Խաչքարեր

You are here

Գարեգին Հովսեփյան

       Հայ արվեստի ու ճարտարապետության նկատմամբ առանձնակի հետաքրքություն առաջացավ XIX դարի վերջում։ Ուսումնասիրության նյութը հիմնականում ճարտարապետական ու մանրանկարչական առանձին հուշար­ձաններն էին։ Օտարների հետաքրքրությունը խթան հանդիսացավ հայ մշա­կույթի նկատմամբ որոշակի կարծիք ստեղծելուն, սակայն նրանց ուսումնասիրությունները կտրված էին հայ ժողովրդի պատմության ընդհանուր զար­գացման էությունից։ Առաջին հետազոտողը, որը հայկական արվեստը գնահատեց նրա պատմական ու ազգային մտածողության հիմքի վրա՝ Գարեգին Հովսեփյանն էր։
        Հարուստ և բազմակողմանի հետաքրքրություններով հագեցած կյանք է ունեցել   Գարեգին   Հովսեփյանը։
        Սերում էր գյուղացու ընտանիքից։ Հայրը` Կարապետը Սալմաստի. Մարաղա գյուղից էր, հողագործությամբ Էր զբաղվում Ջիվանշիր գավառի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում։ Այստեղ էլ 1867 թ. դեկտեմ­բերի 17-ին ծնվեց նրա Գարեգին որդին։ Հայրը ցանկանում էր, որպեսզի ու­շիմ և հետաքրքրասեր Գարեգինը հետևողական կրթություն ստանա։ Ուղար­կեց Ամարասի դպրեվանքը (1876), որտեղ սովորած ռուսերենն ու թվաբանու­թյունը հնարավորություն տվեցին Գարեգինին ընդունվեի Շուշու հայոց թեմա­կան հոգևոր դպրոցի նախապատրաստական դասարանը (1878)։ Այդ ժամա­նակ այստեղ դասավանդում էին Ղ. Աղայանն ու Ս. Մանդինյանը։ Փոխադրվե­լով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1882), Գ. Հովսեփյանը կրթություն է ստանում այնպիսի հայագետների մոտ, որպիսիք էին Մաղաքիա Օրմանյանը, Սեդրակ Մանդինյանը և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Ճեմարանի լսարանական բաժինը Գ. Հովսեփյանն ավարտում Է «Գովելի» և «Հույժ գովելի» գնահատականներով (1888), ձեռնադրվում է սարկավագ, դառնում միաբան։ Սակայն այս ամենը բավարար չէր Գ. Հովսեփյանի խառնվածքի տեր անձնավորության համար։ Մ. Օրմանյանի ակտիվ միջնորդությամբ, Հայոց բարեգործական ընկերության ծախսով, նա մեկնում է Գերմանիա։ Սովորում է Հալլե-Վիտենբերգի, Բեռլինի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, ու­սումնասիրում է աստվածաբանություն, փիլիսոփայություն, հնագիտություն և ուսման   դասընթացը   ավարտում     փիլիսոփայության   դոկտորի     աստիճանով:
        (1897), պաշտպանության ներկայացնելով «Մի կամքի վարդապետության Ծագումը հայ և հույն աղբյուրների քննադատությամբ» մենագրությունը (լույս է  տեսել  1897  թ.   Լայպցիգում)։
         Սկսվում է Գարեգին Հովսեփյանի բեղմնավոր ստեղծագործական կյանքը։
        Դժվար է պատկերացնել Էջմիածնի վանական կյանքը XX դարի առաջին կեսում առանց Գ. Հովսեփյանի ակտիվ մասնակցության։ Գերմանիայից վերադառնալով նա ձեռնադրվում է աբեղա, նշանակվում Գևորգյան ճեմարա­նի հայ մատենագրության և աստվածաբանության ուսուցիչ (1897), էջմիածնի վանքի մատենադարանի պետ (1897—1906), ապա՝ Վիրահայոց առաջ­նորդական փոխանորդ (1900), Երևանի թեմական դպրոցի վերատեսուչ (1901—1905), Գևորգյան ճեմարանի վերատեսուչ (1905—1906,1914 — 1917), «Արարատ» ամսագրի խմբագիր (1901—1908, ընդմիջումներով, 1918—1919), Հոիփսիմեի վանքի վանահայր (1907), օծվում եպիսկոպոս (1917), արքեպիս­կոպոս (1925), ընտրվում վանքի գերագույն խորհրդի անդամ, միաբանա­կան ժողովի նախագահ (1924), Ղրիմի և Նոր Նախիշևանի թեմի առաշնորդ (1927—1934), Ամերիկայի հայկական թեմի առաջնորդ (1938—1943), Մեծի Տան Կիլիկի կաթողիկոս (1943)։ Սրան պետք է ավելացնել և այն, որ քա­րոզներ էր կարդում և կրոնական թեմաներով հոդվածներ գրում, որպես նվի­րակ մեկնում էր Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ամերիկա (1915—1918), ան­ձամբ խնամում Արևմտյան Հայաստանից գաղթած հայ որբերին լինելով «Եղբայրական օգնության» հանձնաժողովի ղեկավար (այդ մասին հետագա­յում նա գրում է, «Իբրև.,. Ժողովրդի զավակ, ես ապրել ու զգացել եմ իմ Ժողովրդի ցավն ու հուսահատությունը իր ամբողջ խորությամբ»)։ Ուշագրավ է, որ Գ. Հովսեփյանը զենքը ձեռքին մասնակցել է Սարդարապատի (1918) և .Կարսի (1920)  հերոսամարտերին։
        Հայրենական մեծ պատերազմի օրերին հատկապես բացահայտվեց Գ.. Հովսեփյանի հայրենասիրական մղումների իսկական էությունը, ի նպաստ Կարմիր բանակի և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան, սփյուռքում խոշոր գումար է հավաքում։ Մեծ է նրա դերը նաև սփյուռքահայության ներ­գաղթը կազմակերպելու գործում։ Ականատեսները պատմում են, որ 1946 թ. հունիսի 23-ին, երբ «Տրանսիլվանիա» ջերմանավը հայրենադարձ հայերին բերում էր Սովետական Միություն, Գ. Հովսեփյանը օրհնում է հայրենիք ներ­գաղթողներին։ Այնքան մեծ էր նրա խոսքի տպավորությունը, որ միահամուռ սկսում  են   երգել  Սովետական  Հայաստանի   հիմնը։
         Այս   ակտիվ,   ժամանակածախս     մանկավարժական   ու   վարչական   գործնեությունը   Գարեգին   Հովսեփյանի     կյանքի   մեկ   կողմն      էր   միայն։   Մյուսը պատմահնագիտական,    մատենագիտական,   բանասիրական   ու   արվեստաբա­նական   հախուռն   գործունեությունն      էր,   որը   նրա   անունը      դրեց   հայագետ- երախտավորների  առաշին շարքում։
       Գարեգին Հովսեփյանի գիտական Ժառանգությունը կարելի է դասակար­գել մի քանի խմբերի.  կրոնաեկեղեցական, պաամահնագիտական, մատենա– բանասիրական և մշակութային, որոնց ֆոնի վրա հանդես է գալիս հմուտ պատմաբանը, փիլիսոփան, հնագետը, մատենագետը, բանասերն ու արվես­տաբանը։
Գարեգին Հովսեփյանն իր գիտական կյանքը սկսեց որպես ժողովրդական   բանահյուսության   հավաքող   և   ուսումնասիրող1։
        «Պատմությունը ազգի քաղաքակրթության աստիճանաբար զարգացումն  է նկարագրում, իսկ առանց ժողովրդի ծանոթության անկարող ենք իմանալ, թե ի՞նչ առաջադիմություն է արվել քաղաքակրթությունը ամբողջության մեջ,  որի հիմքը հասարակ ժողովուրդն է։ Ծանոթանալով ժողովրդի առօրյա կյան­քի, նիստուկացի, սովորությունների, կրոնաբարոյական գաղափարների և այլ հայացքների հետ ընդունակ կլինենք որոշելու ժողովրդի հոգեկան զարգացման  աստիճանը»,—   գրել  է   Գ.  Հովսեփյանը2։

         Ծագումով գյուղացի Գ. Հովսեփյանն իր սաներին տանում էր գյուղերը, հաղորդակից դարձնում ժողովրդի կյանքին ու կենցաղին։ Այդ նախասիրու­թյունը, նրա մոտ

1. Գ. Հովսեփյանի գործունեության այս բնագավառին հատուկ հոդված-ուսումնասիրություն է նվիրել Ս. Բ Հարությունյանը` «Գարեգին Հոսվեփյանը որպես բանագետ, «Պատմա-բանասիրական հանդես, 1968 N 1, էջ 147-154: Անդրադարձել է նաև Ս. Քոլանջյանը իր «Հայ ձեռագրագիտության մեծանուն վաստակավորը» հոդվածում, «Էջմիածին», 1962 NN 6,7,:
2.Սասմայ ծռեր, Սասունցի Դավիթ, Թիֆլիս, 1892, էջ Ե:
3.Սասմա ծռեր, Սասունդի Դավիթ ժողովրդական վեպի երկու ներ վարիանտները, գրի առավ Գարեգին Սարկավագը, Թիֆլիս, 1892:
4.Օրինակ, «Ժողովրդական բանահյության հետքերը միջնադարյան տաղարաններում»: Արարատ, 1898, նոյեմբեր-դեկտեմբեր, հավելված, էջ 544-551, 1899, հունար, հավելված էջ 44-47
5.Գ. Հովսեփյան, Դեպի լույս և կյանքը, ԱՆթիլիաս, 1947, էջ 295:
6.Գ. Հովսեփյան, Յիշատաարանք Ձեռագրաց, հ.Ա, Անթիլիաս, 1951, էջ ԺԴ:
7.1920-ական թվականներին, իր մոտ պահպանվող հիսուն անուն ձեռագրերը (գանձարան, գավազանագիրք, քարոզգիրք, շարակնոց և այլն) Գ. Հովսեփյանը հանձնել է Մատենադարանին: ԱՅդ մասին տե'ս Օ Եգանյան, գարեգին եպս. Հովսեփյանի հայերեն ձեռագրերի հավաքածուն, «Էջմիածին» 1973, N8, էջ 35-36:
8 Դերենիկ եպիսկոպոս, Հուշեր Գարեգին կաթողիկոսեն, Օրագրի էջեր, Անթիլիաս, 1955, էջ 43:
9.Գ. Հովսեփյան, Մատենադարանները հին հայոց մեջ, «Պայքար»,  Նոր տարվա բացառիկ, Բոստոն, 1945
 
 

առաջացրել էր իր դասատու Մանուկ Աբեղյանը։ Վերջինիս հետ նա շրշում է Արագածոտն գավառում (1890), լինում Ապարանի գյուղե­րում, Չամռլոլում, Ափնայում, Ղազնաֆարում և գրի առնում «Սասնա ծռերը» Մշո բարբառով, իսկ !ջմիածնում, պանդուխտ մոկացիներից՝ ժողովրդական վեպի նոր տարբերակներ ու հրատարակում3։ Այս աշխատանքը համալրեց նրա նախորդների՝ Գ, Սրվանձտյանի և Մ. Աբեղյանի մեծագույն գործը ժո­ղովրդական բանահյուսության ուսումնասիրման բնագավառում։ Միաժամա­նակ, Ապարանից ու Թալինից՝ Գ. Հովսեփյանը գրի առավ բանահյուսական ու ազգագրական նյութեր (հեքիաթներ, հանելուկներ, ավանդություններ, հմա­յական աղոթքներ, անեծքներ, օրհնանքներ, սիրո երգեր, այդ թվում նաև՝ Ասլան աղա և Նարեկացուն նվիրված վիպական երգերը), որոնք լույս տե­սան «Փշրանքներ Ժողովրդական բանահյուսությունից» խորագրով Թիիֆլիս, 1892)։

        Բանասիրական   այլ   ուսումնասիրությունների     շարքում4   հատուկ   ուշադրության է արժանի Գ, Հովսեփյանի գրառած «Ռոստամ Զալը» (Մոքսի, Նորավանց գյուղացի Ուստենց Յեովանից)։ Գրի առնելը ուսումնասիրության միայն մեկ   մեկ կողմն էր։ Գ. Հովսեփյանը նաև բազմակողմանի վերլուծության է ենթարկում հայտնաբերածը, այն դիտում նույնատիպ երկերի համեմատու­թյան մեջ (Ֆիրդուսու «Շահ-Նամեի») և անդրադառնում նրա գեղարվեստա­կան և բանասիրական առանձնահատկություններին։ Գ, Հովսեփյանի որո­նումները թելադրված Էին Մովսես Խորենացոլ «Պատմութիւն, հայոց»ում տեղ գտած Բյուրասպ Աժդահակի առասպելից, որը մինչև Ֆիթդուսին արդեն տարածված էր հայերի մեջ։ Նշանակում է, այն պետք  պահպանված լինի ժողովրդի մեջ: Գ․ Հովսեփյանը հայ-իրանական ժողովրդական վեպը դիտեց որպես հին արիական ընդհանուր բանահյուսությունից անջատված և հայ իրականության մեջ տեղական ժողովրդական պարզ կերպարավորում ստացած երևույթ։         Այս ուսումնասիրությունը խոշոր ներդրում Էր հայ-իրանական գրական առնչություններում:
        Գարեգին Հովսեփյանը գիտության բնագավառ մուտք  գործեց որպես բանասեր, բայց անսահմանափակ էին բանասիրության սահմանները նրա համար։ Նա հասկանում, սիրում էր գիրքը՝ ձեռագիրը, որ հաճախ գրում էր մեծատառով։ Եվ նրա գիտական վաստակի զգալի մասը խարսխված է հենց ձեռագրերից թելադրված ուսումնասիրությունների վրա։ «Մենք պարծենալ կարող ենք ամենաքաղաքակիրթ ազգերի կողքին մեր 20000  տուփ կամ հա­տոր ձեռագրերով, ուր պահված են հայ մտքի և անցյալի ամբողջ արտադրու­թյունը,   մեր   ազգային  ամենամեծ հարստությունը»5։
          Կարևորագույն բնագավառ էր ձեռագրերի հիշատակարանների  ուսումնասիրությունը, որը դարձավ մի շարք հիմնական աշխատությունների հիմ­քը։ Տաասնյակ տարիների աշխատանքի արդյունքը հանդիսացավ «Յիշատակարանք Ձեռագրաց» քառահատոր ուսումնասիրությունը (Ե-ԺԸ դարեր)։ Գ, Հովսեփյանը կատարելագործեց ձեռագրերի նկարագրման սիստեմը, ընդրկելով բազմակողմանի տեղեկություններ։ Հիշատակարանների մասին նա գրում էր, որ դրանք «..իրենց բազմատեսակ մանր ՛տեղեկություններով մոզայիկ գույնզգույն քարեր են, որոնցից արվեստագետը ի մի բերելով և օգ­տագործելով հարկավորը իր նպատակի համար» կարող է մեծ ընդհանրացումներ անել6։
