Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 05/18/2015 - 10:07
Փիլիսոփա և մանկավարժ, Տաթևի համալսարանի հիմնադիր ՀովհանՈրոտնեցին հայ միջնադարյան գիտության առավել նշանավոր ներկայացուցիչներից է։ Նա խոր հետք է թողել հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ, զարգացնելով առաջավոր տենդենցները։ Ոչ պակաս կարևոր նշանակության է ունեցել Հովհան Որոտնեցու մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը դարձել են փայլուն գիտնականներ, ուսուցիչներ, մատենագիրներ և եկեղնցական-քաղաքական գործիչներ:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 05/07/2015 - 20:38
Քրիստոնեության հաստատումով անահտական պաշտամունքը չանէացավ, նա շարունակեց գոյություն ունենալ նոր անվան տակ։ Անահիտը վերափոխվեց Մարիամ Աստվածածնի, իսկ վերջինս իր մեջ ամփոփեց Անահիտի պաշտամունքի գրեթե բոլոր գծերը։ Պատահական չէ, որ անահտական մեհյանների կործանումից հետո, ինչպես քանիցս նշել ենք, հենց նրանց ավերակների վրա բարձրացան ՄարիամԱստվածածնի եկեղեցիները։ Անահտական տոները շարունակվեցին նույն եկեղեցիների շուրջը և անգամ նույն օրերը, բայց արդեն կոչվում էին Աստվածածնի անունով։ Այսպիսով, Աստվածածինը հանդիսանում է Անահիտի ժառանգորդը, հետև
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 05/06/2015 - 16:16
Օձունը հյուսիսային Հայաստանի Տաշիր նահանգի գլխավոր քաղաքն Էր և այստեղ Էլ, VI դարի կեսերին, կառուցվել Է վաղ միջնադարյան Հայկական ճարտարապետության առավել նշանավոր հուշարձաններից մեկը՝ Օձունի տաճարը
Տաճարից քիչ հյուսիս, համարյա նրա արևելյան ճակատի ուղղությամբ վեր Է բարձրանում հանրահայտ հուշարձանը, որի կառուցողական բոլոր ձևերը՛ հնարավորություն են տալիս այն թվագրելու դարձյալ VI դարի կեսեր:
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 04/25/2015 - 16:55
VII դարի հայկական ճարտարապետությունը նշանավորված է մի շարք բարձրարվեստ կոթողներով, որոնց շարքում իր ուրույն տեղն անի Թալինիտաճարը։ Հատակագծային ձևերով այն ընդհուպ մոտենում է Դվինիտաճարին, թեև բացարձակ չափերի տեսակետից զգալիորեն զիջում է նրան։ Սակայն այստեղ ևս ընդհանուր ներքին տարածությունը կազմավորված է 1 : 2 հարաբերության հիման վրա, բնորոշվելով գմբեթի կենտրոնական դասավորությամբ և ընդարձակ միասնական ներքին տարածություններով։
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 04/20/2015 - 10:23
Հետաքրքիր և բազմախորհուրդ են Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, որոնց ամեն մի ճարտարապետական մանրամաս հետաքրքիր խորհուդ է պարունակում: Հայոց հեթանոսական մշակույթի պահպանված զարդը՝ Գառնիի հեթանոսական տաճրը ևս, իր կառուցվածքով բազմախորհուրդ ճարտարապետական հուշարձան է: Առաջինը, որ աչքի է զարնում տաճարը դիտելու ժամանակ, նրա բարձր ու վեհ հարթակ-պոդումն է, աղոթասրահ տանող 9 աստիճաններով: Իսկ ինչու՞ են աստճանները կենտ՝ թվով 9: Այս հարցի պատասխանը, կարծես թե, տալիս է ճարտարապետության անվանի տեսաբան Վիտրուվիոսը /մ.թ.ա 1 դար/: Նա աստիճաններ
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 04/13/2015 - 14:56
Հեթանոսական կրոնները գոյացել և զարգացել են այն վայրերում, ուր ժողովուրդների տնտեսական գործունեությունը խարսխված էր հատկապես երկրագործական մշակույթի վրա։ Երկրագործական բնույթ կրող բոլոր կրոնների մեջ սկզբնական շրջանում գլխավոր աստվածը պատկերվել է կնոջ կերպարով և ամենուրեք՛ կոչվել է «Մեծմայր» ու համարվել երկրագործության, պտղաբերության, արգասավորության աստվածուհի։ Այս երևույթը պետք է բացատրել հասարակական կազմակերպության սկզբնական ձևերից մեկի, մայրիշխանության գոյությամբ։
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 04/13/2015 - 09:48
Շնհերի Կուսանաց անապատն ունի մի քանի առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում է, Հայաատանի ուշ միջնադարի վանքերից և անապատներից: Նախ և առաջ նա առանձնանում է իր տեղադրությամբ: Երբ XVII դարի Սյունիքի մենաստանները, որպես օրենք, կառուցվում էին բնակա-վայրերից հեռու, ամայի, անմատչելի տեղերում, լեռնագագաթների մոտ, ապա Շնհերի Կուսանաց անապատը կառուցված է հենց գյուղի մեջ: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ XVII դարում կուսանոցների համար առավել ապահով վայրը ոչ թե ամայի լեոներն էին, այլ բնակավայրերը, որոնց պաշտպանությանը միա