Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայոց ոսկեղենիկ տառերը հարգանքի են արժանի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Երբ Ղազար Փարպեցին անդրադառնում է գրերի գյուտին /կամ վերածնությանը/,  Մաշտոցի մտորումները հետևալ կերպէ նկարագրում...կարելի է չէ՞ ունենալ և օգտագործել սեփական լեզուն ու գիրը, ոչ թե օտար՝ «ՄՈՒՐԱՑԱԾՈ» լեզուն և գիրը:
          Այբուբենի դերն ու նշանակությունը հասկանալու համար և՛ շատ բան է անհրաժեշտ, միաժամանակ և՛ քիչ:

           Նայում ես մերօրյա աստղերի տեսահոլովակներն, մի քիչ նեղսրտում էս...ախր եվրոպական լատինատառ այբուբենները, լեզուները, իրոք գաճաճ են մեր մեսրոպատառի առաջ, բայց արի տես, էլի մնում են ՄՈՒՐԱՑԱԾՈ: 
           Ինձ հետաքրքրել է միշտ, ինչի՞ են երգի , հեղինակներ , կատարողների անունները լատինատառ գրում: Որ օտարերկրացին կարդա՞: Ասենք կարդաց ANHNARINE (նույնիսկ օժանդակ E /Է/ բայը տարանջատված չէ) բառը, հետո ի՞նչ, անգլերեն իմացողը կհասկանա՞: Հայերեն սիրուն գրիր «անհնարին», անգլիացիների համար տուր թարգմանությունը՝ Impossible, եթե կզգաս, հետաքրքրվում են նաև գերմանացիները, կողքը գրիր՝ unmöglich: Բառ թարգմանելը ամենադժվարին բանը չէ այս աշխարհում. անհրաժեշտ է տարրական հարգանք սեփական լեզվի ու տառերի նկատմամբ: Եթե սա օտարամոլություն, օտարին քծնելու, կամ նմա կերպ առանձնանալ չէ, ապա ի՞նչ է: Թե Հայաստանում պարտադրված ճանաչողությունը, նրանց այն մտքին է հասցրել, թե դրսերում էլ են ճանաչում իրենց. մի գուցե և ճանաչում են....բայց դա չպիտի լինի ի հաշիվ լեզվի ու տառերի

           Այս տեքստը  ինչ որ կոնկրետ երգչին ուղղված չէ... լատինատառ ներկայանալը համատարած երևույթ է աստղերի մոտ, որի ֆոնին նրանց կատարած հայրենասիրական ցանկացած երգի արժեք փոշիանում է, համենայն դեպս իմ աչքերի առաջ:

           Էմինը իզուր չէ, որ Հայոց, մեր մայրենի ու անփոխարինելի լեզուն նկարագրել է հետևյալ կերպ  «Դուռ` երբ ելք չկա....Լինելու պայման»: Սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեե, այլ՝ երբեմն, չգիտակցված ճշմարտություն...

 

Արևշատյան Ս. 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300086
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52