           Ձեռագրերի ուսումնասիրությունը Գ, Հովսեփյանը չէր սահմանափակում միայն Էջմիածնի վանքում եղած օրինակներով։ Նա շրջում էր Հայաստանում (Արցախ,  Կարս,  Արագածոտն,  Գանձակ,   Լոռի, Ջիվանշիրի գավառի մի մասը  և այլուր) և ձեռագրեր էր հավաքում7։ Հավաքում էր նաև կաֆաներ, հաչերին վերաբերվող պարսկական ու թուրքական ֆերմաններ։ Ձեռագրեր էր ու­սումնասիրում Բեռլինի ազգային մատենադարանում, Կ, Պոլսում՝ Օրթագյուղի  Անտոնյան միաբանության և Ղալաթիո  ս. Լուսավորիչ ազգային մատենադարաններում, Երուսաղեմի ս. Հակոբյանց վանքի մատենադարանում և այլուր։ 1914 թ՚, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի հանձնարա­րությամբ (Ն. Մառի միջնորդությամբ), Գ. Հովսեփյանը մեկնում է Փոքր Ասիայի հայաշատ քաղաքները՝ հայ մանրանկարչությանն առնչվող  նյութեր հավաքելու։  Ձեռագիրը, ինչպես ինքն էր բնորոշում «...իմ կյանքի մի մասն է,  իմ  հոգու  հետ  կապված,   իմ  էությունը»8։
Ձեռագիրն այն անսպառ, աղբյուրն էր, որը հնարավորություն էր տալիս նրան գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարել միջնադար­յան մշակույթի կարևոր հուշարձանների գրչության նյութերի (պապիրուս, մագաղաթ, թանաք, գրիչ և այլն) գրելաձևի, գրչության կենտրոնների, գրչության   արվեստի, մանրանկարչության,   կազմերի    և   բազմաթիվ   այլ   հարցերի շուրջ:
         «Մեր ազգային ամենամեծ հարստությունը, որ ժառանգություն ենք ստա­պել մեր հայրերից, ձեռագրերի ժողովածուներն են։ Ուրախ ենք, որ այդ հարստության ամենամեծ մասը գտնվում է մեր Հայրենիքում»,  Գ․ Հովսեփյանը (Երևան, Մատենադարանի տպավորությունների մատյան, 1945 թ. 18 օգոստոսի)։ Դեռևս դարասկզբին՝ 1901 թ. նա հասարակության ուշադրու­թյունը հրավիրեց Էջմիածնի վանքի մատենադարանի վրա, ձեռնարկեց նրան գիտական տեսք տալու աշխատանքը, ուսումնասիրության նյութ դարձնելով նաև հին հայկական մատենադարանները (Տաթև,  Արգինա,  Կիլիկիա,  Հաղբատ,
Սանահին,  Գլաձոր  և այլն)9:
         Գ. Հովսեփյանը առանձնակի հետաքրքրություն ուներ դեպի ճարտարապետության պատմությունն ու հնագիտությունը։ Նա մասնակցել է Գառնիի ավերակներն ուսումնասիրող ն. Մա,ռի հնագիտական արշավախմբին, Անիի պեղումներին, հայտնաբերել է այժմ արդեն հանրահայտ դարձած Տրդատի հունարեն վիմագիր արձանագրությունը, Բրդաձորի խաչքարի արձանագրությունը,    Եղեգիսի    հրեական    արձանագրությամբ   դամբանաքարը։   Հավաքված
նյութի   հիման   վրա   նա   կազմեց     վիմական   արձանագրությունների     հարուստ ժողովածու  (անտիպ,   Անթիլիաս,   Գ.   Հովսեփյանի   արխիվ)։
Գարեգին Հովսեփյանը առաջինն էր, որ հատուկ ուշադրություն դարձրեց Բաշ-Ապարանի բազիլիկ եկեղեցու վրա, ուսումնասիրեց Պտղեին, Երերուքը, Հավուց Թառը, Վայոց Ձորի մի շարք հուշարձաններ։ Նյութը զետեղեց բազմաթիվ աշխատություններում, բայց առանձին մենագրական ուսումնասիրություն շարադրեց նվիրված հայ տաճարների գմբեթավորմանը՝ «Պտղեվանքը և գմբեթավորումը   նախնական   հայ   տաճարներում»   խորագրով։
           Հարցադրումն ինքնին նորություն էր հայ իրականության մեշ, իսկ ընդ֊գրկված նյութը, նրա բազմակողմանի ուսումնասիրությունն ու ընդհանրա­ցումները մի նոր աստիճանի բարձրացրին հայ ճարտարապետության պատ­մության գնահատությունը։ Այդ առթիվ Ս, Տեր-Ներպիսյանը հետագայում գրեց. «Պտղնիի եկեղեցին ուսումնասիրված չէր ոչ հայ մասնագետ Թորոս Թորամանյանի և ոչ ավստրիացի գիտնական Ստրժիկովսկիի կողմե։ Իր «Պըտղեվանքը և գմբեթավորումը նախնական հայ տաճարներում» ուսումնասիրումթյան մեջ՝ Գարեգին Վեհափառը կցայտեցնե ամբողջ կարևորությունը այս շենքին՝ հայկական ճարտարապետության համար։ Ճշտելով հիմնադրին, իրեն անձնավորությունը և գտնելով թվականը, ուր ապրած է անիկա, ցույց կուտա, թե Զ դարու այս եկեղեցին Հայաստանի մեջ պահված ամենեն հին գմբեթավոր եկեղեցիի նմուշն է, և կուտա նաև ուրիշ փաստեր ճարտարապե­տության այս ձևի գործածության»։
          Գ. Հովսեփյանի բոլոր ուսումնասիրություններում պատմությունը, ձեռա­գրագիտությունը, ճարտարապետությունը, հնագիտությունը և արվեստի այլ ճյուղեր հանդես են գալիս միասնական շաղկապվածությամբ, որը նորություն  էր հայագիտության մեջ։ Դրա լավագույն օրինակներից է նրա հիմնական աշխատություններից մեկը՝ «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմու­թյան մեջ» պատմագիտական ուսումնասիրությունը, որն արժանացավ «Թարգմանչաց-Դուրյան գրական մրցանակի» (Երուսաղեմ), և որը ն. Ադոնցը գնահատեց  որպես  «Հայ  մշակույթի  պատմության մի խոշոր նպաստ»։
        Աշխատանքը բաղկացած է երեք հատորից։  Տոհմի պատմությունն սկսվում է XII գարի 1-ին կեսից և հասնում մինչև XVIII դար՝ Իսրայել  Օրին։ «Պռոշյանց այս վերջին շառավիղը, որով փակվում է նրանց նվիրված այս   աշխատության   պատմական   մասը,   իր   զգալի     հետքն   է  թողել  հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ, մեր երկրի և ժողովրդի բախ­տը կապելով ռուս մեծ ժողովրդի հետ»,-գրում է հեղինակը: Մյուս հատորները-նվիրելովՊռոշյանների շինարարական ու մշակութային գործունեությա­նը, Գ. Հովսեփյանը փաստորեն ուսումնասիրության նյութ է դարձնում նրանք տհհմական տարածքի վրա կառուցված բոլոր հուշարձանները (Կեչառիս, Գեղարդավանք, ս, Ստեփանոս, Թանատի վանք), կրթության օջախները (Գլաձո­րի համալսարանը և այլն), նրանք հիմնողների գործունեությունը (Նչեցի և  այլք) ժամանակի ձեռագրերը (հիշատակարաններ, մանրանկարներ), ան­դրադառնում գերեզմանական կոթողներին  ու մանր արվեստներին։
