slideshow 1 slideshow 2 slideshow 3

Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

Ատում եմ քեզ ու քո գահը...

1903 թվականին Թիֆլիսում «Պրոլետարիատ» սոցիալ-դեմոկրատական խմբակը պատրաստվում է մայիսմեկյան ցույցերի: Ստեփան Շահումյանը մեծ աշխատանք էր տանում այդ ուղղությամբ: Ցույցից մի քանի օր առաջ խմբակի անդամները գաղտնի հավաքվում են: Խոսակցության նյութը ցույցի համար անհրաժեշտ հրատարակվելիք թռուցիկի բոցանդակության հարցն էր: Ս. Շահումյանը գրպանից հանում է Պուշկինի անլեգալ ոտանավորը և առաջարկում թարգմանել ու տպել թռուցիկների վրա:

"...Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу.

Armenian

Զվարթնոց

            Հայկական միջնադարյան ճարտարա­պետական մշակույթի մեջ արտակարգ տեղ է գրավում Զվարթնոցի տաճարը։ Այն պսակեց կենտրոնագմբեթ սիստեմների զարգացումը, և նրա ձևերը իրենց որոշակի նշանակությունն ունեցան ինչպես նույն VII դարի, այնպես էլ հետագա շրջանների ճարտարապետական մի շարք հորինվածքների կազմավորման հար­ցում։ Զվարթնոցի հորինվածքը ամբողջու­թյամբ կամ մասնակի փորձեցին ընդօրինակել ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում, և դարեր շարունակ այն մնաց որպես անգերազանցելի կոթողու վավերագիր հայ հանճարեղ ճարտարապետների և քան­դակագործների սերտ համագործակցության։ Զվարթնոցի ստեղծումը պայմանավորվա
Armenian

Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը

          Գառնիի հեթանոսական տաճարի արևմտակողմին կպած, բոլորակ հատակա­գծով, զգալի չավարի քրիստոնեական տաճար ենք ունեցել որը հայ ճարտարապե­տության վաղ միջնադարի կարևոր հուշարձաններից է։ Մեզ են հասել տաճարի արևել­յան մասի հիմնապատերը, պատերի ստորին մասի շարքերից փոքր հատվածներ՝ մեծ մասամբ զրկված տուֆի երեսապատումից, ինչպես և մի քանի պատամիջի զանգված­ներ, որոնցից մեկը՝ միջին չափերի։
Armenian

Յոհան ճարտարապետ

      Զվարթնոցի տաճարը հայ ճարտարապե­տական մտքի մինչև VII դարը ստեղծագոր­ծված բոլոր լավագույնի hանրագումարն է և այդ հիմքի վրա մի չտեսնված  նոր թռիչք հա­տակագծային, կառուցողական, ոճային ու հարդարման ձևերի։
     Բարեբախտաբար այդ հռչակավոր հու­շարձանի մասին գոյություն ունեն թե մասնաիտական ընդարձակ գրականություն և թե հանրամատչելի բրոշյուրներ։ Բացի դրանից, Զվարթնոցի ավերակները մոտիկության և բա­րեկարգ ճանապարհների շնորհիվ քաջածանոթ են ոչ միայն մասնագետներին, այլև լայն մասսաներին։
Armenian

Հաղարծինի կտիտորական բարձրաքանդակը

       XIII-XIV  դդ.  աշխարհիկ   պատկերաքանդակների  մեջ հիմնականը  ֆեոդալական  վերնախավի,  իշխանների  պատկերումն է.   հոգևորական դասի ներ­կայացուցիչների  պատկերաքանդակներ   հանդիպում   են   խիստ  եզակի   դեպքե­րում:    Այդ   տեսակետից  բացառությունների  թվին   է   պատկանում  Հաղարծնի կտիտորական   կոմպոզիցիան,   որտեղ  հանդես   են  դալիս   միայն   հոգևորական­ներ։  Եվ սա չէր կարող իր որոշակի    կնիքը չդնել մշակվող ձևերի վրա։ Քան­դակագործն,      անշուշտ,   չէր      կարող      վանքի     վանահորն   ու      եպիսկոպոսին պատկերել   ճիշտ  նույն  ձևով,  ինչ  աշխարհիկ   մարդկանց,   աշխարհիկ  իշխան­ն
Armenian

Դեպի Գետիկվանք ու Ցախաց Քար

          Հուշարձանառատ Վայոց ձորը այս անգամ հրավիրեց Գետիկվանք ու Ցախաց Քար: Գետիկվանքը գտնվում է Եղեգիս գետի վերին հոսանքում, Վարդահովիտ գյուղից 5 կմ արևելք, ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա:  Այն սեզոնային կեցավայր է, ներքևի գյուղի անասնապահները գարնան կեսերից մինչև հյոկտեմբեր սկիզբ այստեղ են հաստատվում․ զբաղվում անասնապահությամբ, մեղվապահությամբ, հողագործությամբ: Գետիկվանքը ժամանակին թուրքերի կողմից անվանվել է Կուդուխվանք, Ղոթուրավան: Ենթադրվում է, որ այն Ս․ Օրբելյանի կողմից հիշատակված Գոտուղավան գյուղն, որի անունը թուրքերը աղավաղել, դարձրել են Ղոթոուրավան, Կուդուխվանք: Քաջ
Armenian

Հայաստանը և սելջուկները XI-XII դդ․ , Ս․ Բուռնազյան

         Հայ և օտար մատենագրական, վավերագրական, վիմագրական աղբյուրների հիման վրա հանգամանորեն շարադրված է Առջավոր Ասիայի և Հայաստանի տարածքի նվաճումը սելջուկ թուրքական ցեղերի կողմից XI դարի երկրորդ քառորդից սկսած: Այնուհետև ցույց են տրված այն խորը բացասական հետևանքները, որ նրանք թողեցին հայաստանի և հայ ժողովրդի ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային կյնաքի հետագա զարգացման վրա: Սովետահայ պատմագրության մեջ առաջին անգամ վեր է հանվում հարավարևմտյան և արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի ուսումնասիրությունը XI-XII դդ․:

Armenian

Նոր Վարագավանքի խաչքարի և արձանագրության շուրջ

       Նոր Վարագավանքի  Դավթաշեն  Անապատ կոչված եկեղեցու արևելյան ճակատը` մուտքի երկու կողմերը, զարդարում են երկու գեղաքանդակ խաչքարեր, որոնք թերևս ժամանակի և տարածքի լավագույն նմուշներից են: 1940 թվականին անվանի վիմագրագետ Կ․ Ղաֆադարյանը  ուսումնասիրելով  խաչքարերը, վերծանելով արձանագրություննեըր իրավամբ այն եզրակացությանն է եկել, որ այս երկու խաչքարերը նույն վարպետի ձեռքի գործն են /նկ․ 1/: Մեծանուն վիմագրագետ վերծանելով մուտքի աձակողմյան խաչքարի ներքևի հատվածում առկա արձանագրությունը, փորձել է այնտեղ տեսնել խաչքարագործ վարպետի անունը՝ Թաար /նկ․ 3/: 
Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 484395
  • Բոլոր այցելուները: 40581
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 287
  • Ձեր IP-ն: 54.92.173.9
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52