Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 11/08/2018 - 10:49
Ստացվեց այնպես, որ իմ շրջագայության հերթական նկարագրությունը ևս նվիրված է Վայոց ձորին։ Այս անգամ այցելեեցի հետևյալ չորս գյուղերը՝ Բարձրունի, Սերս, Մարտիրոս, Ագարակաձոր և Քարագլուխ։ Այս գյուղերում գտա մի շարք ինքնատիպ բարձրարվեստ խաչքարեր, հանդիպեցի հյուրընկալ հայերի, զգացի Վայոց ձորի աշնանային գրավիչ շունչը։ Մի քիչ խանգարեց անձրևային եղանակը, բայց ընդհանուր առմամբ այցը բավականին հաջող ու արդյունավետ էր։
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 10/07/2018 - 13:25
Փոխհատվող կամարները հայկական ճարտարապետությանը բնորոշ կառուցվածքային հնարքներ են՝ տարածության մեջ երկու կամ ավելի թվով փոխադարձաբար հատվող կամարներ, որոնցով ստեղծվում է ծածկի համար հենարան ծառայող կոշտ և կայուն համակարգ։
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 09/22/2018 - 16:50
«Հայկական ճարտարապետության պատմության հարցեր»-ին նվիված ներկա թողարկումը վերաբերում է ճարտարապետական մտքի զարդացման և շինարարական կառուցվածքների առաջացման խնդիրներին։
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 08/06/2018 - 13:10
Տարածված կարծիքի համաձայն՝ Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիների անվանումներն առնչվում են այդ նշանավոր պատմաճարտարապետական կոթողների որմնաքարերի գույների հետ։ Սակայն մեր ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ կարծիքը արդարացի չէ։ Կարմրավոր և Ծիրանավոր եկեղեցիները կառուցված են դարչնագույն, իսկ Սպիտակավորը՝ դեղնածիրանագույն տուֆով։ Այսինքն՝ ակնառու են կառույցների անվանումների և նրանց գունային հորինվածքների անհամապատասխանությունները։ Սպիտակավորի անվանումը Ս. Սաղումյանը առնչում է 431 թ.
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 08/04/2018 - 20:17
Մեսրոպ Մաշտոցի անվան հետ կապվում են առաջին հերթին հայոց գրերի գյուտը և հայկական առաջին դպրոցի հիմնադրումը։ Շրջադարձային այդ երկու երևույթների նշանակությունը մեր ժողովրդի համար անհամեմատելի է։ Մաշտոցյան եղելության հետ առնչվում են նաև հարցեր, որոնց պատասխանները մինչև օրս առեղծվածային են մնացել։ Ոչ դյուրին հարցադրումներից մեկն այն է, թե ինչու մինչմաշտոցյան տարածաընթացքում հայոց պատմության մասին հունարեն կամ ուրիշ լեզուներով գրված պատմագրական կամ վարքաբանական որևէ ամբողջական հուշարձան չի պահպանվել։ Խոսքը ոչ միայն հելլենիստական վաղ ժամանակաշրջանի՝ Տիգրան II, Արտավազդ II, գրական ստեղ
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 08/03/2018 - 17:30
Անվանի նկարիչ Փանոս Թերլեմեղյանը պատմում է Թումանյանի հետ դեպի Բարձրաքաշ կատարած ուղևորության մասին, որի ժամանակ հայտնաբերեցին պատկերաքանդակ /թերևս` օդիգիտրիա/, որը ցավոք չի պահպանվել: Լսենք նրան:
1906 թվականի ամառը նկարիչ Միրզոյանն ու ես վճռեցինք Դսեղ երթալ և էտյուդներ անել։ Մեզ ընկերացավ Թիֆլիսի ռուսաց դպրոցներից մեկի ռուս տեսուչը, որը քիչ-միչ նկարել գիտեր։ Նրա անունը մոռացել եմ։ Այդ ամռանը Հովհաննեսն էլ Դսեղ եկավ իր ընտանիքով։ Ամբողջ ամառր հարսանիքի պես անցավ։