Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Դիցամոր պաշտամունքի հետքերը Հայկական լեռնաշխարհի տեղանուններում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Հայկական լեռնաշխարհում հին քարի դարի միջին և վերին շրջանների սահմանագծում ձևավորված մայրական տոհմական համայնքը հիմնված էր մայրական իրավունքի և տոտեմական աշխարհայացքի վրա։ Այս փուլում ծագում և ձևավորվում են Մեծ Մայր հասկացությանը և նրա պաշտամունքը՝ որպես տոհմի հովա­նավոր աստվածություն : Հիշատակելի է, որ Հայաստանի ժայ­ռապատկերներում կանանց պաշտամունքային նկարները ներ­կայացված են «լուսնանմանի և արնանշանի, պարույր-հավերժանշանի, աստղեր կամ աստդաբույլեր խորհրդանշող շրջա­նակների, այծերի, առյուծների և օձավիշապների հետ, որոնք բոլորն էլ ներկայացնում էին երկնային աշխարհը՝ երկնային օվկիանոսը, հավերժական այն միջավայրը, որտեղ, ըստ հնագույն պատկերացումների, հարատևում էին աստված ները»։
          Մեծամորից հայտնաբերված կանանց կառքերը վերաբերում են մ.թ.ա. II-I հազ. սահմանագլխին։ Ուշագրավ է, որ Մեծամորի և Պուլուրի (Խարբերդի դաշտ) կուռքերի տիպական ձևերն առկա են շումերական Նամու աստվածուհու քարե արձանիկներում։ Փաստերը վկայում են, որ Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ­ների և շումերական կրոնական պատկերացումների միջև կան շատ ընդհանրություններ ։ Մայրաստվածաթյան պաշաամունքը տարածված էր փոքրասիական բոլոր ժողովուրդների մեջ և աղերսվել է ընտանի կենդանիների, ինչպես նաև ծառերի ու բույ­սերի պաշտամունքներին։ Ըստ նյութական մշակույթի տվյալ­ների՝ այն մեծ  դեր է խաղացել հայերի կրոնական հավատալիք­ներում։ Մայր աստվածուհիների պաշտամունքի բնորոշ գծերից է նրանց վերագրվող բուժելու հատկությունը : Հին կրոններում մայր աստվածուհիները ներկայանում էին նաև որպես ռազմի աստվածուհիներ։ Այսպես, պարսիկների մոտ Նանեն  համարվել է հաղթության դիցուհի։ Շումերի Էրեք (Ուրուք) քաղաքում սիրո և ռազմի դիցուհին էր Inana-ն (Nina/Nini/Anunit), որը միաժամանակ իր երկթի և ժողովրդի մայրն ու հովանավորն Էր. Inan-ի պաշտա­մունքը թափանցել Էր Շումեր Հայկական լեռնաշխարհից՝ Արատայից։ Inan -ն՝ (=Նանե) եղել Է նաև երկնքի կամ արևի աստ­վածություն։ Նկատենք, որ Nan նշանակում Է «օր», հետևաբար և՛ «արև», և՛ «երկինք», որը հայտնի Է մարական սեպագիր արձա­նագրություններից , որպես, մեկ այլ մեկնաբանությամբ՛ «մեգրլ. na-na «մայր», «մայրիկ» (հմմտ. գալ. na «կին») , անձնանուն՝ Nan-i+a, կրճատ ձևից, պարզեցված փաղաքշական ձևն Է na-i+a «մայրիկ»   :
          Պատմական զարգացման տարբեր փուլերում աստվածների գործառույթները երբեմն փոխվել են։ Հնագույն ժամանակներում Մայր աստվածուհու գործառույթը պատկանել Է Նանե դիցու­հուն, որի պաշտամունքային կենտրոնը գտնվել Է Նանեական (Մանանադի) գավառում : Հարցի ուսումնասիրության տեսանկ­յունից կարևորվում Է նաև հետևյալ դիտարկումը. Վիրքի առաս­պելական լուսավորիչ Նինայի (վրաց. Nino, հայ. փոխանցմամբ` Նունե-յ) անունն ըստ ավանդության նշանակել Է կին, կույս (հմմտ. ոօոոa «միանձնուհի», ըստ էության՝ «կույս», «պառաված օրիորդ»)։ Որպես պաշտամունքային բառ՝ nina-ն (resp. Nuna/nina) նշանակել Է երկինք, արև։ Ոաումնասիրությունները ցույց են տափս, որ «Սասնա ծռեր» Էպոսում հանձին պառավ Նանեի՝ ներկայանում Է Նանե դիցուհին, որը մարմնավորում է հունձք– րերքը հովանավորող աստվածուհուն : Դիցանունն իր արտա­ցոլումն Է գտել նաև իգական Մանանա անձ նանվան  և Բարձր Հայքի Մանանաղի գավառանվան մեջ : Հայերենի բարբառնե­րում նան  նշանակում Է «մայր, մայրիկ», որի կոչական ձևերն են ՆանԷ, Նանա, Նանի։ Բնականաբար Մանանա անվան մա բաղադրիչը, բովանդակում է մեծ իմաստը (հմմա. Masis- մեծ լեռ ), որի դեպքում անձնանունը ձեռք է բերում Մեծ մայր նշա­նակությունը, որն աոկա Է նաև գավառանվան պարագայում։ Հայերենի բարբառներում մայր իմաստով հանդիպում Է նաև «մա, մամ-խուռ՝ amma» տարբերակը, այս պարագայում Մանանա անձնանունը ստանում Է «մայր Նանա» նշանակությունը։ Համա­հայկական պետական դիցարանամ Նանե աստվածահւն պաշտ­վել Է որպես իմաստության, հնարամտության, արվեստների և արհեստների, մայրության և ընտանեկան օջախի պահապան աստվածուհի   :
          Պատմական Հայաստանի Դերջան գավառ և համանուն գյուղաքաղաքը հայտնի Էին նաև Մամախաթուն (Մայր խա­թուն կամ Սեծ տիկին) անունով։ Մ.թ.ա. II   Դերջանի մեջ ընդ­գրկված Է եղել Մանանաղին՝ Նանեական գավառր։ Այդ դեպ­քում Մեծ տիկնոջ կերպարը որոշակիորեն կապվում է Նանե դիցու­հու անվանը, որի պաշտամունքային կենտրոններից Էր նան Եկեղյաց գավառի Թիլ ավանը : «Սասնա ծոեր» Էպոսում նա անձնավորում Է Դեղձան (դեղձան, բաց դեղնագույն, խարտյաշ) Ծամին, որը ներկայանամ Է իբրև արեգակ : Հետևաբար գավառանունը, որն ունի տարընթերցամներ , կարեյի է բխեցնել Դեղձան կամ Դերձան /հմմտ. Դերձան թել=֊Քառսուն ճյուղ-Ծամ) բառից։ Նշենք նաև, որ Դերջանամ Էր գտնվում Աթռռն Անահտա կամ Սբ. Գրիգոր լեռը:  Գավառի Բագառիճ գյուղում հեթանոսության շրջանում գործում Էր  Հեփեստոսի կամ միհրական մեհյանը։
       Հեթանոսական Հայաստանում՝ Փոքր Հայքում և հարակից տարածներում (Եկեղիք, Դերջան), տեղի են ունեցել այլ մեծ մասամբ փոքրասիական պաշտամունքների կենտրոնացում և զարգացում։ Հայասական դիցարանի վերլուծությանը բերել Է այն համոզման, որ որոշ անուններ ակնհայտորեն ունեն սեմական ծագում կամ միջնորդավորման արդյունք են։ Սակայն, ըստ բովանդակության, նրանց մեջ քողարկված գոյատևում են տեղա­կան աստվածություններ ու պաշտամունքներ, որոնց մեծ մասին վերագրվում Է փոքրասիական ծագում : Ըստ հետազոտություն­ների՝ փոքրասիական ընդհանուր արտացոլում հանդիսացող Նանեն իր նոր՝ Անահիտ (=երկնային, երկնաբնակ) անունով՝ որսվես սիրո և պտղաբերության աստվածուհի, մեծ դեր Է խաղա­ցել հայերի մեջ։ Նրա հին հայասական անունը եղել Է Նանե կամ Հեպիթ, ոբր պահպանվել Է հայերեն հտպիտ բառում՛ «պճնասեր» չարաճճի» նշանակությամբ։ Քանի որ հայերս, Անահիտից բացի, պահպանել են նան Նանեի պաշտամունքը, ապա ենթադրվում Է, որ հին դարերում պաշտվել են երկու Հեպիտ աստվածուհիներ, մեկը իրանական ազդեցությամբ՝ Անահիտ անունով (ավելի վաղ՝ Շամիրամ), իսկ մյուսը՝ Նանե, որը՝ որպես փռուգիական ազ­դեցության հետևանք, կապված Էր Սանգար գետի աստվածուհի Ատտիսի մոր՝ Նանայի անվան հետ։
              Խեթական Թուդխալիա III (մ.թ.ա. 1410-1390 թթ.) և Հայասայի Կարաննի թագավորների միջև կնքված պայմանագիրը ներառում Է խեթական և հայասական աստվածների ցուցակը, որտեղ նշված Է Շամուխա քաղաքի հովանավոր աստվածությանը՝ «Շամախա քաղաքի թագուհի» անվան տակ։ Խուրրիական տեքստում նույն­պես վկայվել Է այդ քաղաքը, որտեղ պաշտվել Է «Հեպիտ musni (հրաշագեղ) աստվածուհին» : Դիցանանը տրվել Է Արուսյակ մոլորակը մարմնավորող սիրո և պտղաբերության՜ աստվածուհի Իշտարի գաղափարագրով
               Սեծ մայր պատվանունը կրել է նաև հայոց աշխարհի հովա­նավոր Անահիտ աստվածուհին, որը բնութագրվում Է Իշտարին բնորոշ հատկանիշներով։ Նա համարվել է նաև Լուսնի աստվա­ծուհի ե «համադրվել Արտեմիս դիցուհու հետ, որը զեռես մ.թ.ա. IV դ. նույնացվել Էր Սելենե-Լասնին»։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտի մեհյանը հնագույններից մեկն Էր, որի մասին վկայում են Պավսանիոսի և Պրոկոպիոսի հիշատակությունները : Սեծ Աստվածուհու պաշտամունքը տարածված Է եղել Սիջագետքից մինչև Հունաստան։ Նրան էին նվիրված Հիերապոլսի ե Զելայի սրբավայրերը։ Երեզոււմ (Ակիլիսենե) պաշտվող աստվածուհին ուներ շատ ընդհանբություններ Կոմանայի. Զերոյի Մայր աստ­վածուհու՝ Մա-ի և Կիբելեի հետ . Հայոց մեջ նա համարվել է կանացի բոլոր առաքինությունները մարմնավորող մայր։ Բարձր Հայքի Ակիլիսենե-Եկեղիք գավառում հեթանոսական շրջանում գտնվել Է Անահիտ աստվածուհու տաճարը, որի անունով երկրա­մասը կոչվել Է Անահտական։ Ընդ որում, «Ակիլիսենեում Անահիտի մասին հիշատակում է Ստրաբոնը, իսկ Պլինիոս Ավագը և Դիոն Կասիոսը երկրամասը կոչում են համապատասխանաբար Anaitica Anaits xepa և որոնք Անահտականի թարգմանությանն են»։ Քրիստոնեության հաստատումից հետո Անահիտի մեհյանի տի­րույթներն անցնում են եկեղեցուն, «որի հետևանքով «Անահտա­կան երկիր» անվանումը դադարում է կիրառվելուց»   :
                 Ժամանակին՝ ենթադրվել է, որ ստրաբոնյան Ակիլիսենե–Եկեղիքը ընդգրկել է  Եկեղյաց, Դարանաղի, Մանանաղի Աղյուն և Մընձու գավառների տարածքը։ Հետագայում կա­տարվել է ճշգրտում, ըստ որի՛ «...այս ցուցակից պետք է հանել Մանա նաղին, որը և բնաշխարհագբական, ինչպես նաև հետա­գա վարչական բաժանումների տեսանկյանից կապվում էր ոչ թե Ակիլիսենեի, այլ Դերջանի հետ»։
Հայաստանում մեծարվող  Մայր աստվածուհու երբեմնի սրբավայրերից մեկը գտնվել է Մեծամորում, որի մասին վկայում է հնավայրի (մ. թ. ա. III հազ.) անունը։ Մեծամոր անունն են կրում նաև այժմյան Սև ջուր գետը և Այղր լիճը։
          Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի ցեղային անվանում կապված է արտաղրական-հասարակական խմբավորման տո­տեմի անվան հետ, որը մարդկային հասարակության փուլային զարգացման որոշակի աստիճանում նշանակել Է երկինք  մաս­նավորապես՝ արև կամ ավելի ուշ ճշգրտմամբ՝ երկնքի որդի:
Մայր աստվածուհիներից Inan-ի (=Նանե) պաշտամունքը առնչվել Է Արևի, Անահիտինը՝ Արուսյակ մոլորակի հետ։ ժամանա­կին արևային աստվածություն Է եղել նաև Աստղիկ (հայ. աստղ բառից) դիցուհին։ Այդ մասին Է վկայում Հայաստանի ժայռապատ­կերներում կանանց կուռքերի պատկերները աստղանշան շրջա­նակների հետ ներկայացնելու փաստը : Արև աստվածը, որը նա­խապես ուներ իգական դրսևորում, հայրիշխանական համայնքի կազմավորմամբ դառնում Է արական աստվածության՝ Արամ:
          Ընդ որում, Հայկի աստվածացումը՝ որպես Օրիոն համաս­տեղության, գաղափարական աջակցություն է գտնում հին աշ­խարհում : Պատահական չէ, որ Մամախաթուն  /Մայր խաթունն կամ Մեծ տիկին) քաղաքի մոտ եղել Է  Hay-k անունով գյուղ։ Ուշադրության արժանի այղ տեղանուններր լիարժեքորեն ար­տացոլում են պատմական զարգացման որոշակի փուլու ում ձևա­վորված պաշտամունքների փոխկապակցվածաթյռւն։ Կարելի է ենթադրել, որ Հայկ-Օրիոն նույնացումը պայմանավորված Էր ոչ միայն դիցաբանական կերպարների, այլև անվանումների ընդհանրությամ։ Դա երևան է գալիս այն պարագայում, երբ Օրիոն անվան մեջ  դիտում ենք Ari (i)օ  «պետ, տիրող, հրամայող» հիմքը։ Հավանական է, որ Մհերի դռան արձանա­գրությունում Ainuae-ի մեջ  (–ո– հոդով և aue վերջավորությամբ նշված է Aiduni երկրի աստվածը (աստվածուհին), որը, կարող է ընկալվել նաև որպես Հայկ ։
 
Ա. Ղարագյոզյան, Հայոց հնագույն պատմության հարցեր, Երևան, 2015, էջ 48-56 /առանց հղումների/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299024
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52