Գալիք միջոցառումները

You are here

Էրեբունիի որմնանկարների կատարման եղանակը

           Էրեբունի -Արին բերդի պեղումների ժամանակ մասնագետներին հաջողվեց է բացահայտել  որմնանկարների կատարման եղանակը։ Պարզվում է, որ որմնազարդերի նշագրումները շրջանակների կամ գծերի ձևով պատերի վրա նախապէս կատարվել են քանոնով ու կարկինով, որից հեստ գծագրված մակերեսներին կարմիր ներկով ներգծվել են նկարների արվագծերը, որոնք այնուհետե ծածկվել են զանազան գայներով։ Որմնանկար ներում նախշակաղապարի կիրառության չի նկատվամ, ըստ որում նկարները կատարված են միանգամայն անկաշկանղ, վստահ ձեոքով և նրբագեղ գծերով, որոնք վկայամ են նկարիչների մեծ փորձի, հմտության և գծանկարչական վարպետության մասին։ Եվ եթե այդ վարպետությունը միանգամայն համոզիչ կերպով դրսևորվում է աշխարհիկ թեմաներամ (որսի տեսարան, անասնապահաթյան ու երկրագործաթյան պատկերներ) կամ նկարչի ստեղծագործա­կան անհատականաթյան մեջ, որն արտահայտվամ է գծերի ու ծավալների յուրահատուկ մեկնաբանաթյան նրբերանգներով, ապա պաշտամունքային որմնանկարներում նկարիչը դուրս չի գալիս հորինվածքների կատարման պաշտոնական և խիստ սահմանափակ եղանակների շրջանակներից։ Բնորոշ է, որ զարդանկարների կամ մարդկային կերպարանքների գծագրման ժամանակ հայ նկարիչները հետևել են համամասնական կաասցվածքների օրինակներին, որոնք կիրաովել են նաև ճարտարապետության մեջ։ Սակայն Արին-բերդի որմնանկարները տարբերվում են մյասներից ոչ միայն իրենց գծանկարչությամբ, այլև պայծառ գույների ներդաշնակությամբ։ Սովորաբար բաց հիմնաներկի վրա քսվում էին երկնագույն, կաաույտ, կարմիր (տարբեր նրբերանգներով), կանաչ, դեղնակարմիր և սև գույների ներկեր։ Ինչպես նկատվում է, ներկապնակն այնքան էլ հարուստ չէր, սակայն պայծառ և հյութեղ գույների համադրաթյունը հիանալի տպավորության էր գործում։ Որմնանկարների երանգավորման հիմնական գույները կապույտն ու կարմիրն էին։ Էրեբունիի որմնանկարներում, իբրե կանոն, գույների խառնում չի նկատվում։ Նրանք երանգավորման տարբերությանը ստանամ էին տվյալ գույնի ուժեղացման միջոցով, հավանաբար ներկի կրկնակ շերտ քսելով։ Որմնանկարների մեզ հասած մնացորդները ցայց են տա­լիս, որ նրանք դարերի ընթացքում պահպանվել են կապույտ և սև գույնի ներկերի դիմացկանության շնորհիվ:
           Որմնանկարների համար կիրաովում էին ինչպես բնական, այնաես էլ արհեստական ներկեր։ Արին-բերդում հայտնաբերված անոթներից մեկում գտնվել են մեծ քանակությամբ կապույտ ներ­կի բրիկետներ, իսկ Թոփրակ-կալեյում ներկերը եղել են փոշու տեսքով։
         Ներկեր պատրաստելու համար հայերը կիրառում էին այնպիսի եղանակներ, որոնք հայտնի էին Միջագետքում։ Այսպես, սպիտակ ներկը նրանք ստանում էին գիպսից, սևը՝ ածխից, կարմիրը՝ երկաթի օքսիդից, իսկ վառ կարմիր ստանալու համար օգտագործում էին երկնագույն քարը։ Ներկեր էին պատրաստում նաև պղնձից, անագից, կապարից և այլ նյութերից։
         Որմնանկարը կատարվում էր սսպիտակ բարակ ծեփի վրա, որով ծածկվամ էր հում աղյուսով շարված պատերի հարդի խաոնուրդով հաստ ծեփածածկը։ Ցավոք, որմնանկարների զգալի մասը հայտնաբերվել է իրար վրա խաոնիխուռն կուտակված, երբեմն մի քանի շերտերով։ Դրանցից երեսով դեպի վերև ընկածները պահպանվել են իրենց նախկին տեսքով, իսկ մյուսներից փլված պատերի վրա մնացել են միայն նրանց թողած հետքերը։
           Մի քանի որմնանկարներ ծածկված էին կավածեփի շերտով։ Հավանաբար, դրանք վերաբերում են Էրեբունիի պատմական կյանքի երկրորդ ժամանակաշրջանին, երբ սենյակները վերանորոգելիս պատերի եղծված որմնանկարները ծածկվել են ծեփոփ:
 
Կ. Հովհաննիսյան, Էրեբունիի որմնանկարները, Երևան, 1973թ., էջ 11-12:
/կատարվել է փոփոխություն՝  «ուրարտացիներ» բառը  փոխարինվել է «հայեր»ով/
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1102926
  • Բոլոր այցելուները: 82810
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 312
  • Ձեր IP-ն: 34.204.183.113
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52