրկնաբանությամբ շատախոսության մեջ ընկնելը։ Առհասարակ պիտի նկատել, որ Նարեկացին իր պոեմի ձևի ու բովանդակության հոյակապ ներդաշ­նակությանը հասել է ոչ թե տարերայնորեն, այլ գեղարվեստական ստեղծագործության առանձնահատկությունների իր ժամանակա­շրջանի համար արտակարգ ու աննախադեպ լայն իմացությամբ ու զգացողությամբ։
        Աշխարհիս բոլոր մեծ բանաստեղծների նման Նարեկացին ին­քը հիանալի գնահատել է իր ստեղծագործության գեղարվեստական մնայուն արժեքը, երբ պոեմի հիշատակարանում գրել է, որ ինքը հրաշակերտել է բազմաստեղնյան  դրվագներով «միագո»  մի  գիրք։
           X դարում սկզբնավորված աշխարհականացման ոգին իր փայ­լուն արտահայտությունն է գտել նաև Նարեկացու պատկերավորման արվեստի մեջ։ Նրա պոեմը շնչում է իրական աշխարհով, թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթները իրենց ճշմարտացի նկարագրերով լիուլի օգտագործված են բա­նաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբեբություններ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնա­վորման համար։ Բազմաթիվ ցայտուն օրինակներից մեկն է նավաբեկության հուզիչ պատկերը.
 
Քանզի մինչդեռ ես անհոդ, աներկբա
Մի վստահությամբ  արշավում էի,
Փորձության  միայն չնչին կասկածներ
Մտանցնելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ
Բաժանում էր ինձ իմ հանգրվանից,
Կարծելով արդեն հասնում եմ ափին,
Ջմեռը հանկարծ,  ամառ ժամանակ,
 Բքաբեր Հողմով վրա հասնելով
Իր  եռալեկոծ դիմահարոլթյամբ
 Իսկույն վրդովեց հանդարտությունը։
Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց։ (բան ԻԵ, բ)
 
         Շարունակության մեջ բանաստեղծն ասում է, թե ինչպես նա­վապետն է փրփրալից ալիքների վրա ցրված իր նավի բեկորների հանդեպ  արցունքի  գետեր հոսեցնում,  այնպես էլ ինքն է ողբում իր հոգու խորտակումը։ Առհասարակ խուսափելով ալեգորիաներից ու դիմելով համեմատությունների ու փոխաբերությունների: Նարեկա­ցին դրանով ճանապարհ է հարթել հայ քնարերգության հետագա զարգացման համար։ Նրա փոխաբերություններն ու համեմատու­թյունները, ինչպես և էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են ու համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Նարեկացու պոետիկական կուլտուրան սերտորեն կապված է ժողովրդական. բանահյուսության հետ։ Այդ են ապացուցում նրա պոեմի համար այնքան բնորոշ հիպերբոլիկ պատկերները, բա­նաստեղծական բազմապիսի արտահայտությունների կուտակում­ները, հակադրությունները, որոնք այնքան անհրաժեշտ էին խոհերի խորությունն ու զգացմունքների ուժգնությունն արտահայտելու համար:
           «Մատյան  ողբերգության» պոեմի գեղարվեստական հրաշակերտ ամբողջության մեջ մեծ նշանակություն ունի նաև հեղինակի բառաստեզծման անսպառ կարողությունը։ Ժամանակի գրական լեզուն գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչ­քը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նարեկացուց առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել և այդ այն աստիճան., որ նրանց լեզվական անհատակա­նությունը համարյա թե կորչում էր։ Նարեկացին առաջինն էր, որ ճոխ ու գունագեղ լեզվով գրելու առաջնությունը նվաճեց պատմիչ­ներից ու գերազանցեց նրանց։
Մատյանի լեզուն, իբրև գեղարվեստական ստեղծագործության լեզու, բացի այն, որ հարուստ է էպիտետներով, փոխաբերություն­ներով և համեմատություններով, ունի այլ կարևոր արժանիքներ ևս։ Ւրանցից առաջինը բարդ բառերով վերին աստիճանի հարուստ լինելն է։ Արվեստի տեսաբանները բարդ բառերով հարուստ լեզուն համարում են գեղարվեստական ստեղծագործություններին հատուկ լեզու։ Սա մի նշանավոր ճշմարտություն է, որը փայլուն կերպով ապացուցվում է նաև Նարեկացու ստեղծագործության փորձով։
           Բարդ բառերի ընտրության կամ սեփական կազմության դեպ­քում Նարեկացին իր նախորդ գործերի հետ համեմատած՝ դեպի ավելի դրականն է գնացել։ Նարեկում բարդ բառերը այնպիսի ար­տասովոր կազմվածք չունեն, ինչպես շատ դեպքում տաղերում են հանդիպում («ցոփինաճեմ», «օդինատիպ)) և այլն), այլ սովորա­կան՝ ինչպես այդ հատուկ է հայոց լեզվի բառակազմության օրենք­ներին։
           Նարեկից շատ հատվածներ կարելի է մեջ բերել, որոնք հա­րուստ են բարդ բառերով, ինչպես և ածանցներով (հատկապես ժխտական ածանցներով) բարդված բառերով։ Բարդ բառերը Նա­րեկացու լեզվին մի առանձին հմայք են  տալիս, մանավանդ, երբ կուտակվում են հարկը պահանջած տեղերում և իբրև ածական մի գոյականի հետ գործածվելով միասին կազմում  են մի գեղեցիկ փոխաբերություն, օրինակ՝  
Մոլորապատիր վարժութիւնք,
 Հանապազասխալ տեսութիւն,
Ակնայրարատ պչրութիւն,
 Պոռնկակերպ կերպարանք Ախտաբորբոք նիւթ,
Դժնէատեսիլ  գոյն,
 Յոքնատխար գեղ
 Յոլովամեղձ ծուխ...  (բան ԽԸ, դ)
 
          Այս օրինակը միաժամանակ ցույց է տալիս Նարեկի լեզվի  երկրորդ կարևոր արժանիքը՝ նրա վառ երանգավորոլթյունը։ Նա­րեկացին լեզվի երանգավորման, գունագեղման համար բոլորովին չի դիմում օտար կամ մոռացված թառերի գործածության։ Իբրև աշխարհականացման ժամանակաշրջանի բանաստեղծ, նա ժամա­նակի ոգին հրաշալիորեն արտացոլում է իր ստեղծագործության լեզվի մեջ՝ պատկերավորման համար ռեալ իրականության բազմա­զանությանը դիմելով։ Բոլոր դեպքերում իրականությունն է Նարե­կացու պոետիկական արվեստի հիմքերի հիմքը։ Երբ բանաստեղծը պոեմում որևէ տեղ բովանդակության արտահայտման միջոցների կուտակումներ է ստեղծում, տպավորությունը ուժեղացնելու նպա­տակով նա սովորաբար չի բավականանում հենց միայն կուտակմամբ, այլև նա այդ կուտակման բաղկացուցիչ մասերի առարկա­յական արտաքինը (թեպետ նույնիմաստ նշանակությամբ) վերց­նում է կոնկրետ իրականության տարբեր կողմերից։ Այսպես, մի տեղ,   արտահայտելու  համար  այն  միտքը,   որ  ինքր   առանց   «բարեգործի»   գերագույն   կամքի  չի  կարող  անել   կամ լինել  այն,  ինչ պետք է, կատարում  հետևյալ համեմատությունները.
 
Ինչպես որ առանց սանձակալի ձին
Անխոտոր, անգայթ չի գնա երբեք,
Եվ աննվավար նավն ալիքներով չի սուրա առաջ,
Ինչպես արորը առանց մաճկալի
Հերկ չի կատարի հավասարապես,
Ամոլի զույգերն առանց հոտաղի
Չեն ընթացակցի հաշտ ու համաքայլ,
Ինչպես ամպերը չեն չվում բնավ առանց հողմերի,
Եվ անժամանակ չեն ցնդում աստղերն ու չեն գումնարվում ,
Արեգակն առանց օդի տարրեղեն
Շրջապտույտն իր չի բոլորում

          Այստեղ ամեն մի տողը մի տարբեր գործողություն ու շարժման տեսարան է ներկայացնում։ Երիվար և սանձակալ, նավ  և ղեկակալ, արոր և մաճկալ, եզներ և. հոտաղ ամպ, հողմ, աստղեր և ժամանակ, արեգակ և տարրերից թաղկացած օդ այս բոլոր առանձին -առանձին վերցրած տարբեր աշխարհներ ներկայացնող բառերը բանաստեղծի ստեղծագործական կամքով ի մի խմբվելով միևնույն առիթով, լեզուն դարձնում են ծիածանափայլ։

