Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հողի պաշտամունքի հետքերը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Հողը գրեթե բոլոր երկրագործ ժողովուրդների մեջ մայր է համարվել: Մշակվող հողը որդի ծնող մոր հորմանիշն էր նաև Հայաստանում: Նախնական ժողովուրդների ընկալմամբ հողը հոգևոր է : Բենգալիայում աղջիկներին իրենց տոնական պարերի ժամանակ հողը շոյում էին, նրա ոգու տրամադրությունը բարձրացնելու համար,

1
2 Խաչատուր Աբովյան, Երկեր լիակատար ժողովածու, IV էջ 6:
3.Նույն տեղում, էջ 44
4․Նույն տեղում, էջ 40-41
5․ Նույն տեղում, էջ 222
6․ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, էջ 42
7․ Հովհան Մամիկոնյան, էջ 100
8.ՅՄՃ էջ 198
9. Խ․ Աբովյան, Երկեր լիակատար ժողովածու, IV, էջ 123
10․ Բենսե, ԱՀ, VI, էջ, 123
11Աբովյան , Երկեր լիակատար ժողովածու, I էջ 123
12․ Լալայան, ԱՀ, II, էջ 201
13․Նույն տեղում, էջ 215
14․ Բենսե, ԱՀ, VI, էջ 45:
15.ІՄանանա», էջ 83
16․ Աբովյան , Երկեր լիակատար ժողովածու, I էջ 176
17․ Լալայան, ԱՀ, II, էջ 201
18. Ռ Գարունյանի ձեռագրից:
19․  Լալայան, ԱՀ, X, էջ 181
20 Մոսվսես Կաղանկատվացի, էջ 169, հմմտ․ էջ 147:
21․ Լալայան, ԱՀ, VI, էջ 41
22 Բենսեն, ԱՀ, VI, էջ 41:
23․ Լալայան , ԱՀ, I, էջ 350:
24․ Փավստոս Բուզանդ, էջ 166-168:
 

