Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Թեժառույքը մարում է

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մերղրաձոր գյուղում, Մարմարիկ գետի աջ ափին բարձրացող անտառապատ լեռան վրա տարածվող մի բացատում  է գտնվում Թեժառույքի եկեղեցին: Թեժառույքի մասին մատենագրկական տեղեկությունները գրեթե լռում են: Սակայն հայտնի է , որ այն կառուցվել է 12-13-րդ դարի սահմանագլխին՝ Զաքարյանների կողմից: Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն  քաղկեդոնական եկեղեցի է,  և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ. ժամանակի շունչն էր պարտադրում...

1111 Մի գուցե Թեժառույքի եկեղեցին  ճարտարապետական տեսանկյունից երևելի կոթող չէ, չի առանձնանում իր ոճով՝ միանավ բազիլիկ եկեղեցի, հարավից ու արևմուտքից նախամուտք- գավիթներով և հարավին կից մատուռով:Այդուհանդերձ տաշած քարը դրված է քարի վրա, մի բան որը իրենից արժեք է ներկայացնում ու հարգանք խնդրում (չնայած իրավունք ունի պահանջելու):

Բայց եկեղեցու այսօրվա վիճակը, տարածքի ոչ մաքուր լինելը խոսում է, ոչ թե տարրական հարգանքի , այլ ընդհակառակը՝ անտարբերության մասին: Այստեղ թերևս շատ են  այցելուները. թավշյա անտառ,  գեղեցիկ բնությունը, մաքուր օդ- միջավայր, որտեղ կարելի է խնճույք կազմակերպել, ժամանակ անցկացնել: Բնաւթյան գրկում խնջույք կազմակերպելը բանական մարդու իրավունքն է, իսկ ահա մաքուր պահելը՝ նույն բանական մարդու պարտականությունն է: Բայց երբ խնջույքատեղը, գեղեցիկ բնությունը  խնջույքից, այցելությունից հետո վերածվում է աղբանոցի, դա արդեն ցավալի է:

Թեժառույքի շուրջբոլորը աղբ է՝ պոլիէթիլենայաին տոպրակներ, պլաստմասսե, օղու շշեր, բաժակներ, սննդի մանցորդներ: Իսկ ինչքան լավ կլիներ, որ ամեն մարդ իր հետ տաներ իր բերածը, ոչ ավելին: Լավ կլիներ նաև, որ ոչինչ չբերած մարդը նույնպես իր հետ ինչ որ բան տաներ, մաքրեր շրջապատը: Իհարկե, սա չի խոսում այն մասին, թե մեր մեջ մշակութային հուշարձանների, բնույթան նկատմամբ սեր ու հարգանք ունեցողները քիչ են: Ուղղակի մի կաթիլ լեղին, ինչպես միշտ, դառնություն է տալիս մի կուժ մեղրին:

Ցավալի է նաև եկեղեցու վիճակը: Կիսավեր, պատերը խալխլված են.  տանիքը քանդված, ներսը՝ անմխիթար: Ժամանակին փորձ են արել վերականգնել, համարակալել են քանդված քարերը, որպեսզի նորից տեղադրեն իրենց տեղերում, սակայն, այսօր այդ քարերը փռված են եկեղեցու տարածքում, իսկ որոշ քարեր վերածվել են աթռի կամ սեղանի: Եկեղեցու պատերը ապականված են զանազան մակագրություններով ու գունազարդ նկարներով:

Ի վերջո այսօր աշխարհին ներկայանում ենք որպես մշակութային երկիր  և դրա իրավունքը ունենք: Բայց նման վերաբերմունքը բնակավայրերից հեռու /տվյալ դեպքում Թեժառույքը այնքան էլ հեռու չէ/ գտնվող մշակութային հուշարձանների նկատմամբ խորը և անջնջելի հետք կարող է թողնել մեր՝ մշակութասեր ազգի բարի հանբավի վրա:

Այսօր Հայաստանի Առաքելական եկեղեցին պատեհ առիթով խոսւմ է Հայաստանից դուրս գտնվող եկեղեցիների վիճակի մասին և պահանջում, ու խնամքով վերաբերվեն....իսկ Հայաստանում ամեն տարի միլիոնավոր դոլլարներ են ծախսվում ոչ անհրաժեշտ եկեղեցիներ կառուցելու համար: Հսկայական գումարներ, որոնք կվերակենդանացնեին բազմաթիվ մշակութային հուշարձաններ: Իսկ նոր եկեղեցի կառուցելով ՀԱԵ-ն ավելի շատ վանում է մարդկանց իրենից , քան գրավում:

Վերջում կուզենայի խնդրել բոլոր նրանց, ովքեր երբեմն լինում են նման վայրերում...մի բավարարվե՛ք կեղտոտողներին մեղադրելով

Արևշատյան Ս.

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300084
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52