Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 10/21/2017 - 19:44
Գրքում անվանի սեպագրագետ Գ. Մելիքիշվիլին ներկայացնում է Վանի թագավորության ժամանակաշրջանին վերաբերող հայտնի բոլոր սեպագիր արձանագրությունները` լատինատառ տառադարձությամբ և ռուսերեն թարգմանությամբ:
Հակիրճ անդրադարձ է կատարում «ուրարտերենին», վերջինիս քերականական կառուցվածքին: Գրքում կա նաև բառարան, որտեղ տրված են սեպագրերում վկայված բառերի թարգմանությունը:
Այն կհետաքրքրի ինչպես լեզվաբաններին, այնպես էլ հայոց հին պատմությամբ զբաղվողներին:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 10/12/2017 - 17:25
Այս աստվածությունը Մհերի դռան արձանագրությունում հիշատակված չէ։ Այն հայտնի է Էրեբունի քաղաքի պալատական կառույցի «սուսի» տաճարի սրբատաշ մուտքի աձ և ձախ շարվածքում 1956 թ. բացված, միևնույն բովանդակությամբ երկու արձանագրություններից1, ուր խոսվում է այն մասին, որ Արգիշթի 1-ը այս տաճարը հիմնել է Իվարշա աստվածության պատվին.
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 09/24/2017 - 14:34
Խաչքարը գտնվում է Գեղարքունիքի Մեծ Մասրիկ գյուղի հին գերեզմանոցում: Իր ծավալով, ձևով, մշակման կատարելությամբ, հորինվածքի հստակությամբ ու պարզությամբ այն, թերևս, 9-րդ դարի ամենաաչքի ընկնող կոթողն է: Քարակտորին մանրամասն մշակմամբ տրվել է կամարաձև վերնամասով, դեպի ստորորորտն աստիճանաբար ու համամասն նեղացող տափակ սալի տեսք: /չափերը՝ 3․1*1,50 (1,15)*0,35: Հարթեցվել է նաև սալի թիկունքը, որի վրա էլ փորագրվել է կանոնավոր տառերով արփանագրությունըը․ «ՅԼ: թվականուփան հայոց, ես Գրիգոր Ատրնեսեհեան, Սիւնեաց և Աղվանից իշխան կանգնեցի զ/ս/ուրբ նշանս աւգնական հաւատացելոց․
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 09/21/2017 - 20:11
Աշխատությունը նվիրված է Հայաստանի տարածքում մարդկային հասարակության պատմության հնագույն դարաշրջանի նախնադարյան-համայնական կարգերի ուսումնասիրությանը:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/Am3g/3b2PsHoYB
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 09/18/2017 - 16:59
Աշխատության մեջ հանգամանորեն խոսվում է հայկական դասական ճարտարապետության գլուխգործոցի՝ Զվարթնոցի տաճարի և նրա հորինվածքին հարող կովկասյան այլ հուշարձանների մասին։ Քննարկվում է Զվարթնոցի վերակազմության նոր նախագիծը՝ կատարված հուշարձանի փլատակների և բազմաթիվ որմնանկարներ ուսումնասիրության և համադրության հիման վրա։
Աշխատության երկրորդ մասը նվիրված է զվարթնոցատիպ տաճարների ուսումնասիրությանը, որտեղ քննվում են նրանց ծագման, սիրիական, բյուզանդական համանման հուշարփաններ հետ ունեցած առնչության հարցերը։
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 09/16/2017 - 15:36
Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանը իր «Զվարթնոց» աշխատության մեջ բավականին հետաքրքիր դրվագ է պատմում Թ. Թորամանյանի մասին, կապված Զվարթնոցի վերակազմության հետ: Զվարթնոցի մասին կարող եք առավել մանրամասն կարդալ այստեղ:
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 09/11/2017 - 11:57
Ներկա աշխատությունը արդյունք է հեղինակի քառասուն տարիների ընթացքում հավաքած նյութերի և կատարած ուսումնասիրություննների:
Բաղկացած է ներածականից և երկու մասից:
Ներածական հոդվածի մեջ, հեղինակը բազմաթիվ հնագիտական տվյալների հիման վրա ցույց է տալիս, որ միջնադարյան Երևանը ուրարտական Էրեբունի քաղաքի շարունակությունն է:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 09/07/2017 - 08:36
1903 թվականին Թիֆլիսում «Պրոլետարիատ» սոցիալ-դեմոկրատական խմբակը պատրաստվում է մայիսմեկյան ցույցերի: Ստեփան Շահումյանը մեծ աշխատանք էր տանում այդ ուղղությամբ: Ցույցից մի քանի օր առաջ խմբակի անդամները գաղտնի հավաքվում են: Խոսակցության նյութը ցույցի համար անհրաժեշտ հրատարակվելիք թռուցիկի բոցանդակության հարցն էր: Ս. Շահումյանը գրպանից հանում է Պուշկինի անլեգալ ոտանավորը և առաջարկում թարգմանել ու տպել թռուցիկների վրա:
"...Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу.