Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Լևոն Շահյանի վերջին խոսքը: Նար- Դոսի «Մահը» վեպի վերջին հատվածը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

                                                      ԻՄ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ

Հիշո՞ւմ ես, այսօր, որ կյանքի գովքն էիր անում, ես ասացի քեզ, որ պատասխանս կստանաս գրավոր: Արդ` ընդունիր գրությունս իբրև իմ պատասխանը և, եթե գտնես, որճշմարիտ չեմ ասում, այրիր այս նամակն այնպես, ինչպես որ ես երկրագունդը կայրեի, եթե կարողանայի:

Հետևում եմ անձնասպանների օրինակին և, այս ողորմելի անոթը — գանգս ցրիվ ածելուց առաջ, նամակներ եմ գրում: Մորս արդեն գրել եմ: Հիմա էլ քեզ եմ գրում, կյանքիօրներգու: Հա՛, մի նամակ էլ կգրեմ, որ անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրեն: Այդպես է կարգը և թող այդպես լինի: Կամ, եթե ուզում են անպատճառ մեղադրելմեկի, թող մեղադրեն նրան կամ այն բանին (անունը չգիտեմ. հավատացյալներն ասում են, որ անունը աստված է), որի կամքով ես անգոյությունից գոյություն ստացա,ապրեցի ամբողջ 27 տարի առանց իմանալու, թե ինչու, և այժմ գոյությունից նորեն գնում են դեպի անգոյություն` զզված և ձանձրացած այն բոլորից, ինչ-որ տեսաաշխարհ կոչված այս հսկայական հիմարանոցում:

Զարմանալի տափակություն կա մարդկանց ուղեղի մեջ. երբ որ տեսնում են, որ որևէ մեկի անձնասպանության մեջ շոշափելի կերպով ոչ ոք մեղավոր չէ, նրանք իրենցիրենց մեղադրանքը թափում են անձնասպանի գլխին: Մինչդեռ եթե նրանք մտքի մի քիչ խորություն ունենային, փառաց ի փառս պիտի բարձրացնեին անձնասպանին, ևոչ թե մեղադրեին: Եթե մեղադրանքի — և այն էլ մահացու մեղադրանքի — մի կետ կա առհասարակ բոլոր անձնասպանների համար, այդ այն է, որ նրանք ապրել են:Ապրել կնշանակի ամենամեծ հիմարությունը գործել: Արդ՝ կարելի՞ է մեղադրել նրան, ով չի ցանկանամ շարունակել հիմարություն գործել:

Ասում են, որ անձնասպանությունը խելագարության արգասիք է լինում: Այդպես ասողներն անշուշտ իրենք են խելագար կամ, եթե ըստ իրենց հասկացողության`խելագար չեն, խելագարությունը թարս են հասկանում: Գիտե՞ս որն է իսկական, արտոնյալ խելագարությունը. — ա՛յն, երբ զգում ես, տեսնում ես, համոզված ես, որկյանքը դատարկ մի բան է, ավելի քան տորիչելյան դատարկությունը, և, այնուամենայնիվ, շարունակում ես ոչ թե միայն ապրել, այլև կաշուցդ դուրդ գալ, որ կարելույնչափ երկար ապրես:

Անձնասպանները ոչ թե խելագար են, այլ ամենաիմաստուն մարդիկ, որովհետև միայն նրանք գիտեն, թե ի՞նչ է կյանքի իսկական արժեքը: Իսկ կյանքի իսկական արժեքը,եթե արտահայտելու լինենք թվանշանով, դուրս կգա հսկայական

մի զրո, որի դատարկ շրջանագծի միջով իր սարտոմորտալներն է կատարում կամ, հայերեն ասենք, իր գլուխկոնծին է անում համաշխարհային կրկեսի այն միմոսը, որիանունն է մարդկություն ...

Անձնասպանները բացի ամենաիմաստուն մարդիկ լինելուց, այլ ամենաքաջ մարդիկն են: Ամենամեծ երկյուղը, որ պաշարում է մարդուն, մահվան երկյուղն է: Եվ իզուր չէ,որ օրենսդիրները պատժի ամենաբարձր աստիճանը մահվան պատիժն են սահմաներ: Ապրել կամենալ — նշանակում է մահից վախենալ: Արդ` ով մահից ոչ թե միայն չիվախենում, այլև ինքն է իրեն մահվան գիրկը նետում, — ամենաքաջը չէ՞:

Ապրելու և, այսպես կոչված, բնական մահվան սպասելու համար հարկավոր է երկու բան — կամ չմտածել, կամ հասնել մտածողության այն կետին, որի վրա մարդսկանգնած անսասան` ընդունակ դառնա արհամարհելու, միևնույն տխմար, աննպատակ բանը համարելու թե՛ կյանքը և թե մահը: Չմտածել չեմ կարող, որովհետև,դժբախտաբար, անասունից չեմ ծնված. կյանքն ու մահն էլ հավասարապես արհամարհել նույնպես չեմ կարող, որովհետև կյանքը չեմ փորձել նրան արհամարհելու չափ,որով և պայմանավորված է արհամարհանքը դեպի մահը:

Չգիտեմ, ինչպես կլինի ապագայում, բայց գիտեմ, որ այժմ մարդս ապրում է ոչ իր ցանկությամբ, ուզում եմ ասել, ոչ իր ազատ կամքով: Ինչպես որ նա իր ազատ կամքովչի ծնվում, այնպես և իր ազատ կամքով չէ, որ ապրում է: Նրան ծնում են և ստիպում, որ ապրի: Ծնում է բնությունը իրեն միայն հասկանալի նպատակով (կամ, գուցե, նաէլ ոչ մի նպատակ չունի), որի հետ մարդուն իրավունք չի տալիս գործ ունենալու: Նույն բնությունն է, որ ստիպում է նրան ապրել և դարձյալ ծածուկ է պահում նրանիկ այննպատակը, որի համար ստիպում է նրան ապրել:

Սակայն անտանելին և միանգամայն անհասկանալին բնության ստիպմունքը չէ, այլ նույնիսկ մարդկային ստիպմունքը, որը ձևակերպված է ընտանիքի, շրջանի,հասարակության, ազգի, պետության և, վերջապես, ընդհանուր մարդկության նախապաշարմունքների, սովորությունների, հասկացողությունների, օրենքների,սկզբունքների մեջ: Գուցե ուրիշների համար այդ ստիպմունքն աննկատելի է և անզգալի, իսկ շատերի համար նույնիսկ քաղցր, բայց ինձ համար միշտ անտանելի է եղել ևկլինի, եթե շարունակեմ ապրել:

Այժմ, երբ կանգնած եմ մահվան դռանը, այդ ստիպմունքը գոյություն չունի ինձ համար: Ես ազատ եմ, ինչպես օդը: Եվ, երբ մտածում եմ, որ վաղը և հավիտյան չպիտիմտածեմ այլևս, ինձ թվում է, թե այս րոպեին ամենաերջանիկն եմ ես բոլոր մարդ արարածների մեջ: Եթե մի բան կա, որից վախենում եմ այս րոպեին, այդ այն է, թեմիգուցե այնպես պատահի, որ ստիպեն ինձ դարձյալ ապրել: Չէ՞ որ «քաղաքակրթությունն» ու «մարդասիրությունն» այնպիսի «բարոյական» (ի՛նչ տխմար բառեր)օրենքներ են սահմանել, որոնց զորությամբ մարդն ազատ չէ մինչև անգամ իր սեփական կյանքին վերջ տալու: Եթե ես, փոխանակ սենյակումս փակված`անձնասպանություն գործելու, կամենայի կամրջից գետը նետել ինձ, կբռնեին, թույլ չէին տալ: Եվ ես իրավունք չէի ունենալ բողոքելու: Իսկ եթե բողոքեի, գժատունկտանեին ինձ: Ահա, թե ինչու անձնասպանությունն էլ գողության պես, ծածուկ է կատարվում: Բռնություն, բռնություն և բռնություն — ահա թե ինչով է շրջապատվածմարը կյանքի մեջ: Եվ ես հրաժարվում եմ հասկանալ նրանց, որոնք դատապարտում են այդ բռնությունից իրենց օձիքն ազատողներին:

Չգիտեմ, իմ մահը ումևիցե ցավ կպատճառի՞, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ մայրս կամ իսկույն, կամ շատ շատով կմեռնի: Էհ, այդ ավելի լավ: «Մարդ մի անգամ պիտիմեռնի», բայց երանի՛ նրան, ով շուտ կմեռնի: Հազար ու բյուր երանի կլիներ, եթե ես մեռնեի այն ժամանակ, երբ չէր զարթնել գիտակցությունս:

Գիտակցություն... Ահա, թե որտեղ է մարդուս բոլոր թշվառության աղբյուրը: Կկամենայի իմանալ՝ ով է եղել այն երևելի ծաղրածուն, որ մարդուն անվանել է«ստեղծագործությունների պսակ» — մի աննման ծաղր, որ մենք ցարդ լուրջ բանի տեղ ենք ընդունում ու գործածում: Այն, ինչ-որ բնությունը մեզ տվել է իբրև լոկ պատիժ,մենք առանձին շնորհք ենք համարում և պարծենում: Նա մեզ գիտակցություն է տվել, որ շարունակ տանջվենք, իսկ մենք հիմարաբար կարծում ենք, թե դա մի պսակ է մերգլուխը զարդարող:

Եթե ես աշխարհիս տերը լինեի, կհրամայեի ոչնչացնել աւն բոլորը, ինչ որ նպաստում է մարդու գիտակցության, իմացկանաթյան զարգացմանը, որովհետև ամեն մի քայլ,որ տանում է դեպի զարգացումը, տանջանքի մի նոր դուռ է բաց անում մարդու համար: Գիտությունն ընդունակ է մարդու մեջ զարգացնելու մի անհագ հարցասիրություն,որի առաջ նույնիսկ ինքն ընկճվում է ինչպես մի թզուկ իր զարթեցրած հուժկու գազանի առաջ: Քաղաքակրթության գործն այն է, որ մարդու պահանջներն է ավելացնում— բոլորովին ավելորդ պահանջներ — և տասը նոր պահանջից հազիվ մեկին միայն կարողանում է գոհացում տալ: Մարդու ուղեղը հեքիաթական այն քնած վիշապն է, որզարթնելուն պես անհագ քաղց է զգում, որքան շատ ես տալիս, որ քաղցը հագեցնե, այնքան ավելի է պահանջում: Արդ` քանի որ ընղունակ չես և անկարելի է նրա քաղցըհագեցնել, ավելի լավ չէ , որ թողնես հանգիստ քնած մնա իր համար: Քանի՞ գրոշ արժե մի դրություն, որ հին իմաստասերը բանաձևել է այս խոսքերով. «Ես միայն մի բանգիտեմ, այն՝ որ ոչինչ չգիտեմ»: Արժե՞ արդյոք, որ մարդ այնքան տանջվի, չարչարվի միմիայն այն բանի համար, որ վերջ ի վերջո իմանա, թե ինքը ոչինչ չգիտե:

Կարլեյը ասում է — «Երբ մարդը քաղցած է, հաց է պահանջում, բայց երբ կշտացավ, հարցնում է՝ ինչո՞ւ եմ ապրում»: Ես կուզեի, որ ոչ մի քաղցած մարդ չլիներ, այնժամանակ ամեն մարդ կիմանար և կհամոզվեր, որ իզուր է ապրում: Այստեղ ես գալիս եմ մի զարմանալի եզրակացության. արդյոք քաղցածները չե՞ն, որ անմիջականպատճառ են հանդիսանում մարդկության կյանքի հարատևության:

Լավատեսներդ վախկոտ եք և իբրև վախկոտ՝ խաբեբա եք. Դուք խաբում եք թե ձեզ և թե ուրիշներին: Դուք համարձակություն չունիք ուղղակի նայելու միակ բացարձակճշմարտության՝ մահվան երեսին: Ձեր ամբողջ վարդապետությունը հիմնված է կեղծիքի և ինքնախաբեության վրա: Դուք սուտ եք խոսում, երբ կաշուց դուրս եք գալիս,ապացուցելու համար, թե ապրելը հիմարություն չէ: Կյանքին նվիրված բարձրաձայն օրհներգների մեջ դուք աշխատում եք խլացնել մահվան ճիչը, որ սարսափեցնելովսարսափեցնում է ձեզ: Դուք եք, որ ասպարեզ եք նետել «.գոյության կռիվը», որպեսզի փախուստ տաք մահից: Դուք շրջապատել եք ձեզ սիրո, ատելության, կրքի ևնախանձի հազարավոր բարդ իլյուզիաներով, որպեսզի դրանց թանձր մշուշի մեջ չտեսնեք մահվան անդունդի անտակ խորությունը, որի մասին մտածելիս սառչում է ձերարյունը: Ձեզ ծանոթ չէ մռայլ հոռետեսի հպարտ արհամարհանքը, որի առաջ փշրվում, խորտակվում է ամեն ինչ: Խելագարին հատուկ համառությամբ դուք գնում եքորոնելու, որ պաշտեք մի ինչ-որ, թե ինչ, ինքներդ էլ չգիտեք: Հին կռապաշտների նման աստվածներ եք հնարում ձեզ համար և երևակայում թե դրանք են ձեր որոնածը:

Օ, ողորմելինե՛ր, օ՜, թշվառականներ, օ՜, ատելի՛ ստրուկներ ...

Դեռևս Էպիկուրն է ասել՝ «Մահը մեզ չի վերաբերում: Եվ Շոպենհաուերը, — քո արհամարհած Շոպենհաուերը , — այսպես է բացատրում այդ խոսքերի իմաստը: «Երբմենք գոյություն ունինք, չկա մահ, իսկ երբ կա մահ, — մենք չկանք: Կորցնել մի բան, որի բացակայությունը կարելի չէ զգայ, դա ցավալի չէ ... հետևաբար գալիքանգոյությունը (մահը) մեզ չի վերաբերում, ինչպես որ չի վերաբերել անցյալ անգոյությանը» (այսինքն ա՛յն, երբ մենք դեռ չէինք ծնված):

Քանի րոպեից հետո ես այլևս չեմ լինիլ կամ, այլ խոսքով ասած, կլինեմ գալիք անգոյության մեջ: Մի քանի րոպեից հետո ընկած կլինեմ հատակի վրա գանգս ցրիվ եկած,արյան մեջ շաղախված: Մայրս, — խեղճ, դժբախտ պառավ, — կոծելիս կլինի ծնկները, սենյակս լիքը կլինի ոստիկաններով և հետաքրքիր մարդկանցով: Կուզեի մեռածժամանակ էլ տեսնել` դիտելու համար այդ հիմար մարդկանց իրարանցումը, որպեսզի մի կուշտ ծիծաղեի:

Համլետն անշուշտ ամենամեծ տխմարներից մեկն է եղել դեռևս, որ տարակուսել է, թե միգուցե այնտեղ՝ անդրգերեզմանական կյանքի մեջ էլ ինչ-որ երազներ խանգարենիր հավիտենական հանգիստը: Եթե մի վայրկյան անգամ այդպիսի տարակուսանք անցներ մտքով, այն ժամանակ մեռնելուց առաջ անշուշտ, յոթն օր կքավեի մեղքերս,մինչդեռ այժմ, ինչպես տեսնում ես, դեռ հայհոյում էլ եմ և հայհոյում ամենահանգիստ խղճով, որովհետև համոզված եմ, որ հայհոյանքը նույնքան արժեք ունի, որքան ևաղոթքը, այսինքն — ոչ մի արժեք չունի:

Կան չափազանգ խորամիտ, բայց խիստ բարեմիտ մարդիկ, որոնք այն աշխարհի կրոնական գաղափարները մեկնաբանում են իբրև իրականություն: Նրանք այնքանխելոք են, որ, իհարկե, չեն հավատում դժոխքի և դրախտի, սատանաների և հրեշտակների գոյության, բայց և իրենց խորամանկությամբ հանդերձ այնքան միամիտ են, որկարծում են, թե կրոնական այդ ցնդաբանությունները, որ հանեն հիվանդոտ երևակայության աշխարհից և դնեն իմ առաջ իբրև իրական փաստ, ինձ և ինձպեսներինկհամոզեն, թե դրանք սուտ չեն:

Եթե կա մի բան, որ ճշմարիտ է, դա մահն է, որովհետև ճշմարիտն այն է, ինչ որ հավիտենական է, իսկ մահն է միայն, որ հավիտենական է: Ժամանակը գոյություն ունիայնքան, որքան մենք ապրում ենք, իսկ մեռնելուց հետո Ժամանակը գոյություն չունի կամ, ուրիշ խոսքով, գոյություն ունի այն, ինչ որ մենք անվանում ենքհավիտենականություն: Մենք մեզ համար սահմանել ենք ժամանակի որոշ չափեր և դրանով ենք ուզում չափել նույնիսկ անդրգերեզմանական կյանքի տևողությունը, եթեմիայն կյանք կարելի է անվանել այն, որ մարմինս հող կլինի դարձած, այդ հողի վրա խոտ կլինի բուսած և այդ խոտի մեջ արածելիս կլինի մի գառ, որպեսզի այդ գառանմիսն ուտողները վերջն ինձ պես հող դառնան և այլն... Կոմեդիա, կատարյալ կոմեդիա... Եվ երբ մտածում ես, որ համաշխարհային այդ կոմեդիան պիտի շարունակվիանվերջ, առանց վերջնական նպատակի... Ծիծաղում ես և, միևնույն ժամանակ, ապշում, որ մարդիկ այս բոլորը գիտենայով հանդերձ ինչ-որ նոր տարիներ են հնարել,ուրախանում են, տխրում, սիրում, ատում, նախանձում, սպանում, աշխարհ բերում նոր արարածներ... Հիմարանոց, հսկայական հիմարանոց... Կալիգուլան ափսոսումէր, թե ինչու հռոմեացիք մի գլուխ չունեին, որ թրի մի հարվածով վերջ տար նրանց կյանքին: Նա ափսոսում էր չարությունից: Նույնն ես եմ ափսոսում ամբողջմարդկության համար, միայն խղճահարությունից:

Բայց եթե մարդկությունը մի գլուխ չունի, ես խո մի գլուխ ունիմ:

Գանգս ... «Ի՞նչ բան է այս անոթը, — ասում է Շելլինգը, — որ իր մեջ պարունակում է ամբողջ աշխարհը, ամբողջ երկինքը: Ի՞նչ բան է մոգական այս ամրոցը, որ սերն իրհրաշքներն է կատարում, ուր ամեն ինչ, ինչ որ փառավոր է և վեհ, ինչ-որ նողկալի է և սոսկալի, գտնվում է իր սաղմի մեջ կողք-կողքի: Ի՞նչ բան է գանգ կոչվածմարդկային այս գլուխը, որ ստեղծում է տաճարներ, աստվածներ, ինկվիզիցիա և դևեր: — Որդի բնակարան»:

Այո , միմիայն որդի բնակարան: Բայց այդ միայն մահից հետո: Իսկ մահից առաջ — տանջանքի շտեմարան:

Օ՜, իսկույն, իսկույն կփարեմ, կոչնչացնեմ տանջանքի այս շտեմարանը: Բավական է, որքան այս անտանելի ծանրությունը կրեցի ուսերիս վրա, այլապես` մինչև երբ ևինչո՞ւ...

Շոպենհաուերը ասում է. «Մահվան րոպեն կարող է նման լինել ծա՛նր պատրանքից արթնանալուն»: Ես ուզում եմ արթնանալ կյանքի ծանր պատրանքից մահվան գիրկը նետվելով

Ես մեռնում եմ խղճալով ձեզ, կյանքի՛ ստրուկներ, որ ինչքան էլ կամենաք ապրել այնուամենայնիվ վերջ ի վերջո պիտի գաք իմ ետևից:

Շահյանի թաղմանը ներկա էին, ի միջի այլոց, օր. Սահակյանն ու Մարությանները: Մինասյանը չէր հեռանում հանգուցյալի մոր մոտից:

Շահյանը կարծես քնած էր դագաղի մեջ. Նրա ծնոտները կապած էին սպիտակ թաշկինակով, որ միևնույն ժամանակ ծածկում էր քունքի և գանգի ջարդված մասը: Նրափոքր-ինչ բաց շրթունքների վրա սառել էր հեգնական մի ժպիտ:

Եվան եկեղեցում կանգնած էր դագաղի մոտ, և նրա ուշադրությունն ակամա գրավում էր հանգուցյայի այդ շպիտը: Նրան թվում էր, թե Շահյանի շրթունքների վրա այդժպիտը մնացել էր այն րոպեից, երբ գրել էր իր վերջին տողերը. «Անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրել, քացի աստծուց»: Ի՞նչ էր այդ՝ կատա՞կ, թե՞ հայհոյանք:Մի՞ թե կարելի է կատակ անել մահվան հետ: Եթե հայհոյանք — մի՞թե կարելի է հայհոյել խորհրդավոր անհայտության դռան առաջ կանգնած միջոցին... «Մի՞թե եղբայրսիր մահվան մամանակ կարող էր այդպես ժպտալ», — մտածեց Եվան և նույն րոպեին փշաքաղվելով ետ նայեց ակամա:

Նա տեսավ Աշխենին, որ չոքած էր կանանց դասի սյունի տակ և խուլ հեկեկում էր, աչքերը թաշկինակի մեջ սեղմած ...

Նար-Դոս, Երկեր, հ 4, Երևան1990, էջ 410-417:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300149
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52