Խաչքարեր

You are here

Արտաշատից գտնված մարմարե արձանը

       Արտաշատի 1971 թ.  պեղումներ առավել նշանակալից արդյուքներից մեկը եղավ մարմարե արձանի հայտնաբերումը։ Այն բացվեց N1 բլրի կենտրոնական մասին սենյակներից մեկում պատի տակ թեք ընկած վիճակում։ Պակասում է արձանի գլուխը և աջ թևը, ինչպես և ձախ թևի դաստակը
        Արձանը  կանգնած է շատ ցածրադիր պատվանդանի վրա և ունի 57 սմ բարձրության )առանց գլխի)։ Խիտոնը (բարակ շապիկ  նեղ գոտիով պրկված կրծքի տակ, այնչափ նրբին է քանդակված, որ չի թաքցնում կանացի մարմնի գեղեցկու­թյունը։ Մարմնին փաթաթված շորը՝ նետված ձախ թևին, մի ծայրով իջնում է մինչև պատվանդանը կազ­մելով իւոշոր ուղղահայաց ծալքեր, իսկ մյուս ծայրը փաթաթվելով   կոնքերին          ընկնում   է    ոտքերին   շքեղ    ծալքերով։
Խիտոնր մեջքի կողմից ակոսված է ուղղահայաց, խիտ և  ոչ խոր   ծալքերով 
        Աջ ձեռքը բարձրացված է եղել դեպի վեր և հավանաբար ինչ-որ բան է բռնած եղել ձախ ուսը, որից սահել է շապիկը,  նկատելիորեն ցած է հակված, գլուխը ընդհակառակը թեք­ված է  եղել դեպի վեր, աջ ոտքի ծունկը թեթևակի ծալված է։ Այս ամենը արձանին հաղորդում է նազանք և նրբագեղու­թյուն, որոնր բնորոշ  են ավելի  Աֆրոդիտեի արձաններին։
            Արտաշատի մարմարե արձանի ոճական առանձնահատկյունները բնութագրում են նրան իբրև մեկը ուշ հելլենիստական ոչ մեծ չափերի այն արձաններից, որոնք պատկերում են զգեստավորված դեռատի աղջիկների, որոնց քանդակագործները  ձգտել են վերարտադրել հույն հանճարեղ քանդակագործ Պրաքստիլեսի նրա դպրոցի դասական ստեղծագործությունների նրբին ու շքեղ կերպարներր։ Այս խմբին պատկանող երկու արձան գտմվել են Հռոդոս կղզում և պահվում են Բրիտանական թանգարանում թանգարանում (Լոնդոն), մեկը՝ Աթենքում և պահվում է տեղի ազգային թանգարանում, իսկ չորրորդը հայտնաբերվել է Փոքր Ասիայում՝ Բութանիայոմւ և ժամանակով ամենուշը լինելով, արվեստով էլ զիջում է մյուսներին։
         Մասնագետների    կարծիքով    արձանների   այս խումբը   պատկերում   է   Արտեմիսին   կամ   ավելի  շուտ   Աֆրոդիտեին   և  զուրկ   չէ   էգեյան   ծովի   կղզիների   և Փոքր   Ասիայի քանդակագործական     արվեստին    բնորոշ    գծերից   ։
        Արատշատի արձանը ավելի մոտ է Աթենքում պահվող օրինակին, բայց արվեստով ավելի բարձր է նրանից, մանա­վանդ Բութանիայում գտնվածից։ Նրբագեղությունը, մանա­վանդ շեշտված գեղեցիկ կեցվածքը Արաաշատի արձանին հաղորդում են որոշ սեթևեթանք, նազանք, որը նույնպես բնորոշ է ուշ հելլենիստական դարաշրջանի արվեստին։ Այսպիսով Արաաշատի մարմարե արձանը իր ոճական առանձնահատկություններով հանդիսանում է մ. թ. ա. II ղ, վերջե­րի և. I դ. սկզբների ուշ հելլենիստական քանդակագործու­թյան    աչքի   ընկնող   ստեղծագործություն ։
 
Բ. Առաքելյան, Հին Արտաշատ, Ե. 1975թ, էջ 23-25։
Նկարը՝ Բ. Հարությունյան, Հայաստան, Պատմության ատլաս, Ա մաս, Ե. 2003 էջ 22։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007740
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52