Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հերման Աբիխը և Հայաստանը

         XIX դարի առաջին կեսին օտարազգի բազմաթիվ գիտնա­կաններ հետազոտություններ կատարելու, նպատակով այցելել են Հայաստան։ Նրանց թվում գերմանացի հայտնի գիտնականներ Ավգուստ  ֆոն Հաքստհաուզենը, Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Մորից Վագները, Կարլ Քոխը, Ֆրիդրիխ Պարրոտը, Հերման Աբիխը և ուրիշներ։ Դեպի Հայաստան նրանց կատարած այցլությունների հիմնական նպատակը եղել է Արարատի ուսումնա­սիրությունը։ Սույն հոդվածի շրջանակներում անդրադարձել ենք Հերման Աբիխի այն աշխատություններին, որոնցում Արբիխը ներկայացնում է իր այցելած հայկական վայրերը։ Նա իր կյանքի քսանութ տարիները նվիրել է Հայաստանի երկրաբանության ուսումնասիրությանը։
         Հերման Աբիխը ծնվել է 1806 թ. դեկտեմբերի 11-ին՝ Բեռլինում։ Հայրենի քաղաքում է ստացել նաև  համալսարանական ուսում՝ աշակերտելով ժամանակի հռչակավոր գիտնականներ Ալեքսանդր Ֆոն Հումբոլգին, Կարլ Ռիտերին և Լեոպոլդ Ֆոն Բոխին։ Նրանցից է ստացել նաև. իր բուռն սերը դեպիի երկրաբա­նությունը։ Համալսարանը ավարտելուց  հետո Հերման Աբիխը մեկնում է Իտալիա  այդ  երկրի հրաբուխներն ուսումնասիրելու նպատակով։ 1833—1834 թթ. հետազոտական աշխատանքների արդյունքում նա հրատարակում է երկու գիտական ուսումնա­սիրություններ, որոնցից մեկը ֆրանսերեն (1836 թ.), իսկ մյուսը գերմաներեն (1841 թ.) լեզուներով։ 1842 թ. Հերման Աբիխին հրավիրում են Դորպատի համալսարան՝ որպես հանքաբանու­թյան ե երկրաբանության դասախոս։ 1843 թ. օգոստոսին նա համալսարանում գիտաժողովի ժամանակ զարդում է հրապարա­կային  գասախոսություն՝ «Հայկական բարձրավանդակի երկրաբանական բնույթը» թեմայով։                     Գիտական իր ելույթի ժամանակ Աբիխը հայտարարում է, որ կայսեր հրամանով ինքը հաջորդ տարի՝ 1844 թ. սկզրին, 9—10 ամսով հետազոտական ճամփոր­դություն  է ձեռնարկելու դեպի Անդրկովկաս և  Հայաստան՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատն ու Արագածը։ Դեպի Կովկաս և Հայաստան ճամփորդությունը (1844 թ.) վճռա­կան նշանակություն է ունենում Աբիխի կյանքում։ Երկրաբա­նական տեսանկյունից Հայաստանը հետազոտելու միտքը այն­քան էր գրավել երիտասարդ գիտնականին, որ նա ոչ թե 9—10 ամիս է մնում  այնտեղ, այլ 10 տարի (1844-1853 թթ.)։ 1853 թ. Աբիխը ընտրվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիա­յի իսկական անդամ։ Նա նույն տարում մեկնում է Պետերբուրգ, որտեղ և բնակություն է հաստատում ու ամուսնանում (1855 թ.)։ 1858 թ. աշնանը Աբիխը ընդունում է Կովկասի կառավա­րության առաջարկը և երկրաբանական հետազոտություններ կատարելու նպատակով մեկ տարով մեկնում Թիֆլիս: Երկրորդ այցելության ժամանակ նա Կովկասում մնում է ոչ թե մեկ, այլ տասնութ տարի (1858—1876 թթ.)։ Այսպիսով, Աբիխը ոչ պակաս քան քսանութ տարի անցկացնում է Կովկասում և, Հայաստա­նում։ Նա այցելում է նաև Արևմտյան Հայաստան և  Ատրպատական։ Գիտնականի ուսումնասիրությունների առանցքը կազմում է Հայաստանի երկրաբանությունը։
           1844 թ. Աբիխի դեպի Հայաստան առաջին ճամփորդու­թյան համար խթան են հանդիսացել հատկապես 1840 թ. Արա­րատի շուրջը տեղի ունեցած սոսկալի երկրաշարժը, Ակոռի գյու­ղի կործանումը։ Երկու անհաջող փորձերից հետո (1844 թ.), նրան երրորդ անգամ հաջողվում է բարձրանալ Արարատի գագաթը (1845թ. հուլիսի 29)։
           Անհաջողությամբ ավարտված առաջին երեք փորձերի ժա­մանակ մասնակցել և արշավախմբին իր ծառայություններն է մատուցել Խ. Աբովյանը։ Աբովյանը Աբիխից առաջ  ուղեկցել և թարգմանություն էր կատարել  նաև    Պարրոտի, Բոխի,  Վագների, Հաքստհաուզենի և  Բոդենշտեդտի ճանապարհորդությունների ժամանակ։ 1876թ.՝ 70 տարեկան հասակում  Աբիխը տեղափոխ­վում է Վիեննա և բնակություն հաստատում այստեղ, որպեսզի իր բազմամյա հետազոտությունների արդյուքները վերամշակի, ամբողջացնի և համակարգի։ Նա ապրում է ևս 10 տարի 4 մահանում ե 1886 թ. հուլիսի 1-ին՝ 80 աարեկան հասակում։ Աբիխի մահով, դժբախտաբար, անավարտ է մնում իր գլուխգոր­ծոցը՝ «Հայաստանի երկրաբանությունը» մենագրությունը։ Բայց, այնուամենայնիվ, այդ ստեղծագործության լույս տեսած առաջին մասերը՝ հեղինակի մեկնաբանությունները նույն նյու­թի մասին, բավական են, որ նա աոանձնահաաոլկ տեղ գրավի Կովկասի և աոանձնապես Հայասաանի երկրաբանությունը  հետազոտոեղնների շարքում։ Եվ առհասարակ, Աբիխը հանդիսա­նում է XIX գարի գերմանացի հայտնի երկրաբաններից մեկը։
         Նա, իր կյանքի 28 աարիները անցկացնելով Կովկասում ու հաակապես Հայաստանում, հասցրեց  բավականաչափ լավ ծանոթանալ Կովկասին, նրա տարածքներին, ժողովուրդներին։ Աբիխը, գտնվելով Հայաստանում, շրջել է Արևելյան և Արևմտյան Հայասաանի գրեթե բոլոր տարածքներով՝ հիմնականում կատարելով երկրաբանական է օդերևութաբանական չափումներ և հե­տազոտություններ։ Նրան հատկաաես հեաաքրքրսլմ էին   հրաբ­խածին լեոները, Հայաստանում տարածված քարատեսակներն ու երկրաչարժների դրդաաատճաոները, որոնց ուսումնասիրու­թյանն ու հետազոտությանը նա բավականին երկար ժամանակ  է  հատկացրել, և մի աոանձին գլուխ «Gelogie des Armenishen Hochlands (Հայկական բարձրավանդակի երկրաբանություն) աշխատության մեչջ  նվիրված Է հենց այդ հետազոտությունների արդյունքներին :        
            Աբիխը  բավականաչափ ծանոթ լինելով հայ ժողովրդին և. Հայկական լեռնաչխարհին, իր ուրույն կարծիքն է արտահայտել հայ ժողովրդի, հայ գեղջուկի, հայուհու կերպարի վերաբերյալ։ Այս տվյալները մենք իմանում ենք Աբիխի` իր կնոջը, քույրե­րին և. մորը գրած նամակներից։ Նա հայասեր էր և բարձր էր գնահատում հայ ժողովրդին, հաշվի առնելով հատկապես նրա հյուրընկալությունը։ Աբիխն իր աշխատությունների մեջ ներ­կայացրել է Հայկական լեռնաշխարհի առանձին տարածքներ, որոնք ուսումնասիրել է աշխարհագրական և  երկրաբանական տեսանկյուններից:  Հայ ժողովրդին վերաբերող տեղեկություն­ներս նա մեծ մասամբ ներկայացրել է իր այս նամակներում, որոնք ուղարկել է իր հարազաաներին ցանկանալով նկարագրել այն մարդկանց, ովքեր այդքան տարիներ շրջապատել են իրեն։ Տարիների ընթացքում Աբիխն ավելի մոտիկից է ուսումնասի­րում Հայերին և. Հայաստանը, և ավելի է խորանում նրա համակ­րանքը այդ երկրի ու այնտեղ ապրող  ժողովրդի հանդեպ։
          Նրա նամակներում հաճախ կարելի է հանդիպել հետևյալ խոսքին. «Das wunderbare Armenishc volk» (Հայոց զարմանահրաշ ժողովուրդը)։ Նա 1849 թ. նոյեմբերի 23-ին Թիֆլիսից գրած իր նամակում այսպես է արատայավում հայ ժողովրդի վերաբերյալ. «Ինչպես հնում, հայ ժողովուրդը այժմ էլ շարունակում է պահպանել բնությունից իրեն տրված գերադասությունը    Արևելքի մնացած ժողովուրդների հանդեպ»:
         1845 թ. մարտի 14-ի նամակում նա գրում է. «Հայերը կազմում են Թիֆլիսի բնակչության կեսից ավելին և  անկաս­կած, նրանք իրենց ազգային նկարագրով ավելի բարձր են, քան տեղի վրացիները» .՚
           Նա հայուհու կերպարը հատկապես նրբորեն է ներկայաց­նում իր մի  նամակում,  որը  դրել  էր   Վրաստանի  Քութայիս քա– ղաքից 1846թ. հուլիսի 26-ին։ Այստեղ կարդում ենք. «Ես տեսել եմ հրաշագեղ hայուհիներ, նրանք սքանչելի են։ Նրանց գեղեց­կությունն ավելի քնքուշ  և ավելի գրավիչ, քան վրացի կա֊նանցը, թեև. նրանք մի փոքր նման են միմյանց։ Հայուհիներն ունեն արտակարգ նուրբ դիմագծեր, հրաշալի գեղեցիկ աչքեր և վերին աստիճանի նուրբ մաշկ»։
          Աբիխը հատկապես բարձր է գնահատել հայերի հյուրասիրությունր։ Նա նշում է, որ ցանկացած հայ մարդ այդ ամենը կատարում է անշահախնդիր և առանց ակնկալիքի։ Աբիխը  զարմացած  էր այն փաստից, որ նշանակություն չուներ գյուղապետ է, թե հասարակ գյուղացի, միևնույն է նրանք գիտեն հյուրասիրել և ամենուր այդպես Է։ Աբիխը հիացած Էր հայ գյուղացու բնական խելքով,  առողջ մտածողությամբ։ Նա պարբերաբար շփվում էր հայ գյուղացիների հետ և այնքան գոհ էր մնում նրանց առռղջ դատողությունից, որ այդ հատկանիշով հայ գյու­ղացուն ավելի բարձր Էր դասում, քան գերմանացի գյուղացուն։ Նա գրում է, որ հայ ժողովուրդն ունի բարձր զարգացած հոգեկան կարողություն չնայած տարրական կրթության պա­կասին, իսկ բարոյական զգացումը կազմում է նրա բարոյական ժառանգությունը։ «ժամանակի վայրիվերումների միջով անցած ու անաղարտ մնացած դրոշմն Է, որն իր մեջ արտացոլում է հին ու սրբազան, հոգեկան ամուր ազնվականությունը, մի դրոշմ,–– գրում Է Աբիխը- որ իր վրա է կրում այս զարմանալի ժողովուրդը, որով և նա ավելի բարձր է կանգնած, քան շրջպատի որևէ մի ուրիշ ժողովուրդ։ Այս մարդիկ զգում են այն իրենց հոգում, առանց տեղյակ լինելու սեփական ազգի անցյալին, որ իրենց նախնիները հերոս են եղել և ի ծնե կոչված են եղել իշխելու։ Իրենց կարծիքով աշխարհը պետք է, որ իրենց պատկաներ։ Նրանք դեռևս սպասում են այն մարգարեին՝ իրենց       ներսում   հավատալով,   որ   մի   օր   իրենց   կվերադարձնեն   իրենց հայրերի ժառանգությունը» :
