Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ազգի ձևավորման նախադրյալները, Ա. Նալչաջյան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
 
         Եթե ընդունում ենք, որ յուրաքանչյուր ազգ անցնում է իր ծննդյան ու զարգաց­ման, էթնոգենեզի, երկարատև պատմական ժամանակաշրջան, ապա այդ պատմության մեջ անհրաժեշտ է դիտել հետևյալ հանգրվանային շղթան, ընտա–նիք-տոհմ-ցեղ-ազգ-ժողովուրդ֊-պետություն (ազգային կամ բազմազգ)։
Ազգային հոգեբանական տարբերությունների բնույթն ու ծագումը հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, թե համեմատվող ազգերից յուրաքանչյուրը զարգացման որ աստիճանի վրա է գտնվում։ Այդ խնդիրը լուծելու համար որպես հիմք կարելի է ընդունել Լ. Մորգանի տեսակետը, ըստ որի, մարդկությունն անցել է զար­գացման երեք հիմնական շրջան.
1. վայրենություն,
2. բարբարոսություն,
3. քաղաքակրթություն։
        Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է ենթաաստիճաններ (փուլեր)։ Օրինակ՝ վայրե­նության ժամանակաշրջանում, կամ որ նույնն է՝ նախնադարյան համայնական կար­գերում, գոյություն են ունեցել հետևյալ փուլերը.
1. նախնադարյան հոտ,
2. մայրիշխանական տոհմային համայնք,
3. հայրիշխանական տոհմային համայնք։
        Սրանցից յուրաքանչյուրն ունեցել է ամուսնաընտանեկան հարաբերությունների ուրույն ձևեր։
      Անցնելով մարդկության զարգացման այդ բոլոր աստիճանների միջով, մինչև մեր օ– րերն են հասել հանրույթների այնպիսի ձևեր, ինչպիսիք են՝ տոհմը, ֆրատրիան և ցեղը։ Այնուհետև կազմավորվում են ազգերն ու պետությունները։ Ըստ Լ. Մորգանի, տոհմա­յին խմբերն ու դրանց համապատասխանող մարդկային հարաբերությունները որոշ ժողովուրդների շրջանում գոյատևել են մինչև քաղաքակրթության շրջանի սկիզբը։
      Տոհմն այնպիսի հանրույթ է, որի բոլոր անդամներն ունեն արյունակցական կա­պեր և սերում են մեկ րնդհանուր նախորդից, մորից (մայրական տոհմ) կամ հորից (հայրական տոհմ)։ Նախահոր կամ նախամոր մասին պատկերացումները հաճախ առասպելական բնույթ են ստանում և կորչում են հեռավոր անցյալի մշուշում։ Օրի­նակ՝ հայերի տոհմապետը Հայկ նահապետն է, թուրքերինը՝ գորշ գայլը։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս պատկերացումներն ու նրանցում պարունակվող սիմ­վոլները ազգային հոգեկան կերտվածքի սկիզբն ու միջուկն են կազմում։
       Իհարկե, այստեղ բոլոր խնդիրները չէ, որ հավասարապես պարզ են։ Օրինակ, կա­րելի է առաջ քաշել այսպիսի պրոբլեմ, արդյո՞ք բոլոր ազգերի շրջանում է տոհմը սկզ­բում եղել մայրական, թե՞ հետո միայն ձևափոխվելով՝ անցում կատարել հայրականի։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս և ինչո՞ւ է անցում կատարվել հայրական տոհմի գո­յաձևին՝ հայրիշխանությանը։ Ազգերի միջե, ըստ այդ գոյաձևերի և անցումների, կա­րող են էական տարբերություններ լինել, իսկ նման տարբերությունները չեն կարող խոր հետք չթողնել ազգի հոգեբանական կերտվածքի մեջ։ Գուցե նույնիսկ ապագա­յում նպատակահարմար լինի ազգերը դասակարգել ըստ մայրականների և հայրա­կանների՝ կախված այն բանից, թե յուրաքանչյուր ազգի պատմության ընթացքում ո՞րն է սկզբնականը եղել՝ մայրակա՞ն տոհմը, թե՞ հայրականը։