         «Ես ավերակների մեջ կյանք և ոգի եմ գտնում, լեզու, երգ, բանաստեղ­ծություն եմ գտնում»,- գրում էր նա։ Եվ իրոք։ Հայկական ճարտարապե­տության նկատմամբ յուրովի սեր, հարգանք ոլ նվիրվածություն կա Գ․ Հով­սեփյանի ուսումնասիրություններում։ Միաժամանակ, նրա աշխատանքներում անհանգստություն կա հայ մշակույթի հուշարձանների կորստյան, նրանց մոռացության մատնելու նկատմամբ, որտեղ նա առաջնորդվում էր այն գիտակցությամբ, թե «այն ազգը, որ պատմություն չունի, իր անցյալի մասին լուսավոր և պայծառ գիտակցություն, ապագա ունենալ կարող չէ», և ան­հանգստանում,  որ՝ «Անհետ  կորչում են» (1912)։
          Գ, Հովսեփյանը 1917 թ. ձեռնարկեց հայկական ազգագրական թանգա­րանի ստեղծումը։
          Սկսեց հավաքել հայ գաղթականների միջոցով Էջմիածին հասած կենցա­ղային իրերը, որի մասին ն. Մառին գրում էր. «նկատելով, որ ներկա գաղթա­կանության հետ մեր ժողովրդի տարազն ու նիստուկացը, զարդն ոլ զարդա­րանքը, արվեստը, բանահյուսությունը, բարբառները վտանգի են ենթարկված, հաջողեցրի մի փոքրիկ գումար ձեռք բերել և ճեմարանի կարող ուսուցիչներից մի հանձնաժողով կազմել այդ խնղրով զբաղվելու։ Մի տարվա ընթացքում մի չնչին գումարով (600 ռ,) հաջողվել է մեզ արդեն պատկառելի մի ժողովածու կազմել, որ դրսում տասնյակ հազարներով ձեռք բերել կարելի չէ։ Այժմ տրամադրելի է ինձ ավելի մեծ գումար,  և հույս ունեմ, թե կարճ ժամանակից հետո հնարավորություն պիտի ունենամ մի փոքրիկ ազգագրական թանգարան կազմելու չափ նյութ ունենալ»13։ Հետագայում, 1947 թ. նա նույնը ձեռնար­կեց  և Անթիլիասում։
           Պատահական չէ, որ Գարեգին Հովսեփյանն ընտրվել է Մոսկվայի կայ­սերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ (1902), Պետերբուրգի կայսերական հնագիտության ընկերության իս­կական   անդամ  (1912)։   Նա  Հայկական   ազգագրական     հանձնաժողովի     նախագահն էր (1917), Հայաստանի հնությունների և գեղարվեստի պահպան–ման կոմիտեի անդամ (1921), էջմիածնի Կուլտուր—պատմական ինստիտուտի գիտաշխատող (1921), Երևանի համալսարանի արվեստի պատմության պրո՛ֆեսոր (1921), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության վարչութ յան անդամ (1924) և այլն։
Գ․ Հովսեփյանը հայ իրականության մեջ արվեստի առաջին պրոպագանդողներից էր ոչ միայն որպես գիտնական, այլև՝ հրապարակախոս։ Դասախոսություններ էր կարդում հայկական մանրանկարչության, գրչության արվեստի և գրի զարգացման նյութի շուրջ՝ Բաքվում, Բեռլինի հայ-գերմանական ընկերության բացման հանդեսին, Պետերբուրգի գեղեցիկ արվեստների՝ հայկական ընկերության կազմակերպած երեկոյին, Թիֆլիսի ժողովարանում:  Փարիզում կայացավ մի շարք հայագիտական ու բյուզանդա գիտական համաժողովներում։ Կյանքի վերջին տարիներին ապրելով հայրենիքից հեռու, նա՛ պրոպագանդում էր  Սովետական Հայաստանի  հաջողությունները։
          Նրա կյանքի կարևորագույն մասը կազմող գիտական ուսումնասիրու­թյունները օժտված են բնորոշ մի առանձնահատկությամբ, Գ․ Հովսեփյանը յուրաքանչյուր երևույթ դիտում է պատմահամեմատական տեսանկյունից՝ օգտագործելով թեմային վերաբերող բոլոր հիմնական ու հարակից տվյալները։ Դա հասկանալի է ու արդարացվա՛ծ, եթե նկատի ունենանք, որ Գ, Հով­սեփյանը շատ հաճախ առաջինն Էր ուսումնասիրության նյութ դարձնում հայ՛ մշակույթի այս կամ այն երևույթը և, բնական է , ձգտում էր համոզել, հաստաատել իր հարցադրումները։ Այսօրինակ սինթետիկ ուսումնասիրության արդյունք էր նաև «Գրչության արվեստը հին հայոց մեջ» մեծածավալ աշխատությունը,  որը Հ, Աճաոյանը դասեց Ղ․  Ալիշան ի ու Հ. Տաշյանի գործերի շարքը, գրելով «Հայ  հնագրության պատմությունն ուսումնասիրելու համար ամեն տեսակ նմուշների լավագույն հավաքածուն կազմել Է Գարեգին վարդապետ՝ Հովսեփյանը»։ Ընղգրկելով Երուսաղեմի Ջիթենյաց լեռան խճանկարի ար­ձանագրությունից (Զ-Է դարեր) մինչև. ԺԸ դարը ստեղծված որմնանկարների, ձեռագրերի, մետաղե ու քարե իրերի վրա եղած արձանագրությունները, Գ․Հովսեփյանը ուսումնասիրությունների նոր հնարավորություններ ստեղծեց՛ պատմաբանների, գրականագետների ու լեզվաբանների համար։ Բարձր գնահատելով Գ․ Հովսեփյանի կատարած լուրջ աշխատանքը և նրա գիտական ար­ժանիքները,  Հ,   Աճաոյանը   գրում  էր,   «Կարող  ենք  համարձակ   կերպով հեղինակին կոչել հայ հնագրության մեծ վարպետ»: Գ․ Հովսեփյանի գիտական  վաստակը հարստացնելու են գալիս այնպիսի կարևոր աշխատություններ, ինչպիսիք են «Մխիթար Սասնեցի (Կարմանցի)» (Վաղարշապատ, 1899), «Հովասափ Սեբաստացի» («Արարատ», 1918, Էջ 226—261), «Խոսրովիկ Թարգ­մանիչ և երկասիրությունք նորին» (Վաղարշապատ, 1903), «Թովմա Մեծոփե­ցու կյանքը» (Վաղարշապատ, 1914), «Մխիթար Այրիվանեցի» (Երուսաղեմ, .1931) և այլն։                                                                            
