Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Բանավեճ դարձած մեր Էրեբունին...

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Նոր էր ավարտվել «Էրեբունի-Երևան» համաժողովրդական տոնակատարությունը, երբ տոնականորեն տրամադրված Ոզնուն այցելեց ոչ տոնականորեն տրամադրված գեղանկարիչ Կարեն Սմբատյանը և ասաց.

ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ-Ես հնագետ չեմ, ոչ էլ պատմաբան: Ընդամենը...նկարիչ եմ: Ընդամենը...քաղաքացի, որ մտահոգված է իր քաղաքով: Անցյալ տարի մամուլում քննադատվեցին «Էրեբունի» թանգարանի բացատրական տեքստերը, որոնք  միշտ չէ, որ ճիշտ են արտացոլում հայ ժողովրդի ծագումնաբանությունը: Ուրարտուն  կտրելով հայ ժողովրդի պատմությունից, այդ ֆոնի վրա քիչ հիշատակելով «Հայաստան» և «հայ» բառերը: Քիչ են Էրեբունիի  հնագիտական նյութերը:«Էրեբունի» թանգարանում համարյա չի նշվում ...Էրեբունի անունը: Ինչ մնում է Էրեբունի ամրոցին, ապա այն լրիվ մատնված է անուշադրության՝ դարավոր ավերակների մեջ արածում են կենդանիները, խաղում երեխաները, սիրաբանում են երիտասարդները, իրենց անուններն են մակաբերում նոր արգիշտիներն ու ....սեռոժները: Ինչու՞ քննադատությունից հետո թանգարանի ղեկավարությունը չուղղեց բոլոր սխալները: Ուզում եմ կարդալ թանգարանի տնօրեն Ա. Փիլիպոսյանի գրավոր պատասխանը: Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի ասի:

ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ-Հարգարժան նկարիչի (բայց ոչ տվյալ գործի մասնագետի) գրած չհաջողված կատակ կհամարեի, եթե նրա գրած տողերի տակից չծիկրակեին միտումնավորության մթին պատառիկները: Ինչ մնում է մեր թանգարանին, ապա այնտեղ բացատրական տեքստերը հիմնականում ճիշտ են: Թանգարանը միաժամանակ ստանձնել է շեֆությունը հանրապետության մյուս հնագիտական հուշարձանների, որոնք ավերվում են դաշտային և շինարարական աշխատանքների ընթացքում: Իհարկե, մեր աշխատանքում կան նաև թերացումներ, որոնք ուղղում ենք: Սակայն պետք է բարի աչքերով նայել մեր արածին, մեր վաստակին...

ՈՒստի ճշմարտասեր Ոզնին դիմեց երրորդ անձի՝ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի ուրարտերենի դասախոս Հ. Կարագյոզյանին: Թող ամփոփի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ-Իրոք՝ թանգարանի բացատրություններում թերություններ և բացթողումներ կան: Պատճառներից մեկն այն է, որ ուրարտագիտության ոչ բոլոր հարցերն են ճշտված: Թանգարանն ի՞նչ անի: Այնուհանդերձ, լավ կլիներ, եթե բացատրագրերը կազմեին ուրարտագետ մասնագետները: Պատահական չէ, որ բացատրագրերում թերի են լուսաբանված հայկական լեռնաշխարհի ցեղերի և ցեղախմբերի լեզվական պատկանելության հարցը: ՈՒրարտու հայկական պետության ծագումը, ՈՒրարտու-Հայաստան անցումը:

Պատշաճ մակարդակի վրա  չէ նաև Էրեբունի ամրոցի պահպանությունը (պեղումներից հետո անձրևն ու քամին քայքայեցին շատ մասունքներ): Ամրոցը ավերվում է նաև անհեռատես ու անբարեխիղճ այցելուների, հատկապես երեխաների և ծնողների անհոգության պատճառով:

Էրեբունի թանգարանի բախտով պետք է մտահոգվեն ոչ միան նեղ մասնագետները (իհարկե՝ առաջին հերթին նրանք), այլև՝ բոլորը: Բայց գիտական հարցերի մասին իհարկե պետք է գրեն գիտնականները: Էրեբունին ուրախացնում է բոլորին, հպարտություն պարգևում բոլորին և...կարող է մտահոգել բոլորին: Բոլորին և ամենքի՛ն:
 

Ոզնին համաձայն է վերջին մտքին:

ՈԶՆԻ
Նոյեմբեր 1984

N:21 /725/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300145
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52