Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ձեռագիր մատյաններին խնամքով վերաբերվերլու կոչ և խնդրանք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Միջնադարում գոյություն են ունեցել գրչությամբ զբաղվող մարդիկ՝ «գրիչներ», ովքեր  ընդօրինակել են ձեռագիր մատյանները: Տպագրության բացակայության պայմաններում գրիչներն անչափ շնորհակալ գործ են կատարել, ինչպես նոր երկեր ստեղծելու, այնպես էլ բնագրեր արտագրելու և դրանք կորստից փրկելու համար: Հաստատապես կարելի է ասել,  եթե չլինեին միջնադարյան գրիչները, ապա հայոց հին մատենագրությունից փշրանքներ կհասնեին մեզ (ավելին իմանալու  համար կարող եք կարդալ  «Ձեռագրական  արվեստը Հայաստանում»  հոդվածը)

Ձեռագրերի պատրաստումը բավականին բարդ, տանջալի աշխատանք էր և պատահական չէ, որ գրիչները իրենց թողած հիշատակարաններում խնդրում և կոչ են անում խնամքով վերաբերվեն ձեռագիր մատյաններին: 

Ահա մի խնդրանք-հիշատակարան, թողած գրչի կողմից.

Աղաչէմ զձեզ ո՜վ ընթերցող աստվածասերք,
Բան մի խրատ տամ, լսեցե՛ք:
Գիրքս ամանաթ ձեզ պահեցե՛ք և կարդացե՛ք,
Գերի երթա, դուք դարձուցի՛ք,
Գեճ և կաթիլ տեղ մի՛ դրեք,
Զմոմս ի վերա մի կաթուցեք,
Թքոտ մատով թուղթ մի՛ շրջեք,
Եվ լրբությամբ մի պատառոտե՛ք....

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300148
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52