Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վանի թագավորության պաշտամունքային կառույցների և քրիստոնեական սրբավայրերի առնչությունների շուրջ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Վանի թագավորության ծիսապաշտամունքային կառույցների վերաիմաստավորումը քրիստոնե­ական սրբավայրերի՝ ունեցել է մի քանի դրսևորում։
1. Անկախ գտնվելու վայրից՝ վերաիմաստավորվել է հուշարձանը, այն կարող էր նաև տե­ղափոխվել, չկորցնելով իր պաշտամունքային նշանակությունը։
       Խոսքը հիմնականում, Վանի թագավորության ամենապարզ ու ամենատարածված պաշտամունքա­յին կառույցների՝ «puluse» անվանված կոթողների մասին Է։ «Պուլուսե»–ն պատվանդանի վրա կանգնեցրած՝ հարթ, վերևում՝ հաճախ կիսաշրջանաձև ավարտով, արձանագրված, ավելի սակավ՝ առանց արձանագրության, ուղղանկյունաձև սյուն է։ Ձոնվում Էր հիմնականում Խալ­դի աստծուն, հայտնի են միայն վեց կոթողներ, ձոնված այլ աստվածությունների, որոնցից եր­կուսը՝ Թեյշեբա, և մեկական կոթող՝ Շիվինի (արև), Խուտոնլուի (Գրող), Էլիպուրի և Կուեռա (Կուառ) աստվածություններին։
      Կոթողների վրա արձանագրված են Վանի թագավորության արքաների «հաշվետվությունները» գլխավոր աստծուն՝ Խալդիին, իրենց կատարած շինարարական աշխատանքների, ռազմարշավնե­րի մասին, զոհաբերությունների կատարման կարգն ու ժամանակը, արտահայտում են իրենք գոհունակությունն աստծուն՝ նրանից ստացած մեծության ու հաղթանակների համար է միևնույն ժամանակ ներկայացնում իրենց «խնդրագրերը», որոնցում Խալդիից (Թեյշեբայից Շիվինիից, Խուտուինիից) խնդրվում Է ողջություն, ուրախության և այլ բարիք։ Հայտնի եք նաև կոթողներ, որոնք ձոնված են աստվածությանը որպես հուշարձան, առանց լրացուցիչ տեքստի։
        Այս կոթողները տարածված Էին Վանի թագավորության ողջ տարածքով, դրանց առջև կատարվոմ էին մեծ տոնախմբություններ և զոհեր մատուցվում աստվածություններին։
        Դրանց մի մասը միջնադարում վերաքանդակվել է պարզ խաչքարերի կամ խաչազարդ քարերի։ Ընդ որում, ենթադրել, թե չի գիտակցվել այդ կոթողների հեթանոսական ծագումը հնարավոր չէ, քանի որ սեպագիր արձանագրությունները որպես նախաքրիս­տոնեական ժամանակների գրեր՝ նկարագրել ու ճիշտ թվագրել է (Շամիրամ-Շամուրամեք թագուհու տիրակալության տարիներով՝ IX դ. վերջ - VIII դ. սկիզբ) դեռևս Մովսես Խորենցին։
Խաչքարերի կամ խաչազարդ քարերի են վերաքանդակվել Իշպուինի արքայի (825-810թթ) Ծովասարնից հայտնի արձանագրությունը, Իշպուինիի և Մինուայի արձանագրիթյուն - կոթողները Վանի սուրբ Պողոս եկեղեցուց, Խառակոնիսրց, Մինուա (810-786) 7Տ5) արքայի արձանագրված կոթողները Խոտանլոից Կարախանից, Աղգայր եկեղեցուց քարը՝ Կարախանից, ինչպես նաև Արգիշթի II (714 -685թթ) արքայի արձանագիր կոթողը Թանահատի վանքից։
      Ուշագրավ է, որ խաչքարերը քանդակված են այնպես, որ հնարավորին չափ քիչ են վնասել արձանագրությունները։ Հետաքրքիր է նաև այն, որ կոթողների վրա եղած որոշ խաչերը իրենցց ձևերով շատ արխաիկ են. օրինակ, Խոտանլուի՝ շրջանակի մեջ առնված հավասաաթև խաչը կարելի է թվագրել IV - V դդ., Թանահատի խաչքարը՝ IX - X դդ.։