       Տոհմերն ունեն նաև այլ հատկանիշներ։ Հայտնի է, որ ոչ մի տղամարդ տոհմի ներ սում կին չէր կարող վերցնել։ Բայց այս սովորույթը սկզբից ևեթ չի եղել։ Տոհմերի ձևա­վորման սկզբնական շրջանում ներտոհմային ամուսնությունները արգելված չեն եղել։ Այսպես, նախնական շրջանում եղբայրները խմբային ամուսնության մեջ էին իրենց կանանց, իսկ քույրերն՝ իրենց ամուսինների հետ։ Սկզբում արգելվեց քրոջ և եղբոր ամուսնաթյունը։ Սիաժամանակ տոհմերն սկսեցին իրար հարսնացուներ տալ, որը նույնպես նպաստեց ներտոհմային ամուսնությունների թվի նվազմանը և ֆրատրիա­ների կազմավորմանը։
     Ֆրատրիա։ Սի քանի տոհմեր, միանալով, կազմում են ֆրատրիա (եղբայրություն)։ Ֆրատրիայի ներսում (առավելևս ցեղերում) արդեն կատարվում էին ամուսնություններ։ Ֆրատրիաները ստեղծվում էին նաև համատեղ կրոնական ծեսեր կատարելու նպատա­կով։ Հարս գնացած աղջիկներն արդեն մասնակցում էին ոչ թե իրենց, այլ ամուսինների հայրական տոհմերի սրբազան ծեսերին։ Ֆրատրիան, ըստ էության, կրոնական ընդհա­նուր ծեսերի վրա հիմնված միություն էր՝ միջին օղակ հանդիսանալով տոհմերի և ցեղի միջև։ Հետագայում ֆրատրիայի ներսում ևս էնդոգամ ամուսնություններն արգելվեցին և թույլատրելի դարձավ միայն էկզոգամիան՝ ամուսնություններն այլ ֆրատրիաներիներ­կայացուցիչների հետ, բայց միևնույն ցեղի սահմաններում։ Միևնույն ամուսնական կա­պը տոհմի համար կարող է լինել էկզոգամ, իսկ ցեղի համար՝ էնդոգամ։
      Ցեղ։ Սի քանի ֆրատրիաների միությունը կազմում է ցեղ։ Ցեղի ներսում ամուսնու­թյուններ կատարվում էին։ Տարբեր ցեղերի միջև ամուսնությունները սկսեցին կատար­վել ավելի ուշ շրջանում։ Յուրաքանչյուր ցեղ իր կազմում ուներ բազմաթիվ տոհմեր։ Ցեղերի առաջացումը և ամուսնական կապերի շրջանակների ընդլայնումը շատ կարևոր էր մարդկության և յուրաքանչյուր ազգի առողջ զարգացման համար, քանի որ արյունակիցների միջև ամուսնական կապերը հանգեցնում են ժառանգական հիվան­դությունների քանակական աճի։
     Ազգություն։ Մենք կարծում ենք, որ ֆրատրիաների հիման վրա, գուցե նաև մի շարք ֆրատրիաների միության ձևով, առաջանում են ազգությունները, որոնք ունեն ազգերին բնորոշ հատկանիշներ (դրանց մենք կրկին կանդրադառնանք քիչ հետո), բացի ընդհանուր և կայուն տարածքից (սեփական հայրենիքից)։ Այսպես, օրինակ, ա– սում են, որ Բալղարիայամ ապրում են էթնիկական թուրքեր։՛ Դրանք ազգ չեն կազ­մում, այլ ավելի պարզ էթնիկական խումբ՝ ազգություն, այստեղ նրանք հայրենիք չու­զեն, եկվորներ են։
Ազգերն ունեն էթնոսների բոլոր հիմնական գծերը և այն էլ՝ զարգացած վիճակում։ Այստեղ տեղին ենք համարում ես մեկ անգամ թվարկել դրանք։
     1) Ինքնանվանում (էթնոնիմ). հայ, ռուս, թուրք և այլն։ Կան էթնիկական խմբեր, որոնց ներկայացուցիչներն իրենց փորձում են ազգ անվանել, բայց իրենց իսկ դատո­ղություններում մենք տեսնում ենք, որ կայուն ինքնանվանում չունեն։ Օրինակ՝ այս­պես կոչված «ադրբեջանցիներն» իրենց մե՛կ անվանում են «ազերներ», մե՛կ «աղվան­ներ», մե՛կ «թուրքեր»։ Դա շատ համոզիչ նշան է, որ նրանք դեռ լիարժեք ազգ չեն։
