Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Երբ Գառնիի տաճարը ցանկանում էին տեղափոխել Թիֆլիս

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Նկարում Գառնիի տաճարի ավերակներն են՝ Ն. Մառի պեղումներից հետո։
             Գառնիի տաճարը հետազոտողների և ճանապարհորդների   ուշադրությունը   իր վրա գրավել է տակավին 19-րդ դարի սկզբներին։  Գառնի են այցելում, նախ 1814 թ.-ին  Պարսկաստանում անգլիական դեսպանության աշխատակից Ջեյմս Մորիերը, ապա 1819 թվականին անգլիացի ճանապարհորդ , հնագետ ու նկարիչ Ռոբերտ Կեր Փորտըրը։
             1834 թվականին Գառնիում է լինում  ֆրանսիացի անվանի ճանապարհորդ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն։ Վերջինս հիշատակում է տեղացիների կողմից  դեպի Գառնիի ամրոցի ներսի ճարտարապետական կառույցների մնացորդները եղած ակնածանքը և «Տրդատաթախթը» ինչպես անվանում էին տաճարին, ընդունում իբրև հեթանոսական ինչ-որ աստվածության պաշտամունքին նվիրված կառուցվածք։ Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեն առաջինն էր, որ ընդհանուր գծերով  ներկայացրեց Գառնիի  ամրոցի հատակագիծը, տվեց անտիկ տաճարի գլխավոր ճակատի ու նրա հատակագծի սկզբնական տեսքի վերակազմական նախագծերը՝  մոտավորապես իբրև «անտերով տաճար»  բարձր պատվանդանի վրա վեց սյուն՝ պսակված ճակտոնով։
Ահա Գառնիի տաճարի հատակագիծը ըստ  Ֆրեդերիկ Դյուբուա դե Մոնպերեի.
Ճակատային մասը, որի նկարը իր «Այրարատ» աշխատության մեջ տեղադրել է նաև Ալիշանը՝  Գառնիին վերաբերող հատվածում
              1846 թվականին Հայաստան է գալիս ռուս նշանավոր պատմաբան Ա. Մուրավյովը, որը, դիտելով Գառնի ամրոցի ներսի ավերակները հունական ոճով կառուցված տաճարի մնացորդները, բացառիկ ջերմությամբ է խոսում ոչ միայն հուշարձաի ճարտարապետական արվեստի, այլև ավերակների թողած տպավորության մասին։ Մուրավյովից հետո 1879-1880թթ. Գառնի  է այցելում անվանի հնագետ Ա. Ս . Ուվարովը։ Վերջինս էլ 1880 թվականին, հնագիտական V համագումարի նախապատրաստական կոմիտեի՝ Թիֆլիսում տեղի ունեցած նիստերից մեկում առաջարկում է տաճարի քարերը տեղղափոխել Թիֆլիս և այնտեղ, ըստ Դյուբուայի վերակազմության նախագծի, վերականգնել այն։ Առաջարկն ընդունվում է միաձայն և փեռնարկվում են իրականացման միջոցառումներ։
             Սակայն 1881 թվականի մայսիսին, Կոմիտեի մեկ այլ նիստում հայտարարվում է, թե «Երևանի նահանգապետը  իրազեկ է դարձնու, որ նրանց տեղափոխումը սովորական սայլերով կամ ֆուրգուներով չի կարող տեղի ունենալ»։ Այդպիսով քարերի մեծաբեկոր լինելու շնորհիվ կանխվում է հակագիտական ձեռնարկման իրականացումը։
 
Նկարում մեծանուն հայորդի Ա. Սահինյան է՝ իր իսկ կողմից երկրորդ կյանք տրված Գառնիի  տաճարի ավերակներին հենված 
 
Առավել հետաքրքասերների խորհուրդ կտամ կարդալ
Ա. Սահինյան,  Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը, Երևան, 1983թ.։
К.В. Тревер. Очерки по истории культуры древней Армении, Москва, 1953: /ի դեպ ,Տրեվերի գիրքը թվային կա, կարող եք  գտնել այստեղ/
 
Արրշատյան Ս.
 
 
 
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300143
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52