Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 01/21/2016 - 11:56
Հաղպատի «Ամենափրկիչ» խաչքարը կանգնեցրել է վանքի առաջնորդ Դոփյան Հովհաննես եպիսկոպոսը 1273 թվականին, Համազասպ կոչված գավթի և բուն տաճարի միջև ընկած սրահում:
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 01/06/2016 - 21:19
Սևանի վանական համալիրի Աստվածածին եկեղեցու հարավային պատին հենված է մի խաչքար , որն իր բազմազան բովադնդակությամբ և նուրբ արվեստով դասվում է սակավաթիվ խաչքարերի շարքին: Քիվին առկա արձանագրությունից իմանում ենք, որ այն կերտել է Տրդատը, 1653 թվականին ի բարեխոսություն Հայրապետի և Ռեբեկայի:
Հրապարակվել է admin -ի կողմից Երք, 01/05/2016 - 09:51
Այս տաճարը պատկերված է Խորասաբադի պալատի քանդակներից մեկի վրա, ուր ցույց է տրված Ասորեստանի թագավոր Սարգոնի 714 թվականի (մ. թ․ա.) արշավանքների ժամանակ տվյալ տաճարի կողոպտումը ։
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 12/19/2015 - 16:50
Սեպագիրը սեպաձև գծիկների զուգակցությամբ կավի, քարե սալի վրա դաջվածքի, փորագրության միջոցով գրության եղանակ է և համարվում է ամենահին գրային համակարգերից մեկը: Առաջին անգամ սեպաձև տերմինը` cuniform օգտագործել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, արևելագետ, Թոմաս Հայդը` 18-րդ դարի սկզբներին: Cuniform բառը բաղկացած է լատիներեն cunies-սեպ և form-ձև, պատկեր բառերից: Cuniform տերմինը բառացի թարգմանությամբ էլ գործածվում է տարբեր լեզուներում, այդ թվում հայերենում: «Սեպաձև», «սեպագիր» ձևերից բացի հայերենում քիչ գործա
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 12/03/2015 - 09:26
ԵՐԵՔ ՆՈՐԱՎԱՆՔ: Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սյունյաց աշխարհում գործել են երեք Նորավանքեր, որոնցից միայն երկուսի տեղն է հայտնի: Առաջինը, որ եղել է հայ գրչության X-XI դարերի նշանավոր օջախներից մեկը, գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից դեպի Գորիս գնացող մայրուղու ձախակողմյան անտառի մեջ, պատմական Ծղուկ գավառում, «Դժոխաձոր» կոչվող վայրում և հայտնի է Բղենո Նորավանք անունով: Այստեղ է ընդօրինակվել փղոսկրկա կազմով հանրահռչակ «Էջմիածնի ավետարանը» (982
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 11/26/2015 - 09:22
Միջնադարում գոյություն են ունեցել գրչությամբ զբաղվող մարդիկ՝ «գրիչներ», ովքեր ընդօրինակել են ձեռագիր մատյանները: Տպագրության բացակայության պայմաններում գրիչներն անչափ շնորհակալ գործ են կատարել, ինչպես նոր երկեր ստեղծելու, այնպես էլ բնագրեր արտագրելու և դրանք կորստից փրկելու համար: Հաստատապես կարելի է ասել, եթե չլինեին միջնադարյան գրիչները, ապա հայոց հին մատենագրությունից փշրանքներ կհասնեին մեզ (ավելին իմանալու համար կարող եք կարդալ «Ձեռագրական արվեստը Հայաստանում» հոդվածը)