Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սևանա լճի մակարդակի տատանումները 19-րդ դարում

       1940-ական թվականներից Սևանա լճի ջրերն արհեստականորեն բաց թողնելու հետևանքով սկսեց իջնել լճի մակարդակը, ընդ որում պակասեց ջրի ընդհանուր պաշարների մեկ երրորդից ավելին: Լճի մակարդակն իջավ 19 մետր (վերջին տարիներին լճի մակարդակը բարձրացել է 2 մետրով) , ցամաքեց հսկայական տարածություն, այդ թվում Լճաշենի արևելյան լճափնյա մասը:
        Մինչև ջրի արհետսական բացթողումները նկատվել են լճի մակարդակի տատանման մի քանի դեպքեր: Երկրաբանները երկարատև ուսումանսիրության հիման վրա ենթադրեցին, որ մոտ ացնյալում լճի մակարդակի իջեցումն արձանագրվել է չորս անգամ․ այն լավ նկատելի է  Մարտունի տարածաշրջանի Ծովինաևր գյուղից 1,5 կմ դեպի արևելք ընկած ավազային նստվածքներից:
       Մեսրոպ Սմբատյանցը նշում է, որ 1862-1863 թթ լիճն իջել է 20 ոտնաչափ, իսկ 1884 թվականին Լճաշենի սեպագիր արձանագրությունը լճից հեռու էր 50 քայլ, մինչդեռ 1940 թ․ հիշյալ սեպագիր քարի ներքին մասը գրեթե ծածկված էր ջրով: Սմբատյանցը նշում է, նաև, որ տեղացիների պատմելով Սևանի մակարդակը 30 տարում պակասել է 15 աստիճան կամ 50 ոտնաչափ:
       Լճի տատանումները հաստատող հուշարձան- փաստ հնագետ Վարշամ Ավետյանը հայտնաբերել է Չկալովկա գյուղի հյուիս-արևելյան կողմում՝ Սևան-Գավառ մայրուղուց ոչ հեռու՝ մի ժայռաբեկորի վրա: Քարի փորագրվածներից երևում է, որ ոմն Ա․ Զոլոտարևը (հավանաբար տեղի բանիմաց բնակիչներից մեկը), 1850-1894 թթ․ հետևելով լճի տատանումներին, լճափնյա մի ժայռի վրա հարթեցնելով քարը, կանոնավոր խազերի տեսքվ, նշումներ է կատարել: Ամեն անգամ լճի մակարդակի իջած տողում քարի վրա փորագրել է մի խազ: Խազերի թիվը 13-մ է, մի խազից մյուն ընկած հեռավորությունը 24 սմ:
       Հաշվարկումներ ցույց են տվել, որ 44 տարվա ընթացքում լիճն իջել է  3,12 մետրով:
         1966 թվականին Արտանիշի մոտ, ժայռի վրա Վ․ Ավետյանը հայտնաբերում է ռուսերեն երկտող արձանագրություն: Այն փորագրվել է 1895 թվականին, ոմն Ա․ Պաստուխովի կողմից: Արձանագրությունը, ինչպես պարզվում է փորագրվել է ժայռի այն մասում, ուր լճի մակարդակն է եղել 1895 թվականին: Նման մի արձանագրություն վաստակաշատ հնագետը հայտնաբերել է Շորժայի մոտ, լճաձին, ժայռի վրա՝ նույն Պաստուխովի նշումներով: Այդ նշումներից պարզվում է, որ 1895 թվականին լճի մակարդակը իջել է 45 սմ-ով: Միաժամանակ պարզվում է, որ Սևանա լճի տատանումները եղել են արագ և ոչ օրինաչափ, ինչպես 1850-1894 թթ՝ այդ երևում է Չկալովկա գյուղի մոտի արձանագրությունից: Միջին հաշվով յուրաքանչյուր տարի լճի մակարդակն իջել է 7 սմ-ով, բայց 1895 թվականին միայն մեկ տարում՝ 45 սմով:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 895487
  • Բոլոր այցելուները: 66268
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 18.206.48.142
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52