Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մուսասիրի ավերումը և կողոպուտը

Մ.թ. ա. 714 թվականին ասորաց թագավոր Սարգոն 2-ը /մ.թ.ա.722-705թթ/ ավերիչ արշավանք  է ձեռնարկում Հայաստանի դեմ, որի ընթացքում ավերում և կողոպտում է Մուսասիրում գտնվող Խալդ աստծո տաճար: Հետագայում Սարգոնը Մուսասիրի տաճարի ավերումը պատկերել է տալիս իր նոր մայրաքաղաք Դուր Շարուկինի պալատի պատերի վրա, որի շնորհիվ և մենք այսօր պատկերացում ենք կազմում Մուսասիրի տաճարի մոտավոր ձևի մասին: 

Այս արշավանքները համառոտակի ամփոփված են Սարգոնի տարեգրության մեջ,  իսկ մանրամասն և պատկերավոր նկարագիրը տրված է այսպես կոչված «Լուվրի աղուսյակում» /այդ արձանագրությունը պահվում է Փարիզի Լուվր թանգարանում, ուստի հայտնի  է «Լուվրի աղուսյակ » անվանւոմով: Ասպատակելով և ավերածություններ սփռելով Վանից հարավ ընկած տարածքներում, Սարգոնը ուղղություն է  վերցնում դեպի Մուսասիր, որի արքա  Ուրզանան հրաժարվում է դիմավորել նրան և հոժարակամ հարկ ուղարկել: Խիստ զայրանալով, Սարգոնը իր զորքից ընտրում է թվով հազար հեծյալներ, նետաձիգներ, պարսատիկավորներ, նիզակավորներ և արշավում դեպի Մուսասիր: Հաղթահարելով ծայր աստօճան լեռնոտ դժվարին ճանապարհը, Սարգոնը իր զինվորների հետ միասին հայտնվում է Մուսասիրի առջև և գրավում քաղաքը: Նա հրամայում է գերեվարել Ուրզանայի կնոջը /ըստ Սարգոնի թողած արձանագրության Ուրզանան փախչում է/, ուստրերին, դուստրերին, արքայական տան մյուս անդամներին, ինչպես նաև 6110 մարդ:  Բռնագրավում է մեծ քանակությամբ անասուններ՝ 692 ջորի և ավանակ, 920 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 100 հազար 225 գառ: Այնուհետև «Լուվրի աղուսյակում» ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է ասորական զորքի կոմղից Մուսասիրի անհասելի հարստության կողոպտման մասին, որոնց շարքում առանձնանում է 34 տաղանդ 18 մին ոսկին, 167 տաղանդ 2,5 մին արծաթը,  ինչպես նաև մեծաքանակ սպիտակ պղինձ, արճիճ, լազուրե քարեր, սարդիոն, 6 ոսկե դաշույն և այլն: Կողոպտված իրերի մեջ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Իշպուինիի և Արգիշտի Ա-ի, ինչպես նաև Հայաստանի հույս Խալդիի ու Բագմաշտուի /թերևս խոսքը Խալդիի կնոջ Ուրուբանիի մասին է/ արձանները: Սարգոնը կողոպտում է նաև իշխող Ռուսա 1-ի բրոնզե ձուլածո արձանը՝ իր կառավարի և երկու ձիերի հետ:

«...Մուսասիրի մարզի մարդկանց ես դասեցի Ասորեստանի մարդկանց շարքը, ասում է Սարգոնը,-նրանց վրա, ինչպես ասորեստանցիների վրա, ռազմական և շինարարական պարհակ դրի: Լսելովայդ, ՈՒրսան /Ռուսան/ խոնարհվեց գետնին, պատառոտեց իր զգեսները, պոկեց գլխակապը, արձակեց մազերը, զույգ ձեռքերը սեղմեց կրծքին, թավալվեց որի վրա. նրա սիրտը կանգ առավ, փայծախը այրվում էր, շրթուքներից ժայթքում էին դառնագին աղաղակներ...»:

Ռուսայի մահվան նկարագրություն Սարգոնի գոռոզության արտահայտությունն է, և Մուսասիրի անկումից հետո նա շարունակեց թագավորել ևս մի տարի: Սակայն մ.թ.ա.714 թվականի արշավանքը ոչ միայն Ռուսայի թագավորության մայրամուտն էր, այև Վանի հայոց թագավորության վայրէջքի սկիզբը:

Օգատգործված գրականության ցանկ

Հայ ժողովրդի պատմություն, հ. 1 Երևան1971, էջ 325-330:

Арутюнйан Н., Биайнили /Урарту/, Ереван , 1970, էջ 307-310:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662549
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52