2.   Վերաիմաստավորվել է սրբազան վայրը։
       Շատ հայկական եկեղեցիներ ու վանքեր կառուցվել են այն վայրերում, որտեղ Վանի թագավորության ժամանակաշրջանում կանգնած են եղել պաշտամունքային շինություններ:  Մասնապես Վարագավանքը կառուցվել է լեռան վրա, որը Վանի  թագավորթւոյան ժամանակաշրջանում ունեցել  Է պաշտամունքային մեծ նշանակություն։ VII դ. հիմնված այս վանքի տարածքում գտնվել  են Խալդիին և Թեյշեբաին ձոնված կոթողներ և երեք այլ շինարարական բնույթի արձանագրություններ։ Մինուա և Իշպուինի արքաների արձանագրությամբ մի քարակոթող՝ ձոնված  Խալդի աստծուն, դրված Է եղել Վան քաղաքի Սուրբ Պողոս եկեղեցու խորանի պատի   մեջ։   Այս   նույն   եկեղեցու   պատի   շարվածքում   գտնվել   Է   Մինուա   արքայի արձանագրված կոթողը։ Եկեղեցում պահվել Է և Իշպուինի, և Մինուա արքաների մեկ այլ քարակոթող, ինչպես և Սարդուրի II (764 - 735) արքայի հայտնի կոթողը։ Մինուա արքայի արձանագրրությամբ    մի    կոթող   գտնվել   Է   Սղգայի    եկեղեցու   պատի    շարվածքում։
Արձնագրված կոթողներ են պահվել և Վանի Սուրբ Սահակ, Սուրբ Պետրոս, Սուրբ Վարդան եկեղեցիներում, Գյուսնենց գյուղի Սուրբ Հովհաննես Եկեղեցում, Սեծոփա վանքում , Զվարթնոցում, Թանահատում։
        Էջմիածնի մայր տաճարի ավագ սեղանի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Վանի թագավորության չարձանագրված մի կոթող, որն ամենայն հավանականությամբ, մինչև եկեղեցու կառուցումը կանգնած է եղել մոտակայքում։
        Արձանագրված քարեր են պահվել Գյուզակի եկեղեցում, Կարմրավոր վանքում Արձանագրված մի քարաբեկոր է գտնվել Կարմիր բլուրի եկեղեցու ավերակներում :
        Այս ամենը մտածել է տալիս, որ միջին դարերում Վանի թագավորության կոթողները շարունակվող են մնալ պաշտամունքի առարկա, և որ այդ հանգամանքը պայմանավորված Էր ոչ միայն կոթողների վերաիմաստավորմամբ, այլև այն սրբացված վայրի պատճառով, ուր կանգնած եէ  եղել այդ արձանասյուները։
          Կան շատ տվյալներ այն մասին, որ Վանի թագավորության՝ նաև պետականորեն հաստատագրված այդ սրբավայրերից շատերը սրբատեղի են եղել նախաքան Վանի թագավորության ժամանակաշրջանով; Հնագույն պաշտամունքային կենտրոններ Էին Արդինի - Մուծածիրը, Կումենուն, Վանէ Ուիշնին, էրիդիան, որտեղ գործող տաճարները հռչակված էին դեռևս Ք. ա. IX դարում։  ՝
         Երբեմն հաջողվում Է հավաստել նաև Վանի թագավորության ժամանակաշրջանից միջնադար փո­խանցման միջանկյալ օղակները։ Այս առումով ուշագրավ Է Գառնիի արձանագրությամբ   վիշապաքարը, որը Բ. Ն. Առաքելյանի կարծիքով, ժամանակին կանգնած եղել Գառնիի ժայռերի տակիցկից բխող աղբյուրների մոտ։ Ավելի ուշ, այս քարը դրվել Է Գառնի տաճարից քիչ արևելք  գտնվող պալատական  դահլիճի  մույթերից  մեկի  տակ,  որպես. հիմնաքար։
