Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 07/02/2018 - 17:46
Շատերն են կարդացել Րաֆֆու «Խենթը» : Պատմավեպի սկզբանմասը մեծանուն գրողը նվիրել Բայազետի պաշարմանը: Ընթերցելով այդ հատվածը, մարդ զգում է պատերազմի մահաբեր շունչը: Եվ հատկապես սոսկալի է հրդեհի դրվագը, որին և նվիրված է այս նյութը: Իրականում Րաֆֆին այդ հրդեհը նկարագրելիս օգտվել է Թիֆկլսում բռնկված հրդեհի տեսարանից, որին պատահամբար ականատեսն է եղել, ինչի մասին և պատմում է «Մշակի» խմբագիր Արշատես Քալանթարը (1834-1913 թթ.): Լսենք նրան:
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 07/02/2018 - 13:53
Անցյալ դարից ի վեր հայկական խաչքարերը ուշադրությունն են գրավել հայ և օտար գիտնկան ճանապարհորդների, պատմագետների, արվեստի տեսաբանների և արժանացել նրանց հիացական արտահայտություններին: Սակայն, որքան մեզ հայտնի է, առանձնապես խաչքա րերի ուսումնասիրությամբ ոչ ոք դեռ հանդես չի եկել: Ուրախալի է, որ այս վերջին տասնամյակի ընթացքում ոմանք ձեռնարկել են կազմելու Հայաստանի ներկա սահմաններում գտնվող խաչքարերի լուսանկարչական ալբոմներ, փորձում են ուսումնասիրել դրանք որպես դամբանական կոթողներ, որպես պատմական հուշարձաններ, կամ նույնիսկ որպես եկեղեցական ճարտարապետության ոճական ար
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 06/29/2018 - 21:09
Գաբրիել Քաջբերունին 19-րդ դարի վերջերին ճամփորդում է Հայաստանի բնակավայրերով, ուսումնասիրում հուշարձանները և մի շարք ամսագրերում /«Մուրճ», «Նոր Դար» «Արարատ» / հրապարակում խիստ կարևոր տեղեկություններ: Իր ճամփորդություններից մեկի ժամանակ լինում է թուրքաբնակ Արատեսում, որն այն ժամանակ կոչվում էր Այսասի:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 05/24/2018 - 15:46
Վայոց ձորի Գոմք գյուղի արևմտյան հատվածում վեր է խոյանում մի գողտրիկ հուշարձան՝ բաղկացած որմնափակ խաչքարից և նրան արևելքից կից փոքրիկ մատուռից: Այս հուշարձանը մտահաղացման և կատարողական վարպետության տեսակետից բարձրարժեք գեղարվեստական գործ է: Ճարտարապետորեն ձևավորված՝ երկթեք տանիքով որմի մեջ ներառցած խաչքարեր Հայաստանում շատ կան (Եղեգիս, Կարմրաշեն, Ներքին Գետաշեն, Աշտարակ, Եղվարդ, Երևան, Եղվարդ, Բյուրական, Եղիպատրուշ և այլն), որոնց մեջ Գոմքի հուշարձանը էապես տարվերվում է, թե խաչքարի գեղեցկությամբ և թե արևելքից կից փոքրիկ մատուռով:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 05/23/2018 - 10:14
Գրեթե մեկ տարի է անցել այն օրից, ինչ վերջին անգամ կայքում նյութ տեղադրեցի իմ հերթական շրջագայության մասին: Բնականաբար այդ մեկ տարվա ընթացքում բազում վայրեր եմ այցելել, որոնց, թերևս, մոտ ապագայում կանդրառառնամ: Ես մի խաչքարարշավ եմ սկսել, և նպատակ ունեմ հնարավորինս նվազեցնել չնկարված խաչքարերի թիվը.
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 04/04/2018 - 09:03
Հայկական Վերածնության կողմնակիցները, իբրև Հայաստանում Վերածնության գոյության փաստերից մեկը, մատնանշում են այսպես կոչված «հայկական ռեֆորմացիայի» կամ հայկական կրոնական բարենորոգության հանգամանքը։ Ովքե՞ր էին այդ գաղափարախոսության ներկայացուցիչները։ Այս հարցում հետազոտողնեբի շրջանում կան տարակարծություններ։ Եթե Վ. Չալոյանը հայկական ռեֆորմացիան համարում է թոնդրակեցիների շարժումը, ապա Ս. Հայրապետյանը՝ նաև պավլիկյանների շարժումը։