Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վերաբերել-վերաբերվել

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Սա թերևս միակ բայն է, ուր վ ածանցը ոչ թե բայասեռն է փոխում (ինչպես` գրել-գրվել, ջարդել-ջարդվել), այլ իմաստային որոշակի տարբերակում է առաջ բերում:
Վերաբերել նշանակում է որևէ մեկի կամ մի բանի մասին ասել, խոսել, նաև առնչվել-առնչություն ունենալ: Օրինակ` «Դիտողությունս վերաբերում է այդ տղայի շատ ազատ պահվածքին, ոչ թե վայրիվերո դատողությունններին», «Ասածս նախ քե'զ է վերաբերում, հետո` ընկերոջդ»:

Վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ, վարվեկ, «Դու լավ (վատ) ես վերաբերվում (=վարվում)/ ընկերոջդ հետ, լավ (վատ) ես վերաբերվում գրքին, ստարանին, տան իրերին....»: Այո' առարկաների դեպքում չի կարելի հետ ասել` վերաբերվել գրքի հետ, կահույքի հետ..., քանի որ չկա փոխադարձ հարաբերություն: Անձի դեպքում տարբերակներն էլ ճիշտ են ճիշտ են. «Երեխայի հետ// երեխային քնքշորեն վերաբերվի'ր»:

Վերոբերյալ օրինակներից երևում է նաև, որ եթե անձնանիշ բառ է, ապա ստորոգկալը վերաբերվել-ով (վ-ով) պիտի լինի. «ինքը (նա, հայրը, ծերունին) կասկածանքով էր վերաբերվում բոլորին ու ամեն ինչին», «Ժողովուրդը (ուսանողություն, հոգևորականությունը) միանշանակ չէր վերաբերվում իշխանության քայլերին: Ոչ անձնանիշ ենթակայի ստորոգյալը արդեն վերաբերել-ն է լինում. «Մեծ ուսուցչի ասածները բոլորիս են վերաբերում», «Նոր որոշումը վերաբերում է ոչ միայն պատմական հուշարձաններին, այլև այսօրվա կոթողներին» :

Հենրիկ Գասպարյան, Ճիշտ և սխալ, Երևան 2007, էջ 24:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276788
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52