Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մահտեսի Հովսեփի կյանքի վիմագիրը Կեչառիսում

Կեչառիսի վանական համալիրի արևելյան հատվածում կա մի գեղեցիկ հուշակոթող. քառաստիճան հզոր ստիլոբատ, որն իր վրա է կրում փոքրիկ մի խաչքար։ Խաչքարը կանգնեցրել է Դեղ անունով մեկը, իր եղբոր՝ Հովսեփի հիշատակի համար, որը Երուսաղեմ ուխտի գնալուց հետո վերադարձի ճանապարհին սպանվել է։ Այս տխուր պատմությունը իմանում ենք արձանագրությունից՝ փորագրված երկրորդ ՝ կամարազարդ աստիճանի քիվին և խաչքարատակի խորանարդաձև պատվանդանի արևմտահայաց երեսին։

Վերծանությունը՝ մեջբերված Հ. Եղիազարյանի «Կեչառիսի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները» հոդվածից

1. ԶԿԵՆՍՈՒՆԱԿ ԶԱՅՍ ՆՇԱՆ ԱԻԾԵԼՈՅՆ
2. ՅԻՍՈՒՍԻ ԵՍ ԴԵՂՍ ԿՐԱՒՆԱՒՈՐ ԱՒԳՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ
3 ԳԻՐԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԿԱՆԳՆԵՑ Ի Ի ԲԱՐԵԽԱՒ
4 ՍՈՒԹԻՒՆ ԻՄՈՅ ՅՈՎՍԷՓԱ ԿՈՒՍԱԿՐ
5. ԱՒՆ ՔԱՀԱՆԱՅԻ ՈՐ ԳՆԱՑ ՅԵՐՈՒՍԱՂԷՄ ԵՒ Ի ԴԱՐՁՆ Ի ՃԱ
6,ՆԱՊԱՐՀ ԽՈՂԽՈՎԵՑԱՒ ՍՐՈՎ ՅԱԼԱԶԳԵԱՅ
7. ԱԶԱՉԵՄ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ ՍՄԱ ՅԻՇԷՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԸՆԴ
8. ՆՄԻՆ ՅԻՇԵՑԷՔ ԶՔՈՅՐ ԻՄ ՄԱՄԱ ԵԻ ԶՄԱՅՐ ԻՄ ԱՊՈՒՍԷԹ։
 
Արևշատյան Ս.։
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 721818
  • Բոլոր այցելուները: 53188
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 80.241.211.186
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52