Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանը իր «Զվարթնոց» աշխատության մեջ բավականին հետաքրքիր դրվագ է պատմում Թ. Թորամանյանի մասին, կապված Զվարթնոցի վերակազմության հետ: Զվարթնոցի մասին  կարող եք առավել մանրամասն կարդալ այստեղ:

20-րդ դարի սկզբին հայ եկեղեցականների և հին ճարտարապետության հետազոտողների համար եռաստիճան մի ասնովոր. չտեսնված երևույթ էր: Եվ երբ Թորամանյանը իր վերակազմությամբ Զվարթնոցը պատկերում է հենց այդպիսին, անվստահությունը մեծանում, հասնում է այնպիսի չափերի, որ վարդապետ Խաչիկ Դադյանը վերակազմության նախագծի կտրվածքից մկրատով կտրում հեռացնում է գմբեթաթմուկ կազմող երրորդ աստիճանը: Ահա այդ անդամահատված կտրվածքն է, որ պահպանում է իր գոյությունը Թորամանյանի գործերում:

Առավել անսովոր նորությունն այդ վերակազմության մեջ այ էր, որ տաճարի երկրորդ աստիճանի մոտ 80 մետր պարագծով թմբուկը /այդ թվում և առաջին աստիճանի բոլորակ սրահի երևկրորդ հարկի-վերնահարկի ներքին պատը/ ծանրանում է առաջին հարկի «ութ կետերի» ութ կամարաթաղերի վրա:

Այդ կապակցությամբ 1906 թվականին Էջմիածին է հրավիրվում համբավավոր ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանը, ստիպելու Թորամանյանին, որ նա հրաժարվի իր «ոչ գիտական» վերակազմության նախագծից և թերևս, ինքը՝ Տեր-Սարգսյանը տա վերակազմության նախագիծը:

Հանդիպման ժամանակ, երբ Թորամանյանը Տեր-Սարգսյանին է պարզում վերակազմության հիմնական դրույթները, Ք. Տեր-Սարգսյանը բացականչում է՝ «Գիտությունը չի ընդունի, այդպսի բան չի կարող լինել»: Վերջինս իր խոսքի մեջ հատուկ շեշտով հիշեցնում է՝ «ինձի նայեցեքմ պարոն, ես Պետերբուգ եմ ուսել, արտասահման եմ եղել...» Թորամանյանը առանց հապաղելու պատասխանում է՝ «պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք...»: 

Թորամանյանը Տեր-Սարգսյանին ցույց է տալիս Զվարթնոցի տաճարի այն մանրամասները, որոնք վկայում են իր առաջ քաշած վերակազմության իսկության մասին: Տեսնելով դրանք, Տեր-Սարգսյանը ստիպված, միաժամանակ զարմանքով, ընդունում է Թորամանյանի տեսակետը և առաջարկում վերջինիս տաճարի այլ մանրամասներ ցույց տա: Հետագայում Թորամանյանը գրում է, որ Տեր-Սարգսյանը լիովին ընդունեց ներքին հարկերի վերաբերյալ բոլոր ցուցմուքները, միայն անհամաձայն մնաց գմբեթի կազմության մասին: 

Տ. Մարության, Զվարթնոց, Երևան, 1963, էջ 15-16։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298931
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52