Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մի՞թե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս. Ղազարու կղզի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Մուրացանի հերոս «առաքյալ» Պետրոս Կամսարյանը այցելում է Սևանավանք, որտեղ զրուցում տեղի խելացի վանականներից մեկի հետ, վերջինս արտահայտում է իր մտահոգությունը:  

Հատված Մուրացանի «Առաքյալը» պատմվածքից

 ․․․․․․մի՞թե Սևանը ևս չէր կարող դառնալ մի ս. Ղազարու կղզի: Մի՞թե Սևանը չէր կարող արտադրել մի նոր Մխիթարյան ուխտ:Սա, իհարկե, չէր ունենալ ս. Ղազարի առավելությունները, որովհետև չէր գտնվում Եվրոպայի սրտում, զարգացած ու բարեկիրթ ազգերի մեջ: Բայց մենք էլ Սևանիցչէինք պահանջիլ այն, ինչ որ տվավ Վենետիկը, այլ գոնե նրա կեսը, թեկուզ կեսի կեսը: Սևանը մի կողմից էլ այն առավելությունը կունենար, որ տվածը կլիներանխառն, հարազատ... ճշմարիտ է, այն ժամանակ, երբ ս. Ղազարու հայրերը իրենց խուցերում խաղաղ նստած, հանգիստ աշխատում էին, ո՛չ հարձակմանսպասելով, ո՛չ կողոպտվելուց վախենալով, Սևանը գտնվում էր բարբարոս խաների դժոխային լուծի տակ, միշտ ահի ու սարսափի մեջ, սեփականությանիրավունքից զուրկ և կեղեքիչների քմահաճության ենթակա, բայց չէ՞ որ, ահա, յոթանասուն տարի է, ինչ ռուսաց տիրապետության շնորհիվ այս երկիրը խաղաղել, արհավիրքները վերացել են և այս վանքի միաբանությունը ստացել է հանգիստ ու ապահով վիճակ: Արդ, մի՞թե չէր կարելի այս յոթանասուն տարվա ընթացքումստեղծել այստեղ մի գործ, որ յուր արժանիքով հավասար լիներ Վենետիկցիների գեթ հիսունամյա գործունեության: Մի՞թե չէր կարելի հիմնել այստեղժառանգավորաց մի բարեկարգ դպրոց, որի սաները աշխարհային աղմուկից ու ապականությունից հեռու, այս առողջարար օդում, այս պայծառ երկնքի տակապրելով և ուսանելով` պատրաստվեին հասարակաց ծառայության համար... Մի՞թե չէր կարելի ժողովել այստեղ հմուտ, բանիբուն. գիտությամբ ուառաքինությամբ հայտնի հոգևորականներ և կազմել նրանցից մի գիտական կաճառ, որ պարապեր հին գրականությունը մշակելով և նորը զարգացնելով: Դուք հոձեր աչքով տեսաք մեր այստեղի գրադարանը: Որքա՛ն աղքատ, խղճո՛ւկ... մինչև իսկ ամոթ է գրադարան անունը տա, նրան. մի քանի տասնյակ կիսամաշձեռագիրներ, մի երկու հարյուր հնատիպ գրյանք... քաղաքներում տիրացուներ կան, որոնք դրանցից ավելին ունին: Բայց չէ՞ որ Սևանը հնումն հայտնի էր յուրբազմահարուստ մատենադարանով, չէ՞ որ շատ տեղերի գրական գանձերը այստեղ էին ամբարվում, կամ ավանդ դրվում: Այժմ ո՞ւր են նրանք: Բարբարոսթշնամիների ավերը, այո՛ շատ բան է կորզել Սևանից. նույնիսկ նրա գրագետ միաբանությունը անխիղճ կերպով է նրա գրական հարստությունը վատնել: Բայցորքան ավելի զրկանք են պատճառել նրանք, որոնք այս յոթանասուն խաղաղ տարիների ընթացքում ձեռքերնին ծալած նստել են այստեղ և բավականացել միայնաղոթելով, կամ հսկումներ կատարելով... Ինչո՞ւ արդյոք Սևանը, որ գտնվում է հայրենի հողի վրա, նրա սրտի ու հոգու մեջ, ինքը չէ տալիս Վենետկին` այս հողին ուջրին, սրա անցյալին ու ներկային վերաբերող ուսումնասիրությունները, սրա սրտին ու հոգուն հարազատ հուշերը և, ընդհակառակն, ինքն է նրանից մուրում:Ինչո՞ւ... բայց այդ «ինչու»-ները անթիվ են և դրանց բոլորի պատասխանը մեկ. այսինքն այն` որ այսքան տարիների ընթացքում, չի գտնվել մեր երկրում մի մարդ, աշխարհական լիներ նա թե՛ հոգևորական, որ ոգևորվեր Մխիթարի զգացած ոգևորությամբ և վառեր Սևանում լուսո այն ճրագը, որ առաջին նվագ վառեցԼուսավորիչը և որն ապա տգիտությունն ու խավարը հանգցրին... Այո, եթե այդ մի հատ մարդը գտնված լիներ այստեղ, ապա դուք այսօր Սևանը չէիք տեսնիլ այսքան անշուք, անփառունակ, չէիք տեսնիլ նրա կյանքը այս աստիճան անշարժ, ոգին` մահամերձ... Իբրև նյութական ապացույց այստեղ ապրողների անշարժության, ահա այն կացարանները, որ դուք տեսել եք, որոնց մեջ ապրել են նախկին միաբանությունները և որոնց մեջ, ահա, ապրում ենք նաև մենք: Այդշինությունների կառուցումից մինչև այսօր` անցել են հազար երկար տարիներ: Եվ սակայն նրանք մինչև այսօր էլ նույն խոնավ, բորբոսնած, հողածածկ կտուրովխցերն ու խցիկներն են, որոնք ամենից առողջ մարմիններն իսկ մաշելով, մաշել ու ծյուրել են նաև նրանց հոգին և անընդունակ դարձրել մի ճշմարիտ ու Էականբարիք ստեղծելու... Անշուշտ դուք անցաք այդ կացարանները իրար հետ միացնող բավղաձև անցքերից. տեսա՞ք թե ինչպիսի՛ խավար է տիրում նրանց մեջ...Հարկավոր չէր ոչ մեծ խելք, ոչ էլ ճարտարապետական տաղանդ, որ մարդ իմանար, թե այդ միջանցքների վրայի կտուրը ծակելով և մի քանի տեղ, եթե ոչ ապակեպատուհաններ, այլ գեթ հասարակ երդիկներ դնելով, կարելի էր բոլոր անցքերը միանգամից լուսավորել: Սակայն հազար տարի այս խավարում խարխափողմիաբանությունների մեջ չի գտնվել մի գլուխ, որ այդ հասարակ ճանապարհով աստուծո տված լույսն այդ անցքերը մտցնե և նրանց անթափանցելի խավարըփարատե: Ճիշտ այդ ձևով էլ խավար են մնացել այդ խուցերում ապրող մարդկանց ոգիները. արդյունքը եղել է այն, ինչ որ տեսնում եք այսօր...

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300083
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52