Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ջրի պաշտանմունքը և ժողովրդական հավատալիքների արտացոլումը Ներատուս տեղանվան մեջ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Հայկական հեթանոսական կենցաղում գոյություն է ունեցալ Nar անունով ջրի, ջրային տարերքի և անձրևի աստվածություն:  Անմիջական տվյալները քիչ են պահպանվել: Դրանցից մեկն է Ծովինարը` «կայծակ» նշանակությամբ, որն օգտագործվում է որպես կնոջ հատուկ անուն (Լոռու և Շուլավերի բարբառներում նշանակում է  «կայծակ») :  Գոյություն ունի այդ բառի մեկ այլ ձև`  ծովիան, որն ըստ Գ. Ղափանցյանի` «ճիշտ կլիներ գրել covi(cov սեռ. ծովի) + անհասկանալի «an»(= ոգի, աստվածություն):  Վերջին ձևն օգտագործվում է Ղազախի հայերի մոտ:  Համեմատության համար հետազոտողը բերում է Սանասարի և Բաղդասարի մոր Covinar կամ Covial (բառացի` «ծովի աստված») անունը` նշելով, որ այդ եզակի անունը լսել է հայագետ Մ. Աբեղյանը Բաշապարանի հայերի մոտ1:  
 
       Գ.Ղափանցյանը քիչ հավանական է համարում, որ Covial անունը covian-ի հնչունափոխված ձևն է, որովհետև al-ը աստվածություն է (covi-al-ի մեջ` «ծովի աստվածություն»)2 : Հետաքրքրական է այն դիտարկումը, որ Նոր Նախիջևանի հայերի մոտ ծովի մար նշանակում է «ջրերում բնակվող չար ոգի»:  Գ.Ղափանցյանի համոզմամբ` Նոր Նախիջևանյան covi-mar «ջրի ոգի»  (բառացի` ծովի ոգի, ծովային ոգի), Լոռիի covinar «կայծակ» և Covinar հատուկ անունը նույն անվանումն է և էակը:  Առաջին դեպքում nar-ը ձևափոխվել է mar-ի`  կեղծ ստուգաբանության ազդեցությամբ` Այսինքն` covi mar «ծովի մայր» (= ծովային մայր): Երկրորդ դեպքում առկա է ճիշտ պահպանված հնչյունական փոխանցումը,
1. Капанцян Гр. Историко-лингвистические работы, II Ер. 1975, ц. 295-296, прим.1.
2.Նույն տեղում, էջ 296, ծամ. 2:
3. Նույն տեղում:
4. Նույ տեղում, էջ  297:
5. Նույն տեղում
6. Հավանական է, որ Վանա լճի հարավային կողմում գտնվող Վասպուրական աշխարհի Նարեկ (Նառ, Նար, Նարա, Նարի, Նոր, Նորեկք)[տես Թ. Խ. Հակոբյան, Ստ. Մելիք- Բախշյան, Հ. Խ.
Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանուններիբառարան, հ. 3, Ե., 1991, էջ 969] գյուղի անունը ծագումնաբանորեն կապված է Nar աստվածության անվան հետ:
7. Նույն տեղում,էջ 298-299£ Ջրի պաշտամունքի վերապրուկները պահպանվել են այդ աղբյուրներին
(հատկապես հանքային) մատուցվող զոհաբերության և պաշտամունքի արարողություններում (տես
Ս. Հարությունյան, Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը, Ե.,2001 էջ 9):
8.*Նարատուսի սահմաններում,«Շոր-գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ: Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե
դաշույն, կավամաններ ևն՚ (Հայկական սովետական հանրագիտարան, հ.8, Ե., 1982, էջ 375):
9. Петкевич А.В. Водная жертва в русской кулытурной мудрсти
10. Կարծիք կա, որ Էլմայի կրակներ կոչվող երևույթի (Լեռների լուսավորվող կատարներ)հետ է կապված Սևանա լճի Լյուխտինես անունը և Նորատուս գյուղանունը:
11.Նույն տեղում:
12. История древнего мира, Минс-Харверст, 1999, с. 283-284,295:
բայց փոխված նշանակությամբ` կայծակ3: Ըստ Գ. Ղափանցյանի` այդ անցումը հին կրոնական աշխարհայացքի տեսակետից դժվար չէ բացատրել, որտեղ ամպերը և կայծակը հանդիսանում են ծովի (ջրի) ծնունդ:  Ամպերով պատված երկինքը, որն իջնում է ցած, ճառաgում է և երկիրը ոռոgում ջրով, հեշտությամբ կարող էր ներկայանալ որպես ծովիհրի տարերք, այսինքն` երկնային ծովի, իսկ ջրի ոgին կերպարանափոխված ձևով անցել է փայլատակմանը, կայծակին4 : Գ.Ղափանցյանը նշում է նաև կանացի անուններ`  Ոսկինար (ոսկե ջրահարս) և Հեղնար, որի առաջին մասը կապված է «հեղեղ՚» հասկացության հետ:  Կարևորվում է այն իրողությունը, որ Nar-ը օգտագործվել է նաև առանձին: Հայերն անձրև կանչելու համար պատրաստում էին կնոջ խրտվիլակ և պտտեցնում փողոցներում:  Ըստ ժողովրդական հավատալիքի` եթե այդ Նուրինին ամռան տոթ ժամանակ ցողեն ջրով, ապա անձրև կգա:  Այդ երևույթը պահպանվել է ժողովրդի մոտ տարբեր անվանումներով: Ընդ որում, Nurin-ը առաջացած է համարվում *Narin-ից, այսինքն` nar-ից -in ածանցով5 : Այս տեսակետն ամրապնդվում է լրացուցիչ փաստերով:  Հայկական ժողովրդական երգերում կա սիրած կնոջն ուղղված կրկներգ` Նար հոյ, Նար հոյ, Նար հոյ ջան, որի մեջ ընկնում էh հնչյունը, բայց միշտ պահպանվում հակառակ դասավորությամբ` հոյ Նար (=Մեծ Նար)6 Փաստերի համեմատությունը ցույց է տալիս, որ ջրի կամ անձրևի պաշտամունքը, ինչպես և գետերի և ծովի (հայ իրականության մեջ` լճերի), նաև աղբյուրների պաշտամունքը եղել է և գոյություն ունի հայերի մոտ7:
          Հարցի ուսումնասիրության տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում Գեղամա լճի ափին գտնվող Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի անունը:
         Դեռևս մ.թ.ա. III-I հազարամյակներում նրա բնակեցված լինելը, որի մասին վկայում են պեղումներից հայտնաբերված նյութերը8, ինչպես նաև բնակավայրի տեղադրությունը թույլ են տալիս վերականգնել նրա անվան նախնական ձևը`*Նարատուք (հայց. հոլ. *Նարատուս): Հայտնի է, որ ջրի պաշտամունքի մասն է կազմել ջրին զոհաբերություն կատարելու արարողությունը9: Անմեղ աղջիկներին վիճակահանությամբ զոհաբերում էին ջրին, «նշանում» ջրի հետ` հանուն առափնյա հողերի բերքատվության: Այստեղից էլ *Նարատուք, այսինքն` «ջրահարսների տեղ» անվանումը10:
       Խնդրի քննության համար ուշադրության արժանի է այն մոտեցումը, որի համաձայն հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն ջրի այդ ոգիների անվանումները կամ նրա աստվածացումն իր պատմա-լեզվաբանական ընկալմամբ, այլև ուրիշ ժողովուրդների, մասնավորապես փոքրասիական և խեթական աշխարհի:
          Գ. Ղափանցյանն անդրադառնալով հայկական ջրային տարերքի, ծովի և գետի, ինչպես նաև աղբյուրների Nar աստվածության ծագումնաբանությանը նշում է, որ նրա գենետիկական աղբյուրը աքքադական է (ասսուրա-բաբելական):  Համեմատությանհամար նա բերում է ասսուրաբաբելական nār -«գետ» և ջրի աստվածուհի Naru-ի անվանումները:  Միևնույն ժամանակ նա հիշատակում է խեթական Nāra աստվածությանը, որի սեռը և գործառույթներն անհայտ են, ինչպես նաև խուրրիական փաստաթղթերում առկա Nāra աստվածության անունը11: Ընդ որում, վաստակաշատ գիտնականը փոխառություն է համարում հունական ծովի աստված Ներեյի  և Կենտրոնական Ասիայում գտնվող մի քանի լճերի անուններ12: Հայտնի է, որ Հայկական բարձրավանդակը հանդիսանում է Առաջավոր Ասիայի գլխավոր գետերի ջրբաժանը: Լեռնաշխարհը հարուստ է նաև լճերով, որոնք ունեն հրաբխային ծագում կամ նախկին ջրային խոշոր ավազանների մնացորդներ են: Անհրաժեշտ է նշել նաև, որ մ.թ.ա. V և մասամբ IV հազարամյակում`  Միջագետքը եղել է եղեգներով պատած ճահիճների և լճերի երկիր` նոսր բնակչությամբ, որը գոյատևելու համար այդ անբարենպաստ վայրերում էր հայտնվել` դուրս մղվելով նախալեռներից և տափաստաններից ավելի ուժեղ հակառակորդների կողմից:  Միայն III հազարամյակի առաջին դարերում Միջագետքում վերականգնվում է շումերական հասարակության պատմությունը` ըստ գրավոր սկզբնաղբյուրների և առարկայական հուշարձանների13:
        Հետևաբար Nar աստվածության «գենետիկական աղբյուրը» կարող էր լինել միայն Հայկական լեռնաշխարհը, որն ինչպես հայտնի է, կապող օղակ էր հարևան երկրամասերի միջև:
 
 
 
 
Արմեն Ղարագյոզյան,
Գավառի պետական համալսարան, գիտական հոդվածների ժողովածու,  2015թ. N2, 142-145:  http://www.gsu.am/document/menu3/gsu_Transactions_2_17.pdf
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300139
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52