Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Ստեփանոս  Ներսիսյանի դիմանկարչական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում մշակութային գործիչների պատկերնե­րը: Այդ ստեղծագործություններում նա ավելի ազատ ու հստակորեն է արտահայտում իր գաղափարական-գեղարվեստակա՚ն ըմբռնումները և, որ կարևոր է, ավելի լայն ու խորությամբ է ներկայացնում ժամանակակից և պատմական խոշոր   անձանց   կերպարները։

Մեսրոպ  Մաշտոցի   դիմանկարը  Ստ.   Ներսիսյանը  ստեղ­ծում  է  իր  կյանքի  վերջին  շրջանում    մահվանից   երկու  տարի առաջ, 1882 թ.:  Նույն  ժամանակ նա նկարում Է  նաև կաթողի­կոս   Սահակ   Պարթևի   դիմանկարը։      Հայոց   գրերի   գյուտի  հեղինակ   Մեսրոպ   Մաշտոցի   և  նրա գործակից    ու   թարգմանիչ   Սահակ    Պարթևի    դիմանկարները ժամանակին ջերմ ընդունելություն  են գտնում և նկարչին մեծ համրավ   են   բերում։     Եվ   դա   ոչ  միայն   այն   պատճառով,      որ նկարիչը   պատկերել   է   ժողովրդի   կողմից   սիրված   ու   մեծար­ված   պատմական  խոշոր   անձանց,   այլև   այն   պատճառով,   որ այդ  գործիչների  կերպարները  նկարվել  են բարձր   արվեստով, գեղարվեստորեն  համոզիչ ու  ոգեշնչվածությամբ։

Իսկապես, Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը բարձրար­վեստ ստեղծագործություն է։ Դա դիմանկար-պատկեր է, որն իր մեջ կրում է սյուժետային տարր հայերեն տառերի ստեղծման   պահը   405   թվականին   ։

Մեսրոպ Մաշտոցը (361—440) այստեղ պատկերված է բնության գրկում, լեռան լանջին նստած դիրքով, կիսադեմ, ստեղծագործական   ոգևորության   պահին։      Նա   թեքվել   է   մի կողմի վրա, գլուխը բարձրացրել է վեր, հայացքն ուղղել է դեպի երկինք, ձախ ձեռքը կրծքին սեղմած, իսկ աջով ծնկին դրած մատյանի մեջ գրի է առնում հայերեն՝ առաջին տառերը։ Նրա դեմքը և մարմնի մի մասը հստակորեն գծված են երկնքի հենքի վրա, անմիջապես ընկալվում են, ցայտուն դարձնելով մեծ հայտնագործողի տիրապետող գիրքը կոմպոզիցիայում ։ Բնության ՚ տեսարանը երկնքի պատկերը, այստեղ կատարում է լրացուցիչ դեր կերպարի լրիվ բացահայտման համար։ Հորիզոնում երևացող վաղորդյան արշա­լույսի ցոլքերը լուսավորել են Մեսրոպի դեմքը։ Պատկերը ներկայացնում է ոգեշնչված, իմաստուն՝ մարդուն նրա ստեղծադործական   երկունքի   պահին։

Մեսրոպ Մաշտոցի պատկերը ստեղծելիս նկարիչն առաջնորդվել է նրա ժամանակ և մինչև այդ դարերի ընթաց­քում, ժողովրդի մեջ արմատավորված պատկերացումը այն մասին, թե հայերեն տառերը հորինելիս Մեսրոպը ներշնչվել է վերուստ՝ երկնքից իջած տեսիլքի ձևով։ Դրան հիմք է ծա­ռայել Պատմահայր Մովսես Խորենացու գրած առասպելը։ Իր «Պատմություն հայոց» գրքում Մ. Խորենացին գրել է, որ Մ.   Մաշտոցը  հայ  տառերը   հորինել   է   «երկնային  շնորհով»։

Հիմք ընդունելով Մ. Խորենացոի նկարագրությունը, նկա­րիչը պատմականորեն ճիշտ է պատկերել Մեսրոպ Մաշտոցի մարդկային կերպարը։ Պատմիչը, օրինակ, գրում է, որ Մաշ­տոցը «մարմնով փառահեղ» էր։ Հենց այդպես էլ Մեսրոպ Մաշ­տոցը պատկերված է այս դիմանկարում։ Ուժեղ ընդգծելով Մեսրոպի «մարմնով փառահեղ» լինելը, նրա ֆիգուրը ներ­կայացնելով առաջին պլանում, նկարիչը դրանում միաժամա­նակ ցուցադրում է նրա մեծությունը և ուժը, որը հստակորեն վերարտադրված է նաև ծավալային ու մկանուտ վզի պատ­կերման   մեջ։

