Նաիրի, Բիայնա, Ուրարտու և Հայք երկրանունները մշտապես եղել են հետազոտողնների ուշադրության կենտրոնում։ Այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ստուգաբանական փորձեր։ Սակայն հարցն իր վերջնական լուծումը դեռևս չի ստացել։
Հայտնի է, որ ասուրական արձանագրություններում Ասորեստանից արևելք և Կաշիարի (Մասիուս) լեոներից հյուսիս տարածվող ցեղային երկրների ընդհանրական անվանումը եղել Է Նաիրի (Nai’ir), որն աոաջին անգամ վկայվել է Ասպաստանի Թոքուլթի-Նինուրտա թագավորի (մ.թ.ա. XIII երկրորդ կես) արձանագրություններից մեկում ։ Ընդունված է երկրանունը մեկնաբանել որպես Գետերի երկիր («արքադ naru- «գետ» բառից») : Առաջարկվել Է Կրակի երկիր ստուգաբանությունը, ինչպես նաև լեռնաշխարհ բացատրությանը։ Հարկ է ընդգծել, որ տեդանվան մեջ ակնհայտ է հայկական տարրը։ Na– աոաջին բաղադրիչը համարվում է «բնիկ հայերեն բառ՝ հնխ ոօ - «այն» դերանունից»։ Հավաստիորեն որոշվում է նաև iri/ire բաղադրիչը։ Այն աշխարհագրական անուններում արտացոլված Ar/Ara դիցանվան տարբերակներից մեկն է։ Տեդանվան մեջ Արև աստծո անվան առկայությունը Na տարրի մեջ տեսանելի է դարձնում արեգակին բնորոշ երևան եկող, ծագող, հայտնվող, հասնող բովանդակությանը։ Հետևաբար Նաիրի երկրանունը նշանակում է Արևի երկիր (բառի բուն իմաստով՝ ծագող /ելնող, բարձրացող/ լուսատու), որը պայմանավորված է եղել տեղաբնիկների դիցաբանական պատկերացումներով։
Ըստ ասուրական արձանագրությունների՝ մ.թ.ա. IX դ. առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում ձևավորված պետությունը զբաղեցրել է Նաիրյան երկրների տարածքը : Այդ մասին է վկայում նաև Սարդուր I-ի «Նաիրիի թագավոր» տիտղոսը։ Նկատենք, որ Թութխալիյաս IV-ը (մ.թ.ա. 1255-1233 թթ.) և Թուքուլթի-Նինուրտա (մ.թ.ա. 1244– 1208 թթ.) ժամանակակիցներ են։ Սակայն խեթական թագավորը Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները հիշատակում է Հայասա, իսկ Ասորեստանի տիրակալը՝ Նաիրի երկրներ անուներով : Հարկ է նշել, որ Նաիրի ընդհանրական անունը հատուկ է եղել նաև Հայկական լեռնաշխարհի արևելյան և հարավային հատվածներին :
Նաիրի անվան ստուգարանությունը բերում է այն համոզման, որ Հայկական լեռնաշխարհի ազգագավառնեոում Ar/Ara աստծո պաշտամունքը եղել է ընդհանուր։ Իր բացառիկ նշանակությամբ նա բիայնական պետության դիցարանում հանդես է եկել որպես գլխավոր աստվածություն : Հիշատակության է արժանի այն, որ 1-ին դարի հեղինակ Հովսեպոս Փլավիոսը, տարբեր ժողվուրդներբի ցեղային անվանումներն առաջացած համարելով Նոյ նահապետի հետնորդների անուններից, նշում է, որ Հայաստանը հաստատեց Արամոսի որդի Ուրոսը: Նկատենք՝ Ուրոս (հմմտ. Uras/Aras) անունն ընկած է Urastu /Ուրաշտու/ երկրանվան հիմքում։ Արամոսը կամ Արամը ընկալվել է որպես հայոց Արևի հնագայն աստված։ Բնականաբար Ուրոս արևորդին կարող էր ըմբռնվել և երևան գալ որպես վաղորդյան արևի՝ Արշալույսի աստված՝ անձնավորելով Արա Գեղեցիկին։ Հայոց ավանդական պատմության մեջ ևս Արամի որդին համարվում է Արան: Վերջինիս որդին՝ Արայան Արան (=արևորդի), նույնպես արևային աստվածության էր, որի մասին վկայում է նրա երկրորդ՝ Կարդոս անունը (հմմտ– sard/kard =Արև ): Արևային աստվածությունների ազգակցական կապը, հերթագայությունը և առանձնացումը ենթադրում են դրանց համապատասխանությունն ամեն օր հաորող և մեռնող Արև աստվածության և նրա մշտական ուղեկից Արուսյակ (Անահիտ) մոլորակի երկու դրսևորումներին (Լուսաբեր և Գիշերավար՝)։ Այս շարքը համադրելի է բիայնական դիցարանում խմբավորված աստվածությունների աոաջին եռյակի հետ (Խալդե Թեյշեբա, Շիվինի): Ընդ որում որում, պաշտվող գլխավոր աստվածության և նրա երկնային խորհրդանիշի անունն արտացոլվել է բիայնական թագավորների անվանումներում։
Բիայնական պետության տարածքը համարվել է իշխող թագավորական տան տիրույթը։ Այդ իրողությանը երևան է գալիս, երբ «Biayna» անվան «ay-na» բաղադրամասին տրվում է «երկիր» բացատրությունը /հմմտ. ուրարտ. «ay «հող» գծագրորեն «ai»– ay+ na «հող», «երկիր»/, իսկ bi հատվածը դիտվում է որպես bir-ber (֊տոհմ, ցեղ, տուն բառի մնացուկ : Այսինքն՝ «թագավորական/ տոհմի, ցեղի եբկիր» կամ, այլ կերպ ասած, Արևորդիների (Արև ասածս զարմ, սերունդ) երկիր. էական է, որ bir-be-ի համարժեքն է հայ. արմ/ն/ , որը հանդես է գալս որպես երկրանուն և իմաստով համահունչ է Բիայնա անվանը։ Bi տարրը համադրվել է նաև արև, կրակ, վառվել հասկացությունների հետ։ Այս դեպքում երկրանունը ստանում է Արևի երկիր բացատրությունը, որն իմաստի առումով համապատասխանում է Նաիրի տեղանվանը։ Հարկ է նշել որ այդ ստագաբանությունները ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Այս կապակցությամբ նշենք, որ եթե Ուրուատրիք-Ուրատրի երկրանունը նշանակել է Արեի (=Արամի) երկիր , ապա նրա բնիկ տերերը պետք է կոչվեին արևոբդինռր, որը, անշուշտ, արտահայտվել է urude տերմինով՝ որպես իշխող դասի ներկայացուցիչների անվանում։
Այս առումով հետաքրքիր է, որ ասուրական աղբյուրները Ռասա (մ.թ.ա. 735-713 թ.) Ա Արգիշթե Ա(մ.թ.ա. 713-685 թթ.) արքաներին անվանել են ուրարտայա /=urude/ ։ Հարցի ուսումնասիրության տեսանկյունից կարևոր նշանակության անի հետևյալ դիտարկումը։ Հայտնի է, օր Կորդվաց աշխարհն Աստվաշնչում և հայ պատմագրության մեջ հայտնի է Արարադի երկիր անունով։ Սեմական լեզուներում երկրանունը վկայվել է Qardu, Qardo, Qarda ձևերով։ Այդ անունով կոչվել է նաև Արարադ լեռը, որը սեպագրով վկայվել է Արարդի (Արարտու =Ռրարտու) գրությամբ։ Ընդորում, եթե նկատի ունենանք Urartu (alarod «արևորդի») և Urastu երկրանունների համապատասխանությունը , ապա կարելի է արձանագրել, որ ի տարբերություն Կարդա երկրանվան, որն արտահայտել է Արևի երկիր իմաստը, Ուրարտուն նշանակել Է Արևորդիների երկիր : Հիշատակելի է, որ Արարադի երկիրն անվամբ և տեղագրորեն համապատասխանում Է Արատայի, որը համարվում Է Հայկական լեռնաշխարհի աոաջին պետական կազմավորումը (մ.թ.ա– XXVIII– XXVII դդ.) : Ըստ շումերական մի բնագրի՝ Արատայի ժողովուրդը համարվել Է Արև աստծո կողմից գերադասված ժողովուրդ :
Հավելենք, որ հին արևելյան պետություններում ժողովուրդ հասկացության մեջ չէր մտնում պարտադիր ցեղային միասնությանը, այլ ենթադրում էր այս կամ այն պետության սահմաններում ապրող մարդկանց ամբողջությունն առանց գերիշխող տարրի պատկանելության։ Այսուհանդերձ, արտոնյալ ցեղին, պատկանող մարդ գաղափարը կարող էր դրսևորվել որոշակի տերմինով, որը ժամանակի ընթացքում կվերածվեր ցեդանվանման։
Հատկանշական է, որ «հայերը սեփական անվամբ ինքնորոշում են իրենց, և դա է ժամանակակից հայ բնակչության, բաոի բուն իմաստով, նրա որոշակի հասարակական խմբի՝ իրական հնագայն անվանումը» : Ինչպես հայտնի է, Վասպոտականի Հայոց ձոր (Երվանդունիք) գավառի Աստվածաշեն գյուղի արևմտյան մասում, ժայռի գագաթին գտնվող Հայք դաստակերտի՝ (հետագայում՝ Հայկաբեբդ) սեպագրով վկայված անունը եղել է Սարդուրիխինիլի ։ Սարդարի անվան մեջ առկա է Արև աստված գաղափարը, որը փաստորեն պահպանվել է այժմ ավերակ Աստվածաշենգյուղի անվան մեջ։ Ուստի միանշանակ է, որ Սարդուրիխինիլի և Հայք տեղանունները համարժեք հասկացություններ են։ Բնականաբար Հայքը՝ որպես երկրանուն, նույնպես նշանակել է Արևի երկիր, իսկ հայ ցեղային անվանումը՝ Արևորդի։ Այղ իմաստով հայ ինքնանվանը (որից ունենք Հայկ անձնանունը և Հայք երկրանունը) իր նշանակությամբ և արտասանությամբ համապատասխանում է Ayu-/Aya/-ն՝ Ռիգվեդայում (մ.թ.ա. II հազ. X դղ.) վկայված արիական ցեղերից մեկի անունը։ Բհագա աստծուն նվիրված օրհներգում այն «արտոնյալ ցեղի մարդ հասկացության նշանն Է՝ իբրև անվանում»։ Հետևաբար հայերի առասպելական նախնին՛ Հայկը, ըստ իմաստի երևան էր գալու որպես Հայոց աշխարհին պատկանող, նրան հովանավորող աստծո մականուն։
Բնականաբար իրենց նշանակությամբ հայ և արմեն անվանումները եղել են համարժեք։ Այսինքն՝ նրանց համապատասխանությունը բացարձակ Է։
Արմեն Ղարագյոզյան, Հայոց հնագույն պատմության հարցեր, Երևան, 2015, էջ 30-37: /Տողատակի հղումները հանված են/