          Բերված օրինակը միաժամանակ ցույց է տալիս նարեկի լեզվի մի այլ կարևոր արժանիքը։ Իա նրա ասացվածքներով հարուստ լինելն է։ Նարեկացին գրում է միշտ ոճավորված, նրա խոհերի և զգացմունքների լեզվական արտահայտության ոճավորման հիմնա֊ կան տարրը հանդիսանում են ասացվածքները, թևավոր խոսքերը։ Վերևում բերված հատվածի ամեն մի տողը  միաժամանակ մի գե­ղեցիկ ամբողջական իմաստ արտահայտող ասացվածք է, նույնիսկ ժողովրդական ոգով հորինված։
Ասացվածքի արժեք ունեցող արտահայտություններով լեցուն են  Նարեկի էջերը,  ահա մի քանիսը.   «Կարիք անթուելիք և պատահարք ամենագրաւք», «րնակութիւն կաւեղեն և անձրևք ուժգնակիք», «Մտնեմ ի բոյնն աղավնի և անդուստ ագռաւ ելանեմ», «Հիմն ար­կանեմ և ոչ զլխաարեմ», «Զայլս խրատեմ և ես ինքս անփորձ եմ», «Ոչ կենացն փափագանօք, այլ կենարարին հիշատակաւն միշտ ճենճերիմ»։ Սովորաբար ասացվածքները Նարեկում նույնպես խմբվում են և առանձին ամբողջական հատվածներ կազմում բա­նաստեղծի տվյալ խոհը կամ զգացմունքը բազմակողմանիորեն բացահայտելու համար։
          Նարեկի լեզվի գեղեցկությունները, իհարկե, չեն սպառվում նշված երեք կողմերով, իբրև գեղարվեստական ստեղծագործության լեզու՝ այն ունի բազմաթիվ այլ արժանիքներ, որոնց թվում ան­պայման պետք է հիշատակել բառերի շարադասության ճկունու­թյունը։
Նարեկացին   համաշխարհային   գրականության   մեջ   մարդկայ­նորեն  դրականի  ու կատարյալի     մեծ երգիչներից  է,     մի բան,  որ    ընկած     է  մեր     նոր     և  խորհրդային     գրականության     նշանավոր դեմքերի    նրա  նկատմամբ  ունեցած  հիացմունքի   հիմքում։   Նարե­կացու «Մատյան  ողբերգության»  պոեմի   գեղարվեստական  մեծության  ամենացայտուն  ապացույցներից  է  մեր  գրականության  վրա թողած մեծ ազդեցությունը,  նրանից սովորել են  ոչ միայն միջնա­դարի,  այլև նոր ժամանակների հայ  պոեզիայի խոշոգագույն  դեմ­քերը՝   Թումանյանը   և   Իսահակյանը,   Սիամանթոն,   Վարուժանը   և Մեծարենցը,    Տերյանը    և   Չարենցը։    Ռուս    և   արևմտաեվրոպական գրականության   այնքան   լավատեղյակ,   նրանց   հարուստ   տրադի­ցիաները  յուրացրած  մեր  պոեզիսայի  այս  նշանավոր վարպետները իրենց համար շատ ավելի ուսանելի բան  են տեսել նաև X դարում ապրած  գրական   հսկայի  (Մեծարենցի   արտահայտությունն   է)  թո­ղած ժառանգության մեջ։
            Գրիգոր Նարեկացին նաև որպես երաժիշտ զարգացման վիթ­խարի մղում է առաջ բերել և նոր շունչ ու կյանք հազորդել հայոց միջնադարյան մասնագիտացված երգարվեստին հատկապես իր տաղերով, որոնց երաժշտական բաղադրիչներում առավել վճռա­կանությամբ ու տաղանդավոր կերպով հաղթահարված են շարա­կանների հին, ութ-ձայնի դրությանր կապված եղանակների կազ­մության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանբապես նախատեսված չլինելով պարտադիր֊ կիրառական նպատակների համար, տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական    մտածողությունից    ու    ավելի   անկաշկանդ    կերպով (քան, օրինակ, շարականները) հարստացել ժողովրդա–գուսանա­կան աշխարհիկ արվեստից եկող կենսունակ տարրերով։ Տաղերը, որպես զարդոլորուն երգի տեսակներից մեկը, անցել են զարդացման ավելի քան հազարամյա ուղի, որի վրա դրանց ժանրային հատկանիշների բյուրեղացման վճռական, բեկումնային նշանակու­թյուն ունեցող աստիճանը պարզ նշմարելի է X դարում և, աոաջին հերթին, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններում։ Վերջին­ներիս, որպես երաժշտա-բանաստեղծական ամբողջական իրողու­թյունների, վերականգնման համար ժամանակին, մեծ աշխատանք է տարել Կոմիտասը և տվել նրանցից չորսի մեծարժեք ընթերցումները; Դրանցից են ոգեշունչ-հռետորական «Ես ձայն զառիւծուն», քնարական զեղումներով պատմողական «Սայլն այն իջանէր» տաղերը։
 
Մ. Մկրյան,
 Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIII դարեր, Երևան,  1976թ. էջ 170-184:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300111
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52