Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 03/25/2018 - 13:04
Մշակույթն արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությանը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական գործոն, որպես հասարակական նորամուծությունների անսպառ աղբյուրԼ Այստեղից էլ առաջանում է մշակույթի հնարավորությունների՝ նրա ներքին պաշարների բացահայտմանը, նրա ակտիվացման հնարավորությունների որոնմանն ուղղված ձգտումը։ Մշակույթը դիտարկելով որպես մարդկային ինքնաիրագործման, ինքնաարտահայտման միջոց՝ կարելի է բացահայտել նոր, ուժգին մղումներ, որոնք կարող են բարերար ազդեցություն ունենալ պատմական պրոցեսի և հենց մարդու զարգացման վրա։ Մարդ
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 03/12/2018 - 17:27
Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի «Պատմության հետազոտությանը» (տասներեք մասից, օքսֆորդյան հրատարակությանը՝ տասը ստվար հատորով) համաշխարհային պատմությանը նվիրված իաշորագույն երկն է քսաներորդ դարում։ Պատմության փիլիսոփայության այն կոնցեպցիան, որը Թոյնբին մշակել և դրել է իր երկի հիմքում, հնարավորություն է ընձեռել միասնական տեսանկյունից դիտարկելու մի հսկայածավալ նյութ ամբողջ պատմական ժամանակի և պատմական տարածության մեջ։ Եվ բնական է, որ Թոյնբին բազմիցս տարբեր առիթներով անդրադառնում է նաև Հայաստան աշխարհին և հայոց պատմությանը, որոնք հազարամյակներ շարունակ գտնվել են համաշխարհային
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 02/01/2018 - 19:35
Արմեն Զարյանի սույն երկասիրության առարկան հայկական ճարտարապետությանը, ինչպես և դրա շուրջ մեկդարյա արվեստաբանական ոաումնասիրության փորձն է։ Բայց սա քրեստոմատիական առումով պրագմատիկ պատմա-արվեստաբանական կամ պատմա-տեսական կարգի շարադրանք չէ։
Այս գիրքը ամեն տիպի ակադեմիական սահմանափակումներից զերծ, բուն իմաստով ազատ մտորումների արդյունք է թե՝ նյութի ընդգրկման, թե՝ հարցադրումների, թե՛ դրանց արծարծման ու եզրահանգումների տեսակետից։
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 01/31/2018 - 20:34
595 թվականին Բյուզանդական անօրինականության դեմ իր համախոհների հետ ոտքի է ելնում Սմբատ Բագրատունին,: Ճնշելով ելույթը, Մորիկ կայսրը որոշում է պատժել Սմբատ Բագրատունուն: Լսենք Սեբեոսին:
Հրապարակվել է admin -ի կողմից Երք, 01/09/2018 - 20:10
Լատինական ծագում ունեցող «cultura»– բառը սկզբնապես նշանակել է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Բայց աստիճանաբար ձևավորվում է այդ հասկացության մեկ նոր իմաստ ևս, ըստ որի՝ «մշակույթ» ասելով հասկացվում Է «մշակել մարդուն», նրա հոգին, կատարելագործել նրա ընդունակությունները, միտքը։ Մշակույթը՝ որպես մարդու հոգու մշակում (cultura animi), առաջիս անգամ օգտագործում Է հին հռոմեացի փիլիսոփա, հռետոր Ցրցերոնը (մ.թ.ա.106-43), որի կարծիքով՝ «Ինչպես արգասաբեր հողը առանց մշակման բերք չի տա, այնպես էլ՝ հոգին։ Իսկ հոգու մշակումը հենց փիլիսոփայությունն է, որը քաղհանում է հոգու արատները,
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 01/07/2018 - 16:23
Մշակույթի և քաղաքակրթության փոխհարաբերության իմաստավորման մեջ իր զգալի ավանդն է ներդրել նաև ռուս փիլիսոփա Ն.Ցա. Դանրլովսկին (1822-1885)։ Մասնավորապես նա մշակել է սկզբունքորեն նոր կոնցեպցիա, որը նշանավոր դարձավ նախկին ավանդույթներից իր կտրուկ շեղումով։
Դ անիլովսկին գտնում էր, որ աշխարհում միաժամանակ գոյություն ունեն բազմաթիվ տարաբնույթ մշակույթներ կամ պատմամշակաթային տիպեր, այսինքն՝ հատուկ մշակույթներ, որոնք իրենց հնարավորությունները բացահայտում են կոնկրետ պատմական շրջաններում։
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 01/04/2018 - 19:15
Գիրքը նվիրված է հայ մեծ լուսավորիչ Խ, Աբովյանի անհետացման 150-ամյա առեղծվածի բացահայտմանը։
Շարադրանքում փասատցի տվյալներով հերքվել են բոլոր այն սխալ ու անհիմն փաստարկները, որոնց ուղղությամբ անիմաստ ջանքեր են թափել բազմաթիվ ուսումնասիրողներ։
Հեղինակն անհերքելի փաստերով ապացուցել է, որ Աբովյանին 1848 թ, ապրիլի 2-ին թուրքերը չարանենգ կերպով սպանել են ԵՐևանում և թաղել իրենց տան բակում, ուր մնում են նրա սուրբ մասունքները։ Ճշգրտված են նաև կենսագրական բնույթի որոշ սխալներ։
Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար։
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 12/30/2017 - 20:24
Մենագրությունը նվիրված է Գուգարաց աշխարհի Տաշիր և Ձորափոր գավառների տարածքում ձևավոևված` Արևելյան Հայաստանի մի ինքնատիպ վարչական և ազգագրական ամբողջության` Լոռու գավառի XVIII դարի վերջի և XIX դարի առաջին երեսնամյակի պատմաժողովրևդագրական պատմությանը: