Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Էրեբունին խնամք է պահանջում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Էրեբունիի միջնաբերդը /Արին բերդ/ այն հնավայրերից է, որտեղ հայ մարդը ոտք դնելով իրնե զգում է և՛ ուրախ, և՛ հպարտ, քանզի այն իրավամբ համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը և միաժամանակ հստակորեն նշված է կառուցման ժամանակը /ավելի հին,  քան Հռոմը/: Սակայն, հնավայրի արդի վիճակը, գրեթե անտարբերության հասցնող վերաբերմունքը թե՛ պահպանողների և թե՛  այցելուների կողմից , ստիպում է անհանգստանալ և խոր ցավ ապրել: Շատ ազգեր կցանկանային նման հնավայր ունենալ. Մենք ունենք , սակայն,  արժանի կերպով չենք պահում, փայփայում: Կարծես սովորություն է դարձել. կորցնել և նոր գնահատել ապա՝ ափսոսալ:

Ինչպես հայտնի է Էրեբուբնի պեղումները սկսցվեցին 1950 թվականին և շարունակվեցին գրեթե երեք տասնամյակ  /հետագայում ևս կատարվեցին մասնակի հնագիտական աշխատանքներ/: Հնավայրը մաքրվեց հաստաշերտ հողից: Բազմադարյա լռությունից հետո, Էրեբունին ներկայացավ իր ամբոջ վեհությամբ , հզորությամբ և կառույցների պատմական մեծ նշանակությամբ հանդերձ, այն այսօր  ներգործում է  մարդկանց վրա էմոցիոնալ մեծ ուժով: 

Պեղումներից հետո Էրեբունիում հարկ եղավ ոչ միայն կոնսերվացնել, այլև վերականգնել նրա առանձին մասերի ճարտարապետական ձևերը: Ամրացվեցին պարսպապատերը,  վերանորոգվեց Խալդ աստծո տաճարը, արտաքին սյունասրահը, մասնակի վերականգնվեցին սյունազարդ բակը և նրան կից պալատական փոքր դահլիճը: Պահպանված պատառիկների հիման վրա գրեթե նախկին տեսքին բերվեցին Խալդ աստծո տաճարի, արտաքաին սյունասրահի , պալատական դահլիճի որմնանկարները: Բայց վերականգնելը կարծես քիչ է, այն նաև պիտի պահպանել: Դեռևս 1984 թվականին Ոզնի հումորային թերթը անդրադառնալով միջնաբերդի վիճակին, ահազանգում էր, որ այն չի պահպանվում ըստ արժանվույն, իսկ այցելուները ավերում փչացնում են որմնանկարները:

Գրեթե նույն վիճակին ենք ականատես լինում հիմա. պղծված որմնանկարներ, մի շարք կառույցների անմխիթար ու վթարային վիճակ ու դաժան անտարբերություն: Այնտեղ կարող է մտնել ցանկացած անձ, ավերել, փչացնել ու անպատիժ հեռանալ: Երբեմն նման հնավայրի պահպանության հարց բարձրացնելիս պատասխանատռու անձիք խոսում են ահռելի գումարների մասին: Ասել թե գումար չկա, թերևս ճիշտ չի լինի /գոնե մասնակի վերանորոգումների համար/:

 

Ամրոցի մուքի մոտ փակցված է հսկա ցուցանակ, որում ասվում է միջնաբերդի վերանորոգման հսկա աշխատանքների մասին. իհարկե լավ է. բայց ամեն օր այդ աշխատանքները չսկսել, նշանակում է Էրեբունին որպես մշակութայի գերարժեք հնավայր մղվել  հետին պլան նորից ու ներից զբոսաշրջիկներին ցույց տալ մշակութային արժեքների նկատմամբ պետական վերաբերմունքի մակարդակը:   Մի թե դժվար է ցանկապատել ամրոցը, տեսախցիկներ տեղադրել  տուգանք սահմանել անբարեխիղճ այցելուների (եթե մինչև այսօր չեն ավերել եզակի սեպագրերը, դեռ չի նշանակում, որ ապագայում  չեն անի) , ավերողների նկատմամբ, եթե ոչ վերականգնել, գոնե կասեցնել կառույցների  վիճակի հետագա վատթարացումը: Թվում է, յուրաքանչյուր տարի հնարավոր կլինի վերականգնել ու բարեկարգել  միջնաբերդի թեկուզ  մի հատվածը....  

Շուտով կբոլորի մեր սիրելի մայրաքաղաքի հիմնադրման 28 -րդ դարը: Այն բոլորիս է. նրանով մտահոգված են թե՛ մասնագետները, թե՛ իր երկիրը, մայրաքաղաքը սիրող և ընդհանրապես մշակութային արժեքը հասկացող և գնահատող շարքային  հայ քաղաքացին: Պետք է այն փայփայել ամենայն սիրով ու հոգածությամբ:

Ժամանակի ընթացքում մենք մշակութային արժեքների մեծ կորուստ ենք ունեցել.  և ներկա պահին ականատեսը լինել ու թույլ տալ նման անտարբեր վերաբերմունք Էրեբունիի նկատմամբ ի չիք է դարձնում մշակութասեր, ազգասեր լինելու, երևալու ցանկացած խոսք:

Ժամանակին վերանորոգված կառույցներին,  սեպագիր արձանագրությունների բովանդակությանը  և Էրեբունիի պատմական անցյալին ծանթոանալով , տիեզերագնաց Ա. Ա. Լեոնովը պատվո գրքում գրել է .«Փառք ու շնորհակալություն Ձեզ՝ մեծ պատմության արժանավորներին և փառք՝ Ձեզ արժանի այդ մեծ պատմությանը»:

Հերթը մերն է, որպեսզի մենք նույնպես հասկանանք, թե ինչի տեր ենք....

Արևշատյան Ս.

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300085
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52