slideshow 1 slideshow 2 slideshow 3

Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Դվին

Armenian

Վաղարշապատ

Armenian

Երվանդաշատ

Armenian

Արտաշատ

Armenian

Բագարան

Armenian

Ռուսա I-ի արձանագրությունը Օձաբերդում

        Արձանագրությունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրի   ժայռի հյուսիսհայաց երեսի վրա` բարձրությունը կազմում է 1 մետր, իսկ լայնությունը գրեթե 1,5 մետր: Օձաբերդ հնավայրը /որտեղ պեղմուները դեռ ընթացքի մեջ են/ մեկ այլ թեմա է, ուստի կանդրադառնանք միայն սեպագիր արձանագրությանը:
Armenian

Մեռնեմ քե՛զ, Ամենափրկիչ ջան

           Ներքին Գետաշենում գտնվող «Ամենափրկիչ» կոչված սրբատեղիի  մասին վերջերս իմացա, չնայած այդ գյուղ շատ ու շատ անգամ եմ եղել։ Բնականաբար բացը լրացնել էր պետք, հատկապես, երբ գործ ունենք Գեղարքունիքում եզակի որմնափակ խաչքարի հետ։  Ներքին Գետաշենի մասին առանձին խոսելու առիթ կլինի, քանի որ այստեղ անասելի շատ են խաչքարերը. պահպանված խաչքարերով Ներքին Գետաշենը թերևս կզիջի միայն  Նորատուսին ։ 
         Բնական է, գյուղամեջում թաքնված սրբատեղ ճանապարհը սկսվում է տեղացիներին հարցուփարձ անելով։ Մի բարեհամբույր , տարեց մարդ պատրաստակամություն հայտնեց ուղեկցել դեպի «Ամենափրկիչ»։
Armenian

Մահտեսի Հովսեփի կյանքի վիմագիրը Կեչառիսում

Կեչառիսի վանական համալիրի արևելյան հատվածում կա մի գեղեցիկ հուշակոթող. քառաստիճան հզոր ստիլոբատ, որն իր վրա է կրում փոքրիկ մի խաչքար։ Խաչքարը կանգնեցրել է Դեղ անունով մեկը, իր եղբոր՝ Հովսեփի հիշատակի համար, որը Երուսաղեմ ուխտի գնալուց հետո վերադարձի ճանապարհին սպանվել է։ Այս տխուր պատմությունը իմանում ենք արձանագրությունից՝ փորագրված երկրորդ ՝ կամարազարդ աստիճանի քիվին և խաչքարատակի խորանարդաձև պատվանդանի արևմտահայաց երեսին։

Վերծանությունը՝ մեջբերված Հ. Եղիազարյանի «Կեչառիսի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները» հոդվածից

Armenian

Pages

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299002
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52