որպեսզի առատ բերք տար1:
        Խ․ Աբովյանը Ծաղկեվանքի ուխտավորներին նկատի ունենալով գրում էր «Հող չէ՛ր մնացել, որ երեսներին չքսեին, յա բերանները չքցեին»2: Վատաբախտ ազգականը հողը բուռն առին՝ առաջ իրանց երեսին խփեցին»3, «Ու որի հերն ըլի գլխին, դոշին   ծեծում,   որի նշանածը  հողն   առնում,   առաջ իր երեսին     ածում,      ետո   ազիզ     սիրելու  երեսին քցում»4.     «Չոքիս գետնին,     քարին     հողին     մեղա տաս»5,    «Անկուշտ հողը    իր  բերանը   բաց  արեց». «Հողն  ու գերեզմանը իրանց  տվածը տանում»  են ։
       Հնում  ընդունված    Էր   ասել,     «ՀողեղԷն   մարմինս ընդ հողով ծածկել»6 կամ «Զնշխարս  Կարապետին...   դներ ի  տապան բրտեայ,  զի հողեղեն է և
ոչ    ոսկեղէն»7:     Մանդակունին     խարազանում Էր հեթանոս   Հայաստանի    հողապաշտութսունը9   ։
        Հավատալով,  որ հողը  կենդանի է,   ժողովուրդը  նրա անունով  երդում     Էր անում։   «Թե չար մտքով ըլիմ Էստեղ     Էկած,   ո չ էսպես      գյոռ,   էսպես մեկ
բուռը հող աշխարքումն ինձ փայ ըլի»10 «Այտի քու կայնած   տեղիտ   սուրփ   հողը   վկա»   ևն։
        Ըստ հավատքի հողը ընդունակ է լսել, «Երբ մեկի մասին երկու մարդու մեջ ծածուկ խոսակցություն լինի, մեկզմեկ կզգուշացնեն ասելով,— Զգույշ կաց, թե գետին էլ խաբար կը տա՚նե»11։ Ուստի մեռածի հասցեին խոսելիս ասում են, «Հողը նրան խաբար չտա», «Օղորմիս հողին, չհասնի կողին»։ Հողը կարող է մարդու իղձերն ի կատար ածել, «Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին»12։ Այդ ընդունակությամբ է բացատրվում, որ հողը նաև բուժում է։ Վարանդայում սուրբ ծառերի բնի հողը վերցնում, քսում էին երեսներին, որ մկնատամն անցներ ։ Բուժելու նպատակով հողն ուտեցնում էին հիվանդ կենդանիներին13։ Հարքում թրթռուկ կոչված խոց ունեցողները լուսնի նորը առաջին անգամ տեսնելիս պատի մոտ կանգնում, իբրև թե լուսնից ծածուկ, ձեռքերը ետև տանելով պատից հող  գողանում և    ցանում  էին  վերքի  վրա14։  «Խաթուն Տիրամոր գերեզմնից հող բիրին ջրով տրո֊րիցին, լցին (հիվանդի) բերան,..»15։ Մեծ խնդիրքների ժամանակ ուխտավայրերում և այլուր հողը առնում, իրենց երեսին էին քսում , հուսալով, թե նա   իղձերը   կկատարեր։
       Կար նաև հակառակ պատկերացում, որովհետև արևը մտնելուց հետո հողը– խաչվում էր, այն փորել չէր կարելի17 , իսկ Շատախում սուրբ համարված տեղերը չէին վարում18։ «Հաղբատի արևելահարավային կողմում, առվակի ափին, մի քարքարոտ ուեղ կա, որ Քոսի արտ է կոչվում։ Այս տեղը ո չ ոք չի վարում, որովհետև վարողը բորոտություն   է   ստանում»19։
         Հողը բեղմնավորող է, նա կարող է զավակ հարուցել։ Մովսես Կաղանկատվացին գրում է, «Եւ բազումք ի գեօղս, ասեն, որ անորդիք լեալ են և եկեալ ուխտեալ և հող առեալ ի տեղւոյս որդեծնութեան զաւակի հասին, և ամենայն ջերմոտք հող առեալ վաղվաղակի ընդունեին զառողջութիին»20։ Այդ երևույթի մնացուկը պահպանված էր Գանձակում, որտեղ չարչարանաց շաբաթվա չիք—չորեքշաբթի օրը ուխտավայրից բերած հողը ջրում լուծում և խմեցնում էին աղջիկներին, որ շուտ   ամուսնանային21   ։
      Հողը կախարդ է, «Երբ տարբեր մարգոց պատկանյալ երկու գոմեշները կռիվ անեն, յուր գոմեշի հաղթվելը չուզողը ծածուկ բուռ մի հող կը վերցնե և կը ցանե մյուսի վրա, որպեսզի նա փախչի»22։
        Հողը, վերջապես, հայրենասիրության աղբյուր է։ Կորցրած հայրենիքը ողբացողները կամ տենչացողները սրտի կսկիծով են հիշում. — Ախ , «Արզրում, հովիտ ու ջրիտ մեռնիմ,.., պիտի ըլլի" օր մե օրմ՝ գամ, հողտ լիզեմ»23։ Հողի հետ կապված հայրենասիրության մասին դեռևս Փավստոս Բուզանդտ գրում էր, թե Պարսից թագավոր Շապուհ երկրորդին նրա աստղագետները խորհուրդ տվեցին՝  Հայոց   Արշակ   երկրորդ     թագավորին   փորձել վերջինիս հայրենի հողի միջոցով: Ավանդությունն ասում է, թե Արշակը ոգևորություն և քաջություն էր ապրում, երբ քայլում էր Հայաստանից գաղտնի բերված հողի վրա, և, ընդհակառակը, խեղճանում պարսկական հողի վրա24:
          Այս բոլորից երևում է, որ հողն ըստ հայերի ունեցել է մարդկային բոլոր հատկությունները:

 

Վ․ Բդոյան, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Երևան, 1972թ․:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298964
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52