Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 09/02/2015 - 21:39
Վարպետ Մոմկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Իմանալով այդ մասին, Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջկաս կտամ քեզ, եթե երեք տարում մի նոր գեղեցիկ վանք շինես ինձ համար»: Երիտասարդ վերպետը ընդունում է իշխանի պայմանը և անցնում գործի:
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 08/24/2015 - 09:25
Ամեն մարդ գիտե, թե ի՞նչ ողորմելի բան է ճանճը, նա այնքան հիմար է, որ ինքն իրան խրվում է սարդի ոստայնի մեջ, և այնքան անզոր Է, որ չէ կարողանում կտրատել յուր որոգայթի ամենաթույլ թելերը: Այնտեղ մնում Է և բզբզալով՝ հույս ունի, թե կազատվի: Հանկարծ դուրս է գալիս վեհափառ սարդը և բռնելով յուր որսի շլնքից սկսում Է արյունը ծծե… և մի քանի ժամից հետո տեսնում ես, բզբզոցը կտրվեցավ, և ողորմելի կենդանու պաճուճապատանը քարշ ընկավ ոստայնի թելերից։
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 08/23/2015 - 10:23
Մ.թ. ա. 714 թվականին ասորաց թագավոր Սարգոն 2-ը /մ.թ.ա.722-705թթ/ ավերիչ արշավանք է ձեռնարկում Հայաստանի դեմ, որի ընթացքում ավերում և կողոպտում է Մուսասիրում գտնվող Խալդ աստծո տաճար: Հետագայում Սարգոնը Մուսասիրի տաճարի ավերումը պատկերել է տալիս իր նոր մայրաքաղաք Դուր Շարուկինի պալատի պատերի վրա, որի շնորհիվ և մենք այսօր պատկերացում ենք կազմում Մուսասիրի տաճարի մոտավոր ձևի մասին:
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 08/14/2015 - 22:20
Հայոց աշխարհի անքակտելի հատվածի՝ Արցախի անվան վերաբերյալ կա մի հետաքրքիր ավանդություն...
Հայկ Նահապետին իմաց են տալիս, թե այս կողմերում հողը չի դիմանում զանքերին: Ամենափոքրիկ անձչրից հողի վերին շերտը պոկվում է և հասուն արտերը ցեխակոլոլ դարձնում:
Հայկ Նահապետն իր որդուն՝ Արամանյակին, ուղարկում է այդ երկրամաս և ասում.
-Գնա և ծառ ու թուփ տնկել տուր: Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա և չի սահի:
Արամանյակը Հայոց աշխարհի այս ու այն կողմից ոստեր է հանում և տանում ու տնկում սահող հողերում:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 08/12/2015 - 21:17
Աշխարհի ամենագեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն է, որ նկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի վանքը:Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան:
Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենի տնկել:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 08/05/2015 - 10:36
Ծածկագրությունը կամ միջազգային անվանմամբ կրիպտոգրաֆիան /հունարեն kriptos` գաղտնի, grafii՝ գրություն բառերից/ գրի մշակույթի հետ սերտորեն կապված երևույթ է։ Առավել կամ պակաս չափով այն կիրառել են գրի հին պատմաթյան ունեցող գրեթե բոլոը ժողովուրդները։