Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գառնիի տաճարի մուտքի պատին փորագրված արձանագրությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Արձանագրությունը փորագրված է Գառնիի տաճարի մուտքի արևելյան պատին: Արձանագրության վերծանման առաջին փորձը կատարել է Գարեգին Հովսեփյանցը 1912, այն կարող եք կարդալ Գառնիի ավերակները հոդվածում:
Ստորև ներկայացում է արձանագրության վերծանությունը ըստ   1969 թվականին հրատարակված  «Գառնի III: 1949-1956 թթ. պեղումների արդյունքները» աշխատությունում /համահեղինակներ Բ․ Առաքելյան, Գ․ Կարախանյան /  գրքի:

ՉԽ: Թվ/ական/
ութեան․․․․․․․/ես/ Խոշաք
դուստր Աթա/պակի/ն, որդո
Աթապակ Իվանէի որդո մեծին
Սարգսի եւ իմ որդին Ամիր Զաքարէ
գիր տուաք Գառնո մեր սեփական
հայրենեացս որ եզն :ԺԱ: սպ /սպիտակ/  շար-
իատ էր եւ :Ի: ոչխարն :Ա: բալախահակ
եւ մեք վերուցաք զայս հարկ աշխ-
արհակալաց կենացն եւ մեր զաւ/ակ/
ացն արեւն: Մեր հոգոյս եւ մեր
նախնեց հոգոյն համար ազատեց-
աք զեզն և զոչխար յամենայն
հարկաց: Վերուցաք եւ զգինո բաժ
ապա թե ոք ի մերոց կամ յաւտար
հայրենակալաց կամ ի հոգացողաց
խափանեալ ջանա զմեր աւանդ անէծ
զկայեն և վարձ զՈւդայի առց՝
ՅԺԸ հայրապետացն կապանաւք
լիցի: Սարգիս գրիչզ պաղատիմ 
վատնող գանծոյն յիշել մաղթիմ:
 
1291 թվականին, ես Խոշաքս՝ դուստրը Աթապակի՝  որդու Աթապակ Իվանեի՝  որդու մեծն Սարգսի, և իմ որդին՝ Ամիր Զաքարեն, մեր հայրենական տիրույթ Գառնիին այս գիրը տվեցինք՝ այն է․ 11  եզ,  որ սպիտակ շարիատ էր, (սպիտակը արծաթից կտրված դրամ է, իսկ շարիատ՝  բնամթերային հարկ: Ասել կուզե տասնմմեկ եզից այն ժամանակ գանձվում էր 1 սպիտակ հարկ)  և 20 ոչխարից  1 բալախահակ /բալախահարկը արոտահարկ է, խոտհարքի հարկ, այսինքն 20 ոչխարի հարկը կազմում էր մեկբալախահակ ): Եվ մենք վերացրինք բոլոր այս հարկերը (արհակալաց-աշխարհակալնե՞րի) կյանքի և զավակների արևշատության համար: Մեր և մեր նախնիներւ հոգու համար ազատեցինք եզներին և ոչխարները ամեն տեսակ հարկից: Վերացրինք գինու բաժը: Եվ եթե ,  մեր հայրենակիցներից կամ օտարներից , կամ հոգացողներից մեկը ջանա խափանի կամ վերացնի այս ավանդությունը Կայենի անեծիքն արժանանա, և Հուդայի վարձը առնի, 318 հայրապետների կապանքները նրա վրա լինի: Սարգիս գրիչս պաղատում եմ,  դրամ վատնողներին մաղթում հիշել:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298935
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52