         Գարեգին   Հովսեփյանի      նախասիրություններում      առանձնակի   տեղ      են գրավում կերպարվեստի հարցերը։
Ձեռագրերի ուսումնասիրությունը նրա մոտ անսահման մի հետաքրքրու­թյուն  առաջացրեց  դեպի  մինջադարյան  արվեստի կարևորագույն  ճյուղը՝ մանրանկարչությունը։   Էջմիածնի      մատենադարանի    արխիվային      վավերագրերը հիմք  հանդիսացան   անդրադառնալու Հովնաթանյանների   արվեստին,   Երուսա­ղեմի   ս.   Հակոբյանց   վանքում   կատարած   պրպտումները   հատուկ      վերաբերմունք    առաջացրին   դեպի   Հովհաննես      Պատկերահանի    գործերը։      Նրա    հե­տաքրքրության  շրջանակներն  ըևդգրկել  են  գերեզմանական   կոթողները,   խաչ­քարերը,   դրամագիտությունը,   ինչպես   նաև   մանր   արվեստները,   ասեղնագոր­ծություն,   ոսկերչություն,     փայտի   գեղարվեստական    փորագրություն   և   այլն։ Մանրանկարչության   ուսումնասիրությունը   նրա   կյանքի   գործն   էր։   Նրա նպատակն   Էր՝՝   «Հայ   մանրանկարչության   արվեստի   նյութերի  ՝ ուսումնասի­րությունների   կարգավորյայ  աշխատությամբ      նույն չափ     հետաքրքրություն .զարթեցնել  և  գնահատելի   դարձնել,   որչափ  հայ   ճարտարապետությունը»17։
           Մանրանկարչության ուսումնասիրությունը Գ, Հովսեփյանն սկսեց առան­ձին հուշարձաններին նվիրված աշխատանքով։ Առաջինը ՝ Ծղրութի նշանավոր ավետարանին նվիրված հոդվածն էր (1898), որով գալիս էր հաստատելու, թե հայ մանրանկարչության արվեստը ոչ թե X դարի ծնունդ է, այլ ունի առավել հին սկզբնավորություն։ Աստիճանաբար, ուսումնասիրությունների և նոր նյութերի հայտնաբերման շնորհիվ, Գ, Հովսեփյանը ոչ միայն հաստա­տեց իր իսկ ենթադրությունը, այլև հարևան ժողովուրդների արվեստների հա­մեմատության մեթոդով անդրադարձավ հայկական մանրանկարչության ծագման, զարգացման ու ինքնատիպության հարցերին։ Հետագայում դրանց ավելացան մանրանկարների պատկերագրությունը, նրանց ոճական ու գե­ղարվեստական առանձնահատկությունների բացահայտումը։ Առանձին ձեռագրային հուշարձաններից Գ, Հովսեփյանը գնաց դեպի ընդհանրացնող մե­նագրությունների ստեղծում։ Նա առաջինը գիտական ու հետևողական ուսում­նասիրության նյութ դարձրեց միջնադարյան հայ կերպարվեստի առաջնակարգ բնագավառներից մեկը՝ մանրանկարչությունը, որի արդյունքը հանդիսացավ «Քարտեզ  հայ մանրանկարչության»  մեծածավալ     աշխատանքը (120 գունավոր,   3000   միագույն   ներդիրներով,   անտիպ,   պահպանվում   է   Գ.  Հովսեփյանի արխիվում, Անթիլիաս)                                                    
      Գ, Հովսեփյանը հայ մանրանկարչական արվեստի պատմությունը բա­ժանում   էր երեք հատվածի,
ա) Հայ մանրանկարչությունը Մեծ Հայքում, մինչև Բագրատունիների անկումը (ԺԲ դարի կեսերը)։
բ) Կիլիկյան շրջանը, որը  հայ գրչության և նկարչության ոսկե դար էր համարում։
գ) ԺԳ-ԺԷ դարերի մանրանկարչությունը, որն ավարտում էր եվրոպա­կան   արվեստի   ազդեցություններով   ստեղծված   ձեռագրերի   նկարներով:
         Գիտնականի երկար տարիների աշխատանքը հնարավորություն տվեց  նրան որոշակի դպրոցներ տեսնել հայկական մանրանկարչական արվեստի պատմության մեջ, դասակարգել ձեռագրերի գեղանկարչությունը ոչ միայն֊ ըստ նրա պատմական տվյալների, այլև՝ գեղարվեստական առանձնահատկու­թյունների։ Տարիների փորձը նրան հնարավորություն տվեց առանձին աշ­խատություն գրել մանրանկարչական մեկ դպրոցի մասին՝ «Երզնկայի ման­րանկարչական դպրոցը» խորագրով (անավարտ, պահպանվում է Անթիլիա­սում, Գ, Հովսեփյանի արխիվում ), որի մասին նա զեկուցում հղեց Փարիզի բյուզանդագիտական  համաժողովին  (1948,  հուլիս)։
Գ, Հովսեփյանը, առաջինը հրապարակեց հայ մանրանկարչության տաս­նյակ հուշարձաններ, բազմաթիվ նոր նյութեր, շրջանառության մեջ դրեց մանրանկարիչների, ծաղկողների ու գրիչների բազմաթիվ անուններ։ Հայ մանրանկարչությունը նա դիտում էր ազգային մշակույթի ընդհանուր զարգացման մեջ։ Ուշագրավ է, որ նույնպես Գ,            Հովսեփյանն անդրադարձավ կոնդակների ձևավորման ու նկարազարդման արվեստին, որպես մանրանկար­չության յուրատիպ  դրսևորում։
Էջմիածնի վանքի արխիվներում Սիմեոն և Ղուկաս կաթողիկոսների ժա­մանակներից պահպանված վավերագրերի ուսումնասիրությունները հիմք դար­ձան, որպեսզի Գ, Հովսեփյանը անդրադառնա նաև XVII—XVIII. դդ. հայ կեր­պարվեստի հարցերին։ Առաջինը Գ․ Հովսեփյանը ուշադրություն դարձրեց Էջմիածնի տաճարի նկարազարդումներին, նրանց պատմագեղարվեստական արժեքավորման հետ շրջանառության մեջ դնելով Հովնաթանյան տոհմի տա­ղանդավոր նկարիչներից մեկի՝ Հովնաթան Հովնաթանյանի անունը։ Վավե­րագրերից «Պատմութիւն ինչ գլխաւոր բանից հարկաւորաց ի Ժամանակս Տեառն Ղուկասու կաթողիկոսի եպիսկոպոսի», «Արարատ», 1901 թ, և «Ս․Էջմիածնա տաճարի պատկերագրությունը Սիմեոն կաթողիկոսի Ժամանակ»,. (« Անահիտ.», 1911 թ.) մինչև նկարազարդումների պատմաբանասիրական ու գեղարվեստական վերլուծություններ («Էջմիածնի տաճարի նկարազարդումն ու ծաղկազարդումը  ԺԷ-ԺԸ  դարերում»,   1951)—այսպիսին  է  Գ,  Հովսեփյանի հետարքրությունը դեպի հայ գեղանկարչության այդ կարևորագույն  հուշարձանը։ Նրա հրապարակումները առիթ դարձան, որպեսզի նույն այդ  ժամանակներում  դրան  անդրադառնան  նաև Ն․  Ակինյանն  ու Ա.  Չոպանյանը։