      2) էթնիկական ինքնագիտակցություն։ Զարգացած ու ձևավորված ազգերի ներ­կայացուցիչներն ունենում են «մենք»–ի և «նրանք»–ի հստակ տարբերակում։ Այ– սինքն՝ նրանք գիտեն, որ տարբերվում են այլ էթնոսների անդամներից և կարող են թվել որոշ տարբերիչ հատկանիշներ։ Հետագայում մենք մանրամասնորեն քննարկե­լու ենք էթնիկական ենթագիտակցության կամ ես-կոնցեպցիայի հիմնական առանձ­նահատկությունները։
    3) Տարածքային ընդհանրությունը, սեփական հայրենիքի գոյությունը, որը, մեր կարծիքով, լիարժեք ազգի ձևավորման համար կարևոր է հատկապես ձևավորման հիմնական փուլերում։ Միայն այդ դեպքում է խոր հոգեբանական կապվածություն առաջանում ազգի յուրաքանչյուր անդամի և հայրենիքի միջև։ Կարծում ենք, որ ուրիշերի տարածքները յուրացնող քոչվորներն այդպես էլ ազգ լինելու համար անհրա­ժեշտ այդ հոգեբանական հիմքը՝ իմպրինտինգը, չեն ունենում, որը հանգեցնում է ներ­քին անբավարարվածության, սեփական իրավունքների մասին կասկածների, այստե­ղից՝ ինքնապաշտպանական ագրեսիվության ուժեղացման և վանդալիզմի։ Այս պրոբ­լեմն անհրաժեշտ է կոնկրետ նյութի հիման վրա հետագա խոր քննության ենթարկել, հատկապես նկատի ունենալով նրա այժմեականությունը և տարածվածությունը։
       4) Մարդաբանական (ռասայական) ընդհանուր գծերը։ Այս հարցը շատ բարդ է և նրա շուրջ մասնագետների շրջանում վիճաբանություններ կան։ Խնդիրն այն է, որ, իս­կապես, ազգն ու ռասան չեն համընկնում։ Որևէ ազգի մեջ կարող են երևան գալ տարբեր ռասաների հատուկ գծեր։ Որոշ դեպքերում դա նշանակում է, որ իր զարգացման պատմաթյան ընթացքում այդ ազգը կազմավորվել է տարբեր ռասաների պատկանող էթնիկական խմբերի (օրինակ՝ ցեղերի) ձուլման հիման վրա։ Բայց հայտնի է նաև, որ նույն ռասայի մեջ գենետիկական մուտացիաների հետևանքով կարող են առաջանալ նոր գծեր, որոնք բնորոշ են այլ ռասաների։ Այնպես որ, միևնույն էթնոսի (ազգի) ներ­կայացուցիչների շրջանում տարբեր ռասայական գծերի առաջացումը կարող է տար­բեր մեխանիզմներ ունենալ։
      Այնուամենայնիվ, քանի որ էթնոսներն առավելապես էնդոգամ են, այսինքն՝ ամուսնությանները կայացվում են հիմնականում նրանց ներսում, ապա նրանց անդամ­ները ֆիզիկապես քանի գնում նմանվում են միմյանց։ Դա օգնում է ամրապնդելու հա­վատն այն մասին, որ իրենք նույն նախնիներն ունեն, ծագել են նույն փոքրաթիվ մարդկանցից՝ պատմության մշուշոտ անցյալում։ Այս հավատը, անկախ այն բանից, ունի իրական հիմք, թե ոչ, միշտ ամրապնդվում Է առասպելներով, մասամբ հենվելով նաև հնարովի պատմության վրա։
         Այս իմաստով, այսինքն Էթնոսի (ազգի) ինքնանույնացման առումով, էական նշա­նակության ունեն ժողովուրդների ամենահին լեգենդներն ու պատմագրական աղ­բյուրները։ Հայ ազգի համար այս իմաստով առաջնակարգ նշանակություն ունի Հայկ նահապետի ու իր տոհմի մասին լեգենդը, Մովսես Խորենացու «Հայոց պատմությա­նը» և այլ սկզբնաղբյուրներ, որոնք արժանի են հոգեբանական մանրակրկիտ ուսում­նասիրության։
