Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 11/03/2014 - 11:06
Հայկական արեգակնային օրացույցի շարժական լինելը որոշ գժվարաթյուններ է առաջացնում (տարեսկզբի տեղափոխման պատճառող): Այս օրացույցում մշտապես խախտվում են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև իր ժամանակին մեծ կարևորություն ունեցող եկեղեցական տոների ու ծիսակատարությունների ժամանակները։ Այս հանգամանքը անելանելի դրություն է ստեղծում քրիստոնեությունը Հայաստանում մուտք գործելուց (301 թ.) հետո։ Բանը նրանումն է, որ քրիստոնեական եկեղեցին պահանջում Էր, որ եկեղեցական տոները կատա
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 10/30/2014 - 23:39
Բուդդայական տաճարում կարող էր ապաստանել յուրաքանչյուր թափառաշրջիկ վանական, եթե կարողանար այնտեղ արդեն ապաստանածներից մեկի հետ բանավիճել բուդդիզմի թեմաներով և հաղթել:
Ճապոնիայի հյուսիսում գտնվող մի տաճարում երկու վանական եղբայրներ էին ապրում: Ավագ եղբայրն ուսյալ էր, իսկ կրտսերը` հիմար ու միաչքանի:
Մի անգամ թափառական մի վանական ապաստան է խնդրում` բանավեճի հրավիրելով ուսյալ եղբորը: Բայց քանի որ նա օրվա ընթացքում շատ էր հոգնել, կրտսեր եղբորն է ուղարկում իր փոխարեն` ասելով.
- Գնա և անխոս բանավեճ առաջարկիր:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/29/2014 - 10:17
Եթե ընդունում ենք, որ յուրաքանչյուր ազգ անցնում է իր ծննդյան ու զարգացման, էթնոգենեզի, երկարատև պատմական ժամանակաշրջան, ապա այդ պատմության մեջ անհրաժեշտ է դիտել հետևյալ հանգրվանային շղթան, ընտա–նիք-տոհմ-ցեղ-ազգ-ժողովուրդ֊-պետություն (ազգային կամ բազմազգ)։
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 10/24/2014 - 13:29
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/15/2014 - 20:51
Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:
Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:
Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 10/15/2014 - 12:45
Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկզբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Պատմության» մեջ։
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 10/13/2014 - 09:30
- Մենք հեղափոխություն արեցինք, որ նման մարդի՞կ մնան մեր կողքին, - դառնացած հարցրեց հեղափոխականը իր գործընկերոջը, մատնացույց անելով փոխոցում մուրացկանություն անող չքավորներին:
-Ո'չ, մենք հեղափոխություն արեցինք, որ նրանց նման չդառնանք,- պատասխանեց նա: