You are here

Մակդիրների օգտագործումը «Մատյան ողբերգության մեջ»

       Նարեկացու արտահայտչական միջոցներից մեկը անսահման հարուստ մակդիրների կիրառությունն է։ Ի դեպ՝ ասենք, բանաստեղծ Հովհ.  Շիրազը  այն միակ   ստեգծագործողն  է,   որն   այս հարցում հետևել  է  Նարեկացուն՝    կիրառելով բազմաքանակ  մակդիրներ,  որի     համար տհաս  գրաքննադատներից  ոմանք հանիրավի  մեղադրում էին նրան՝    մակդիրների   կուտակումները  համարելով  թերություն։ Մակդիրների   կիրառությունները   Նարեկացու   տաղերն     ու հատվածները՛  դարձնում   են   պատկերավոր,   տպավորիչ։   Բան Գ-ում      Նարեկացին   օդտագործել   է  95   մակդիր, թեև քանակը  շատ է  մեծ,   սակայն  այնպես   տեղին  և հմտորեն  են  օգտագործված դրանք,  որ ձուլվում են ողջ  նյութին  և  բանաստեղծությունն     օժտում  բարձր  հնչեղությամբ։   Օգտագործված  բոլոր   մակդիրները   չենք   կարող   հիշատակել,   սակայն  պատկերացում կազմելու համար  նշենք  գեթ  մի  քանիսը այսպես՝  Տեր  պարգևատու,  ինքնաբուն    բարի,     բոլորին՝  տիրող  հավավաարապես,   միայն   արարիչ,   փառավորյալ,   անքնին,   ահեղ,   ահարկու,   հզոր,   անպարագելի, աաիմանալի,. անճառելի,   անտեսանելի,   անժամանակ,   անշամանդաղ     գիտություն հաարձակ      տեսողություն,      անստվեր      ծագում ,   ամենափայլ ճառագայթ և այլն։
        Նարեկացին մակդիրներ է օգտագործել գրեթե բոլոր գլուխներում և ենթագլուխներում, սակայն առանց կրկնելու, միշտ՝ ելնելով նյութի թելադրանքից, այսպես՝ գթած, ողորմած, ներող, երկայնամիտ, ապավեն, ամենակալ, նորոգող, ահավոր,, երկնային, ձեռնահաս, անքնին, առատաձեռն, աննախանձ, անախտակիր, անոխակալ, օրհնյալ։ Նարեկացին հարուստ մակդիրների կիրառությամբ առաջինն է ու միակը հայ և համաշխարհային գրականության մեջ նրա բառապաշարն անսպառ է։ Մակդիրների նման առատությունը նրա լեզվի հարստության չափանիշն է, միաժամանակ ցույց է տալիս, թե բանաստեղծը որքան հմտորեն է տիրապետել մեր լեզվի գանձերին և որքան վարպետորեն է օգտագործել դրանք։ Որ էջն ուզում եք, բաց արեք, չկա մի բանաստեղծություն, որ մակդիրներ չունենա, այսպես մահազեն  մարտիկներ,   անպատկառ  և     անիրավ  կշտամբիչներ, անզգամ և անպատմելի հակառակորդներ, հեգ ողորմելի, հարվածներ գաղտնի, խոցեր անհայտ և այսպես անվերջ և անսպառ։
 
Հակոբ Մխիթարյան, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, Ե, 1991թ․։

Գերհագեցած մակդիրներով հատվածը (ԲԱՆ Գ)

 
Տե՜ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Ամենքին իշխող հավասարապես,
Միակ արարիչ ամեն գոյության՝ անգոյությունից,
Ո՜վ փառավորյալ, անքնին, ահեղ,
Սոսկալի, սաստիկ, ահարկու, հզոր,
Անպարփակելի, անմերձենալի,
Անըմբռնելի, անիմանալի, անճառ, անպատում,
Անտեսանելի ու անզննելի,
Անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ-անվերջ ու անժամանակ,
Գիտություն անմեգ, տեսություն անգայթ,
Էականություն անկասկածելի,
Դու բարձր ու խոնարհ, օրհնյալ գոյություն,
Անստվեր ծագում, բազմափայլ ճաճանչ,
խոստովանված լույս,
Անխարդախ նեցուկ, անվրդով հանգիստ,
անխաթար կնիք,
Անսահման տեսիլ, վկայված անուն,
ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հոգին հաստող հաց, մթան օտար սեր,
աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ,
Օթոց բաղձալի, զարդ վայելչափառ,
Մեծ խնամակալ, գովյալ ապավեն,
Աննվազ շնորհ ու անհատնում գանձ,
Անապակ անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենազոր գեղ, անվճար բուժում ու կրկնաձիր
կյանք,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում,
հանուր ավետիս,
Դու աղքատասեր պաշտպան, թագավոր
ստրկամեծար,
Մշտառատ տվիչ, անմերժ ընդունում,
աննահանջ հրաման,
Հավերժական հույս, աչք ամենատես,
Ամենաբաշխ աջ, անզղջական տուրք,
Անկողմնակալ ձեռք, անաչառ հայացք,
Մխիթարիչ ձայն, սփոփանքի լուր, բերկրանքի
աղբյուր.
Անուն կենդանի, նախախնամ մատ,
Անսայթաք ուղի, անխափան ընթացք,
Կենդանարար կամք, անխարդախ խրատ,
աննախանձ պատիվ,
Անսպառ հնարք, անփոփոխ պայման,
Անգտնելի հետք ու անտես շավիղ,
Անեզրական չափ, աննման տիպար, անպարփակ
պատկեր,
Անզուգական գութ, բազմազեղ գորով,
Տոնելի խոնարհ, փրկարար համբույր։
Կան դեռ ավելի վայելուչ խոսքեր
Աստվածությունդ փառաբանելու.
Օրհնյալ, ներբողյալ, գովյալ, քարոզյալ,
Ավետարանված, հնչված, հռչակված,
Պատմված, աղաչված կամքով անպատիր։
Եվ դեռ ինչե՜ր կան քո կողմից մեր մեջ
Կայլակող անլուռ՝ անուշ հոսանքով,
Որ պիտի ասվեն ու լուսաբանվեն հաջորդ
մասերում։
Դրա շնորհիվ, ո՜վ երանություն,
Ինձ փրկելով՝ դու կզվարթանաս,
Հանց ախորժատենչ մի ճաշակումից.
Ո՛չ, անշուշտ, շոյված սնոտիապատվաստ
Երգերիս դատարկ փառաբանությամբ,
Այլ իմ փրկությամբ, որ պիտի գործես՝
Առիթ դարձնելով աղերսն այս փոքրիկ։
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1415544
  • Բոլոր այցելուները: 102054
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 18.206.177.17
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52