       5) Մշակույթի ընդհանրությունը։ Մշակույթի մեջ մտնում են ազգային լեզուն, վար­քի ավանդական ձեերը, սովորույթներն ու ավանդույթները, առօրյա հաղորդակցու­թյան ձևերը, կացարանների ու սննդի տեսակները, գրականությունն ու արվեստը, պատմագրությունն ու իմաստասիրությունը և այլն։ Ներկայումս ազգերին իրարից տարբերելիս առաջնային նշանակություն են տալիս հենց այս մշակութային առանձ­նահատկություններին։
       6) Ընդհանուր ծագման մասին պատկերացումը։ Այս հարցի մասին մենք արդեն համառոտակի խոսել ենք և կրկին անդրադառնալու ենք նրա որոշ կողմերին և այլ խնդիրների, մասնավորապես՝ Էթնոգենեզի և ազգային սիմվոլների հարցը քննարկելիս։
      7) Ընդհանուր հոգեկան գծերի առկայությունը։ Ենթադրվում է, և մեր կենսափորձն էլ ցույց է տալիս, որ միևնույն ազգի ներկայացուցիչներն ունեն ոչ միայն մշակութային և մարդաբանական, այլև հոգեբանական ընդհանրություններ։ Այդ խնդիրը Էթնոհոգեբանության մեջ դրվում է որպես ազգային կերտվածքի, բնավորության, խառնվածքի և այլ հատկությունների բացահայտման խնդիր։
       8) էթնիկական խմբերն ունեն հարաբերական կայունություն։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ առաջանում կամ գիտակցորեն ստեղծվում են զանազան մեծ ու փոքր խմբեր, որոնք իրենց ֆունկցիաները կատարելուց հետո վերանում կամ վե­րացվում են։ Այդպես չեն էթնիկական խմբերը։ Սրանք աչքի են ընկնում հարաբերա­կան կայունությամբ և կարող են գոյատևել դարեր ու հազարամյակներ՝ կախված գո­յատևման պայմաններից։ Բայց էթնիկական խմբերի կայունությունն ունի ևս մեկ իմաստ. բանն այն է, որ էթնիկական գծերն ավելի դանդաղ են փոխվում, քան սոցիա­լական կյանքի գծերը։ Օրինակ՝ նույն ազգը պատմության ընթացքում կարող է ստեղ­ծել պետականության տարբեր ձևեր և այդ իմաստով անցնել պատմական զարգաց­ման տարբեր փուլեր, բայց՝ պահպանելով իր հիմնական էթնիկական գծերը։
       9) Լիարժեք ազգ լինելու համար ընդհանուր պետական կառուցվածքը ցանկալը է։ Բայց էթնոսի ծագման և հետագա գոյության համար այն պարտադիր պայման չէ։ Ճիշտ է, էթնոսը, գոյություն ունենալու համար, պետք է ստեղծի ներքին կառավարման մարմիններ, դա կասկածից դուրս է։ Մենք ենթադրում ենք նաև, որ առանց ընդհանուր պետականության էթնոս թեև կարող է գոյություն ունենալ, բայց նման էթնոսը երբեք չի հասնի լիարժեք ու հասուն էթնիկական խմբի՝ ազգի մակարդակին։
ժողովուրդը, մեր կարծիքով, այնպիսի մի հանրույթ է, որը կարող է կազմված լինել տարբեր էթնիկական խմբերից։ Այղպիսին էր, օրինակ, «սովետական բազմազգ ժողո­վուրդը»։ Որոշ հեղինակներ գտնում են, որ ազգ է այն ժողովուրդը, որը մեկ կառավա­րություն ունի։ Ավելացնենք, որ ազգ լինելու համար որևէ հանրույթ պետք է միասնա­կան հայրենիք (երկիր, տարածք) ունենա։ Այս և նկարագրված պայմաններն անհրա­ժեշտ են միասնական ազգային հոգեկան կերտվածքի ձևավորման համար։ Ընթերցո­ղը պետք է նկատի ունենա նաև, որ կան էթնոլոգներ, որոնք «էթնոս» և «ժողովուրդ» հասկացությունները նույնն են համարում (օրինակ՝ Յու. Բրոմլեյը)։
 
Ալբերտ Նալչաջյան, Էթինկական հոգեբանություն, Երևան, 2001թ, էջ15-19
՚

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299023
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52