          Գ, Հովսեփյանն զգում էր XVII—XVIII դդ․ հայ կերպարվեստի պատմա-գեղարվեստական արժեքը։ Զգում էր, որ այն նոր երևույթ և գեղագիտական նոր որակ է հայ արվեստի պատմության մեջ։ Եվ երբ 1911 թ. Մ. Օրմանյանի խորհրդով մեկնեց Երուսաղեմ ձեռագրեր ուսումնասիրելու, իր ծայրա­հեղ ծանրաբեռնված օրերում, կարողացավ ժամանակ գտնել նկարագրելու, արձանագրություններն արտագրելու և ուսումնասիրելու ս, Հակոբյանց վանքի պատերի վերին հատվածներում տեղադրված տերունական նկարները։ Գ․Հով­սեփյանը հայ արվեստի համար հայտնագործեց ոչ միայն այդ նկարները, այլև նրանց հեղինակին՝ տիրացու, պատկերահան Հովհաննեսին, որն ապրել ու ստեղծագործել է XVIII դարի  կեսում։ Երուսաղեմում Գ. Հովսեփյանի ուշադրությունը գրավեց նաև վրաց դասական գրականության խոշորագոլյն դեմքերից մեկի՝ Շոթա Ռուսթավելոլ որմնանկար-դիմանկարը, որի մասին նա գրեց դեռևս 1912 թ., Երուսաղեմ կատարած ճանապարհորդության հաշվետվության  մեջ։
           Նամակներից   մեկում   Գ,   Հովսեփյանը  (արդեն     յոթանասունամյա)   հույս էր  հայտնում,   որ կկարողանա  գնալ  Պարսկաստան,   ամբողջացնելու «Սպահա­նի հայոց         ԺԷ  դարի գեղարվեստական մեծ շարժման պատմությունը... Ձեռագրա­կան մանրանկարչության  շատ  մեծ նյութ ունիմ  այդ շրջանի  հետ  կապված»20։
Գ. Հովսեփյանին հետաքրքրել է նաև նոր Ժամանակների արվեստը։ Մտե­րիմ է՛ր մի շարք արվեստագետների հետ, Վ. Սուրենյանցի (Գ. Հովսեփյանի համար մանրանկարներ է ընդօրինակել), Ա. Ֆեթվաճյանի (Գ, Հովսեփյանի համար նկարել է Անիի տաճարները), Փ. Թերլեմեզյանի (ընդօրինակել է Աղ֊թամարի բարձրաքանդակները), Հմ Արծաթպանյանի (կատարել է նոր Նա­խիջևանի և էջմիածնի ձեռագրերի մանրանկարների ընդօրինակությունները),. Ե. Թադևոսյանի (Կ․ Պոլսում և Երուսաղեմում ընդօրինակել է մանրանկարներ, ուղեկցելով Գ. Հովսեփյանին նրա ճանապարհորդության Ժամանակ)։ Գ․ Հով­սեփյանն  բարեկամական հարաբերությունների մեջ էր նաև Հ. Գ յուրջյանի, Ս.. Խաչատուբյանի, է, Շահինի, Ռ, Շիշմանյանի և սփյուռքահայ բազմաթիվ արվեստագետների հետ։ Հ. Գյուրջյանը Փարիզում քանդակել է Գ, Հովսեփյա­նի դիմաքանդակը (Հայաստանի պետական պատկերասրահ)։ Լսելով Հ․ Գյուրջյանի մահվան լուրը (1948),     գիտնականը    ցավով    գրել է Ա․ Չոպանյանին․ «Թերթերի մեշ կարդացի արձանագործ Գյոլրջյանի մահը մեծ ափսոսանքով» դեռ երիտասարդ էր և կարող էր նոր գործեր ունենալ»21։ Մտերիմ էր Մ, Սարյանիի հետ, որը բուռն ցանկություն ուներ մասնակցելու Գ, Հովսեփյանի նախաձեռնությամբ ստեղծվող «Գաղթածության թանգարանի» հիմնադրմանը22։ Այդ գործում Գ. Հովսեփյանին ամենամեծ օգնությունը ցույց տվեցին նկարիչ­ներ Վ. Սուրենյանցն ու Է. Հազարապետյանը։
            Գարեգին Հովսեփյանը հատկապես ջերմ հարաբերություններ ուներ նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870 — 1936) հետ։ Ծանոթությունը տեղի է ունեցել 1891—92 թթ., երբ Գ. Հովսեփյանը էջմիածնի միաբան էր, դասավանդում էր Գևորգյան ճեմարանում, որտեղ նկարչության ուսուցիչ հրավիրվեց Ե. Թադեևոսյանը։ Ծանոթությունը վերածվեց մտերմության, երբ Գ. Հովսեփյանը .Ե․ Թադևոսյանին առաշարկեց մեկնել Պաղեստին՝  Երուսաղեմ։ Կ. Պոլսում՚  նրանք հետաքրքիր օրեր անցկացրին Բերայի Լալե փողոցի պանսիոնատում, որտեղ նրանց երեկոները յուրատիպ շուք էին ստանում Կոմիտասի ու նկարիչ Փանոս Թերլեմեզյանի այցելություններից։ Ե. Թադևոսյանը Գ, Հովսեփ­յանի հանձնարարությամբ ընդօրինակեց բոլոր անհրաժեշտ մանրանկարները և, միաժամանակ, էտյուդների մի ամբողշ շարք ստեղծեց, որոնց մասին մանրամասն նամակներ էր գրում իր ուսուցիչ և բարեկամ, ռուս նշանավոր նկարիչ Վ, Պոլենովին։ Հավանաբար, Ե. Թադևոսյանի միջոցով Գ. Հովսեփյանը ծանոթացել էր Վ․Պոլենովի հետ, քանի որ այդ մասին ակնարկներ կան նրանց նամակներում։ Ե. Թադևոսյանի միջնորդությամբ Վ, Պոլենովը կազմեց Էջմիածինում  Հովսեփյանի կողմից հիմնադրվող թանգարանի ճարտարապետա­կան նախագիծր։ Այդ առթիվ Ե. Թադևոսյանը գրում էր. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Պոլենովի պես մարդն առանց վարձատրության խոստանում է ծրագիր տալ»2Տ։ Եվ երբ Գ. Հովսեփյանը հոդված գրեց Ե. Թադևոսյանի մասին (1928), հատուկ շեշտեց Վ. Պոլենովի արվեստի դերը հայ նկա՚րչի ստեղծադործության ձևավորման գործում։ Գ. Հովսեփյանն առաջինն էր, որ գնահատեց Թաղևոսյան-նկարչի արվեստի էությունը, նրա գեղանկարչական մտա­ծողության ինքնատիպությունը։ Հետագայում, երբ Երևանում բացվեց Ե. Թա­դևոսյանի էտյուդների ցուցահանդեսը (1934), որտեղ մեծ տեղ գրավող պա֊ղեստինյան շարքի ստեղծման ականատեսն էր ինքը, Հովսեփյանը մի նոր հոդված գրեց «Անահիտ» ամսագրի համար, նրա խմբագրին էջմիածնից հասցեագրված   նամակով,   որտեղ   կարդում   ենք.      «Թեպետ     մասնագետ   չեմ   նոր արուեստի մեջ բայց սերս ու հարգանքս դեպի Թադեոսեանցը ստիպեց ինձ գրել  այդ փոքր գնահատականը։ Կարծում եմ ցուցահանդեսի էությունն ու գնահատականը սխալ չէ հասկացած իմ կողմից»։
           Հայ կերպարվեստի երրորդ բնագավառը, որ նույնպես կարևոր տեղ է գրավում Գարեգին Հովսեփյանի գիտական ժառանգության մեջ՝ կիրառական  արվեստն է (մանր արվեստները, ինչպես բնորոշում   էր ինքը)։
