Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 09/16/2017 - 15:36
Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանը իր «Զվարթնոց» աշխատության մեջ բավականին հետաքրքիր դրվագ է պատմում Թ. Թորամանյանի մասին, կապված Զվարթնոցի վերակազմության հետ: Զվարթնոցի մասին կարող եք առավել մանրամասն կարդալ այստեղ:
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 09/11/2017 - 11:57
Ներկա աշխատությունը արդյունք է հեղինակի քառասուն տարիների ընթացքում հավաքած նյութերի և կատարած ուսումնասիրություննների:
Բաղկացած է ներածականից և երկու մասից:
Ներածական հոդվածի մեջ, հեղինակը բազմաթիվ հնագիտական տվյալների հիման վրա ցույց է տալիս, որ միջնադարյան Երևանը ուրարտական Էրեբունի քաղաքի շարունակությունն է:
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 09/07/2017 - 08:36
1903 թվականին Թիֆլիսում «Պրոլետարիատ» սոցիալ-դեմոկրատական խմբակը պատրաստվում է մայիսմեկյան ցույցերի: Ստեփան Շահումյանը մեծ աշխատանք էր տանում այդ ուղղությամբ: Ցույցից մի քանի օր առաջ խմբակի անդամները գաղտնի հավաքվում են: Խոսակցության նյութը ցույցի համար անհրաժեշտ հրատարակվելիք թռուցիկի բոցանդակության հարցն էր: Ս. Շահումյանը գրպանից հանում է Պուշկինի անլեգալ ոտանավորը և առաջարկում թարգմանել ու տպել թռուցիկների վրա:
"...Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу.
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 08/30/2017 - 20:53
Հայկական միջնադարյան ճարտարապետական մշակույթի մեջ արտակարգ տեղ է գրավում Զվարթնոցի տաճարը։ Այն պսակեց կենտրոնագմբեթ սիստեմների զարգացումը, և նրա ձևերը իրենց որոշակի նշանակությունն ունեցան ինչպես նույն VII դարի, այնպես էլ հետագա շրջանների ճարտարապետական մի շարք հորինվածքների կազմավորման հարցում։ Զվարթնոցի հորինվածքը ամբողջությամբ կամ մասնակի փորձեցին ընդօրինակել ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան երկրներում, և դարեր շարունակ այն մնաց որպես անգերազանցելի կոթողու վավերագիր հայ հանճարեղ ճարտարապետների և քանդակագործների սերտ համագործակցության։ Զվարթնոցի ստեղծումը պայմանավորվա
Հրապարակվել է admin -ի կողմից Ուրբ, 08/25/2017 - 22:29
Գառնիի հեթանոսական տաճարի արևմտակողմին կպած, բոլորակ հատակագծով, զգալի չավարի քրիստոնեական տաճար ենք ունեցել որը հայ ճարտարապետության վաղ միջնադարի կարևոր հուշարձաններից է։ Մեզ են հասել տաճարի արևելյան մասի հիմնապատերը, պատերի ստորին մասի շարքերից փոքր հատվածներ՝ մեծ մասամբ զրկված տուֆի երեսապատումից, ինչպես և մի քանի պատամիջի զանգվածներ, որոնցից մեկը՝ միջին չափերի։
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 08/20/2017 - 16:58
Զվարթնոցի տաճարը հայ ճարտարապետական մտքի մինչև VII դարը ստեղծագործված բոլոր լավագույնի hանրագումարն է և այդ հիմքի վրա մի չտեսնված նոր թռիչք հատակագծային, կառուցողական, ոճային ու հարդարման ձևերի։
Բարեբախտաբար այդ հռչակավոր հուշարձանի մասին գոյություն ունեն թե մասնաիտական ընդարձակ գրականություն և թե հանրամատչելի բրոշյուրներ։ Բացի դրանից, Զվարթնոցի ավերակները մոտիկության և բարեկարգ ճանապարհների շնորհիվ քաջածանոթ են ոչ միայն մասնագետներին, այլև լայն մասսաներին։
Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 08/09/2017 - 09:39
XIII-XIV դդ. աշխարհիկ պատկերաքանդակների մեջ հիմնականը ֆեոդալական վերնախավի, իշխանների պատկերումն է. հոգևորական դասի ներկայացուցիչների պատկերաքանդակներ հանդիպում են խիստ եզակի դեպքերում: Այդ տեսակետից բացառությունների թվին է պատկանում Հաղարծնի կտիտորական կոմպոզիցիան, որտեղ հանդես են դալիս միայն հոգևորականներ։ Եվ սա չէր կարող իր որոշակի կնիքը չդնել մշակվող ձևերի վրա։ Քանդակագործն, անշուշտ, չէր կարող վանքի վանահորն ու եպիսկոպոսին պատկերել ճիշտ նույն ձևով, ինչ աշխարհիկ մարդկանց, աշխարհիկ իշխանն
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 08/03/2017 - 10:13
Հուշարձանառատ Վայոց ձորը այս անգամ հրավիրեց Գետիկվանք ու Ցախաց Քար: Գետիկվանքը գտնվում է Եղեգիս գետի վերին հոսանքում, Վարդահովիտ գյուղից 5 կմ արևելք, ծովի մակերևույթից 2400 մետր բարձրության վրա: Այն սեզոնային կեցավայր է, ներքևի գյուղի անասնապահները գարնան կեսերից մինչև հյոկտեմբեր սկիզբ այստեղ են հաստատվում․ զբաղվում անասնապահությամբ, մեղվապահությամբ, հողագործությամբ: Գետիկվանքը ժամանակին թուրքերի կողմից անվանվել է Կուդուխվանք, Ղոթուրավան: Ենթադրվում է, որ այն Ս․ Օրբելյանի կողմից հիշատակված Գոտուղավան գյուղն, որի անունը թուրքերը աղավաղել, դարձրել են Ղոթոուրավան, Կուդուխվանք: Քաջ