Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 06/07/2017 - 16:22
Եղվարդ քաղաքի հյուսիսային կողմում պահպանվել են եռանավ բազիլիկայի մնացորդները, ընդ որում կառույցն աչքի է ընկնում իր զգալի չափերով և ըստ էության կրկնում է վաղ շրջանի բնորոշ պարզ, առանց կողային հավելվածների հորինվածքը։ Այն մեզ է հասել վերակառուցված։ Հուշարձանն ունի յոթ մուտք, որոնցից շքամուտքով շեշտված են արևմտյանը և հարավային կենտրոնականը: Արևելյան կողմում աբսիդը զգալիորեն շեշտված Է, և նրա առջև տեղավորված է բավական խոր նախաիորանը։ Վերջինիցս աջ և ձախ երկու բաց աբսիդներ են, որոնցով ավարտվում Են կողային նավերը։ Աբսիդը դրսից ունեցել Է հնգանիստ հորինվածք։ Այժմ այն քանդված Է
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 06/03/2017 - 20:31
Գրքում քննության է առնվում վաղ միջնադարյան հայկական քանդակագործությունը, որի թեմատիկան արտացոլում է վաղ քրիստոնեական շրջանի ազգային-պատմական ու քաղաքական-գաղափարական իրավիճակը:
Գեղարվեստական ու պատկերագրական ոճաբանական վերլուծության են ենթարկվում կոթող-պատկերաքանդակների և ճարտարապետական հուշարձանների վրա եղած քանդակները:
Առանձին հատված է նվիրված վաղ միջնադարյան գեղագիտական հայցքների զարգացմանը և նրանց դրսևորմանը կոնկրետ քանդակագործական հորինվածքներում:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 06/01/2017 - 20:54
Ուսումնասիրությունը նվիրված է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական դեկորի կարևորագույն տարրին` շքամուտքին: Գրքում տրվում է շքամուտքերի զարգամցան ժամանակագրությունը` սկսած IV դարից մինչև XIV դար, քննվում դրանց դեկորատիվ հարդարանքի ձևերը, մուտքերի ծածկի կոնստրուկտիվ յուրահատկությունները:
Վերջում տրված է շքամուտքերի լուսանկարները և դրանք գրչանկարները:
Գիրքը կարող եք ներբեռնել, անցնելով հետևյալ հղումով` https://cloud.mail.ru/public/C82E/VL8LXraRx
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 05/31/2017 - 11:29
Աշխատության մեջ վերլուծվում են միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ-քանդակագործների՝ մանուել, Տրդատի և Մոմիկի ստեղծագործությունները: Լուսաբանվում են նրանց գործերի նշանակությունը հայկական միջնադարյան գեղարվեստական մշակույթի մեջ, նրանց տեղն ու դերը հայկական ճարտարապետության և քանդակագործության զարգացման մեջ ընդհանրապես:
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 05/28/2017 - 19:21
Աշխատությունը նվիրված է Աշտարակ քաղաքի պատմությանը հնագույն ժամանակներից մինչև 1829 թ.: Ըստ հարկի ու հնարավորի փորձ է արվել շարակցելու հնամենի բնակավայրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի իրապատումը` հենվելով նյութական ժառանգության մնացորդների, մատենագրական կցկտուր հաղորդումների վրա: Հավաքվել ու վերծանվել են վիմագիր արձանագրությունները, որոնք էական նպաստ են բերել Աշտարակի և հայ ժողովրդի միջնադարյան պատմության որոշ հարցերի լուսաբանմնաը: Գիրքը կհետաքրքրի աշտարակեցիներին, պատմաբաններին և այլ մասնագետների:
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 05/27/2017 - 20:21
Միջնադարյան Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկին՝ Սաղմոսավանքին անդրադարձ էլ կատարել հայկական ճարտարապետության նշանավոր գիտակ Ա․ Յակոբսոնը։
Գիրքը ներբեռնելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/CR8j/Hcca8qyzJ
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 05/27/2017 - 12:17
Աշխատությունը վերաբերում է Լոռվա աշխարհագրական շրջանի պատմաճարտարապետական կարևոր հուշարձաններին և հուշարձանախմբերին, որոնք քննվում են հորինվածքային, կոնտրուկտիվ և գեղարվեստական կողմերով: Հենվելով փաստական հարուստ նյութի, պատմական, վիմագրական աղբյուրների, մասնագիտական գրականության ընձեռումների վրա, հեղինակը բացահայտում է դրանց առանձնահատկությունները, նշանակությունը և արժանիքները: Տեքստ ուղեցկվում է գծագրերով և լուսանկարներով:
Գիրքը օգտակար կլինի ինչպես միջնադարյան հայ մշակույթով զբաղվողների, այնպես էլ ընթերցողներ լայն շրջանակների համար:
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 05/27/2017 - 09:17
Գրքում անվանի ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը ներկայացնում է հայկական ճարտարապետության պատմության ողջ ընթացքը:
Ներբեռնելու համար անցնցել հետևյլալ հղումով` https://cloud.mail.ru/public/HZGg/q5TCSkcb5