           Կիրառական   արվեստի   ուսումնասիրման   ավանդներ  չուներ   հայ   իրակությունը։   Գ. Հովսեփյանը   ստեղծեց  այն   ուսումնասիրելու,   կուլտուր-կենցաղային պատկերագրական   և   տեխնիկական   հատկանիշներով   արվեստի      օրինակները   ներկայացնելու  իր  մեթոդը։   Գ.   Հովսեփյանն     իր   ձեռքի   տակ   ուներ մանր  արվեստների  բազմաթիվ  օրինակներ,  բայց  նրա   գեղագիտական  բարձր  կուլտուրան    և  ճաշակը     ստիպում   էին  խիստ   ընտրություն   կատարել   և  շեշտը դնել   հիրավի  գեղարվեստորեն     բարձրարժեք     ստեղծագործությունների     վրա։ Նա   առաջինը   հրապարակեց     Հայաստանի     տարբեր     շրջաններում   հավաքած  լամպարները,   ճրագներն   ու ջահեր,   նրանց  մեջ  ընդհանրություններ  տեսնե­լով անտիկ և բյուզանդական արվեստների հետ26։ Հետագայում գրեց ձեռագրերի կազմերի (կաշի, արծաթ, թանկարժեք քարեր), փայտե դռների ու գրակալ–ների,   ասեղնագործ  վարագույրների  ու զանազան  այլ     իրերի  մասին  և,   ամե­նակարևոր   ուսումնասիրությունը   նվիրեց   միջնադարյան   կիրառական   արվես֊տի   կարևոր   հուշարձաններից   մեկին՝   Խոտակերա ց     սուրբ     նշանին   (Թիֆլիս, 1912),   որի   գեղարվեստապատկերագրական   հենքում  տեսնում   էր բյուզանդա­կան   և   արևելաքրիստոնեական   արվեստների     ազդեցությունը՝   տեղական   վառ արտահայտությամբ։   Գիտնականի   ուսումնասիրությունն   արժանացավ  ն.   Մա­ռի բարձր   գնահատականին։
         Գարեգին Հովսեփյանը առաջինն էր, որ դասակարգեց ու արժեքավորեց՛ գերեզմանական կոթողները և բնորոշեց նրանց տեղը հայ արվեստի պատմու­թյան մեջ։ Ննա անդրադարձավ խաչքարերին՝ արվեստի զուտ տեղական արտա­հայտությանը, բնորոշեց նրանց առանձնահատկությունները, մոտիվների ու սյուժեների   զարգացման   էվոլյուցիան։
           Գ, Հովսեփյանն իր բոլեր աշխատություններում մեկնաբանում է իրերի մակագրությունները, արձանագրությունները, ճշտում կատարման ժամանա­կաշրջանը, պարզաբանում պատկերագրական հատկանիշները, տեխնիկական առանձնահատկությունները։  Սա  է նրա աշխատանքի սիստեմը, մտածողության–.
կառուցվածքը։ Գ. Հովսեփյանի հրապարակումների շնորհիվ գիտական շրջանառության մեջ մտան կիրառական արվեստի բազմաթիվ ստեղծագործու­թյուններ, այգ թվում՝ Հավուց Թառի ամենափրկիչը, Էջմիածնի մեծ խորանի .ասեղնագործ վարագույրը, ձեռագիր ժողովածուներից մեկի մեջ պահպանված սասանյան կտորը և շատ ուրիշ աշխատանքներ։ Կերպարվեստի այս ճյուղը Հովսեփյանը դիտում էր որպես ժողովրդական մտածողության յուրատիպ .արտահայտություն։
Պատահական չէր հետաքրքրությունների այսօրինակ խորությունն ու բազմակողմանի ընդգրկումը։ Գիտնականը հայ ժողովրդի գոյատևման որոշակի ուղիներ էր տեսնում նաև նրա մշակույթի պահպանման մեշ։ «Ազգի գոյու­թյան հիմքը նրա անցյալի գիտակցությունն է  նրա մշակույթը։ Պետք է ճա­նաչենք     այդ մշակույթի  իսկական  արժեքը  և պահենք  զայն»,—   գրում էր  նա։
           «Որչափ նյութեր կան, կահ-կարասիքի, անոթների, ասեղնագործության, գորգագործության, կտավեղենների և մետաքսեղենների մշակության համար, որ մինչև այժմ կատարյալ անուշադրության են մատնված մեր կողմից։ Ապ­րում ենք պետական նոր կյանքով, որ խրախուսում է ազգային մշակույթների պահպանությունն ու զարգացումը, պետք է որոնենք և գտնենք այն ուղիները, .որ նոր արվեստի ծագման և ծաղկման հիմունքներն են կազմում։ Իսկ այդ հիմունքներից մեկը, եթե չասենք ամենակարևորը, անցյալ նյութերի հավա­քումն   է,   ցուցադրումը   և  նրա   ուսումնասիրությունը»։
         Գ. Հովսեփյանի համար գոյություն չուներ մեծ կամ փոքր արվեստ։ Յուրաքանչյուր ստեղծագործություն նա վերլուծման էր ենթարկում պատմական ու գեղարվեստական արժեքավորման տեսակետից, հարևան երկրների նույ­նատիպ գործերի, զարդանախշի զարգացման, մանրանկարչության ու քանդա­կագործության հետ ունեցած կապի, պատկերագրական նույնությունների կամ տարբերությունների տեսակետից։ Սրանք նոր ձևավորվող հայ արվեստաբա­նության առանձնահատկություններն են, որի ակունքներում կանգնած էին Ն. Ակինյանը։ Ա. Չոպանյանը, Գ. Լևոնյանը, Ա. Սագըզյանը և ամենանպանպատակասլաց  ու  ամենաբեղմնավոր  գործիչը    Գարեգին Հովսեփյանը։
         Գ. Հովսեփյանը գիտակ էր նաև պատկերագրական հարցերին։ Նա փայլուն գիտեր  միայն հայկական, այլև՝ բյուզանդական, ռուսական ու վրա­ցական պատկերագրական նույնություններն ու տարբերությունները։ Նա քա­ջածանոթ էր հին հունական դիցաբանությանը, Հին Արևելքի պանթեոնին։ Գ. Հովսեփյանը տեղյակ էր ինչպես հին, նույնպես և ժամանակակից պատմաբանասիրական և արվեստաբանական գրականությանը։ Մեջբերումների և ծանոթագրությունների  մեջ  (հայագիտական  աշխատություններից  զատ),  հանդիպում ենք այնպիսի հեղինակների, որպիսիք են Ֆ. Բուսլաևը, ն. Կոնդակովը, Յա. Սմիրնովը, Վ. Բախմանը, Ի. Բալտրուշայտիսը, Շ. Պիհլը, Հ. Հյուբշմանը, Ֆ. Մակլերը, Ա. Պոպը, Ֆ. Սարեն, Ի. Սարժիգովսկին և շատ ուրիշներ։ Եվ բոլորը  կարդում էր բնագրով։
Այսօրինակ բազմազան ու բազմակողմանի հետաքրքրությունները, գի­տական աշխատությունները Գարեգին Հովսեփյանին դասեցին ժամանակի անվանի հայագետների շարքը։ Իրենց հետաքրքրող հարցերով, պարզաբա­նումներով, հայագիտական նյութերով և, հատկապես՝ հայկական մանրա­նկարչությանն   առնչվող  խնդիրներով   նրան   էին   դիմում   բոլորը:
         Ա, Մեյեն նրանից խնդրում էր հիշատակարանի տեքստեր ու «Տիրոջ կյանքը պատկերող մանրանկարներիդ լուսանկարներ, Գ. Չուբինովը՝ Ի. Ստրժիգովսկու նոր լույս տեսավ գիրքը, Ա, Թամանյանն ուրախանում էր, որ նա զբաղվում է «Հայաստանի համար թանկ»  աշխատանքով, Յ. Մարկվարտը շնորհակալություն էր հայտնում իր նկատմամբ ցուցաբերած հոգա­տար վերաբերմունքի համար, Աշխարհաբեկ Քալանթարը ուրախացած հայտնում էր, որ Պռոշի արձանը գտնվում է Այգեհատ գյուղի մոտ, Աթենքի համալսա­րանի բյուգանդական ճարտարապետության բաժնի տնօրեն պրոֆ. Մ. Օռլանդոսը հայ ճարտարապետության վերաբերյալ նյութեր էր խնդրում, Բեռլինի մարդաբանական  նախապաամական –ազգագրության ընկերության անդամներ Բելքը և Լեմհանը տեղեկացնում էին, որ Վանա լճի շրջակայքում 60 բևեռագիր արձանագրություն են գտել, Վարդան Հացունին «Հայ տարազի պատմության» համար խնդրում էր Սանահնի եկեղեցու ճակատի բարձրաքանդակների լուսանկարները, Ս. Տեր-ներսիսյանը հաշվետու էր լինում կատարածի մասին և, ավելացնում, «Չկա մեկը, որ ունենա Ձեր հայ արվեստի գիտությունը, և Ձեր աշխատությունները մեծ պակաս մը կը լցնին», Ն. Ակինյանը գրում էր Ֆ. Մակլերի նոր լույս տեսած գրքի մասին ու բացական­չում. «Ի՞նչ պիտի ըսէ աշխարհը, եթե լույս տեսնեն Ձեր հավաքածոյքներր»։ Ն. Ակինյանի յուրաքանչյուր նամակում հատուկ ողջույններ կան Ի.. Սարժիգովսկուց։ Վ. Լազարևը տեղեկություններ է հաղորդում հայ մանրանկար­չությանը նվիրված նոր աշխատությունների մասին, լեհ արվեստաբան Թադեուշ Մանկովսկին խնդրում է 1619 թ. Աստվածաշնչի մանրանկարների լու­սանկարները, Հ. Օրբելին տեղեկություններ է ուզում Խաչենի մասին, Յա. Վեսելովսկին ցավում է, որ չի կարողացել ներկա լինել Գ. Հովսեփյանի՝ ման­րանկարչության վերաբերյալ դասախոսությանը, «Տարազի» խմբագիր Տ. Նա­զարյանը հարց է տալիս. «Կա արդյոք հայկական ֆայանս», Մ. Օրմանյանը հրավիրում է ուսումնասիրական աշխատանքներ կատարել Երուսաղեմի վան­քի մատենադարանում, Գ. էդիլյանը էեոնարդո դա Վինչիի նկարների դիապոզիտիվներն   է   ուզում   և   այլն,   և   այլն։   նա   տարիներ   շարունակ     նամակագրական  կապեր  ուներ իր ընկերներ  Ա,  Չոպանյանի,  Ն.   Մառի,  Թ,  Թորամանյանի   և շատ   ու շատ   ուրիշների  հետ։                                                                                     
         Գարեգին Հովսեփյանը պատասխանում էր, ուղարկում, օգնում։ Նրա հազորդած բազմաթիվ տեղեկությունների արձագանքները տեսնում ենք մի շարք գիտնականների (Ի. Ստրժիգովսկի, Թ. Թորամանյան, Հ, Օրբելի, Ն, Մառ և այլք) աշխատություններում, որտեղ օգտագործվում են Գ, Հով­սեփյանի նյութերը կամ հղումներ կատարվում նրա ուսումնասիրություննե­րի վրա։
       Գ.   Հովսեփյանը   իր   աշխատությունները   նախօրոք   տպագրում   էր      ամսագրերում,   իսկ   հետագայում  լույս   ընծայում     առանձին   կամ      ժողովածու–
պրակներով։   Նա   աշխատակցել   է   «Արարատ»   (էջմիածին),   «Անահիտ»   (Փարիզ),    «Հանգես   ամսօրյա»   (Վիեննա),   «Գեղարվեստ»   (Թիֆլիս),   «Христианский восток (СПб))    և   այլ   պարբերականների։
Կյանքի վերջին տարիներին Գարեգին Հովսեփյանն ապրում էր Լիբա­նանում՝   Հայրենիքից   հեռու,   բայց   ոչ   նրանից   կտրված։
Մեկ փաստ միայն.
       1944 թ., Հայրենական մեծ պատերազմի օրերին, սփյուռքը ևս մեծ շուքով նշում էր Հայաստանում սովետական կարգերի հաստատման 24– ամյակը։ Հիվանդ և ծերացած գիտնականը նամակով շնորհավորեց իր սրտին այնքան հարազատ իրադարձությունը։ Ահա նրա. ողջույնի խոսքը, գրված 1944   թ.    դեկտեմբերի   3-ին։
«Խորհրդային Հայաստանի 24-ամյա տարեդարձի տոնակատարության հարդելի    հանձնաժողովին։
Աչքի ծանր հիվանդությամբ բռնված, անկարող ենք անձամբ ուրախա­կից լինել մեծ տոնակատարության, բայց հոգու բոլոր էությամբ ապրում ենք և գիտակցում այսօրվա տոնի արժեքը։ Նախընթաց պատերազմի ժամա­նակ մենք ականատես ենք եղել մեր հայրենիքի ավերման և ժողովրդի կոր­ծանման, չստեղծվեր թանկագին Խոորհրդային  Հայաստանը Խոորհրդային Միության հզոր պաշտպանության տակ, գուցե և հայությունը իսպառ ջնջված լիներ հայրենիքում։ Բայց այսօր վերազարթնել է մեր ժողովուրդը, ՝ կազդուրվել ստացած հարվածներից, նյութապես ու բարոյապես ծաղկել է հայ միտքը, հայ գրականությունն ու արվեստը, ընդհանուր մշակույթը և, պետական կյանքով այնքան աճել ու հասակ առել, որ իր բոլորանվեր մաս­նակցությունը կարող է բերել Խքորհրդայինյ Միության մյուս ազգերի հետ րարվո   հաղթանակին   ներկա   մեծ  պատերազմի   մեջ։
Մեր հույսը մեծ է առավել ևս, թե պատերազմի հաղթական վերջավո­րությունից հետո մեր երկիրը պիտի զարգանա աւելի մեծ թափով, ստեղ­ծագործական   մի   նոր  շրջան   ապրելով։
Թո՛ղ   ծլի   ծաղկի՛   և  պտղաբեր     դառնա   մեր     թանկագին     Հայրենիքը»։
         Սեր դեպի հայրենիքը, դեպի ժողովուրդը, հավատ դեպի նրա կենսահաստատ  ստեղծարար միտքը—այս էր Գարեգին . Հովսեփյանի հավատամքը նրա   ողջ   կյանքի  ընթացքում։
       Գարեգին Հովսեփյանը մահացավ 1952 թ, հունիսի 21-ին, Անթիլիաում (Լիբանան)։

Մանյա Ղազարյան, «Գարեգին Հոսվեփյան»
Գարեգին Հոսվեփյանմ Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հատոր Ա: Տեքստ մեջբերված է առանց փոփոխությունների:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007712
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52