Նկատի ունենալով պատմահոր վկայությունն այն մա­սին, թե Մեսրոպը «մտքով ստեղծող» էր, նկարիչը պատկե­րել է նրան ստեղծագործական երկունքի պահին, իսկ պատմահոր այն վկայությունը, թե «նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք», հիմք է ծառայել նկարչի համար իր հերոսին պատկերելու հայ տղամարդու գեղեցիկ դիմագծերով, սև բեղերով, կարճ մորուքով, երեսը մի փոքր մազակալած, որ ընդգծում   է   նրա   առնականությունը,   և  խելացի   հայացքով։

Մեսրոպ Մաշտոցի դեմքն այստեղ այնքան կենդանի ու համոզիչ է, որ թվում է, թե նկարիչը նկարել է բնորդից։ Թերևս այդ պատճառով, Մեսրոպի դեմքը, ձեռքերը և, ընդհանրապես, ամբողջ ֆիգուրը պատկերված է նյութական առարկայական և լուծված է ռեալիստական մեթոդով։ Արդա­րացի է արվեստաբան Ե. Մարտիկյանը, երբ գրում է, որ Ստ. Ներսիսյանը «Մեսրոպին պատկերել է մարդկային կոնկրետ ,  ռեալ    նկարագրի    հատկանիշներով»։

Ստեղծելով   պատմական՝   դիմանկար,    Ստ. Ներսիսյանը, սակայն, չի սահմանափակվել միայն սեղմ տեղեկությամբ։  Նա նկատի   է   ունեցել   նաև   իր   ժամանակի   պահանջները,   որոնք արտահայտվել      են,   ամենից      առաջ,      դիմանկար-պատկերի սյուժետային   լուծման   ու   գրերի   գյուտի   բարձր   գնահատման մեջ։ Դիմանկարը պարզորոշ ցույց  է տալիս  այն մեծագործու­թյունը,   որը   կատարել   է   Մեսրոպ   Մաշտոցը   V   դարում։   Հայ ժողովրդի    պատմության   մեջ   դարագլուխ    կազմող   հայ   գրի ու  գրականության   ստեղծումը   դարձավ  հզոր  զենք հարազատ ժողովրդի ինքնուրույնության  պահպանման,   նրա  փրկության, պայքարի    ու   քաղաքական   ինքնագիտակցության   բարձրաց­ման   գործում։                                                                                                                 

  Բնական   է,    որ   մեծ   գիտնականի,    պետական-հասարա–կական խոշոր գործչի    Մեսրոպ Մաշտոցի, լուսապայծառ կեր­պարը չէր  կարող   պատկերվել   դիմանկարի   սովորական շրջա­նակներում։  Դա պետք է խոսեր,  պատմեր, ցույց տար առասպելական   թվացող   այն   մեծագործությունը,   որը   կատարվել է ավելի   քան   հազար   հինգ   հարյուր   տարի   առաջ,   մանավանդ, որ   ժողովրդի   մեջ,   դարերի  ընթացքում,   սրբագործվել   է   գրե­րի գյուտը, իսկ Մեսրոպը դասվել է սրբերի շարքը։ Այդ պատ­ճառով,   նկարիչը   մի   փոքր   հեռացել   է   դիմանկարի   սովորա­կան   պատկերաձևից   և   ստեղծել   է   միաֆիգուր   կոմպոզիցիա, որի   մեջ   մարմնավորել   է   Մաշտոցի   բանաստեղծական   կեր­պարը։    Պատմական   անձնավորության   կերպարի   այդօրինակ լուծումը որոշ ռոմանտիկական տարր է մտցնում դիմանկարի մեջ, թեև իր հիմքում այն խորապես ռեալիստական ստեղծագործություն է:

Մանաս Սարգսյան, Ստեփանոս Ներսիսյան, Երևան, 1985 թ. էջ 109-112:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 319900
  • Բոլոր այցելուները: 28054
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 272
  • Ձեր IP-ն: 54.82.112.193
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52