Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 11/09/2014 - 21:50
Գեղեցիկ երկիր Սրմենիա...
Սա Արմավիրում հայտնաբերված նոր թվարկությունից առաջ III դարի հունարեն արձանագրություն է)։ Ապշելու բան է. այն ժամանակներում, երբ մարդկային մեծագործություններն անգամ ոչ միշտ էին արձանագրություն դառնում, մի հայ (հրամանով թե ցանկությամբ՝միևնույն է) քարի վրա հավերժի համար փորագրում է՝ Գեղեցիկ Երկիր Սրմենիա։
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 11/03/2014 - 11:06
Հայկական արեգակնային օրացույցի շարժական լինելը որոշ գժվարաթյուններ է առաջացնում (տարեսկզբի տեղափոխման պատճառող): Այս օրացույցում մշտապես խախտվում են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև իր ժամանակին մեծ կարևորություն ունեցող եկեղեցական տոների ու ծիսակատարությունների ժամանակները։ Այս հանգամանքը անելանելի դրություն է ստեղծում քրիստոնեությունը Հայաստանում մուտք գործելուց (301 թ.) հետո։ Բանը նրանումն է, որ քրիստոնեական եկեղեցին պահանջում Էր, որ եկեղեցական տոները կատա
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 10/30/2014 - 23:39
Բուդդայական տաճարում կարող էր ապաստանել յուրաքանչյուր թափառաշրջիկ վանական, եթե կարողանար այնտեղ արդեն ապաստանածներից մեկի հետ բանավիճել բուդդիզմի թեմաներով և հաղթել:
Ճապոնիայի հյուսիսում գտնվող մի տաճարում երկու վանական եղբայրներ էին ապրում: Ավագ եղբայրն ուսյալ էր, իսկ կրտսերը` հիմար ու միաչքանի:
Մի անգամ թափառական մի վանական ապաստան է խնդրում` բանավեճի հրավիրելով ուսյալ եղբորը: Բայց քանի որ նա օրվա ընթացքում շատ էր հոգնել, կրտսեր եղբորն է ուղարկում իր փոխարեն` ասելով.
- Գնա և անխոս բանավեճ առաջարկիր:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/29/2014 - 10:17
Եթե ընդունում ենք, որ յուրաքանչյուր ազգ անցնում է իր ծննդյան ու զարգացման, էթնոգենեզի, երկարատև պատմական ժամանակաշրջան, ապա այդ պատմության մեջ անհրաժեշտ է դիտել հետևյալ հանգրվանային շղթան, ընտա–նիք-տոհմ-ցեղ-ազգ-ժողովուրդ֊-պետություն (ազգային կամ բազմազգ)։
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 10/24/2014 - 13:29
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/15/2014 - 20:51
Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:
Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/15/2014 - 12:45
Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկզբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Պատմության» մեջ։