Գառնիի տաճարի հիմքերի տակ հայտնաբերվել են նաև հնագույն մի սրբավայրի ավերակներ, իսկ տաճարի աղոթասոահը ձևով ու համաչափությամբ հիշեցնում Է  «սուսի» կոչված տաճարները։ Ենթադրվում է, որ Մուծածիրի՝ Խալդի և Ուրբաինի աստվածություններին ձոնված տաճարը նույնպես պատկանել Է «սուսի» տաճարների տեսակին։ Մուծածիրի տաճարն Է, որ Հերցվելդի, ԼեհմՀաուպտի և Բ. Պիոտրովսկու կարծիքով՝ շատ առումներով հիշեցնում է փոքրասիական  կառույցները, որոնք նախաձևերն են եղել հունական դասական տաճարների։ Ասվածին կարելի է ավելացնել նաև այն, որ Խալդիին հայկական իրականությունը համադրել Է Միհրի  հետ, կերպար, որին և ձոնված Էր Գառնիի տաճարը։
          Կարծիք կա, որ Վանի թագավորության շրջանում Էջմիածնի մայր տաճարի տեղում կրակարան (կարասի մեջ առնված թոնիր) Է վառվել, իսկ հետվանյան շրջանում Վարագավանքի տարածքը Վահագնին ձոնված սրբավայր Է եղել։
         Քարքե լեռան վրա, Թեյշեբային և իր ուղեկից դիցուհիներին ձոնված պաշտամունքային գոտում, հետսեպագրական շրջանում հիմնվում է տաճար՝ ձոնված Աստղիկին, Անահիտին ու Վահագնին, դրվում են Գիսանեի ու Դեմետրի արձանները, շարունակվում է ծաղկել հայ -վանյան Կուեռա - Կուառ աստվածության պաշտամունքը, իսկ ավելի ուշ՝ Գրիգոր Լուսավորիչն այն վերափոխում է քրիստոնեական խոշոր սրբավայրի։
Հայտնի է, որ հետվանյան շրջանում, Ներսես Տայեցու կողմից VII դ. կառուցած Զվարթնոցի Սուրբ Գրիգոր եկեղեցու տեղում գտնվել է Տիր աստծո տաճարը, որը մեծ ուխտատեղի էր հեթանոս հայերի համար։
          Ուշագրավ է նաև այն, որ Զվարթնոց անունը Ռուսա II-ի (685 - 645) Զվարթնոցի արձանա­գրությունում վկայված է Quatline ձևով։ Այս անունն, ըստ Հ. Հ. Կարագյոզյանի՝ նախապես հնչել Guartune և դրանից՝ կ > ծ > զ անցումով ծագել է Զուարթուն տեղանունը, իսկ հոգ­նակիակերտ «ք» ածանցով՝ Զուարթունք, որի սեռականը կլինի Զուարթնոց։ Հետևաբար, բացառված չէ, որ Զվարթնոցում գտնվող սրբավայրը մինչվանյան շրջանում առնչվել է Կուեռա - Կուառ աստվածության պաշտամունքին, քանի որ Կուառլինի տեղանունը Ն.Վ.Հարությունյանի կարծիքով՝ առնչվում է  Կուեռա դիցանվան հետ։ Կուեռան պտղաբերության և քաղցրահամ ջրերի վիշապաբնույթ մի աստվածություն էր, որի պաշտամունքը տարածված էր գրեթե համայն Հայկական լեռնաշխարհում։
         Ըստ երևույթին, դեռևս վաղ երկաթի դարում, խոշոր պաշտամունքային կենտրոն էր և Արմավիրն, որտեղ, բլրի գագաթի մոտակայքում, 1989-1990 թթ. պեղված պաշտամունքային պատվանդանից ոչ հեռու գտնվել է ոճավորված կուռքի մի արձան, որն իր հորինվածքով խիստ տարբերվում է Վանի թագավորության բնորոշ ձևերից և, ամենայն հավանականությամբ, վերարտադրում է տեղաբնիկների պատկերացումները աստծո մասին։
Վանի թագավորության ժամանակաշրջանում, Արգիշթի ևՍարդուրի արքաներն այստեղ կառուցում են տարբեր տեսակի (Աշիխուսե, Շեշթելե, Սուսի) հինգ տաճարներ և հիմնում՝ այգիներ ու պու­րակներ : Հայտնի է, որ Արմավիրը խոշոր պաշտամունքային կենտրոն էր նաև Երվադականների ու Արտաշեսյանների օրոք։
       Վաղ միջնադարում քա­ղաքը դարձել էր երկրոր­դական նշանակությամբ ՛ամ­րոց, իսկ զարգացած միջնա­դարում այն արդեն վերած­վել էր փոքրիկ գյուղի։ Հոգևոր-պաշտամունքային առու­մով, սակայն, Արմավիրը միշտ էլ մնացել է որպես մեծ սրբավայր։ Այս բլուրի վրա կանգնեցված խաչը և մա­տուռը ուխտատեղի էին էին XIX դարում։ 1870 թվից սկսած՝ ուխտի օրերը որոշ­ված էին Զատկի երկրորդ կիրակին՝ գարնանը, իսա Գյուտ խաչի տոնը՝ աշնանը։ Բլրի գագաթին կանգ­նած ու ըստ երևույթին բազմիցս վերաշինված Սուրբ Խաչ մատուռը  կանգուն էր մինչև 1936 թ.։
Հարկ է նշել, որ մինչև վերջերս հայտնի չէր Վանի թագավորության որևէ կառույց, որն ավելի ուշ  օտագործված լիներ քրիստոնյաների հոգևոր կարիքների համար։
        Այս առումով ուշագրավ է, որ Գեղարքունիքի մարզի (նախկինում՝ Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղի հյուսիս-արևելյան եզրին, «Քարե դուռ» կոչվող «կիկլոպյան» ամրոցի հարավ-արևմտյան կողմում գտնվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս մատուռները որոնք միավորված են մեկ ընդհանուր նախասրահով։
       Սուրբ Աստվածածին մատուռն ունի հյուսիս-հարավ ձգված հատակագիծ, շեղված՝ այդ առանցքից դեպի հարավ 15 աստիճանով, բաղկացած է մի ուղղանկյունաձև սրահից (1.9 X 2.8 մ) և նրան հարավից կից, նույնպես հյուսիս-հարավ ձգված միճիջանցքանման (1.2x2.65 մ) հատվածից, որը կցված է սրահին նրա հարավային պատի արևմտյան կողմից։ Միջանցքը հատակագծում կանոնավոր ուղղանկյուն չէ։ Կենտրոնական մասում,  լայնության  նեղացման  հետևանքով  երկայնական պատերը  իրար զուգահեռ  և ուղղագիծ չեն, այլ կառուցված են անկյան տակ, որի շնորհիվ նրա հատակագիծը հիշեցնում է երկու հավասարակողմ սեղան՝ միակցված նեղ հիմքերով։ Միջանցքի հարավային հատվածում,  երկայնական պատերի մեջ կան մեկական ուղղանկյունաձև որմնախորշեր։  Այն հարավից ավարտվում է ցածր մուտքով, կառուցված՝ քարե շրջանակի մեջ տեղադրված և ամբողջական քարից պատրաստված դռնով (որից էլ նրա մոտ գտնվող ամրոցը ստացել է «Քարե   դուռ»   անվանումը)։   Միջանցքը՝   համեմատ   մատուռի   ուղղանկյունաձև   սրահի, բավական ցածր է (բարձրությունը 1.3 մ)։
         Սրահի արևմտյան պատի կենտրոնական հատվածում կա մի ուղղանկյունաձև (33x30, խո­րությունը 40 սմ) որմնախորշ։ Արևելյան պատի  մեջ ագուցված են երկու մեծ խաչքարեր, ստո­րին մասերով խրված հատակի մեջ, որոնցից հյուսիսայինը թվագրվում Է 964 թվականով։
         Հյուսիսային պատի արևելյան կողմում գտնվում է բավական մեծ մի որմնախորշ (0.92x1.32, խորությունը՝ 0.6 մ), որը կառուցված է հատակից 0.6 մ բարձր և զբաղեցնում Է այդ պատի կենտրոնից արևելք գտնվող ամբողջ մակերեսը։ Խորշի համար հետին պատ Է ծառայում ուղ­ղաձիգ կանգնեցված մի մեծ ժայռաբեկոր (մենհի՞ր), որի վերին հատվածը (մոտ 1 մ) դուրս Է ցցված մատուռը ծածկող հողի նիշից։ Ծածկերը իրականացված են քարե մեծ սալերով։ Միջանցքը և մեծ խորշը ծածկող սալերը դրված են ուղղահայաց երկայնական պատերին, իսկ սրահի ծածկը կառուցված Է «հազարաշեն» ձևով, անկյունները ծածկված են չորս մեծ սալերով, որոնց վրա, երկայնական պատերին զուգահեռ, դրված են ևս մեկական սալա­շարեր։ Մնացած կենտրոնական հատվածի քարերը այժմ բացակայում են, որի պատճառով
