Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Որտե՞ղ է թաղված Վարդան Մամիկոնյանը:

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
           450— 451 թթ hայոց ապստամբության և Ավարայրի ճակատամարտի մասին պատմել են V դարի երկու հայ նշանավոր հեղինակներ Եղիշեն և Ղա­զար Փարպեցին։ Առաջինը Եղիշեն, բորբոքված կրքի անմիջական ազդեցու­թյամբ և կրոնական մոլեռանդությամբ, Ավարայրի ճակատամարտի և, ընդ­հանրապես հայոց ապստամբության հակառակորդներին, Վասակ Սյունի մարզպանի գլխաավորությամբ, համարում է ուխտադրուժ դավաճաններ և սևացնում պատմության   էջերում։
      Երկրորդը՝ Ղազար Փարպեցին (ծնված 435 — 440 թթ., մահացած 505 — 510 թթ՛) դաստիարակված Մամիկոնյան ընտանիքում, պատմաբանի անաչա­ռությամբ փորձում է բացատրել այդ դավաճանության ներքին պատճառները Վասակին նույնպես համարելով ուխտադրուժ և նենգավոր։ ժամանակակից այլ հեղինակներից այլ մասին գրված ոչ մի լուրջ պարբերություն չի հասել մեր ձեռքը, իսկ Խորենացին ուղղակի լռել է, գերադասելով թողնել իր «Ողբը», քան ասել ճշմարտությունր։ Եղիշեն Վասակին, մասնակից է անում Ավարայրի ՛ճակատամարտին, բայց պարսկական՛ բանակում հայերի դեմ։ Նույնիսկ նկա­րագրելով պարսից զորավար Մուշկան Նիսալավուրտի վիշտն և. զայրույթը, որ ավելի քան երեք անգամ շատ զոհ էր տվել, քան հայերր Վարդանի գլխավո­րությամբ, ասում է. «ուրացող Վասակը, որ գազանների (մարտական փղերի) մեջ թաք կացած ազատել էր իր անձը, սկսեց մխիթարել նրա վհատված .միտքր և նենգությամբ նրան զանազան հնարներ էր սովորեցնում, թե ինչպես կարող է խաբեությամբ կռվել ամրությունների դեմ» (Եղիշե, էջ 193, 1946 թ․): Հետևելով ցասկոտ Եղիշեի սրան խիստ հակասող հաջորդ էջերին, նույնիսկ կարելի է փոքրիկ վերապահոլթյամբ կասկածել, թե վերոհիշյալ տողերը ար­դյո՞ք  Եղիշեի  բուն  բնագրին   են  պատկանում,   թե  հետագա     այլ   հեղինակների
ներմուծում    է։
       Մինչդեռ  Ղազար     Փարպեցին   նման  բան  չի  ասում,     այլ  պատմում  է,   որ մարզպան   Վասակը,   հրաժարվելով   ապստամբական   ուխտից,   բազմաթիվ   հայ իշխանների հետ (անշուշտ ոչ առանց իրենց գնդերի, դրոշների և վաշտերի)  կենտրոնից փոխադրվում է Սյունիք, իր հետ տանելով նաև ապստամբության կողմնակից իշխանների մի մասի (Մամիկոնյան, Կամսարական..,) ընտանիքներր, գուցե միայն փոքր զավակներին։ Այս  լուրն  առնելուց հետո Վարդանը Աղվանքի և Հայաստանի սահմանի վրա, Կուր գետի ձախ ափերին, պարսից դեմ մղած հաղթական պատերազմից շտապ վերադառնում է Արարատյան դաշտ՛ և միանում այն «կայուն» մարդկանց, որոնք «փափագում էին իրենց նահատակության օրին»։ Հոգևոր դասի մոլեռանդ քարոզի ազդեցության տակ պսիխոզի հասած հենց այս տրամադրության դեմ էր ընդվզում Վասակը, որ ապստամբությունը մարտիրոսանալու համար չէր ծրագրվում և նախապատ­րաստվում, այլ հաղթանակի: Սրանից հետո սկսվում է Վարդանի և Վասակի գժտությունը։ Այս դեպքերը ն՛ույն և ավելի մանրամասնությամբ ու կրքով պատմում է նաև Եղիշեն, որի ազդեցությունից երբեմն չի կարողացել ազա­տագրվել 10—20 տարով այդ պատմությունը շարադրելու համար նրանից ավելի   ուշ   գրիչ  առած   Ղազար  Փարպեցին։
            Եղիշեն գրում է, որ Վասակը «դուրս եկավ երանելիների թվից և շատերին ապստամբեցրեց իրեն հետ։ Չարի անոթ դարձավ․․․ հնարներով կռիվ մղեց իմաստունների դեմ և մեծ խորագիտությամբ՝ գիտունների դեմ... շատե­րին դուրս հանեց Քրիստոսի գնդից և խառնեց դևերի գնդերի հետ։ Շատ ուրիշ տեղեր էլ գողաբար սողոսկեց և օձի նման ներս մտավ ամրացածների մեղջ և ցանկապատի մեջ ճեղքվածք առաջացնելով հայտնապես հափշտակեց առավ ու. դուրս հանեց բազմաթիվ ագատներին. էլ ավելի բազմաթիվ շինականների, ինչպես և ուրիշ ոմանց, որոնք միայն անունով էին քահանա... Աղվանիցն էլ չթողեց առաջ շարժվել, նույն ձևով ետ պահեց նաև Աղձնյաց երկիրը.,. Այդպես էր վարվում նաև աշխարհի՛բոլոր ամուր կողմերում, Տմորիքում և Կորդվաց աշխարհում, Արցախում և Աղվանքում՝, Վրա ստանում և Խաղտյաց աշխարհում... Եվ նրա մեծ չարության համաձայն էլ առավելապես ժամանակը հաջողացրեց նրա գործերը, որովհետև .Հայոց զորքին դրսից ոշ մի օգնող չե­ղավ... Եվ այսպես, (Վասակը) շարժեց շփոթեց Հայոց աշխարհը, մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց միմյանցից, հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռովություն գցեց»  (Եղիշե,     էջ  169—172)։
            Մենք դիտմամբ այս երկար մեջբերումն արինք Եղիշեից, որպեսզի պարզ լինի ընթերցողի համար նախ Ավարայրի ճակատամարտի նախօրեին ստեղծված իրադրությունը. որ Վասակը զգալով և տեսնելով պարսից արքունիքի բռնած և անզիջող դիրքը, որը շտապում էր մեծ բանակով բնում խեղդել հայոց դիմադրությունը, անշուշտ տեղյակ էր, որ հայերը ոչ bյուզանգիայից, ոչ հյու­սիսի դրացիներից այդ օրերին օգնություն չեն կարող ստանալ։ Ուստի Վասակը, թեև Վարդանին ուղարկել էր պարսից առաջապահ զորամասի դեմ,  որ թափանցել   էր   Աղվանք,   անշուշտ,   հոների,   վրացիների   և   աղվանների   հնարավոր oգնությունը  խափանելու  համար,   իսկ   գլխավոր   բանակը   շարժման     մեջ   դրել դեպի   Այրարատ,   կարողանում   է   հավաստիացնել   արյաց   արքունիքին      և  անձամբ  թագավորին,   որ  իրեն   հաջողվել  է  խաղաղեցնել     հայ   ապստամբներին, պայմանով,   որ   արյաց   արքան  հրաժարվի  դավանափոխության ՚հրամանից։  Եվ Եղիշեի,   և Փարպեցու էջերից  երևում է,  որ,  իրոք,   այդ իրավունքը  ստացել     էր արդեն։   Սա   նրա    Վասակի  մեծագույն  նվաճումն  էր   այդ  նեղ  վիճակում,  բայց մոլեգնած հայ  բարձր հոգևոր     դասը  և Վահան  Ամատունուն     հետևող հայ իշ~ խանական   տները   մնացին   անդրդվելի   և  դիմեցին   «մարտիրոսանալու»    Քրիս­տոսի   սուրբ   խաչի   համար   «նահատակության   պսակին   հասնելու   օրը   տեսնե­լու համար» (Փարպեցի)։  Ասել  է,  թե համաժողովրդական  շահերը,  երկրի ընդ­հանուր   շահը   ստորադասվեցին     եկեղեցական   դասի   և   որոշ     շահախնդիր  իշ­խանների  նեղ  շահերին,   որոնց   ոխերիմ թշնամին   էր   երկրի   առաջին   պատաս­խան՝     մարզպան    Վասակը։
           Եղիշեն Ղևոնդ Երեցի բերանով երկարապատում բիբլիական ճառ֊քարոզ է կարդում Արտազի դաշտում գտնվող հայոց բանակի պատգամավորների և զորականների առջև, ուր ի միջի այլոց ասում է հետևյալը, «Դուք բոլորդ գի­տեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետ և սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակա­տամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին որևէ ամուր տեղ էիք թողնում, նրանց, իսկ այսօր եպիսկոպոսները և երեցներն ու սարկավագնե­րը, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանո­նով իբրև սպառազինված և պատերազմի, պատրաստված՝ կամենում են ձեզ հետ միասին հարձակվել ու ջարդել ճշմարտության թշնամիներին։ Եվ եթե նույնիսկ մեռնեն էլ նրանց ձեռքով, այդ բանից էլ չեն վախենալու, որովհետև ավելի լավ են համարում մեոնել, քան թե մեռցնել» (էջ 186)։
            Բնական   է,      պատմիչներից   վերը     բերված   ասույթների   մեջ     ընդգծում­ները      մերն   են,   հատուկ   ուշադրություն      հրավիրելու   նպատակով,      որպեսզի ընթերցողը  համոզվի,     թե ի նչ բնույթ էր  ստացել   ապստամբության     ընթաց­քը   և որքան   ծանր  էր. մեծ     հայրենասեր   զորավարի    Վարդան     Մամիկոնյանի վիճակը։ Հայ բարձր հոգևոր դասը  և նախարարական  որոշ  տներ,  իրենց  ավա֊տական-ֆեոդալական  գոյավիճակով     և հոգեբանությամբ,  շատ  գոհ  պիտի լի­նեին,   որ  20 — 30     տարի   առաջ  վերացել  էր  Հայաստանի     պետականությունը, և իրենք   կապվում  էին  պարսից  հզոր  տերության   արքունիքի  հետ   ոչ թե   հայ­կական     վասալ   արքունիքի   միջոցով,   այլ   անմիջապես։   Նրանց     միակ   մտա­հոգությունն   այն      էր,   որ  իրենց   ներքին   վարչատնտեսական     իրավունքներին և   կրոնական   զգացումներին  չդիպչեին  պարսիկները։   Բայց   հետզհետե   ստեղծ֊վում էր  անտանելի  վիճակ։  Թեև արյաց  արքայից արքա Հազկերտ  Բ-ն (438— ՝–457 ) իր հոր՝ Վռամ (Վահրամ) Ե-ի նման կրոնական և այլ հարցերում    ձգտում էր հանդուրժող քաղաքականություն վարել, մասնավորապես հայերի նկատ­մամբ, բայց զրադաշտական մոգպետը, բարձր մոգերի և ավագանու հետ, որի ղեկավարն էր Միհրներսեհ հազարապետր, որպես զորավոր կենտրո­նախույս ուժեր, աքցանի մեջ էին առել Հազկերտ թագավորին, ջանալով սահմանափակել նրա իրավունքները։ Եղիշեն իսկ բուռն ատելությամբ լցված Հազկերտ թագավորի դեմ, Միհրներսեհի մասին ասում է՝ «Սա ամբողջ Պար­սից պետության իշխանն ու հրամանատարն էր, ոչ մեկը չկար, որ համար­ձակվեր նրա խոսքից դուրս գալ։ Եվ ոչ միայն մեծամեծներն ու փոքրերը, այլև թագավորն ինքը. լսում էր նրա խոսքին, որը հենց ձեռնարկել էր այս ձախո­ղակ    գործերը»   (166)։
         Բայց մենք տեսանք, որ Վասակին հաջողվել էր, անշուշտ ծանր գնով, ոչ միայն մեղմացնել Հազկերտ թագավորի զայրույթր, այլև, լեզու գտնել Միհրներսեհի հետ Հայաստանը փրկելու ոչ միայն վերահաս աղետից, այլ, որ նրա կետ նպատակն էր և ամենակարևորր երկրի զինական ուժերը պահ­պանելու, հարմար առիթի համար Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ազատագրելու համար։ Ուստի նա չէր կարող հաշտվել վերը բերված Ղևոնդ Երեցի ճառաքքարոզի տրամադրության հետ, որքան էլ նրա մեջ իշխող լիներ մարտական ոգին։ Եվ Վասակը մինչև վերջին ճակատագրական բախման ժամն իսկ չէր դադարում պայքարից ու հորդորից ետ պահելու պարսկական հալածանքներից մոլեգնած և աննահանջ պայքարի ելած հայկական ուժերի կեսին կամ մեծ մասին, այդ ցասումն ու մարտնչելու եռանդը վստահաբար հաղթանակի հասցնելու օրերի համար պահպանելու նպատակով։ Սակայն որն էր այդ համառության ու վճռական՛ության պատճառը, որ նույնիսկ զիջ­ման ու. ներման հրամաններն ստանալուց հետո հայ ավագանու մի մասը և բարձր հոգևորականությունը մնացին անդրդվելի։ Դարերով խորացած և լեռ­նացած ազգային հալածանքներն այնպիսի բորբոքուն, դյուրագրգիռ մտայ­նություն էին ստեղծել հայ մտավորականության մեջ, որ այդ հարցի պատասխանր, այսօր իսկ հայոց պատմագրության մեջ լսվում է Եղիշեի ոգով։ Նույնիսկ վաղ ֆեոդալական և բռնատիրական կարգերում մեր պատ՚մաբաններից» բանասեր գրականագետներից շատերր փնտրում են Պարսկաստանի կողմից «ազգային ասիմիլյացիայի» մեթոդիկ քաղաքականություն, որ պար­սից արքունիքը 150 տարում քրիստոնյա դարձած հայերին, իրենց 1000 տարվա հեթանոսական կրոնին վերադարձնելու փորձով (Հռոմից, Բյուզանդիա­յից հեռու պահելու նպատակով) իբր վճռել էր ձուլել պարսիկների մեջ։ Սա պատմության մոդեռնացման ամենապարզունակ ձևն է։ Հազար տարի պար­սիկների հետ գրեթե նույն կրոնական սկզբունքներին հետևող հայերից, չա­փազանցված ձևով ասած, ոչ մեկը պարսիկ չդարձավ, բայց լինում էր հա­կառակը։ նախ, այն ՝ ժամանակներում ազգային–ազգայնական զգացում­ներ չէին   կարող     լինել   նույնիսկ   ամենակուլ     Հռոմում   և Հունաստանում,   ինչ մնաց   Պարսկաստանում։      Երկրորդ՝   հայերը      պարսից   կայսրության      ենթա­կա   ժողովուրդների      մեջ   մշտապես   ամենից     արտոնյալ   ժողովուրդն      են   եղել՝ սկսած   Դարեհ   Առաջինից։      Հազկերտի   ժամանակ      ձեռնարկված   այդ   փորձը, ուժեղ   դիմադրության    հանդիպելով   Հայաստանում,       Վրաստանում   և   Աղվանքում զգաստացրեց  պարսից  արքունիքին,  մեծապես  Վասակի իմաստուն,  համ­բերատար  և վճռական  ջանքերի     շնորհիվ։   Այնպես  որ  արդեն  հրամանը     չեղյալ էր  հայտարարվել,   բայց   վրդովված  հայ   ավագանին  շարունակեց      անփո­փոխ մնալ իր մարտական դիրքերում։ Վերևում ասվեց այդ ֆեոդալական կենտ­րոնախույս   տրամադրության    գլխավոր   պատճառի   մասին։   Հայ    եկեղեցական դասի  ղեկավար  դեմքերը  չէին  մոռացել   75—80   տարի   առաջ  Պապ  թագավորի որդեգրած   վճռական   քաղաքականությունը՝   եկեղեցին   ամբողջապես   պետական շահերին       ստորադասելու   գործում՝    ձրիակերությունը,       ծույլ    ճգնակեցությունը   վերացնելով,   շարքային   քահանաներին   զինվորականի      համազգեստ   հագցնելով,   եկեղեցու  պետերի  իրավունքներր   սահմ անափակելով:   Այժմ   նրանց դեմ-դիմաց   կանգնած   էր     փորձված  հսկա   Վասակր,   ամեն  ինչ     կենտրոնաց­րած իր  ձեռքում։   Ավելին,  պարսիկները     կրկին   պաշտոնազուրկ     էին   արել  ոչ  միայն երկրի հազարապետ Վահան Ամատունուն, անտարակույս, ոչ առանց Վա­սակի  մասնակցության,   այլև  կաթողիկոսից  խլել  էին   «մեծ  դատավորի»  պաշտոնը,  նպատակ  ունենալով  հանձնել  պարսիկ (կամ հայ)  մոգպետի։
           Այնուամենայնիվ, Ավարայրի ճակատամարտից առաջ այս ամենը հարթ­ված պետք էր համարել, բայց մարզպան Վասակի հակառակ կողմը՝ Վարղան Մամիկոնյանի, Վահան Ամատունու, Արշավիր Կամսարականի, Խորեն Խորխորունու, Ներշապուհ Արծրունու, Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի գլխավորությամբ մնացին անդրդվելի և ոգեշնչված զանգվածներին նետեցին ծանր պատերազմի մեջ։ ճակատամարտն սկսվեց 451 թ. զատկի տոներին, մայիս ամսին։ Ընթացքը, անշուշտ, ոչ լրիվ, հայտնի է յուրաքանչյուր ընթեր­ցողի։ Այստեղ հարկ չենք համարում կանգ առնել մանրամասնությունների վրա, բայց հայկական ներքին երկպառակությանր կանդրադառնանք քիջ հետո։
             Երկու պատմիչներն էլ, նկարագրելով Ավարայրի ճակատամարտը, նշում են Վարդանի զոհվելու մասին, որից հետո մինչև երեկո շարունակվում է մար­տը և մութն ընկնելուց հետո հայոց բանակր նահանջում է դեպի Հայաստանի ամուր խորքերը՝ մանավանդ Արցախ (Ղարաբաղ)։ Այդ մեծ դեպքի ժամա­նակակից երկու պատմիչներից ոչ մեկը չի խոսում, թե ինչ եղավ հայոց– սպա­րապետի դիակը։ Մնաց մարտադաշտում, հողի՞ն հանձնեցին, թե՞ բերին իրենց հետ և ո՞ւր։ Նրանց այս լռությունն իսկ պետք էր լուրջ կերպով հաշվի առնվեր։ Ազգային մեծ նահատակ և սրբացված Վարդանի հիշատակին Հա­յաստանում շատ մատուռներ ու եկեղեցիներ կան։ Սակայն միայն նրա հիշատ ակին   նվիրված։   Մասնագետներից   ոմանք   Վարդանի   գերեզմանը   փնտրել են Ավարայրի դաշաում (Խոյի և Մակուի արանքում, Նախիջևանից դեպի արև­մուտք), ոմանք այլ վայրերում, օրինակ Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Կարմիր վանքին գրեթե կից սրբավայրում, Թադեոս Առաքեալի վանքում, Արագածի լանջերին... Սակայն, միայն ենթադրաբար, առանց որևէ ապացույցի։
            Վերջին 20 տարիներին այդ հարցն զբաղեցրել է ինձ։ Պրպտումները ինձ րերել են այն եզրակացության, որ Վարդան սպարապետի դին ամփոփված է Սիսիանի   պատմական   Անգեզակոթ   գյուղի   մոտ։
           Ի՞նչը մղեց ինձ մեծն Վարդան Մամիկոնյանի գերեզմանը փնտրելու Հայաստանի անհամեմատ այս հեռավոր անկյունում՝ Շաղատ-֊Անդեղակոթում և  ոչ թե Ավարայրի և Արարատյան դաշտերում, կամ էլ, ասենք Վարդանի հայրենիք   Տարոն-Մուշում։
Նախ և առաջ ինձ այդ համոզմանն է բերել այն դարավոր ավանդությունը, որ պահպանել է բուն Սյունի գավառի (արդի Սիսիան) բնակչությունը՝ այդ վայրը համարելով  «Վարդան  զորավորի»   գերեզմանի  տեղը։
          Անգեղակոթից կես կիլոմետր դեպի Նախիջևան տանող խճուղու եզրին, Շաղատի դիմացի ժայռերի տակ գտնվող «Վարդան զորավոր» կոչվող ուխ­տատեղիում, մնացել է բազմիցս վերաշինված անշուք մի եկեղեցի,  որի շրջապատում և փոքրիկ գավթում ընկած են բազմաթիվ գերեզմանաքար֊-խաչքարեր։ Այս Վայրը դարեր շարունակ սիսիանցիների համար եղել է .ուխտա­տեղի և ճանաչվել որպես Վարդան Մամիկոնյանի գերեզման։ Նախապես պետք է նկատել, որ ազգային ավանդությունները, կապված տվյալ վայրի և այդ վայրում տեղի ունեցած պատմական, մեծ ու փոքր դեպքերի հետ, անջնջելի զորությամբ պահպանվում են դարերով, մանավանդ, երբ տվյալ վայրի բնակչությունը չի ենթարկվել արտադաղթերի, այլ ընդհակառակը՝ լրացվել է եկվորներով։ Նույնիսկ բավական էր, որ ավերված գյուղերում մնային մեկ– .երկու ընտանիք, որպեսզի նորեկներին հաղորդեին շրջապատի տեղանուն­ները, ավանդությունները, բանահյուսական փշրանքները, սրբավայրերի հետ .կապված   ուխտագնացության   օրերը,   ծեսերը,   պատմական   անցքերը   և  այլն։
         Վարդան Մամիկոնյանը ժողովրդի աչքում իրավամբ համարվում էր սուրբ նահատակ։ Ամենայն հավանականությամբ՝ 480—490-ական թվականներին Վարդան Մամիկոնյանին, նրա զոհվելուց 30—40 տարի անց, պաշտոնապես դասեցին սրբերի շարքը, թեև եա հոգևոր դասին չէր պատկանում, որից հետո արդեն    կոչեցին    սուրբ    Վարդան։                                                                                                            
          Իմ հաստատ համոզմամբ, ինչպես վերը նշեցի, Ավարայրի ճակատա­մարտում զոհված քաջն Վարդանի դին նահանջող հայկական բանակի զորա­մասերը բերել են Սյունիք, այսինքն Սիսիան և հանձնել երկրի տեր մարզ­պան Վասակ Սյունիին։ Վերջինս և նրա շուրջը համախմբված շատ հայ մեծամեծներ,   նշանավոր   իշխաններ  իրենց   պաշտելի     հրամանատարի    սպարապետի դիակը, թերևս և նրա հետ զոհված իրենցից մի երկուսի եղբայրնե­րի կամ ազգակիցների դիակները (Խորեն Խորխոռունի, Արտակ Պալունի),. անկասկած, մեծ շուքով և պատվով թաղել են մի շատ հայտնի, դեռևս հեթանո­սական ժամանակներից եկող սրբազան վայրում։
