«Ես իմ անուշ»ը Չարենցի ամենանժողովրդական, ամենատարածված բանաստեղծությունն է։ Հայ գրականության մեշ «Ես իմ անուշ»-ը բացառիկ տեղ է գրավել նրանով, որ այն հայոց լեզվով երբևէ գրված բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններից ամենազորեղն է՝ իր ժողովրդին նվիրաբերվելու անվերապահությամբ ու կրքով։ Միաժամանակ նրա բովանդակությունը ավելի լայն Է, քան միայն հայ բանասիրությունը, և բացի դրանից, բանաստեղծությունը լեզվաոճական տեսակետից էլ հետաքրքրական է Չարենցի ստեղծագործության մեջ։
«Ես իմ անուշ»-ը, ինչպես հայտնի է, չարենցյան «Տաղարան» շարքի մեջ է մտնում, այնտեղի թվով վերջին բանաստեղծոլթյունն է։ Իսկ «Տաղարանը», որ լույս տեսավ 1922 թ. Չարենցի երկերի մոսկովյան հրատարակության առաջին հատորի կազմում, մի տեսակ շեղում էր բանաստեղծի լեզվաոճական զարգացման մայրուղուց։ Այդ շարքի մեջ մտնող բա֊նաստեղծությունների տաղաչափական ընդհանրությունը նոր– գուսանական (աշուղական) արևելյան ձևն է, իսկ լեզվաո֊ճական գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բանաստեղծը նրա մեշ օգտագործել է հայ նորգուսանական արվեստին՛ բնորոշ բառեր ու բառակապա՛կցություններ, ինչպես և ինքը ստեղծել է գուսանականի նմանությամբ արտահայտություններ։ Այդպես, Չարենցը մի պահ թողնելով 1920– ական թվականներին արդեն հստակորեն ձևավորված իր ոճը, փորձել է ստեղծագործել նորգուսանականի նմանողությամբ։ «Տաղարանի» բանաստեղծությունների մի մասը Սայաթ-Նովայի խոսքի յուրովի նմանողությամբ է գրված։ Օրինակ, լեզվի մեջ մուծված են Սայաթ-Նովայի խաղերին հատուկ բառեր՝ զոզալ, էշխ, թաս, քամանչա, խալխ, նոքար և այլն, ինչպես և մի շարք ոչ սայաթնովյան, ընդհանուր կարգի, եթե կարելի է ասել, խնջույքասիրահարային բառեր ու արտահայտություններ, ինչպես՝ «մի ձեռիս արաղ է, մեկէլը՝ գինի», «հարբած ըլիմ մինչև էգուց»,– «Ու լաց ըլիմ մինչև էգուց», «Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի» և այլն։ Սրանք իհարկե, 20-ական թվականների չարենցյան բնորոշ երկերի («Դեպի ապագան», «Բրոնզե թևերը», «Լենինն ու Ալին»,. «Ամենապոեմը» և այլն) լեզվին հատուկ բառեր ու արտահայտություններ չեն։ Չարենցը բանաստեղծական խառնվածքով հեռու լինելով գուսանականությունից, աշխատել է իր խոսքը նմանեցնել գուսանականին, և հաճախ այդ կատարել է վարպետորեն։
«Տաղարանի» մեջ միայն մի երկու բանաստեղծություն գրեթե զերծ են՛ նորգուսանական նմանողական լեզվաոճից. օրինակ՝ «Ինչքան որ հո՛ւր կա իմ սրտում, բոլորը քեզ», քառ յակում պահպանված է միայն ոտանավորի արևելյան ձևը, իսկ լեզուն զուտ չարենցյան է, առանց նորգուսանական «ներմուծումների»։
Ինչ վեր՛աբերում է «Ես իմ անուշ»-ին, ապա այն ամենից ավելի նրբորեն է «գուսանականացված». պահպանվել են չարենցյան զուտ գրական խոսքի հատկանշական բնույթը, գույները, նույնիսկ տերյանական բնորոշ համեմունքներով (նաիրյան, աղոթք դարձած, հեզաճկուն պարը և այլն)։ Գուսանականից պահպանված է ոտանավորի ձևը, բայց չարենցյան լեզվաոճի գերակշռությունն այնքան զորեղ է, որ իրեն է «ենթարկել» այդ ձևը։ Բանաստեղծության բառապաշարը և արտահայտությունների ամբողջ համակարգը խստորեն գրական են, հիշենք մակդիրներից մի քանիսը՝ ողբանվագ, լացակումած, արնանման, վառման, վիշապաձայն, լոսե, վսեմ, հնամյա, հազարամյա, ողբաձայն, երկաթագիր, արյունաքամ,, արնավառ., լուսապսակ և այլն։ Միայն մակդիրների այսպիսի ընտրովի գրական հնչեղությունը «Ես իմ անուշ»-ը տարբերում Է «Տաղարանի» նանողական նորգուսանական բոլոր բանաստեղծություններից։
Գրական խոսքի խստաշնչությունը հետևողականորեն պահպանված Է նաև նախադասությունների համակարգում, հիշենք՝ «Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում», «սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե», «Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում» և այլն։
«Ես իմ անուշ»–ում գործածված են նաև ժողովրդաբարբառային երանգ ունեցող բառեր յար, էլի և այլն։ Յար բառը հայ բարբառների փոխառյալ (պարսկերենից) բառերից է, բազմիցս օգտագործված հայ բանաստեղծության մեջ, ինչպես և գուսանների ու մի շաբք բանաստեղծների երկերում։ Կարևոր է նկատի առնել, որ այդ բառը, բացի սիրուհի, սիրեկան իմաստից, ունի նաև ընկեր, մտերիմ իմաստը, և, ըստ Հ․ Թումանյանի հավաստման, առաջին իմաստը ընկերն է։ Այս իմաստով յար բառը հաճախ է օգտագործվել, այդ թվում, ինչպես Թումանյանն է ցույց տվել, Քուչակի ու Սայաթ Նովայի մի քանի բանաստեղծություններում (օրինակ, «իմ յար, բարձրագնա լուսին», «Աստված սիրե, հոգի սիրե, յար սիրե» և այլն)։ Չարենցի բանաստեղծության մեջ ևս յարը ընկերի, մտերիմի իմաստով է գործածված՝ «էլի ես որբ ու արևավառ իմ Հայաստան յարն եմ սիրում»։ Այս բառը նախ ամբողջացնում է բանաստեղծության հիմնատողերի հանգային կարգը (լար, սար, յար և այլն)։ Բայց էլ ավելի կարևոր է այն, որ այդ բառն իր արևելյան զգացմունքային ուժեղ տարրով ճիշտ է արտահայտում բանաստեղծի զգացմունքի սաստկությունն ու ջերմությունը Հայաստան յարի նկատմամբ։
Եբկու խոսք բար թե բառ հարցի կապակցությամբ։ Բանասերները շատ են վիճել այն մասին, թե Չարենցն իր այս բանաստեղծության առաջին տողում նախապես արևահամ բա՞ր է գրել, թե՝ արևահամ բառ.։ Վեճը հարկավ սպառված չէ և կարող է դասվել նշանավոր հեղինակների (տարբեր ազգության) երկերի մեջ որոշ բառօգտագործումների շուրջ մղվող «հավերժական» վեճերի շարքը։
1939 թ․, երբ առաջին անգամ լսեցի (գաղտնաբար) այդ բանաստեղծությունը, այն արտասանվեց բար-ով, և հատուկ էլ ասացին, որ բար է: Այն ժամանակ էլ նույն վեճը կար՝ բա՞ր, թե՞ բառ։ Չարենցի կենդանության օրոք էլ այդ վեճը եղել է, թեև անհայտ է իր՝ Չարենցի գիրքը։
Բար-ը պտուղն է, բառ-ը այս դեպքում խորհրդանշում է լեզուն։ Չարենցի երկերի 1922 թ. ժողովածուի մեջ տպագրված է բառ: Բայյց հօգուտ բար–ի բերվում են մի շարք փաստարկներ, որոնցից են հետևյալները։ Բար-ը որպես ժողովրդային երանգ ունեցող բառ համահնչյուն է այս ոտանավորի յար-ին։ Հայաստանի բարը՝ պտուղը, իրոք, արևահամ՝ է, որոշ պտուղներ, ինչպես, օրինակ, խաղողը, նուռը, խորհրդանիշ են Հայաստանի համար, առկա են հայ դասական ճարտարապետության ու զարդաքանդակների մեջ։ Ապա Հայաստանի բառ, այսինքն՝ Հայաստանի լեզու ընդունված արտահայտություն չէ (ինչպես ընդունված չէ նաև՝ Ռուսաստանի լեզու, Վրաստանի լեզու և այլն), իսկ Հայաստանի բար, պտուղ՝ շատ սովորական է։ Տաղաչափորեն էլ ավելի հեաևողական է բար-լար-պար-քար-սար-յար հանգաշարքը, քան բառ-լար–պար և այլն։