          Աբիխի համար հիացմունքի առարկա Է նաև. Հայաստան աշխարհը հայ ազգի պատմական հայրենիքը իր Հրաշագեղ բնությամբ և  քաղաքակրթական անցյալով։ Նա իր գրեթե բոլոր նամակներում նման կերպ է բնութագրում Հայաստանը. «Փառավոր երկիր Հայաստան» , «գեղեցիկ Հայաստան», «Հայոց սիրուն, զարմանահրաշ աշխարհը» : Նա առանձնահատուկ հոգևոր կապով էր կապված Հայաստան աշխարհի հետ։ Դա մենք նկատում ենք իր նամակներից մեկում կարդալով հետևյալ տողերը. «Զարմանալի մի ուժ ինձ հետ է կանչում դեպի այնտեղ, կրկին մի անգամ   դեպի հրաչքների այդ երկիրը»:
          Զարմանալի չէ, ուրեմն, որ հեռավոր Դորպատից կարճ ժամանակով Հայաստան եկած գիտնականն ինքն իրեն շուտով սերտորեն կապված  է զգում այգ երկրի հետ և այստեղ ավելի երկար մնալու, ավելի լայն ու բազմակողմանի հետազոտոթյուններ  կատարելու պահանջ է զգում։ Նա շուտով ձեռնամուխ է լինում տեսական ուսումնասիրություններին զուգընթաց նաև. գործնական, ճարտարապետական և արվեստի տարբեր գործերի համար աոանձին ձեռնարկներ ստեղծելու գործին։ Նա հատկա­պես հետաքրքրված էր Հայաստանում գոյություն ունեցող լեռնահանքերով և օգտակար հանածոներով։ 1849 թ. նոյեմբերի 23-ի նամակում Աբիխը գրում է. «Հայաստանի լեռնահանքերում հանգչող մետաղական հարստությունները պետք է, որ շուտով խոսուն կերպարանք ընդունեն ի օգուտ մարդկության»։
             Հայաստանը հարուստ է ոչ միայն լեռնահանքերով, գեղե­ցիկ  է  ոչ   միայն  չքնաղ  տեսարաններով,  այլև  այն  այդպիսին  է նաև աշխատասեր հայ գյուղացու, ձեռքի ստեղծագործություն­ներով, նամանավանդ փարթամ այգիներով։ Եվ Աբիխը Հայաս­տանը համեմատում էր Շվեյցարիայի և Իտալիայի հետ։ Նա հատկապես հիանում էր հայկական մրգերի համով, հոտով, տե­սակների բազմազանությամբ և գույներով։ 1844 թ. սեպտեմբերի 9-ին Երեանից գրած իր նամակում կարգում ենք. «Դեղձ, ընտիր-ընաիր տանձեր, ինչպիսիք ես մեկ ուրիշ տեղ չեմ տեսել»   :
           Աբիխը երկար տարիներ ապրելով Հայաստանում, հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել հայկական արվեստն ու ճար­տարապետությունը։ Յուրաքանչյուր անգամ այցելելով Հայաս–տանի տեսարժան վայրերը նա միշտ հիացմունքով և  բարձր ակ­նածանքով է իր հուշերում ու նամակներում գրում հայկական ճարտարապետության չքնաղագեղ կոթողների մասին։ Հայ ժո­ղովուրդն իր հայրենի հողի վրա բարձրացրել է  անթիվ կոթող­ներ, որոնք ամեն քայլափոխի հիացմունք էին պատճառում օտարական ուղևորին։ Նրան հատկապես գրավում Է Անին՝ իր ավերված, բայց յուրահատույ ճարտարապետական կոթողներով։ Աբիխը մի քանի անգամ այցելել է այնտեղ տարատեսակ հետա­զոտություններ և գծագրություններ կատարելու նպատակով։ 1844 թ. նոյեմբերի 10-ին Երևանից գրած իր նամակում կարդում ենք. «Ամբողջ չորս օր ես Անիում Էի՝ Բագբաաունիների մայրա­քաղաքում։ Թեև 600 տարի շարունակ այն ենթարկվել է մարդ­կանց և  բնական տարերքների ավերիչ ազդեցություններինբայց և այնպես որոշ չափով լավ են պահպանվել Արևելքի այդ զարմանալի պետության ծաղկած օրերից մնացած հուշարձան­ները: Անվիճելիորեն, երկրի պատմության ամենանշանավոր աղբյուրների թվին են պատկանում դրանք թե՛ իրենց ճարտա­րապետությամբ   և  թե՛ իրենց   անհամար   արձանագրություններով:  Ինձ    հաջողվեց   նկարել   ամբողջ   քաղաքը,   գծագրել   ամե­նագլխավոր շենքերի հատակագծերը»:
            Նրա նամակներից տեղեկանում ենք նաև, որ Աբիխը պատ­րաստել է մի չարք ուրիշ գծագրություններ ևդ Անիի ավերակ­ներից, կատարել է նաև երկրաբանական հետազոտություններ Անիի շրջակայքում։ Այգ նպատակով նա շրջագայություններ է կատարել Ախուրյանի եզերքով մինչև Աբաքս:  «Վեց-յոթ ժամ տեևող այդ ճանապարհի վրա ամեն ինչ պատված էր ավերակնե­րով։ Այստեղ կողք-կողքի գտնվում են Հին Հայաստանի նշանա­վոր մայրաքաղաքները»:
       Բագարանը, Երվանդաշատը, Անին, Թալինը, Կոշավանքը (Հոռոմոսի վանք), իր հեռավոր և  մոտակա հնություններով ան­վերջ հետաքրքրության առարկա են եղել Աբիխի համար։ Նա իր նամակներում ներկայացնում Է մի քանի մանր գծագրություններ Անիի Մայր տաճարը, քաղաքի և եկեղեցիների հատակա­գծերը, անգամ փոքրիկ գծագրություններ «բաց կարմիր տուֆ» քարի, որով կառուցված են Անին և  առհսարակ Հայաստանի ճարտարապետության շատ ու շատ կոթողներ։ Իր նամակներից մեկում նա գրում Է. «Ինչ վերաբերվում է քաղաքի պարիսպնե­րին, իրենց մեծությամբ և  հզորությամբ նրանք ոչ միայն հետ չեն մնում Հին Հռոմից,  այլև  մինչև իսկ գերազանցում են Հռոմին» : «Դժվար է բառերով արտահայտել այն հոյակապ տպա­վորությունը, որ մարդ կարող է ստանալ այս ժայռակղզուց դեպի Ախուրյանի հովիտը և շրջակայքը բացվող տեսարանից, որոնցից յուրաքանչյուրի վրա բարձրանում են միջնաբերդի ու հին քաղաքի աշտարակները»,-   գրում Է Աբիխը:
            Աբիխը պատճենահանում է  նաև  վիմական արձանագ­րությունները։ Իր նամակներից մեկում գրում Է . «Իմ կատարած hետազոտությունները Անիում կարող են մեծ օգուտ բերել Հա­յաստանի պատմության ուսումնասիրությանը։ Եվ հենց այս աշխտատանքների համար միայն արժեր ճամփորդել այդ կողմերը»։ Աբիխը հայկական արվեստի այդ Հուշարձանների մասին կատարյալ հիացմունքով է արտաայտվում. «Անին կազմում է խոշսրագույն աստղ Հայաստանի մյուս քաղաքների երկնակա­մարի վրա։ Նա պայծառ  և  դյութիչ կերպով փայլ է ավել բար­բարոս ժամանակների խավարի միջով»։ Անիի պատմական հու­շարձանների թվում Աբիխն ամենաուշտգրավը Համարում էկա­թողիկե Մայր տաճարը, որ «իր վրա կրում է մեծ հանճարի դրոշ, մը»։  Նա չի մոռանում հիշել նաև արվեստի մյուս կոթողները։
          Անիից բացի Արիխն այցելել և հետազոտություններ է կա­տարել նաև Հայաստանի մյուս մարզերում։ 1848թ. սեպտեմբերի 20-ին Երևանից իր ծնողներին ուղարկած նամակում Աբիխը գրում Է. «Դուք պետք է տեսնեք Հաղպաաը, ՍանաՀինը, Ղփ չախը (Հասիճ), Հովհանեսի վանքը, Աաղմոսավտնքը։ Դուք պետք է տեսնեք Ղոշավանքը և Կարմիր վանքը և այն ժամանակ ինձ հետ միասին դուք ևս պիտի ճանաչեք և սիրեք այն ոգին, որ հին ժամանակ ճախրել է Հայաստանի վրա՝ արվեստի մարզե­րի վրայով, մինչև իսկ պատերազմների և անընդհատ տեղի ունեցող խռովությունների ժամանակ»։
            Նա իր նամակներում պատմում Է Գեղարդի մասին, ուր Աբիխն առտշին անգամ այցելել է Աբովյանի հետ միասին Հա­յաստան հասնելու առաջին օրերին՝ 1844թ. մայիսին։ Նա հիա­ցած Էր Գառնու տաճարով, որն այսպես է բնութագրել, «ինչ տեսարան։ Ոճի ինչ մաքրություն, ինչպիսի վայելոլուչ գեղեցկություն և միաժամանակ ինչպիսի հոյակապ վսեմություն կա այս սյունազարդ խոյակների, վերնախսյակների և առաստաղա­յին  կառուցվածքների  մեջ։ Բոլորը  պինդ են  կառուցված հնչուն հրաբխային  քարից,   նուրբ   ծսկոտկիներովարևի  տակ  փայլող։ Նայողին թվում է, թե նոր է կառուցված» ։
          Աբիխը  Գառնի, Գեղարդ այցելել կ երեք անգամ և  յուրա­քանչյուր անգամ իր հուշերում առանձնահատուկ հիացմունքով է պատկերել  ճարտարապետական այդ գլուխգործոցները։
         «Ինչքան գեղեցիկ ու նկարչական է թվում այստեղ ամեն ինչ. պատկառազդու, հնօրյա, ծածկված խորհրդավոր նշաններով և  արձանագրություններով։ Եվ միևնույն ժամանակ ձևի ինչ գե­ղեցկություն։ Դրանք հիշեցնում են բյուզանդական ոճը, բայց և զուտ եկեղեցական են։ Մեզ մոտ էլ պետք է  այդպես կառուցեին, և մեր եկեղեցիները բոլորովին այլ տեսք կունենային, քան թե այսպես կոչված նորաձև եկեղեցիները։ Շատ, շատ բան կուզեի ես ձեզ պատմել իսկապես վիպական ու գեղեցիկ այս հոյակապ վայրից՝ Գեղարդի շրջակայքի այս վայրի և հուժկու, բայց միևնույն ժամանակ իր ներքին կյանքի խորքերը մերկացնող բնությունից»,–   գրում Է Աբիխը։
          Աբիխն այցելել է նաև  Ծաղկաձոր (Դարաչիչակ)։ 1844 թ. սեպտեմբերի 9-ին նրա գրած նամակում կարդում ենք. «Իսկա­կան դրախտր, բուսական աշխարհի մի սրբավայր, որի նմանը ես, առանց չափազանցության, չեմ տեսել և  ոչ մի տեղ։ Ծաղ­կափթիթ հովիտների մեջ  կաղնու չքնաղ անտառներ, հ օդ, գեղեցիկ տեսարաններ, որսի կենդանիներ ու թռչուններ, որ­քան կուզեք։  Կարծես դրախտ լինի»։
          «Բայց ավելին, Հայաստանի այդ մասում իմ տեսած վան­քերի ավերակները արտացոլում են հին հայկական, հաճախ նաև հին իտալական ճարտարապետության ոճը թափանցելով մինչև արդի, պրոզայիկ ժամանակները։ Իմիջայլոց, այստեղ նկատեցի մի գավիթ   զուտ  Հայկական  ճարտարապետությունն իր մեջ  արտացոլող   մի շենքոր  մեծ,   դսկայական լինելով՝ փառահեղ   է  և մեծաշուք, թողնում է խիստ հաճելի տպավորություն»։
         Գեղարդից և Ծաղկաձորիսց ոչ չատ հեոու գտնվում է Սևա­նը։ Առաջխն անգամ Աբիխը Սևանը տեսել է Թիֆլիսից Երևան գալիս, այցելել է կղզին և վանքը։ Նա Սևանի շրջաակայքում նաև երկարատև հետազոտություն է կատարել։
        1845 թ. Հոկաեմրևրի 8-20-ը Աբիխն անց է կացրել Սյուն­յաց աչխարհում։ Նա հատկապես բարձր է գնահատել չքնաղա­գել Տաթևի վանքը որպես ճարտարապետական գլուխգործոց։ Մորը գրած նամակում այսպես է արտահայտվել. «Թե՛ իր արժե­քով որպես հին հայոց պատմական հուշարձան և թե՛ իր դիրքով Տաթևը պատկանում է Հայաստանում իմ այցելած ամենանչանավոր վանքերի թվին։ Ուստի մեծ եղավ իմ ցավը, որ չկարողա­ցա այդտեղից ավելին տեսնել, քան վանքի արտաքին տեսքը»։ Արիխն այցելել է Հայաստանի պատմական այլ վայրեր նույնպես. Թալին, Արտաշատ, Խոր Վիրապ, Հին Ջուղա, էջմիա­ծին և այլուր։
        1844 թ. մայիսի 29-ի նամակում գրում է. «Էջմիածինը՝ իր գեղեցիկ շենքով և պարսպապատ ու ընդարձակ կառուցվածքնե­րով,  հայտնի այդ հինավուրց պատկառելի վանքն ասածին վայրն էր, որ մենք այցելեցինք մի գեղեցիկ երեկո՝ Երևանը թողնելուց հետո։ Իմ գալստյան լուրը վաղուց արդեն էջմիածին էր հասել։ Չորս շաբաթ չարունակ նրանք սպասել էին ինձ։Ներսես կաթողիկոսը, որին ես ներկայացել էի Պեաերբուրգում, հանձնարարական նամակ էր գրել իմ մասին, այդ պատճառով և փառավոր ընդունելության արժանացա Էջմիածնում»։
          Հայաստանի որոշ վայրեր Աբիխը գնացել է Աբովյանի ուղեկցությամբ։ Նրանք գնացել էին Աբովյանի ծննդավայրը Քանաքեռ։    Նա   զրուցել    էր    Աբովյանի   հարազատների հետ վառ տպավորուններ ստացել։ Նա այսպես է նկարագրել այդ ճամփորդությունը. «առաջ էինք շարժվում դեպի Քանաքեռ Աբովյանի ծննդավայրը։ Սա գտնվում է հրաբխային աշ­խարհի հրաշագեղ լանջին, որ գոյացել է լավաներից: Գյուղն ունի ջինջ, ազատ, առողջարար օդ։ Այն գտնվում է Զանգուի մի աղմկահույզ վտակի ափին, որը գալիս է «Քառասանակ (40 ակունքներկոչվող հրաբխային սարից և շջապատում է  հայ­կական հին գերդաստանների այն րնակավայրը, որտեղ վարում են նահապետական կյանք։ Մի պսակ ծաղկափթիթ գեղեցկա­գույն այգիների, որ արտադրում են սիցիլիական, միանգամայն նաև երէւանյան գինու ամենաընտիր տեսակները»
         1844 թ. մայիսի 29-ի նամակում Աբիխը գրում է. «Աբովյա­նի հետ միասին ես եղա Քանաքեռմ Երևանից 7 վերստ հեռա­վորության վրա գտնվող այդ զովասուն, բարձրադիր գյուղում։ Այստեղ երկու  եկեղեցի կա, թեև դարձյալ հին, բայց լավ պահպանված։ Ունեն գեղեցիկ ճարտարապետական ոճ, մանավանդ նրանցից մեկր, որի դուռը յուրահատուկ ձևով է պատրաստված,   զարդարված է հին հայկական միջնադարյան ոճով»:
       Քանաքեռի վրայով նրանք հասնում են Երևան, որի տները միանգամայն ասիական ճարտարապետության տեսք ունեն շրջապատված փարթամ այգիներով։ Նրանց Երևանում դիմավո­րում են Արովյանի աշակերտները։ Նա այսպես է նկարագրում Երևանը. «Պարսկական դռներ ունեցող այգիների մեջ ընկած մի երկայն փողոց շարունակ դեպի վար էր տանում ճամփան։ Վեր­ջապես հասանք մի ընդարձակ, ազատ հրապարակ։ Աջ կողմում Սարդարի բերդն Էր իր բարձր պարիսպներով և աշտարակներով, անմիջապես այն կողմը Արարատը, ձախ կողմը, մեջտեղում, դե­ղին  տեսքով միահարկ մի տուն    երեք դռերով, բոլորովին եվրոպական   ձևով և   միակն  իր   տեսակի   մեջ   Երևանում։   Այսաեղ   էր բնակվում Աբովյանը. Երևանի գավտււական դպրոցն էր այդ»   :
          1844 թ  հուլիսի 20-ի իր նամակում Արիխը, որը մի շարք տեղեկություններ է հաղորդում Արովյանի ուղեկցությամբ դեպի Նախիջևան, Օրդուբադ, Ագուլիս կատարած շրջագայու­թյունների մասին։
        Նախիջևանից Աբիխն անցնում է Մակու և Բայազետ։ 1862 թ. մայիսի 19-31-ին՝ քրոջը` Ռոզաննային, գրած նամակում Աբիխը գրում է- «Այս տողերը քեզ կպատմեն հայերի հայրենի֊քի մասին։ Ես հիմա գտնվում եմ նրա հոր Նոյի հայրենիքում՝ Նախիջևանում։ Այս հիասքանչ այգիները, որոնցով բոլոր կող­մերից շրջապատված է այս ավերված քաղաքը, այնպիսի գինի են տալիս, ինչը ցանկացած ուղղափառ հավատացյալի հիշեցնել է տալիս մեր նախնիներին, ովքեր իրենց ձեռքով այդ հողում տնկեցին խաղողի առաջին որթը»:
          1859 թ. սեպտեմբերի 28-ի նամակից, որ Աբիխը գրել էր իր սիրելի Ադելին, մենք կարդում ենք նրա դեպի Գյումրի կատա­րած ճամփորդության մասին. «Մառախուղ էր, անձրև, հետո սկսվեց ձյուն, իսկ արևը վախվորած դուրս սահեց ամպերի հետևից և թույլ փայլեց, երբ մենք հասանք այդ հետաքրքիր գագաթին, որը ձգվում էր Դիլիջանի հովտից դեպի Փամբակի բարձունքները։ Այստեղ մենք հանդիպեցինք հանքային ջրի ակունքի, որը հարուստ էր ածխաթթվով և հանքային այլ բա­ղադրիչներով։ Փամբակի մարզի շրջակա գյուղերը բնակեցված էին հիմնականում մոլոկաններով։ Ճանապարհը մեզ հասցրեց մինչև Համամլու գյուղը, որտեղ էլ սկսվեց իսկական ձմեռը։ Փամբակից մեծ դժվարությամբ Հասանք Դգիմրի քաղաքը (Ալեքսանդրապոլ, այժմյան՝ Գյումրի)։ Այստեղ ձյուն ընդհանրապես չկար, րացի  դրանից  Հայաստանի այս մասում խոտի, ծառի կամ անտառի հետք անգամ չկար» : Նրա ուշայդրաթյունը գրավել էր հատկապես Ալեքսանդրապոլ քաղաքի ճարտարա­պետական յուրահատկությունր։ Նա նշում էր, որ այդ քաղաքի տները շատ ցածր էին և կառուցված էին հիմնականում մոխրա­գույն տուֆից։ Ուշագրավ էր Աբիխի համար հատկապես այն, որ այս քաղաքի բոլոբ ֆաբրիկաների, տների ու եկեղեցիների կա­ռուցման ժամանակ հայերն օգտագործել են հայկական անտիկ ճարտարապետության ոճը`  կարմիր գույն ունեցող քարատեսա­կի հետ օգտագործելով սևագորշ քարեր ինչն էլ պատերի վրա սև  բծեր է առաջացրել։ Առաջին հայացքից, երբ օտարազգիները տեսնում են ճարտարապետական այդ ոճը, կարող են մտածել, որ այն տարօրինակ է, սակայն hետագայում hա դառնում է սովո­րական։ Օտարազգիները սկսում են կամաց-կամաց hասկանալ այդ ճաշակը, քանի որ այն hամապատասխանում է շրջակա մի­ջավայրին»:  Աբիխը մեկ ուրիշ անգամ hատուկ այցելում է Ալեքսանգրսւպոլ աշխարhագրական չափումներ և. երկրաբանա­կան hետազոտություններ կատարելու նպատակով։ Նա իր Հե­տազոտությունների արդյունքում Ալեքսանhրապոլի շրջակայ­քումh է քարերի մի քանի տեսակներ սիենիտ, գիորիտ, ֆելզիտ և այլն:
          1872 թ. Հունիսի 12-ի նամակում Աբիխը գրում է. «Շատ ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ես Անիի Մայր տա­ճարն իր ողջ  շքեղությամբ հարություն առած տեսա Ալեքսանդրապոլում  շնորհիվ  տեղի լուսավորչական հայերի կրոնա­կան ու. ազգային ոգու։ Այդ համայնքը կարճ ժամանակվա ըն­թացքում կառուցել է նոր ժամանակների ամենագեղեցիկ ճար­տարապետական շենքը։ Այն կառուցվել է իր նախատիպին միանգամյան    հավատարիմ   եղանակով։   Հեռվից   իսկ   զարմանք առաջացրեց իմ մեջ այդ վիթխարի նորակառույց շենքը, էլ ես երկար ժամանակ չէի կարողանում բաժանվել նրանից։ Երկրին հատուկ փխրաքարի (տուֆ) երկու երանգները՝ կարմիր և մուգ  սև–, այստեղ շատ ավելի լավ են օգտագործվել. համաչափ, ճարտարապետորեն, քան նույնը Անիում։ Ալեքսանդրապոլի նորակառույց մայր եկեղեցին նույնպես կառուցված է տուֆից»։
             1859 թ. Հոկտեմբերի 7-ին գրաե նամակից մենք տեղեկա­նում ենք, որ Արիխր եղել է նաև  Էրզրումում. «Կարսից Էրզրում տանող ճանապարհը շրջապատված էր բազմաթիվ սարերով և ժայռերով, սակայն զարմանալի էր, որ դրանք չունեին անտռածածկույթ։ Այդ մութ սոճիների և կեչիների սակավ խառ­նուրդը ծածկում էր տպավորիչ կերպով, բարձր ու շատ խիտ շարքով միմյանց կողքին վեր խոյացող ապակենման լեռների լանջերը միայն։ Այգ պատերից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ մի ժամանակ այդ լանջերը ձյունածածկ են եղել։ Այս հրաշա­գործության ներքո է տարածվում Արաքսի հովիտը, գարնանր ծաղկուն, իսկ ամռանն ու ուշ աշնանը մրգառատ։ Բազմաթիվ փոքր գյուղեր, որոնք տարածվում էին Արաքսի հովտում, հա­զիվ էին ընկալվում որպես գյուղեր, քանի որ նրանց տներն ասես փոքր քարակույտեր լինեին»
         1866 թ. սեպտեմբերի 15-ի նամակում, երբ նա գտնվում էր Լոռվա չքնաղագեղ բնության գրկում, նա այսպես է նկարա­գրում. «Հրաշալի երեիր է հինավուրց Հայաստանը։ Բնության ձեռքով ստեղծված գեղեցիկի և ինքնատիպի կողքին այստեղ մենք տեսնում ենք պատմական գրավիչ անցյալի բազմաթիվ հիշատակարաններ։ Հիշատակարաններ, որոնք անցորդի առջև դուրս են գալիս ամեն քայլափոխի, այս վիպական հովիտների մեջև խոհուն գեղեցկությամբ աչքի զարնող   ճարտարապետական բեկորներ,    վիմագիր    անթիվ   արձանագրություններ։   Ամեն   ինչ խորհրդավոր տպավորություն է թողնում»:
            Աբիխը բավականին երկար ժամանակ անց է կացրել Լոռիում հետազոտելով և աշխարհագրական չափումներ կա­տարելով սարերում ՚ Ղարաբուլաղում, (Մուչավերում, Ազլաղանում, Լալվարում, Լեջանում։ Նա նշում է, որ անհնար է չհիանալ Լռռվա բնությամբ, այն մի անզուգական վայր է, որ հարուստ է բազմատեսակ ձառերով և. բույսերով։ Ըստ Աբիխի հետազոտությունների արդյունքների այս սարերի մեծ մասը հրաբխածին են։ Աբիխր եղել է Օձունում, Ալավերդիում, Մագանում, Ախթալայում, Շամլուղում։ Նա հատկապես ուշադ­րություն է դարձրել Ալավերդու պղնձամոլիբդենային հանքերին։ Նա նշում Է, որ Լոռին հարուստ է հանքեբով։ Պղնձի հանքեր կան նաև. Շամլուղում, Ախթալայում էլ Մագանում։ Շամլուդից Ներքև գտնվում է Ախթալան իբ գեղեցիկ եկեղեցու ավերակներ  :
          Աբիխի թարգմանիչը Լոռիից էր. ՆաԻգահատ գյուղից Էր, ինչը  նշանակում Էր «խազողի այգու բարձրակետ»։ Նրա ազգա­նունը Շահվեբդյան Էր։ Ալավերդուց Աբիխը գնացել Է Ղարաքիլիսա (բառացի «սև եկեղեցի», այժմյան Վանաձոր)։ Նա անհամբերությամբ սպասում Էր, թե երբ պետք է հասնի Երևան՝ Արարատը գոնե հեռվից տեսնելու համար։ Հերման Աբիխն առաջին անգամ Հայաստան եկավ 1844 թ. Արարատը ուսում­նասիրելու առաջադրանքով։ Նրա Արարատը ուսումնասիրելու հիմնական պատճառը 1840 թ– տեզի ունեցած մեծ երկոաշարժն էր, որը պատճառել Էր մեծամեծ աղետներ այդ թվում՝ Ակոռի գյուղի կործանումը։ Նա կատարած հետազոտությունների մա­սին    գրել    Է   իր    գիտական    հետազոտություններից    շատերի   և հատկապես «Հայկական բարձրավանդակի երկրաբանությունը»   (Die Geologie des Armenischen Hoschlandes) աշխատության մեջ։ Աբիխն Արարատը վերլուծել է մասնավորապես բնագիտական֊ երկրաբանական տեսանկյունից։ Բացի այս աշխատությունից, նա իր կնոջն ոը մորը գրած նամակներում ևս նկարագ­րում      է       Արարատը       (օրինակ՝      Aus Kaukasischen Landern Reisebriefe գիրքը)
          Աբիխին Արարատի գագաթը բարձրանալու փորձերի և լեռան գագաթը վերջնականապես հաղթահարելու ժամանակ շատ են օգնել իր ճամփորդությունները Հայաստանի տարածքով։ Նա իր ստեղծագործություններում գրում է. «Երբ ես ճամ­փորդում էի դեպի Մակու և Բայազետ, արդեն ճշգրիտ սահմանել էի, որ վերելքի համար միակ ապահով ճանապարհը հյուսիս-արևելյան, այսինքն՝ Փոքր Արարատին նայող կողմից է: Այդ իսկ պատճառով մեր առաջին երկու փորձերը երկու շաբաթվա ընթացքում կատարեցինք գեղեցիկ Սարբոլլաղի եզերքին՝ զույգ Արարատների արանքի ուղղությամբ։ Դեռևս հուլիս ամսին մենք Նախիջևանից նշմարել էինք Արարատի գմբեթից մինչև լեռնագագաթի ներքևի մասն ընկած տարածքը»   :
            Աբիխն Արարատի գագաթը բարձրանալու անհաջողությունների հՀիմնական պատճառ է համարել անբարենպաստ եղանակը։  Սակայն, երբ կարգում ենք Աբիխի՝ Արարատի գագաթը բարձրանալու մասին մտորումները, համոզվում ենք, որ եթե նրան քսաներորդ անգամ էլ չհաջողվեր բարձրանալ Արա­րատի գագաթը, միևնույնն է նա երբեք չէր հուսալքվի։ Նա այնպիսի ոգևոբվածությամբ էր պատմում իր այդ դժվարին փորձությունների մասին, որ հասկանում ես, որ, իսկապես, եթե մարդ իր առջև նպատակ է դնում, միևնույն է, ոչնչի  առջև կանգ  չի  առնի։   Առաջին   փորձերի   ժամանակ   Աբիխին   օգնել   է նաև  Աբովյանը, որպես Ֆրիղրիխ Պարրոտի հետ արդեն Արարատի գագաթը բարձրացած անձնավորություն, սակայն բուն հաղթահարման ժամանակ Աբովյանն այդ արշավին չի մասնակցել։
        Աբիխի աոաջին երեք անհաջող փորձերը տեղի են ունեցել 1844 թ. ամռանը, իսկ հիմնական վերելքը եղել է 1845 թ– հուլիսի 29-ին։ Աբիխը  շատ մանրամասնորեն էր պատրասավել իր չորրորդ փորձին։ Նա գրեթե բոլոր կողմերից ուսումնասիրություններ է կատարել, հեատևլ է նաև Պարրոտի գրվածքներին։ Նա հասնում է իր նպատակին, ոտք է դնում Արարատի գա­գաթին։ Նա էր նամակներից մեկում այսպես է արտահայտվում Արարատի մասին. «Արարատի վրա  գցած իմ իմ աոաջին իսկ հայացքից՝ ինձ համար պարզ դարձավ լեռան բնությունը։ Դրան մեծապես նպաստում է ձյան ծածկույթը, որն էլ օգնում է ճանաչել ձևի մանրամասնությունները. մի բան, որ հեռավորու­թյան պատճառով անճանաչելի է դառնում։ Ի ուրախություն ինձ՝ Արարատը շատ ավելի նշանակալից