Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մեռելոցի հոգեբանական կողմը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Ինչպես գիտենք, մենք ունենք «մեռելոց» կոչված հիշատակի օրերը, որոնք հաջորդում են տաղավար տեներին: Եկեղեցին դա մեկնաբանում է, թե մենք պարտավոր ենք ուրախանալ, բայց միաժամանակ չմոռանանք «անցավորներին»: Առաջ, երբ տաք էի, մտածում էի, կենսազուրկ, կյանքից զրկող երևույթ է, երբ մարդուն ստիպում են ուրախանալ ոչ լիարժեք, միշտ ակնարկելով` բարեկա'մ էսօր դու քարի վրա ես ուրախ, բայց հիշի, վաղը քարն է լինելու քեզ վրա: Անցան ժամանակները, խաչքարերը ստիպեցին փոխել մտածելակերպը:
         Շատերը նկատած կլինեն, որ «անցավորներին չմոռանալը» տևում է 4-5 սերունդ, ու կարծես «մեռելոց»-ին հիմնականում /բացառությունները օրենքին միշտ ուղեկից են/ հիշում են կյանքից նոր հեռացածներին ․․․բայց, մի թե՞ տարբերություն կա, 1, 2 կամ 15, 20 , 100 և ավելի առաջ մահացածների մեջ․․․մեկ է նրանք էլ չկան, թեև կար ժամանակ, երբ նրանք նույնպես կային
            Քայլելով հազարավոր /մի գուցե և շատ/ գերեզմանաքերերի վրայով, կողքով ես մի բան հասկացա:
            Ֆրանսիացի գրող Անրի Բարբյուսը մի բան է ասել, Աստծո գոյությունը, նախ և առաջ պայմանավորված է անհրաժեշտությամբ, քան ապացույցներով: Այսինքն, մարդ նախ և առաջ անհրաժեշտություն է զգում, որ լինի նման ամենահզոր ու ամենատես էակ /նեղ կրոնական համոզմունքները դնենք մի կողմ/, այլ ոչ թե հավատում է, քանի որ՝ ապացուցում են : Նույնը և կրոնից բխած տոնակատարությունները /ընդհանուր վերցրած/, ծիսակարգերը՝ մարդը նախ և առաջ անհևաժեշտություն ունի դա նշելու, քան սպասի, որ «վերևներից կապացուցեն»՝ դա անելու անհրաժեշտությունը:
          Մի պատմություն ևս անեմ, որ պարզ լինի, թե խոսքս ուր եմ տանում: Աղոտ եմ հիշում, բայց նման պատմություն կա Բուդդայի մասին, երբ հարազատ կորցրած մարդը գալիս է Բուդդայի մոտ ու խնդրում օգնություն, վերջինս առաջարկում է գտնել մեկին, որը հարազատ չի կորցրել: Բնականաբար վշտահար մարդը չի կարողանում նման մեկին գտնել, ու կարծես, Բուդդան սփոփում է նրան:
        Մեր ազգը /շատ հնարավոր է նաև ուրիշները/ անում է նույնը, ինչ որ Բուդդան, կամ հակառակը: Մեռելոցին, /հատկապես առաջին, երբ մարդու վիշտը թարմ է,  չի թեթևացել/ հարազատ կորցրած մարդուն ասում են՝ «նայի դու մենակ չես»: Այսինքն /բնականաբար իմ կարծիքով/ մենք գործ ունենք մի հզոր ինքնապաշտպանական ՝ ազգակցին կարեկցելու, թեև ոչ անմիջականորոն, զորակցելու համակարգի հետ, որտեղ կրոնը ավելի շատ լրացնում, քան պայմանավորում է: 
Կար ժամանակ, երբ խաչքարը չկար․․․․

Ս․ Արևշատյան

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300147
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52