Կա նաև վկայություն (Գ. Աբով, Գ․ Սևակ), թեև բանավոր (տողերիս հեղինակը լսել է Գ. Սևակից), ըստ որի, այս բանաստեղծությունը տպարանում շարիլիս՝ գրաշարը վրիպակ է թույլ տվել հեղինակի բար-ը բառ է շարել։ Չարենցը, որ Մոսկվայում էր և մասնակցում էր գրքի սրբագրությանը, փորձանմուշը սրբագրելիս նկատել է վրիպակը, բայց, ինչպես վկայությունն է ասում՝ «Դա նրա համար գյուտ էր»։ Եվ Չարենցը որոշել է չուղղել, ռ-ն պահպանել, ու այդպես որդեգրել է բառ-ը,
Սա անհավանական չէ. նախ այդ ժողովածուի մեջ առհասարակ վրիպակները շատ են, այդպիսիք կան նաև «Ես իմ՝ անուշ»–ում, օրինակ՝ աղջիկների-ն տպված է աղջըկների, ձմեուայ՝ ձմուայ։ Եթե ի–ի փոխարեն կարող էր ը շարվել, ե-ն էլ դուրս ընկնել, ապա գրաշարը կարող էր նաև ր-ի փոխարեն՛ ռ շարել (գուցե չի էլ իմացել, թե ինչ է բարը): Չարենցը մի քանի վրիպակ ուղղել է, մի երկուսը չի նկատել, այս մեկն էը որդեգրել է։ Հնարավոր է։
Հակառակ կարծիքի հիմնական փաստարկն այն է, որ այսպիսի ուժգին հայրենասիրական բանաստեղծության մեջ՝ Չարենցը չէր կարող հայոց լեզվի մասին որևէ բան գրած չլիներ։ Եվ սա էլ ծանրակշիռ փաստարկ է։ . Թեև չի բացառվում, որ բանաստեղծը վրիպած լինի։
Վեճն, իհարկե, կլուծվի միայն, եթե գտնվի հեղինակային ինքնագիրն իսկ առայժմ պետք է լուծված համարել վեճի մի կարևոր մասը․ անկախ այն բանից, թե նախապես ինչ է գրած եղել Չարենցը՝ բար թե բառ, նա ընդունել է բառ-ը և իր օգնությամբ կատարված ռուսերեն թարգմանության մեջ էլ թարգմանված է ոչ թե բար-ը, այլ բաո-ը (Слово)։ Բառ-ը որդեգրելու Չարենցի որոշումն, ընդհանրապես, պետք է բացատրել շատ պարզ. բառ–ը ընդունելու դեպքում թեև ինչ-որ չափով տուժում է բանաստեղծության արտահայտչաձևի հետևողականությունը, սակայն ըստ բովանդակության երկը շահում է, քանի որ հենց սկզբից խոսք է ասվում հայ ժողովրդի գոյության գլխավոր կամ, ավելի ճիշտ, միակ փաստի հայոց լեզվի մասին։
Այսպիսով, հեղինակի կողմից նախապես քար գրված էին,ելոլ կողմնակիցներս որքան էլ շատ լինենք և համոզված, բանաստեղծությունը բնագրագիտական տեսակետից պետք է տպագրել բառ-ով, քանի որ դա է բանաստեղծի մեզ հայտնի վերջին ցանկությունը։
Այս առիթով կուզեի մի այլ ենթադրություն էլ անել (նախապես համարձակությանս համար ներողամտություն ակնկալելով մեր մեծարգո չարենցագետներից)։ Երբ 1939 թվականին «ընդհատակում» արտասանում ու մեկնաբանում էինք «Ես իմ անուշ»-ը, շատերն ասում էին, որ 2-րդ տան մեշ պետք է կարդար «Մթնում կորած խրճիթներ այն հյուրընկալ պատերը սև» և ոչ թե «անհյուրընկա՛լ պատերը»։ Բայց այս դեպքում էլ, հասկանալի է, որ հարցը կլուծի հեղինակային ինքնագիրը, իսկ առայժմ հրատարակությունների մեշ պետք է տպագրել այն, ինչ առկա է 1922 թ. Չարենցի սրբագրած օրինակում:
«Ես իմ անուշ»–ի մտահղացման ծագումնաբանությունը առնչվում է Տերյանի «Երկիր նաիրի» շարքի հետ, կարծես այդ շարքից է ծնունդ առել, ինչպես որ ամբողջական Չարենցն Էլ, իր իսկ վկայությամբ, տերյանական բանաստեղծություններից է ծնվել։ Բայց այն, թեև «ըստ ծնունդի» ունի տերյանական նշաններ, այնուամենայնիվ լիովին ինքնօրինակ է, ոչ մեկին չնմանվող, չարենցյան։ Նախ՝ «Ես իմ անուշ»-ը ամբողջովին տոգորված է չարենցյան ավյունով, որ արտահայտված է Հայաստան յարի նկատմամբ հավաստվող անզիջում նվիրվածությամբ, աներեր հավատարմությամբ։ Ապա՝ դրա հետ միասին այս բանաստեղծությունը չարենցյան Է նաև իր յուրովի բովանդակությամբ, որը հաճախ չեն նկատում։ Կարծել, թե «Ես իմ անուշ»-ի մեջ ազգային բացառիկության կամ սահմանափակության թեկուզ մի փոքր նշույլ կա, նշանակում է չհասկանալ ՝Չարենցին։ Անվանի գրագետներից մեկը նրբորեն ակնարկել էր, որ աշխարհում Նարեկացու էլ Քուչակի նման լուսապսակ ճակատներ շատ կան, ինչպես և կան Արարատից ավելի ճերմակ գագաթներ, և որ իբր Չարենցի չկա-ները ընկալվում են իբրև ազգային ինքնահիացման նման մի բան1։ Իրականում այդպիսին չէ ոչ Չարենցը, ոչ էլ նրա այս բանաստեղծությունը։ Պետք է հասկանալ և ճիշտ մեկնաբանել բանաստեղծին։
«Ես իմ անուշ»–ի մեջ Չարենցը նախ ընդգծում է իր մարդկային, բնականոն սերը ամենահարազատի Նաիրյանի, Հայաստան երկրի նկատմամբ, դրան նվիրված են առաջին երկու տները։ Ապա հաջորդ երկու տներն այդ սիրո մի նոր աստիճան են արտաՀայտում. դա նաև սիրո նոր որակ է: Բանաստեղծը հայտարարում է, որ իր սիրելին ողբի մեջ է, որբացած, արյունաքամ վերքերով, արնավառ, բայց չնայած դրան իր սրտի համար «ուրիշ ո՛չ մի հեքիաթ չկա» և «որքան էլ սուր» իր սիրտը խոցեն, ինքը դարձյալ այդ ոտնակոխին և արյունաքամին է ամբողջովին ու անվերապահ հավատարիմ։ Եվ բանաստեղծը հատկապես այդ որբի, տառապյալի մասին է ի լուր աշխարհի հայտարարում՝ «Աշխարհ անցիր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա», «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա»։
Սա, իհարկե, նախ զավակի ջերմությունն ու հավատարմությունն է իր ամենահարազատի նկատմամբ։ Բայց միայն դա չէ։ Չարենցյան խոսքում ավելին կա։ Սիրել հզորին, հաղթածին և հաջողակին տարբեր է փոքրին, ընկածին, սեփական արյան մեջ գալարվածին անվերապահորեն նվիրվելուց։ Այսպիսի նվիրումն արդեն մարդկային, բարոյական վեհություն է, սեր ընդհանրապես թույլի, անարգվածի նկատմամբ։ «Եսիմ անուշ»–ում չկա ինչ-որ սահմանափակության կամ ինքնագովության հետք անգամ։ Կա լրիվ հակառակը լայնախոհություն, մեծ սիրտ ու հոգի։Ով Չարենցի ստեղծագործությանը շատ թե քիչ ծանոթ է, նա գիտի, որ ընդարձակ է բանաստեղծի մտահորիզոնը, և մեծ է նրա այլասիրությունը․ տարակույս չի կարող լինել այն առթիվ, որ Չարենցը քիչ մրցակիցներ կունենար ուրիշ ժողովուրդների արժեքները խոր ճանաչելու և նրանց ամենաբարձր գնահատականները տալու գործում։ Հենց այսպիսի բանաստեղծի չկա-ներն են, որ հուժկու են հնչում իբրեւ մարդասիրական կոչ, օրինակ տալիս, թե ինչպես պետք է անդավաճան լինել տառապած ու արյունաքամ մի ժողովրդի նկատմամբ։
Չարենցի այս բանաստեղծության մեջ արտահայտված սիրո այդ յուրովի խիզախությունը ինչ-որ կողմից գուցեև հիշեցնում է Ա. Պուշկինի հայտնի գաղափարների մի դրսևորումը, թեկուզ նրա հայտնի արտահայտության մեջ՝ «Գթասիրության կոչեցի ընկածների նկատմամբ»։
Այդպես, չարենցյան հայրենասիրությունը վերաճում է մարդասիրության, ավելի ճիշտ, դրանք երկուսը միահյուսված, միատեղ են ապրում «Ես իմ անուշ» զարմանալի բանաստեղծության մեշ։
Ռ․ Իշխանյան, Մեր ինքնության գլխավոր նշանը: