Միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից է Ֆրիկը։ Նրա կյանքի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները, ցավոք, կցկտուր են ու հակասական։ Դրանք հիմնականում ցրված են բանաստեղծի տաղերի մեջ, մասամբ էլ՝ կողմնակի աղբյուրներում։ Հենվելով այդ տեղեկությունների վրա, Ֆրիկով զբաղվող բանասերները տարբեր ու, հաճախ, իրարամերժ եզրակացությունների են հանգել բանաստեղծի կենսագրության այս կամ այն փաստի (անունը, ծննդավայրը, ծննդյան և մահվան թվականները, ծնողները, ընտանեկան վիճակը, ստացած կրթությունը, սոցիալական դրությունը, աշխարհական կամ հոգևորական, լինելը և այլն) առթիվ։
Պահպանված ինքնակենսագրական այդ անուղղակի տեղեկությունների հիման վրա պարզված է, որ Ֆրիկը ծնվել է թաթարական արշավանքների սկզբին, 1230-ական թվականներին, հավանաբար Արևելյան Հայաստանում ։ Մանկությունից սիրել է ուսումը, լավ ծանոթ է կրոնական գրականությանը, եղել է աշխարհական և հոգևոր կոչում չի ունեցել։ Ֆրիկը սկզբում եղել է հարուստ, սակայն հետագայում, մոնղոլական պետության ներսում գոյություն ունեցող հարկային, տնտեսական դժնի պայմանների, չարաշահումների, կաշառակերության և ապօրինությունների հետևանքով կորցնում է իր ունեցվածքը, ընկնում է ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց իր որդուն գրավ է դնում։ Բանաստեղծություններից մեկի մեջ եղած ակնարկից երևում է, որ նա գերի է ընկել և գնվել է փրկանքով։ Մահացել է XIV դ. առաջին քառորդում։ Բարեբախտաբար կենսագրության նման հակասական և կըց– կտուր չեն Ֆրիկի գրական ժառանգության վերաբերյալ եղած տեղեկությունները։ Միջնադարյան մի շարք ձեռագիր տաղարաններում պահպանվել են բանաստեղծի անունը կրող բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել են բանասերների կողմից տարբեր ժամանակ և հրատարակվել զանազան պարբերականներում ու ժողովածուներում։
Ֆրիկի տաղերի մեծագույն մասը աշխարհի զանազան վայրերում գտնվող ձեռագրատուն-մատենադարաններում (էջմիածին, Երուսաղեմ, Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Վենետիկ, Լոնդոն, Օքսֆորդ) պահպանվող հայերեն գրչագրերից անձամբ հայտնաբերել կամ ուրիշ բանասերների ձեռքով ընդօրինակել է տվել Տիրայր Արքեպիսկոպոսը և 1952 թ. Նյու-Ցորքում լույս ընծայել բանաստեղծի տաղերի գիտական և համեմատական բնագիրը՝ ընդարձակ ուսումնասիրություն֊առաջաբանով, տաղերի ա ալընթերցվածներով, ծանոթագրություններով ու բառարանով։
Իրենց բնույթով Ֆրիկի տաղերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ աշխարհիեկ և կանական-խրատական։
Առաջին կարգի տաղերից են բանաստեղծի հռչակավոր «Գանգատ» («Բան ի Ֆրիկ գրքոյն»), ոչ պակաս նշանավոր «Ընդդէմ ֆալաքին», «Վասն թալեհի և բրջի», «Վասն Արղուն Խանին և Բուղային» և մի քանի այլ տաղեր։
Ֆրիկի աշխարհիկ տաղերի հիմնական թեմաներից մեկը հայ ժողովրդի պատմական ճակատագիրն է, Հայաստանի քաղաքական վիճակը։ Իր լավագույն ստեղծագործություններում բանաստեղծը ճշմարտացիորեն պատկերել է քաղաքական այն ծանր պայմանները, որոնյ մեջ գտնվել է նրա հայրենիքը։
Մի շրջան էր դա, երբ մոնղոլա֊-թաթարական հորդաները հրով ոլ սրով գրավել էին Հայաստանը և այնտեղ հաստատել իրենց դաժան տիրապետությունը, նրանք մեկը մյուս ետևից ավերել էին Հայաստանի վաճառաշահ, ծաղկուն քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը, Կարինը, ոտնակոխ արել երկրի բերրի դաշտերը։
Իբրև իսկական քաղաքացի-բանաստեղծ, որի համար թանկ է բր հայրէնիքի անկախությունը և հայրենակիցների կյանքն ու պատիվը, Ֆրիկը ցավով ու սրտի կսկիծով ողբում Է նրանց ծանր վիճակը անօրենների» ձեռքին.
Ֆրիկի տաղերի մեջ արձագանք է գտել Հայաստանի ընչազուրկ բնակչության տնտեսական և իրավական անմխիթար վիճակը թաթար բռնապետների իշխանության տակ,
Հայրենիքի քաղաքական վիճակի գեղարվեստական դրսևորմանը զուգընթաց, Ֆրիկն իր աշխարհիկ տաղերում կենդանի պատկերներով ներկայացրել է նաև իր ապրած ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները։
Մի ժամանակաշրջան էր դա, երբ մոնղոլ խաների ու տեղական ազնվականության շահագործմանն ու հարկահանության ծանր լծին միանում էին վաշխ առու֊առևտր ականն երի անասելի կեղեքումները, երբ քայքայվում, հողազրկվում ու ընչազրկվում էր Հայաստանի աշխատավոր բնակչությունը։ Հետզհետե խորացող դասակարգային շերտավորման հետևանքով երկր՝ի հարստությունը աստիճանաբար սկսում էր կուտակվել Փոքրամասնության ձեռքին, քաղաքները լցվում էին ընչազուրկ մարդկանց բազմություններով։
Ապրելով հասարակական վերոհիշյալ պայմաններում, անձամբ տուժած լինելով տիրող սոցիալական հակասություններից (ենթարկվելով ընչազրկման ու աղքատացման), Ֆրիկը առանձնապես սուր կերպով է զգացել մարդկանց գոյավիճակի մեջ եղած տարբերությունն ու խոր հակադրությունը,
Բանաստեղծը տեսնում է, թե ինչպես, այս անհավասարության հողի վրա մարդիկ բաժանվել են երկու դեմընթաց բանակների: Մի կողմում բախտավորները կամ թալեհ ունեցողներն են, մյուս կողմում՝ անբախտները։ Մինչդեռ առաջինները իրենց ունեցվածքի շնորհիվ մեծարվում են անարժանաբար, երկրորդները դատապարտված են անարդարացի անուշադրության ու արհամարհանքի:
Նման խոսուն ու ճշմարտացի ընդհանրացումներ հասարակական կյանքի դասակարգային շերտավորման մասին՝ քիչ կարելի է է գտնել Ֆրիկի ապրած դարաշրջանի ոչ միայն հայ, այլև, համաշխարհային գրականության մեջ։
Ֆրիկի մեծությունն այն է, որ նա շատ վաղ սկսել է մտածել աշխարհում գոյություն ունեցող անարդարություններն ու անհավասարություններն առաջացնող պատճառների մասին.
Բանաստեղծը ոչ միայն մտածել, այլև ծառացել է բոլոր նրանց դեմ, ովքեր մեղավոր են այդ անարդարությունների ու անհավասարությունների համար։
Նա դժգոհ է աստծուց՝ հայ ժողովրդին «անօրենների» պատճառած անլուր տառապանքների հանդեպ նրա ցուցաբերած հանդոարժողության, բնակչության վրա նրա կողմից կարգված դաժան իշխանավորների համար և երկմտում է նրա արդար և իրավ «դատավորի» համբավի նկատմամբ.
Ֆրիկը զայրագին կշտամբանք է շպրտում ճակատագրի դեմ նրա «մոլոր» վարքի համար.
Բանաստեղծի համարձակությունն այնտեղ է հասնում, որ նա «ծուռ» է հայտարարում ճակատագիր֊-ֆալաքի ողջ արարքը, բացա֊կանչելով.
Քննադատելով տիրող քաղաքական֊-հասարակական կարգերը, Ֆրիկը, սակայն, ի վերջո զղջում է՝ աստծուն իր ուղղած «նենգ ու ծուռ» խոսքերի համար, բայց նրա այդ քննադատությունն էլ մեծ համարձակություն էր իր ժամանակին։
Ֆրիկի կրոնական-խրատական տաղերից են նրա «Բան ոգեշյահ», «Բան պիտանի», «Վասն հոգոյն», «Յիշէ զբան Աւետարանիս», «Վասն ողորմութեան», «Ի վերայ մեծատանն և աղքատ Ղազարին», «Այս է համասփիւռ ծաղիկն» և ուրիշ տաղեր։ Վերջիններիս մեջ բանաստեղծը իր ժամանակի համար հատկանշական կրոնական հայեցակետով արծարծում Է հոգու և մարմնի հակամարտության, իրական և հանդերձյալ աշխարհների, երկնավոր և երկրավոր կյանքի, մահվան և ունայնության, մեղքի, քավության և կրոնական, խրատական բարոյախոսական այլ խնդիրներ։ Նա գտնում է, ո՛ր մարդու հոգին գերադասելի է մարմնից, ուստի պետք է մտածել հոգու փրկության մասին, հանդերձյալ կյանքի մասին, չպետք է խաբվել անցավորին, անհրաժեշտ է ուրանալ այս կյանքը, պահքով, աղոթքով ու արտասուքով սպանել մարմինը, կենդանության ժամանակ աղքատներին օգնել, անհրաժեշտ է հետևել ավետարանական խրատներին, ձգտել արժանանալու աստվածային լույսին, մահով միանալու աստծու հետ և այլն։
Կրկրոնական-խրատական տաղերով Ֆրիկը նման է ժամանակի և նախորդ շրջանի հոգևոր թեմաներով գրող բանաստեղծներին, սակայն չի նույնանում նրանց հետ։ Ֆրիկի այդ տաղերում անգամ հաճախակի հանդիպում են աշխարհիկ-քաղաքացիական մոտիվներ, հասարակական֊-բարոյական առողջ գաղափարներ։
Բանաստեղծը անողոք քննադատում, մերկացնում է «մեծատունների» անասնական ագահությունն ու եսամոլությունը.
բացահայտում է թագավորների ռազմատենչ-նվաճողական նկրտումները,
պարսավում է հոգևորականների անբարեպաշտությունն ու արծաթասիրությունը.
Կրոնական-խրատական տաղերում Ֆրիկը դրսևորում է իր խոր հումանիզմը դեպի մարդն ընդհանրապես և աշխատավոր, հարստահարվող մարդը մասնավորաբար, սրտանց ցավելով վերջինիս կրած անլուր տառապանքների համար։
Ի տարբերություն տիրող կրոնական ըմբռնման, Ֆրիկը հաս֊տատում է այն միտքը, որ աստվածային, հոգևոր սերը ոչ թե ն խորդել, այլ հետնորդել է աշխարհային սիրուն.
Քիչ չեն կրոնական այն քերթվածները, որոնց մեջ օգտագործված են բնության ու շինականի աշխատանքային առօրյայից վերցված պատկերներ, համեմատություններ ու մակդիրներ.
Մինչդեռ եկեղեցական հեղինակներից շատերն իրենց գրվածքներում հաճախ բացասական վերաբերմունք են դրսևորել ժոդովըրդական բանահյուսության նկատմամբ, Ֆրիկը առաջիններիցմեկն է հայ միջնադարյան գրողներից, որ գնահատել և իր տաղերի մեջ լայնորեն օգտագործել է այն։
Ժողովրդական բանահյուսության տարբեր տիպի ստեղծագործություններից բանաստեղծը բավական հաճախակի դիմել է առածների ու ասացվածքների օգնությանը, երբեմն բառացի, երբեմն էլ մասնակի ոճավորմամբ կամ փոփոխությամբ մեջ բերել դրանք իր տաղերում։
«Խելօքնուն ասած» այդ «մասալ» –ների կամ «խելօքնուն» այդ «խրատ»-ների միջոցով նա ավելի պատկերավոր, խոսուն է դարձրել իր շրջապատում տիրող սոցիալական անհավասարության ու անարդարության նկարագիրը, առավել ցայտուն, կենդանի՝ անձնական, հասարակական և բարոյական այլ և այլ խնդիրների նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը։
Ֆրիկի տաղերում առկա հիշյալ կարգի ժողովրդական առածների և ասացվածքների ցայտուն նմուշներից են հետևյալները.
Ժողովրդական բառ ու բանին ծանոթ մարդը կարդալով Ֆրիկի հռչակավոր «Գանգատի»
տողերը չի կարող չմտաբերել հայ ժողովրդի ստեղծած համանման մոտիվներ ունեցող հետևյալ առածները՝ «Որն ունի Նախչվան, որը չունի չարխի չվան», «Որն ունի Շաքի-Շիրվան, որը չունի խեղդվելու չվան», «Որուն կուտա բերդ ու դիվան, որուն չի տար չարուխին չվան», «Վուրին՝ ավար, վուրին՝ խավար», «Որին կուտաս սելով փետորին չես տա ցախ, աստված» և այլն։
Ֆրիկը թողել է մեզ դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության չափածո մշակում ևս։ Դա նրա «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին» գեղեցիկ և հուզիչ բանաստեղծությունն է։ Սրա մի տարբերակը կա ձեռագրերից մեկում և անվանված է «Առակ լաւ և պիտանի», այստեղ բանաստեղծը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից:
Ավանդության բովանդակությունը հետևյալն է։ Երկու ունևոր եղբայրներ են ապրելիս եղել Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի եղած ունեցվածքը մնա իրեն։ Պատի մեջ շարված աղյուսներից մեկը պատմում է իր գլխով անցածները և հորդորում է մեծ եղբորը հեռու մնալ եղբայրասպանությունից։ Պարզվում է, որ խոսող աղյուսը նախկինում եղել է մի մեծ պարոնի մարմինը, որը զանազան արկածների հանդիպելուց հետո դարձել է աղյուսի ատաղձ։
Ժողովրդական բանահյուսությունը միայն իր բովանդակությամբ (գաղափարներով, սյուժեներով) չէ, որ գրավել է Ֆրիկի ուշադրությունը։ Իբրև, «ճարտար» բանաստեղծ նա չէր կարող չգնա֊հատել նաև այդ բանահյուսության արվեստը առած-ասացվածքների հարուստ նմանահնչունություններն ու ներքին հանգերը, ժո֊ովրդական դարձվածքների հակիրճ ու պատկերավոր լեզուն, ժողովրդական երգերին հատուկ բանաստեղծական բազմազան ու ռիթմիկ ոտանավորը։
Ֆրիկին առանձնապես դուր է եկել «հայրեն» և կամ «հայերենն, անուններով հայտնի միջնադարյան ժողովրդական երգերի ռիթմիկ –երաժշտական չափը (7 և 8 վանկանի, նույնահանգ կամ մեջընդմեջ նույնահանգ տողերով), որը հնուց սիրված է եղել մեր գուսանների ու ժողովրդական երգիչների կողմից և որը օգտագործել են նաև միջնադարյան հայ աշխարհիկ տաղերգուներից մի քանիսը (Մկրտիչ Նաղաշ, Գրիգորիս Աղթամարցի և այլն)։
Բանաստեղծի բազմաթիվ տաղեր գրված են «հայրենների» չափով ու հանգով։
Ֆրիկը հայ առաջին աշխարհիկ հեղինակներից է, որ գիտակցորեն գրել է ոչ միայն ժողովրդին հասկանալի ու հարազատ հարցերի մասին, այլև նրան մատչելի ձևով ու լեզվով.
կարդում ենք նրա տաղերից մեկում։
Իր տաղերը ստեղծելիս բանաստեղծը մտածել է ոչ միայն այն մասին, որ դրանք հասկանալի լինեն բոլորին, այլև այն մասին, որ դրանք լինեն արվեստավոր, գեղեցիկ։ Եվ նրան ըստ ամենայնի հաջողվել է այդ։ .
Ֆրիկը գիտակցել է իր ստեղծագործությունների գեղարվեստական արժանիքները և ինքնատիպ մտքի ծնունդ լինելը.
Ֆրիկի ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնա-բարոյախոսական բնույթի տաղերը հարուստ են բազմաթիվ ինքնատիպ ու գունեղ պատկեր-համեմատություններով։
Ֆրիկի տաղերն աչքի են ընկնում նաև իրենց տաղաչափական՝ ձևերի ու հանգերի բազմազանությամբ։ Հակառակ հոգևոր բանաստեղծների օգտագործած բանաստեղծական ծանր չափերի, միօրինակ հանգերի, նա գործ է ածում ռիթմիկ, երաժշտական հանգեր,, բանաստեղծական տարբեր ձևեր ու տեսակներ, որոնք հաջողությամբ դրսևորում են նրա լավագույն տաղերի հարուստ, հեատքըրքիր բովանդակությունը։
Բանաստեղծի մի կարևոր առանձնահատկությունը նրա ինք֊նաբուխ անմիջականությունն է։ Նրա լեզուն, ինչպես ինքն է խոստովանել, պտուղ է տվել միայն այն ժամանակ, երբ ծաղկել են։ հեղինակի միտքն ու հոգին.
Հայոց հին գրականության ամենահմուտ ու հեղինակավոր մասնագետ Մ. Աբեղյանը գրում է. «Առաջին տպավորությունը, որ ստացվում է Ֆրիկի բանքերից, այն է, որ դրանք մեծ մասամբ հորինված են սպոնտան կերպով, այսինքն մի ինքնաշարժ, ինքնաբուխ ազդումով, առանց խորը խոկալու, մի տեսակ բնազդաբար։ Կարծես մի ներքին ձայն խոսում է նրա մեջ, նա ունենում է մտքի լուսավորություն և սաստիկ հուզված ու լցված, մտասույզ ու հափշտակված, դիմում է բանաստեղծությանը։ Հոգեշահ բանքերն անգամ, որոնք թվում է թե իբրև խրատներ պիտի լինեին սառն ու անկենդան, ունին անձնական բնույթ, ինքնաբուխ ելնում են սրտի խորքից և առանց որոշ ծրագրի, ինչպես ափերից դուրս ելնող գետ հորդահոս զեղումներոմ և անարգել առաջ ընթանում»
Մեծ են Ֆրիկի տաղերի ինչպես հասարակական, այնպես էլ գեղարվեստական արժանիքները։ Ինչպես բնութագրել է Մ, Աբեղյանը, Ֆրիկը և ձևով, և՛ հարուստ բովանդակությամբ մի ինքնուրույն առաջնակարգ բանաստեղծ է, որ հավասար գեղեցկությամբ երգում է թե՛ իր անձնական կյանքի վիճակը, թե ազգային֊ քա– ղաքական և հասարակական խնդիրներ, արտացոլելով իր օրերի իրականությունը, պայքարելով ընդդեմ հարստահարիչների և. խորապես հավատալով ժողովյւդի լավագույն ապագային։
Համաշխարհային պոեզիայի լավագույն հուշարձաններին քաջատեղյակ ռուս անվանի բանաստեղծ և. գիտնական Վալերի Բրյուսովը հիացմունքով խոսելով միջնադարյան հայ քնարերգության մասին և համարելով այն «հայ ոգու ճշմարիտ հաղթանակը համաշխարհային պատմության մեջ», այդ քնարերգության մեջ հատուկ է պատվավոր տեղ է հատկացնում Ֆրիկի ստեղծագործություններին, ղրանց մեջ առաջին անգամ բոցավառված տեսնելով «ագատ քննադատության ոգին»։
Իր ստեղծագործությունների վերոհիշյալ արժանիքների շնորհիվ Ֆրիկն առաջնակարգ տեղ է գրավում ոչ միայն բազմադարյան հայ բանաստեղծության լավագույն ներկայացուցիչների, այլև միջնադարի համաշխարհային գրականության սակավաթիվ ազատախոհ և ազատախոս մեծ հեղինակների շարքում։