Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Խաչատուր Աբովյանի դիմանկարի պատմությունը

            Թեև վաղուց արդեն բազմակողմանի ուսումնսաիրություններով հաստատված է, որ ներկայումս շրջանառության մեջ գտնվող Աբովյանի նկարը նրա իսկական յուղաներկ նկարից պատճենահանվածն է, սակայն մինչե օրս հասսւրակությսւն որոշ շրջանակներում թյուր կարծիք գոյություն ունի։ Ըստ նրանց պատկերահանվածը ուրիշ մարդոլ նկար է՝ Աբովյանի թոռնուհիներից մեկի կամ քրոջը։
          Առաջինն այդ հարցին 1948 թ. անդոադարձավ անվանի գրականագետ և արվեստագիտության դոկտոր Ռուբեն Զարյանը։ Նա հավաստի փաստերի քննական վհրլուծությամբ փարատեց այս թյուր ըմբռ­նումները և հստակ գրեց, որ նկարը իրոք Խաչատուր Աբոսյանի իսկա­կան նկարն Է։
        «Միակ դիմանկարում պատկերված անձնավորությունը, իսկապես Խաչատուր Աբովյանն է, և դրա վավերականության վերաբերմամբ կասկածելու ոչ մի հիմք չկա»։
         Զարյանը հիմք է ընդունել այն անառարկելի փաստը, որ Աբովյանի կենդանության ժամանակ նկարը եղել Է նրա տանը, իսկ անհայտացումից հետո, 1848 թ. օգոստոսի 15-ին, երբ Երևանի գավառային խնամակալության և հանձնարարությսւմբ նրա ունեցվածքի խնամակալներ՝ կնոջ էմիլիեի, Ստեփան Վեքիլովի և Աբովյանի հարազատների ու Երնանի հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմվել Է Աբովյանից մնացած շարժական ու անշարժ գույքի ցուցակը, ցուցակում գրանցվել էր նաև Աբովյանի դիմանկարը։
         1849 թ. հուլիսի 4-ին այլ իրեոի ու գույքի հետ միասին նկարն առանձին արձանագրությամբ հանձնվում է Աբովյանի կնոջը՝ էմիլիե Լոոուզեին։ Ըստ որում, ինչպես ցուցակագրելիս, այնպես Էլ Էմիլիեին հանձնելիս, նշվում Է «Խաչատուր Աբովյանի դիմանկարը»՝ մեկ հատ։
Նկարի հարցին ամենայն մանրամասն ությամբ անդրադարձել Է Պիոն Հակոբյանը և վերստին հավաստել, որ այն Աբովյանի իսկական նկարն է և ոչ թե ուրիշի նմանակը։ Բացի այդ նա քննական վերլուծությամբ ևս մեկ անգամ հաստատել է, որ Աբովյանին յադաներկով նկարել է այն ժամանակներում ճանաչված դիմանկարիչ, գերմանացի Ֆրիդրիխ Լյուդվիրգ ֆոն Մայդելը։ Մայդելը  Դորպատի համալսարանում նկարչություն  Է դասավանդել։ Միջանկյալ նշենք նաև. որ Ռ. Զարյանը և Մ. Սարգսանը կարծիք են հայտնել, որ նկարի հեղինակը կարող էր լինել Ստեփան Ներսիսյանը, որն իրականությանը չի համապատասխանում։
        Նկատենք նաև, որ մինչև լուսանկարչության գյուտը, այսինքն մինչ 1830-ական թվականները, նկարում Էին միայն բարձրաստիճան անվանի մարդկանց՝ արքաներին, զորավարներին, գիտության և արվեստի անվանի գործիչներին կամ որևէ նշանավոր իրադարծություն, երևույթ։
Աբովյանին նկարելու առիթն ամենայն հավանականաթյամբ հանդիսացել է այն մեծ հռչակը, որը Եվրոպայում տարածվել էր Աբովյանի վերաբերմամբ 1829 թ. Արարատի գագաթը բարձրանալու կապակցությամբ։ Այդ աննախադեպ սխրանքը, ըստ էության, սենսացիա էր ոչ միայն Եվրոպայում, և այն կարելի է համեմատել աշխարհում առաջինը տիեզերք թռած Յուրի Գագարինի անօրինակ սխրանքի հետ։
         Համոզված ենք, որ Աբովյանին նկարել տալու գործում ավանդ են ունեցել Ֆրիդրիխ Պարրոտն ու Դորպատի համալսարանի անվանի գիտնական դասախոսները, որոնք մոտիկից ծանոթ էին Աբովյանին և բարձր էին գնահատում նրա արժանիքները։
         Սակայն նկարելու կոնկրետ թվականը հստակ չէ: Թերևս Աբովյանը նկարված պետք է լինի 1831-1832 թվականներից 1836 թվերի միջև՝ 26-30 տարեկանում։ Կերպարվեստի պատմաբան Մ. Աարգսյան անդրադառնալով Աբովյանին, նշում է, որ  պատկերվածը «բավականին հասուն և բարեկիրթ դեմքով (մոտ 30-40 տարեկան) համարձակ և խիզախ Աբովյանը»։
            Նկարի առնչությամբ կատարած ուսումնասիրություններով հս­տակ պարզվել է, որ Աբովյանի անհայտանալաց հետո հիշյալ դիման­կարը Աբովյանի այրու՝ էմիլիեի մոտ մնացել Է մինչե 1866 թվականը, որից հետո անհայտ հանգամանքներուն յուրացվհլ է նույնքան անհայտ մի անձնավորության կողմից։
       Երբ Աբովյանի որդին՝ Վարդանը, Դորպատի համալսարանում 1861 թվից ուսանելուց հետո 1866 թվականին դասավանդում էր էստոնական Ֆիլին (Վիլյանդի) քաղաքի մասնավոր գիմնագիաներից մեկում և վհրադարծավ հայրենիք (հավանաբար 1870 թվականին), մայրը՝ էմիլիեն, մահացել Էր, հայրական ժառանգությունը գտնվում Էր քրոջ՝ Ադելաիդայի ու տարբեր մարդկանց ձեռքի, այն Էլ անմխիթար վիճակում։
         «Նա տեր Է կանգնում ծնողներից մնացած աղքատիկ ժառանգա­կանը, կարգի Է բերում հոր ձեռագրերը, յոթ փականքի տակ դնում և  ամեն ջանք գործադրում, որ ցրվածները ևս, որքան կարելի Է, հավաքի, չնայած շատ բան մնում է ուրիշների ձեռքին կամ ընդմիշտ կորած», այդ թվում և դիմանկարը, որը երկար փնտրտուքներից հետո կարողա­նամ է գտնել։
             Նկարի հետագա ճակատագրի մասին, լավատեղյակ ձևով, տա­րիներ հետո գրել է Լևոն Տիգրանյանը (1842-1906 թթ.)։
«Երևանում 1881 թ. մտա Խաչատուր Աբովյանի որդի Վարդանի մոտ, որ իմ հին ընկերն էր։ Նրա մոտ տեսա նրա հոր յուղաներկ պատ­կերը։ Ես շատ արախացա, որ գտա մեր հռչակավոր Աբովյանի պատկե­րը: Վարդանին հարցրի դրա լուսանկարի մասին։ Նա ասաց, որ լուսանկար երբեք չի վերցվել։ Վարդանն ինձ պատմեց, որ այդ պատկերը 15 տարի շարունակ կորած Էր համարվում և գտնվում Էր մի պարոնի մոտ, որ սեձականացրել Էր։ Չգիտեմ, Վարդանն ի՜՞չ միջոցներով կրկին ծեռք բերեց»։
          Պարզվում է. որ նկարը ձեռք բերելաց հետո մի որոշ ժամանակ մնացել է Վարդանի քրոջ՝ Ադելաիդայի տանը ե երեխաների չարաճճիաթյան հտևանքով նկարի եզրերը պատռվել են։
          Վարդանը խնդրում է անվանի նկարիչ Գնորգ Բաշինջաղյանին նկարի պատռված եզրերը վերականգնելու, որից հետո Լևոն Տիգրանյանի նախաձեռնությամբ այն տալիս են Թբիլիսիում լուսանկարիչ Բարկանովին, որը յուղաներկ դիմանկարից 1881 թ. լուսանկարելուց հետո այն ետ է վերադարձնում  Վարդանին։
       Երկրորդ անգամ, արդեն լուսանկւսոներից արտանկարումներ է կատարվել 1891 թվականին դարձյալ Թբիլիսիում, իսկ հետագայում դրանք նորից ու նորից պատճենահանվել են ու հասել մեր ժամանակները։
          Ամփոփման կարգով նշենք, որ 1896 թվականին Վարդանը լուսանկարներից մեկը ուդարկում է Մոսկվա՝ Իսահակ Ժամհրյանցին, Աբովյանի երկերի նոր հրատարակության սկզբում զետեղելու հաճար։ Այստեղ կարևորը թերես այն է, որ Վարդանը կից նամակում գրում է Ժամհարյանցին.
«Հորս նկարը, որ ուդարկամ եմ Ձեզ, բավականին հաջող հանված է նրա իսկական դիմանկարից»։
Կարծում ենք այլես կասկած չի մնում, որ յուդաներկ դիմանկարը Աբովյանինն է։
 
Վ. ԱՎետյան, Խաչատուր Աբովյանի չարանենգբ սպանությունը,  Երևան, 2002, էջ 26-30:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 798427
  • Բոլոր այցելուները: 58448
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 37.252.80.99
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52