հետագայում այն ծածկվել է թիթեղյա կոնաձև տանիքով։ Կառույցը իրականացված Է սրբատատաշ բազալտ քարերով, սրահը հետագայում սվաղվել և ներկվել է կրով։ Հատակը ուղարկված Է քարերով։
          Կառույցը տեղադրված Է բլրի հարավ-արևմտյան լանջի համարյա եզրին և գրեթե ամբող­ջովին գետնափոր Է, չունի արտաքին ճակատներ, և միայն մուտքն Է, որ բացվում է լանջի ուղղահայաց կտրվածքում։
         Սուրբ Աստվածածին մատուռի  հարավ-արևելյան կողմում գտնվում Է Սուրբ  Սարգիս մատուռը ։ Այն արևելք - արևմուտք ձգված անկանոն ուղղանկյունաձև (ավելի շուտ սեղանաձև) հատակագծով կառույց Է։ Մուտքը արևմտյան կողմում է, թերևս հետագայում կառուցված, նույնպես քարե շրջանակով և միակտոր քարե դռնով, որն այժմ տեղահան­ված Է և ընկած մատուռի հարավային կողմում։ Պատերի մեջ նույնպես ագուցված են խաչքա­րեր, որոնցից երեքը, համաձայն արձանագրությունների՝ թվագրվում են 991, 1050 և 1302 թվականներով։ Ծածկը չի պահպանվել, սակայն դատելով պատերի վերին հատվածներից, կարելի Է ենթադրել, որ այն նախկինում իրականացված Է եղել մեծածավալ քարե սալերով, որի փոխարեն հետագայում ծածկվել Է թիթեղյա կոնաձև տանիքով։ Այս կառույցը նախորդի նման նույնպես ամբողջովին գետնափոր Է և միայն արևմտյան մուտքի հատվածում, լանջի ուղղահայաց կտրվածքում, ունի արտաքին ճակատ։
           Սուրբ Աստվածածին և Սուրբ Սարգիս մատուռները հետագայում միավորվել են մեկ ընդ­հանուր նախասրահով, որի համար հյուսիսային և արևելյան պատեր են ծառայում մատուռերի մուտքերի ճակատների շարունակությամբ շարված պատերը։ Արևմտյան պատը կառուցված է կոպտատաշ քարերով, իսկ հարավային կողմից ամբողջությամբ .փակված է փայ­տե ապակեպատ դռներով։ Ծածկն իրականացված է փայտյա ծպեղներով և թիթեղով։
          Մատուռների շրջակայքում՝ հյուսիսային, հարավային և արևելյան կողմերում տարածվոսա է գերեզմանոցը, որը հավանաբար գործել է միջնադարից։
            Այս կառույցները հատակագծային և ծավալատարածական լուծումներով առանձնանում են վաղ միջնադարից Հայաստանում լայն տարածում ստացած մատուռներից, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում են արևելք-արևմուտք ուղղված, ուղղանկյունաձև հատակգծով, արևելյան կողմի խորանով, միանավ, թաղածածկ երկթեք տանիքով կառույցներ։
            Այս մատուռները և մասնավորապես Սուրբ Աստվածածինը ծավալատարածական լուծում­ներով ունեն հյուսիս-հարավ ուղղվածություն (15 աստիճան շեղված), միջանցք (դրոմոս) և ուղղանկյունաձև սրահ (դամբարանասրահ), դրոմոսի և սրահի պատերում որմնախորշերի առկայության, գետնափոր դիրք, քարաշեն, սալածածկ հատակ և տանիք, վերևից իջնող հոր և նմանվում է վանյան դրոմոսով դամբարաններին (Չրմեսի (Ալթին թեփե) դրոմոսով դամբարան Լիճ), Երևանի բիայնական դամբարան, իսկ հյուսիսային հորանման մուտքով՝ Բադնոցում պեղված դամբարանին որոնք իրենցից    ներկայացնում    են    հյուսիս-հարավ    ուղղվածությամբ,    այդ   առանցքից    շեղ տեղադրված գետնափոր, սրբատաշ քարով շարված կառույցներ, բաղկացած դրոմոսից և ուղղանկյունաձև    դամբանասրահից,    որոնց    պատերում    առկա    են    ուղղանկյունաձև I որմնախորշեր։ Դրանց հատակը՝ սալարկված է, տանիքը ծածկված է սալաքարերով, ունեն ուղղահայաց սալով փակված դրոմոսով մուտքեր կամ վերևից իջնող ուղղահայաց հոս սրահից - սրահ անցումը կատարվել է նեղ միջանցքներով։