Մեր ավանդական պատմության  էջերին ծանոթ ընթերցողը բնականաբար հարց կտա մեզ, թե այդ թանկագին զոհերն ինչպե ս էին սիրելի և պաշտելի հայոց ուխտի դավաճան Վասակի և նրա համախոհների համար, երբ վերջին­ներս մնացել էին թիկունքում կամ իրենց զինվորական ուժերով նույնիսկ կռվել հայերի դեմ, իսկ Արտազի դաշտում, Վարդանի հրամանատարությամբ, ճակատագրական  գոտեմարտ  էր  մղում  ժողովուրդը։
             Մինչև այդ ծանր հարցին հակիրճ պատասխանելը նախ պետք է ասել, որ հարազատների և մարտում զոհված ոչ հարազատների դիակների նկատմամբ– այն ժամանակ գրեթե բոլոր վայրերում, մանավանդ պարսից և հայոց մեջ,. մի առանձին ՛հարգանք գոյություն ուներ դիակը հողին պատվով հանձնելու սովորույթով։ Չմոռանանք, որ Վասակի հետ էին մնացել և իրենց ուժերով Սյունիք էին փոխադրվել Բագրատունի մեծ իշխանական տան, Սյունիքի Արցախի (Ղարաբաղի),  Վասպուրականի  գրեթե բոլոր իշխանները։
         Վասակի հետ էին նաև Վարդանի հետ՝ Ավարայրի ճակատ մեկնած իշ­խանների եղբայրներից ու ազգականներից շատ֊շատերը, ինչպես Ռշտունյաց, Խորխոռունյաց և Վահնունյաց, Գաբեղե յաց, Պալունյաց, նույնիսկ Վասակի մեծ հակառակորդ Վահան Ամատունու ընտանիքից մեկը Սեպուհ Մանենը և  շատ ուրիշներ։ Սրանք ևս իրենց ուժերով, երկրի կառավարիչ մարզպան Վա­սակի հետ քաշվել էին Սյունիք և բանակ դրել Վասակի հայրենի Շազատ– Անգեղակոթում։
            Հայաստանի վրա արշավող պարսից բանակը հաղթանակի դեպքում իսկ չէր. հանդգնի ներխուժել Սյունիքի կենտրոնը՝  Սյունիքի  Ծղուք (Սիսիան) ամրացված գավառը, որովհետև Վասակին հնազանդ Սյունիքը միայն կարող էր 15—20 հազարանոց այրուձի հանել թշնամու դեմ։ Կարելի է ավելացնել՝ չէին համաբձակվի հարձակվել Վասակի վրա նաև այն պատճառով, որ նա դեռևս Սասանյան Իրանի մեծ տերության հյուսիսային տիրույթների, այ՛սինքն ողջ Անդրկովկասի զինական՛ ուժերի գերագույն հրամանատարն էր,, հանդիսանալով նաև Իրանի խոշոր զորավարներից մեկը։ Դրան պետք  է  գումարել և այն, որ Վասակը, Վրաստան ի նախկին մարզպանը, ապա                     Հայաստանի մարզպանր, այսինքն նահանգապետ-փոխարքան լինելով, վարում էր   խիստ    զգուշավոր    դիվանագիտություն։
Անվիճելի ճշմարտություն է, որ V դարի կեսի հայ ազատագրական ապստամբության նախաձեռնող նախապատրաստողը և գլխավոր կազմակերպիչը եղել է Վասակ Սյունի մարզպանը։ Սակայն անվիճելի է և այն, որ վճռական՛ ելույթի նախօրեին հարկադրված ետ  կանգնեց     այդ մտադրությունից,  գտնելով անժամանակ և վնասաբեր։ Ինչպես վերը նշեցինք, անտարակույս , պետա­կանությունը նոր կորցրած և պարսկական տնտեսական, վարչական, մանա­վանդ դավանաբանական հալածանքներից վրդովված հայ ղեկավար շրշանները և աշխատավոր զանգվածները պատրաստ 1ին ապստամբելու։ Bայց վճռական պահին Վասակը և իր համախոհները պարզ գիտակցում Էին, որ  եթե հայերը նույնիսկ միակամ պատրաստ լինեին դրա համար, ապա միայ­նակ,   առանց   դաշնակցի,   ավելի   ճիշտ՝   առանց   դաշնակիցների,   հաջողության չէին    հասնի։
              Առանց Վրաստանի, Աղվանքի, մանավանդ Հյուսիսային Կովկասում ամրացված բազմաթիվ ռազմիկ հոների, որոնց հետ գաղտնի դաշինք էրկնքված և խոստացել Էին օգնել Վասակին, հայոց ապստամբությունը, ան­տարակույս, չէր պսակվի հաղթանակով։ Հայտնի է, որ աղվանները պետք է շարժվեին միայն այն ժամանակ, երբ դաշնակից հոներն իջնեին կովկաս­յան լեռնաշղթայից և մեծ ապստամբության ձախ թևը վարեին, ջախշախեին Միհրներսեհի բանակը։ Վասակի և հայոց ապստամբության առաջին մեծ և հուսալի դաշնակիցը պիտք է լիներ ոչ թե Բյուզանդիան, այլ ռազմիկ հոների բանակը։ Բայց հոները 451-ի գարնանը օգնության գալու երաշխիք չէին տվել ինչ-ինչ պատճառներով, և, ըստ երևույթին, պահանջել էին շարժումն սկսել աշնանը,   որը  իրոք  եղավ,   երբ  արդեն  շատ  ուշ   էր։
            Վասակի հույսը մինչև ապստամբությունը նրա հավատարիմ զինակից, փորձված և ճանաչված զորավար Վարդակն Մամիկոնյանն էր։ Այդ ամենը պարզվեց կես տարի հետո, մոտ երկու շաբաթ տևող Տիզբոնի դատական ատ­յանում., որ Վասակի հակառակորդ հայ իշխանները և հոգևոր պետերը անժխտելի փաստերով ապացուցեցին այդ Վասակի գաղտնի հրահանգները և նա­մակները, իր կնիքով կնքված,  հանձնելով պարսկական դատարանին։
              Անտարակույս,   մարդու  ամենամեծ հանցանքը,   անմոռանալի     և  աններելի   ոճիրը     հայրենիքին   և  ժողովրդին     դավաճանելն   է,   կամ նեղ     օրին  լքելը։ Այդ է պատճառը,  որ թեպետև անժամանակ,  թեպետև ոչ հաղթանակի հույսով, երբ  ժողովրդի  և  ավագանու թեկուզ     մի  մասը   դուրս  եկավ  արշավող թշնամու զեմ,  Վարդան  Մամիկոնյան  սպարապետը  նրանց  չթողեց   անգլուխ  և իր  հերո­սական   մահով     սրբացվեց   ժողովրդի   սրտում,   հավերժ  մնաց   դարերի      հիշոության  մեջ,     պատմության  մեջ։   Մինչդեռ  Վասակ     Սյունին   որքան  էլ  հեռատես պետական -քաղաքական      գործիչ   և  մտածող,     խռովելով    և     թիկունքում մնալով,   վաստակեց   ուխտանենգի   ու   դավաճանի   անունը,   և  իր   հայրենիքում իսկ  ցարդ  Վասակ     բառը  հոմանիշ   է  դավաճան,   մատնիչ բառերին։      Սակայն սա  հարցի  ոչ միայն  արտաքին,  այլև հոգեբանական  կողմն     է  և ոչ քաղաքական-պատմական  օբյեկտիվ գնահատականն  ու պատասխանը։
Վեճն   ու  գժտությունը  հայ  բարձր      ավագանու  միջավայրում     այնքան   էր՝ խորացել  ապստամբության     նախապատրաստման     եռուն  շրջանում,   որ  սպա-
րապետ Վարդան Մամիկոնյանը, զզված և հուսահատված այս ամենից, թողնում է՝երկրի սահմանները և ընտանիքով հեռանում Արևմտյան Հայաստան։ Վասակը հատուկ նամակով մարդիկ է ուղարկում Վարդան ի ետևից, որոնց մեջ  էր իր արժանի փեսան դստեր ամուսինը՝ բացառիկ հերոս Կամսարական իշ­խան  Արշավիրը և եռանդուն ու մոլեգին Ղևոնդ Երեցը։ Առանձին համախո­սական նամակ գրել էին նաև հայ իշխանները, խոստանալով սպարապետին, որ այլևս դուրս չեն գա նրա հրամաններից։ Վասակի նամակի բնագիրը, իր՝ մատանիով կնքված, Վարդանի զոհվելուց հետո մնացել էր ընտանիքի մոտ և հասել Արշավիր Կամսարականի ձեռքը, որը ներկայացրեց պարսից արքու­նի դատարանին, որպես ազդու ամբաստանագրերից մեկը ընդդեմ Վասակի։ Այդ նամակը (ոչ ամբողջությամբ)  Ղազար  ՓարպեցիՆ     զետեղել  է իր  գրքում.
          Ահա թե ինչ է գրում Վասակը  Վարդանին»
Ինչո՞ւ ես փախել, կամ ինչն է քո վախը, որից երկյուղ ես կրում,— այս մասին ոչինչ չես հայտնել։ Արդ մի փախիր և ոչ ոքից մի վախեցիր, որովհե­տև եթե արյաց տիրողից և նրա ուժից ես զարհուրել մի վախիր, ետ դարձիր, մենք նամակ կգրենք կայսրին և մեր անձերը նրա ծառայության կնվիրենք, և նա կհավատա, թե այսպիսի մի մեծ աշխարհ մենք մեր կամքով են՛ք նրա ծառայության տալիս, և նա ուրախությամբ կընդունի ու մեզ զորք կտա, և մենք միաբանված այդ զորքի հետ շատ դժվարություններ կպատ՚ճառենք արյաց տիրոջը և արյաց ազգին։ Իսկ եթե կայսրն ուրիշ կերպ է մտածում և իր օգուտը չի ճանաչում, ես Վրաստանում մարզպան՝ եղած ժամանակս, երբ իմ ձեռքի մեջ ունեի Աղվանից դուռը (Ալանաց դուռը), հոնաց շատ զորագլուխներ հետս բարեկամացան դաշինքով և երդումով, և այսօր էլ նրանք, հավատարիմ այն ուխտին, գնալ-գալ ունին ինձ մոտ։ Հայոց ամբողջ աշխարհի հարկերը ինձ. մոտ են, և բոլոր պաշտոնյաներն էլ իմ ձեռքի տակ են և շատ էլ գույքեր, ու ես խլել եմ պարսիկ պաշտոնյաներից, իմ գանձարանում են հավաքված, և եթե դրանց մի մասն ուղարկեմ հոներին, այնտեղից այնքան շատ հոներ կհա­նեմ, որ նույնիսկ Պարսից հողը բավական չի լինի նրանց ավերանքների հա­մար» (Ղազար Փարպեցի, էշ 179, Թիֆլ, 1907)։ Իր այդ շատ ուշագրավ նամակի մեջ Վասակը խոսք է բացում և իր որդիների պատանդ լինելու պարագայի մասին, ենթադրելով, որ Վարդանը կարող է կասկածներ ունենալ այդ առթիվ: Այսինքն, որ Վասակը որդիների ոչնչացման վտանգի առջև կարող Է ետ կանգնել ապստամբական ուխտից։ Ուստի գրում  Է սպարապետին «,..որքան պարսիկ կա Հայաստանում, ամենքին կապանքներով ամուր բերդերում/ կպահեմ այնքան, մինչև որ արքան հարկադրված իմ որդիներին ազատ կարձա֊ կի» (Էջ 180)։
         Երկու խոսք Վասակի նամակի ոգու և բովանդակության մասին։ Իմանա­լով Վարդանի հեռանալու բուն շարժառիթները, նա խոհեմորեն՛ անձնական գետնի վրա  Է  հյուսում     իր  ասելիքը։   Վասակը  շատ  լավ  էր ճանաչում     Վարդանին, որը վախից այնքան էր հեռու, որքան վախը հերոսությունից։ Գի֊տեր նաև, որ վախը չէր հեռացրել նրան սրբազան ուխտից, այլ նախարար֊ ներիներքին անձնական հաշիվներն ու խարդախությունները։ Վարդանը դա­րերով Հայոց երկրին և պատվին նվիրված Մամիկոնյան մեծ ընտանիքի ազ­նիվ ու անձնազոհ հսկաների՝ փոքրամարմին Վասակի, Մուշեղի, Մանվելի է պատանի Սամվելի պայծառ հաղորդն էր, տասնյակ փառավոր հաղթա­նակներով հռչակված իր հայրենիքում և Իրանի տերության մեջ։ Նա զենքի շիտակ մարդ էր, հեռու փոքր հաշիվներից և դիվանագիտական բարդ սատա­նայություններից։ Նա տեսնում էր իր մարտական ընկերների և ժողովրդի ՛հուզմունքն ու ցասումը՝ պատվով ընդառաջ գնալու հերոսական մահին, անարգված ապրելու  փոխարեն  և նվիրվեց   դրան   որպես  անձնազոհ     մարտիկ։
           Եվ ռազմի շեփորը հնչեց Արտազի դաշտում։ Վարդանը, դիմելով իր քաջ զինակիցներին, ասում է հետևյալ խոսքերը. «Շատ պատերազմներ եմ մղել ես,  և դուք էլ ինձ հետ, տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատն այն է, որ հաղթող ենք դուրս եկել... չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից.., իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատե­րազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխաոնենք... վախը թերահավատության նշան է, թերահա­վատությունը   մենք  վաղուց   ենք  մերժել   մեզանից...»։
          451 թ, մայիսի 26-ին, շաբաթ օրվա լուսադեմին, Տղմուտ գետի ափին սկսվեց ճակատամարտը 3—4 անգամ գերազանց թշնամու դեմ և տևեց մինչև  արևի  մայր  մտնելը,   երբ   ժամեր  առաջ  զոհվել  էր  հայոց  սպարապետը։
          Եվ այդ սրբազան ոգորման օրը Ավարայրի ճակատամարտը, թերևս ավելի մեծ դեր խաղաց հայոց պատմության, հայ ժողովրդի ինքնաճանաչման և արժանապատվության զգացումը մշտապես արթուն պահելու տեսակետից, քան   Վասակի   ծրագրած   հաղթանակը,   կտար   այդ։
Ւնչպես հիշյալ պատմիչների տողերից, նույնը առավել Ստ՚եփաննոս Օրբելյանի Սյունիքի պատմության մեջ հստակ գրածից պարզվում է, որ Ավա­րայրի ճակատամարտից հետո հայոց բանակը նահանջ է կատարել ոչ թե եկած բանուկ ճանապարհով (Արտաշատ մայրաքաղաքից Արաքսի աջափնյա ճանապարհը՝ Մակուի վրայովյ, այլ նահանջել են Նախիջևանի դաշտով։ Սրանով պետք է եզրակացնել, որ պարսից Մւշկան Նիսալավուրտի բանակը, իր ձախ ճակատից թևանցելով, կտրած է եղել հայոց բանակի նահանջի ճանա֊պարհը դեպի Արարատյան դաշտը՝ Արտաշատ, Դվին կամ դեպի արևմուտք Դարոյնք (Հին Բայազետ) և Վանա լճի ավազան։ Պետք է նաև ենթադրել, որ հակական գլխավոր զորամասերը, հրամանատարության և հոգևոր պետերի հետ, Արաքսն անցել են Նախիջևանից 10 կիլոմետր հարավ, Աստապատի գե­տանցով,   Կարմիր   վանքից  2  կիլոմետր  դեպի     վեր։   Ինչի՞ց   ենք  եզրակացնում այս։ Որովհետև հենց գետանցի բերանին էլ գտնվում է այն նշանավոր ուխ­տատեղի մատուռը, որ կոչվում է «Վարդան զորավոր» կամ «Սուրբ Վարդանա: Այս կետի մասին ևս կա ավանդություն, որ այդտեղ է թաղված Ավարա յրի մեծ նահատակ հերոսը։ Բայց Արաքսն անցնելուց հետո կարո ղ էին թաղել այդ ամայի գետափում, որ պատմական Խրամ ավանից (Նեհրամ) 7 կիլոմետրի, Աստապատ Թազագյուղ) ավանից 2 կիլոմետրի, իսկ Աստապատի հնագույն Կարմիր վանքից 3 կիլոմետրի վրա է ընդամենը։ Այդքան տեղ դիակը բերելուց հետո, դժվար չէր լինի մեկ ժամ ևս առաջ շարժվել և հողին հանձնել նշանավոր   այդ   վայրերում։
         Պատմիչները նշում են, որ հայոց բանակը նահանջել է դեպի Վայոց ձորը (որը նույնպես ենթակա էր Վասակին), որպեսզի այստեղից անցնեն Արցախի (Ղտ՚րաբաղի) լեռներն ու անտառները, գուցե անմիջապես նաև դեպի Դվին– կամ Շիրակի դաշտ, թեև պարսկական հեծելազորն արդեն կլիներ Արտաշատում   և   Դվինում։                                                                                                                        
           Պատմիչների երկերում ոչ մի խոսք չի ասվում, թե Նախիջևանի վրայով զորքն մի մասն էլ նահանջել է ավելի մոտիկ Ծղուկ (Սիսիան)։ Եվ այդ լռու­թյունն իսկ հուշում է, որ այդ պատահական մոռացում չէ, այլ մի պարզ պատ­ճառով, որ Վարդանի դիակը չհանձնվի Վասակին։
Ընդհանրապես   Վարդանի   դիակի   հետ   կապված  լռությունը   և   գերեզմանի մասին  որևէ խոսք     չէինելը  մեր պատմության  մեջ  պետք  է  համարել     մի  հա­վելյալ  զորավոր  ապացույց,   որ իրոք  Վարդանի  և  գուցե  մի քանի  զոհված իշխանների  դիակները     Շաղատ  են  բերվել  և երկրի  տիրոջը    Վասակին     ու  նրա համախոհ  իշխաններին   հանձնվել։   Ին՚չո ւ  չմտածել,   որ   դե՛պի   Շաղատ-Անգեղակոթ   նահանջող   Ջուր     (Սոլրաբ)-Շահապոնս   (Շահբուզ)֊, Ոլանի     (Քոլան ի) գյուղերով  անցնող      ուղիով   և   Խնձորեսկի   ( Բիչանակի)   լեռնանցքով     Շաղատ իջած, զորամասի հրամանատարները կարող   էին ոչ միայն թշնամաբար     տրա­մադրված չլինել  Վասակի  նկատմամբ,   այլ  գուցե  եղել  են  հենց  այն իշխանա­կան   տների  զավակներից,   որոնց  եղբայրներն   ու  տոհմակիցները    մնացել  էին. Սյունի-Սիսիանում։
             Հայոց բանակի մեծ մասը, գլխավոր հրամանատարներով, հոգևոր պե­տերով (Հովսեփ կաթողիկոս, Ղևոնդ Երեց և այլք) նահանջել են Նախիջևան– Ճահուկ (Ջահրի), Խոռատ ունիս (Խոռադիզ), Ագարակի ձոր (Այար) և այս­տեղից հին կամրջով դեպի Բոլորաբերդ (Քեշիշքանդ, արդի Եղեգիս)։ Սրանք՛ խուսափել են Տիգեն (Ալմալու)-Ողբինով (Օղբին) անցնել Վայոց ձորի սահ­մանամերձ Հրասեկաբերդ կամ Հրաշկաբերգ, որովհետև սա ձախ էր ընկնում Արցախի ճանապարհից և մոտենում Շարուրի դաշտին, ուր արդեն թափան­ցած կլինեին Պարսից զորամասերը։ Հայկական մի զորամաս պաշարվում է Բոլորաբերդում, հետապնդող պարսիկ Աթաշխուդա զորավարի գնդի կողմից  ն առաջին զոհերը     տալիս նահանջի ճանապարհին։  Բայց առաջապահ    մասն ամրանում է Արտաբույնի (Երդափին) մոտիկ նշանավոր Կապույտ րերղում:  Մինչև սույն բերդր պաշարելը, պարսիկները հայկական մի փոքրիկ ջոկաի ՛էլ կոտորում են Ազնածորից (Այնազուր-Աղավնաձոր) 4—Տ կիլոմետր արևելք Անգեղաձորի բերդի մոտ (Ղզղալա), ապա 300 հոգի կոտորում Հստինը (Հոստուն) գյուղին չհասած, ինչպես պատմում Է Ստեփաննոս Օրբելյանը (անշուշտ, ավանդությունից բացի ունենալով այլ ստույգ աղբյուր), որից հե­տ՛ո միայն պաշարում Կապույտ բերդը։ Այս բերդից 3 կմ վերև, Ցախաց քար «Ղոշավանք» վանքի մոտ ամենամեծ ջարդն են տալիս, որը չորրորդն էր հայոց  հողում։ Այստեղ ցույց տրվող դիմադրությունից օգտվում են նահանջող գլխավոր ուժերը և անցնում Արցախ, կամ մասամբ նաև դեպի Արարատյան դաշտ, .եթե   այդ   հնարավոր   լիներ։
             Վասակը  մինչև  Տիզբոնն  ուղևորվելը     մնացել  Է   Սյունիում,   այն   էԷլ   բավա­կանին  ժամանակ։     Ավարայրից մի քանի     ամիս  հետո,  շուրջ  կես   տարի     նա գրեթե   ծպտյալ     ղեկավարել   Է   պայքարն  իրանական   պատժիչ     զորամասերի, հարստահարիչների   և  Անդրկովկասում     քրիստոնեությունը     հալածող  պարսիկ մոգերի  դեմ,  վերջին  ամիսներին  մնալով որպես  Սյունյաց  նախարար։
          Այդ ժամանակամիջոցում Էլ, նրա հրամանով, արդեն պատրաստված կլիներ  Վարդանի  հոյակապ  հուշարձան՛ը։
           Ինչո՞ւ այդ վայրն Էր ընտրվել Շաղատի դիմաց, Անգեղակոթի ծայրամասում, վայրի ժայռի տակ, այն ժամանակ ևս դեպի Նախիջևան տանող Սյունիքի գլխավոր ճանապարհի եզրին։ Ինչպես ասացինք, այդ ՛եղը եղել է սրբավայր։ Պաշտվել Է ժայռի տակից բխող Կաթնաղբյուրը, կամ Սուրբ աղբյուրը։ Այդ  ջուրը, որ  պակասել և վերացել է վերջին երկու տասնամյա­կում, իր հազարամյակների պաշտամունքային դերը պահպանել Էր մինչև վերջերս, ամեն տարի,  Վարդավառի տոնին։
Ուշագրավ Է նաև մի երևույթ, որ տվյալ սրբավայրը, վաղուց արդեն  կոչելով «Վարդան զորավոր», բնակչությունն ուխտի Է գալիս ոչ թե Վարդա­նանց հայտնի տոնին, այլ Վարդավառի տոնին։ Թեև վերջին օրերս ուխտագնացության ընթացքում մոտիկ և հեռու գյուղերից եկած մի քանի ծեր տատիկներ, իրարից անկախ, տասնյակ խաչքարերի արանքում առաջինը մոտեցան դամբարանի անխաչ խոյակին և ջերմեռանդությամբ համբուրեցին այն Իմ և մեր աշխատակցի հարցումին և զարմանքին, պատասխանում Էին, որ այդ քարն է սուրբ Վարդանի գերեզմանը։ Իսկապես, խոյակի վերին մասը  միշտ  բաց  Է եղել,  XIII  դարի  մի  գեղեցիկ  խաչքար վրան  ամրացրած։
             Մեր նոր սկսած պեղումներից դուրս եկած սրբատաշ և հին տեսք ստա­ցած մի քանի տասնյակ քիչ սեպանման քարերը ցույց են տալիս, որ նախա­պես .այդտեղ կառուցված Է եղել մեհյան, որր հետո վեր է ածվել եկեղեցու։ .Սակայն ժայռը հետզհետե ծերացել-քայքայվել Է և գարնան ամիսներին, հատկասես  երկրաշարժերի     ընթացքում,   անվերջ  փլվել  է  և  այդ շենքը     ավերվել, որը   կրկին վերակառուցվել  Է  մինչև այսօրվա՝  անշուք  վիճակին  հասնելը։ 
         Վարդանի  դին,  ըստ   երևույթին,   ամփոփվել  է  այդ  սրբավայրի  հարավա­յին  պատի  տակ։ Մահարձանը բարձրացել Է,  հավանաբար,     7 աստիճանների վրա,  որոնք միասին ունեցել են 1,40 մետր բարձրություն (երկու քարը  գտնված Է  արդեն 20  սմ հաստությամբ)։
 
 
Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումանսիրություններ, Երևան, 1985, էջ 65-79:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298962
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52