է, քան ես երազել էի։   Մի կողմից ես այն համարում եմ Համայն աշխարհի ամենանշանավոր լեռնահսկան՝ շնորհիվ մեծաշուք և այդ կապակցությամբ նաև չգիտված իր կերպարանավորման հանգամանքին, իսկ մյուս կողմից՝ ես այդ սարը գիտում եմ որպես ամենափայլուն և. ամենահստակ ապացույց նշանավոր լեռնագիտական բնագավա­ռում, որոնք, սակայն, շատ թերահավատների համար դեռևս  սոսկ հիպոթեզներ են։ Եվ եթե ինձ հաջողվի այժմ ստույգ նկարագրությամբ և գծագրությամբ  մենքի համար մատչելի դարձնել մեզնից դժբախտաբար շատ հեռու անցյալում կատարված հրաբխային երկրակազմության չրջանը, ապա դրա­նով իսկկ ես վարձատրված կհամարեմ իմ ճամփորդությունը»։
Վեհափառ Արարատը դարձել էր Աբիխի մտերիմը, հարա­զատը։  Ամեն տեղ ու ամեն ժամանակ նա խոսում էր Արարատի մասին։ Նա ամենուր հիշում էր միայն Արարատ լեռը։ 1845 թ. Հուլիսի 29-ի վերելքից հետո ևս քանի-քանի անգամներ նա նո­րից ու. նորից աոիթ է ունեցել Արարատը տեսնելու և վայելելու, սակայն չի սպառել  «արարատյան սիրո ծարավը»։
             1844 թ. մայիսի 29-ին մորն ուղղված նամանում Աբիխն այսպես է գրում. «Ինձ համար հիմա արդեն պարզ է Արարատի բնությունը։ Ես մտածում էի, որ կարող եմ գտնել  շատ ու շատ տվյալներ, այժմ իմ այդ հույսերը գտնում են իրենց հաստա­տումը։ Դրա հետ մեկտեղ բացահայտվում են նաև շատ ավելի անսպասելի երևույթներ։ Ինձ գոհունակություն է պատճառում այն գիտակցությունը, որ իմ ճամփորդության ժամանակ ես ձեռք եմ բերել այնպիսի տվյալներ, որոնք արժանի են ղրանց համար թափած իմ ջանքերին»։
             Արարատի գագաթը րարձրանալուց և իր կատարած բոլոր հետազոտություններից հետո Աբիխը Հայաստան այցելությունների ժամանակ հատուկ հրճվանքով ու զմայլությամբ էր նա­յում Արարատին։ Արտրատր րարձրանալուց հետո Աբիխը գնացել է Ղարաբազ աշխարհագրական և երկրաբանական հետազո­տություններ կատարելու։ Նա Ղարաբաղում նույնպես հայտնա­բերել է պղնձի հանքեր։ Աբիխը հիացած էրՂարաբաղի  բնու­թյամբ և Գանձասարով։ Գանձասարի վանքը գտնվում է նույնանուն գյուղի մոտ, և նրա տները հիմնականում կառուց­ված են ֆելզիտից և պորփյուրից։ Գանձասարի եկեղեցին եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը, և շնորհիվ իր վաղեմու­թյան, յուրօրինակ ճարտարապետության և կատարյալ կերտվածքի, այն համարվում է հին հայկական ծաղկման ժամանակաշրշանի ամենահետաքրքիր ճարտարապետական արժեքներից մեկը։ Գանձասարից դեպի հյուսիս-արևելք գտնվում էր Հակոբավանքը:
             Նայելով Արբխի հետազոտությունների արդյունքներին կարելի է հասկանալ, որ գերմանացի մեծ գիտնականն իր երազանքը և  հոգին է ներդրել Հայաոտանը հեաազոտելու ընթացքում։ Նրա կատարած աշխարհագրական և երկրաբանական հետա­զոտությունները, որոնք նա ամբարել է իր բազմաթիվ ստեղ­ծագործությունների, գիտական հոդվածների և  մենագրություն­ների մեջ, մինչև  օրս ծառայում են հայ ժողովրդին տալով բազմաթիվ հարցերի պատասխաններ։
             Հայաստանում գտնված ժամանակահատվածում Աբիխր եղել է գրեթե ամենուր և բազմաթիվ արժեքավոր տվյալներ է հավաքել Հայկական լեռնաշխարհի տարբեր մարզերի, քաղաք­ների ու գյուղերի աշխարհագրական և երկրաբանական առանձ– նահաակությունների վերաբերյալ։ Հերման Աբիխի գլխավոր նպատակը եղել է Արարատի ուսումնասիրությունը և  լեռան գագաթը բարձրանալը, սակայն նրա ծրագրում եղել է նաև. Արագաձի գագաթը բարձանալն ու Հետազոտելը։ 1844 թ. սեպ­տեմբերի 10—22-ը նա բարձրանում է Արագաձի գագաթը
           Արդարև  Աբիխի Հետազոտությունները մեծ խթան կարող են հանդիսանալ Հայկական լեռնաչխարհի աշխարհագրական և երկրաբանական տեսանկյունից հետազոտելու Համար։ Այդ աշխատությունները ամուր հիմք կարող են ծառայել նրա գործը շարունակողների համար։
Գայանե Շախկյան, Հերման Աբիխը և Հայաստանը, հայոց պատմության հարցեր, հ․ 10: Երևան, 2009թ․
Հոդվածը այստեղ՝ http://serials.flib.sci.am/openreader/hay_patm_harc_10/book/index.html#p...                                                                            
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 633523
  • Բոլոր այցելուները: 45936
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 296
  • Ձեր IP-ն: 54.162.15.31
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52