        Ելնելով կառույցի ծավալատարածական լուծումների առանձնահատկություններից ու հա­մեմատական վերլուծությունից և հաշվի առնելով, որ այդ կառույցը գտնվում է Քարե դուռ ամ­րոցի մերձակայքում և բնակեցված է եղել նաև ուրարտական ժամանակաշրջանում, կարելի: ասել, որ այս կառույցը ի սկզբանե հանդիսացել է ուրարտական դամբարան։ Այն բաղ­կացած է ձգված դրոմոսից և ուղղանկյունաձև դամբանասրահից, որի արևելյան պւսսփ խորշը հավանաբար փակվել Է հետագայում պատի մեջ ագուցված խաչքարով։ Թաղման սրահի «հազարաշեն» ծածկը, ամենայն հավանականությամբ, վերակառուցման արդյունք է. իսկ նախկինում այն պետք Է որ ծածկված լիներ լայնական պատերին զուգահեռ դրված սա­լաքարերով, որոնք հենվել են երկայնական պատերին, ինչպես դրոմոսի ցարդ պահպանված ծածկն Է
        Սրահի հյուսիսային պատի մեծ խորշը և հարավ-արևելյան կողմի երկրորդ գետնափոթ սրահը հիմք են տալիս ենթադրելու, որ այս դամբարանը բաղկացած է եղել միջանցքներով հաղորդակցվող երեք դամբանասրահից և կարող Էր ունենալ ուղղաձիգ հորանման մուտք։
Պետք է նշել, որ այս կառույցներն իրենց շինարվեստով տարբերվում են Վանի թագավորության դասական ճարտարապետությամբ կառուցված դամբարաններից, հանգամանք, որը բնորոշ Է տարածաշրջանի վանյան այլ կառույցների ևս։
        Դամբարանը գտնվում Է լանջի եզրին, որի հետևանքով նրա հարավային հատվածի հողը, ամենայն հավանականությամբ, լվացվել Է, ի հայտ բերելով դամբարանի հարավային հատ­վածը։ Գուցե և այն բացվել Է վերևից և կողոպտվել հետուրարւոական ժամանակաշրջանում, իսկ հետագայում առկա շինությունները վերածվել են քրիստոնեական մատուռների։
          Քանի որ մատուռների պատերին ագուցված խաչքարերը, ըստ ոճական առանձահատկություննհրի, թվագրվում են X-XIV դարերով, ապա կարելի Է ենթադրել, որ այս դամբարանները քրիստոնեական մատուռների են վերածվել XIV դ. վերջին կամ XV դ. սկզբին։ Վերակառուց­ման ժամանակ, պատերի մեջ ագուցվել են շրջակայքի գերեզմանոցից տեղահանված խաչ­քարերը, տեղադրվել են միակտոր «քարե դռները» և, հավանաբար, քանդված ծածկը վերա­կառուցվել Է «հազարաշենի» տեսքով։
      Հետագա վերակառուցումը հավանաբար կատարվել Է XIX-֊XX դդ., գյուղի վերաբնակիչ­ների կողմից, որոնք կառուցել են նախասրահը և քանդված տանիքը ծածկել թիթեղով:
       Այսպիսով, հայկական քրիստոնեական մշակույթը ձգտել Է պահպանել հին արժեքները և այդ նպատակն իրագործել Է վերաիմաստավորման և վերակառուցման ճանապարհով։
 
Սիմոն Հմայակյան, Հովհաննես Սանամյան,  Հայոց սրբերը և սրբավայրերը,  Երևան, 2001, էջ  222-233: 
Տեքստում կատարվել է մի փոփոխություն՝ «Ուրարտու» և «ուրատական» բառերը փոխաինվել են «Վանի թագավորութույն» և «վանյան» բառերով

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300141
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52