Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ո՞վ է հովանավորել Գառնիի տաճարի կառուցումը, կամ ի՞նչ է ասում Գառնիի հունարեն արձանագրությունը:

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Երբ խոսք է գնում անտիկ ճարտարապետության գոհար, մեր հպարտություն և ուրախություն Գառնիի կառուցման մասին, նշվում է՝ այն կառուցել է հայոց արքա Տրդատի /52-88թթ./  կողմից՝ 77 թ.-ին: Ճիշտ է կառուցողը Տրդատն էր /ի դեպ նա նաև Հայաստանի գերագույն քուրմն էր/ , բայց կա մի փոքրիկ նրբությունը:

1945 թվականին անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը Գառնիում գտնում է հանրահայտ հունարեն արձանագրությունը, որի վերաբերյալ կարճ ժամակահատվածում գրվեց բազմաթիվ հոդվածներ: Ահա արձանագրության թարգմանությունը, ըստ Գ. Սարգսյանի. «Հելիոս Տրդատը, թագավորը Մեծ Հայքի...որպես դեսպոտ հիմնեց Ագ.... թագուհու համար, այս անառիկ բերդը իր թագավորության 11-րդ տարում: Մեննեասը, իշխանավորի հովանավորության ներքո, վճարում է որպես լիտուրգոս մեծ եռանդով և շնորհակալությամբգինը Մատե վկայի ներկայությամբ»:

Արձանագրությունից մենք իմանում ենք, որ ամրոցի /տաճարի/ շինարարության ծախքը, որպես լիտուրգոս, իր վրա է վերցրել Մեննեասը: Իսկ ի՞նչ է լիտուրգիան: Վերջինս հունական միջավայրի երևույթ էր. թարգմանաբար նշանակում է «հասարակական պարտավորվածություն», երբ պետությունը մեծահարուստներին ստիպում էր փակել որոշ ծախքեր: Դրանով պետությունը կարծես մի կողմից թեթևացնում էր իր հոգսը, մյուս կողմից էլ մեղմում հարուստների և աղքատների հակասությունը: Եվ ահա, այդ հարուստները կոչվում են լիտուրգոսներ, իսկ նրան կողմից հովանավորված շինարարությունը /և ոչ միայն/՝ լիտուրգիա:

Հայաստանում ևս տարածված է եղե լիտուրգիան: Օրինակ, Պլուտարքոսը նշում է, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին, մեծահարուստները թագավորի սիրուց և հարգանքից  դրդված իրենց միջոցները տրամադրում էին քաղաքաշինության համար: Սա նաև պատմության մեջ մնալու ձգտում էր: Ավելի ուշ, Անիի կառուցման ժամանակ, մեծահարուստը հովանավորելով պարսպի ինչ որ հատվածի շիանարարություն, իրավունք ու հնարավորություն էր ստանում իրենց անունով համապատասխան  արձանագրություն անելու հատուկ վեմի վրա։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300144
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52