Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հնդեվրոպական նախահայրենիքի որոնումը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Իսկ ո՞րն է եղել մայր հնդեվրոպական ժողովրդի հայրենիքը, այժմյան հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը: Արա վերաբերյալ վեճեր են եղել, անցյալում տարբեր կարծիքներ են հայտնվել. տարբեր ժամանակ նախահայրենիք կամ մայր հայրենիք են համարել՝ մեբձբալթյան տարածքը, Հյուսիսսային Գերմանիան) Հարավային Ուկրաինան, Բալկանյան թերակղզին, Միջին Ասիան և այլն։
            Հ. Աճառյանը ժամանակին գրամ էր. «Հնդեվրոպացոց նախահայրենիքի տեղը դեռևս ճիշտ չէ որոշված»։ Չնայած դրան, Աճառյանը նախ պատրաստի ընդունեց իր ժամանակ եղած կարծիքներից մեկը, ըստ օրի հնդեվրոպացիների նախահայրենիքը մերձբալթյան տարածքում է եղել: Ապա նա իր կարծիքը փոխեց և նախահայրենիքը դնում էր Միջին Ռուսաստանում։ Դա նշանակում էր,  որ հնդեվրոպական ցեղերն ու ժողովուրդները, այդ թվում և հայերը, Բայթիկ ծովի ափերից կամ Միջին Ռուսաստանի տարածքից են գնացել իրենց զբաղեցրած հայրենիքները։ Հետո հնդեվրոպաբանաթյան մեջ այս տեսակետներն էլ հերքվեցին, բայց հայերի և մյուսների եկվորաթյան մասին կարծիքը մնաց։ Այս անգամ ասիակա հնդեվրոպացիներին՝  հայերին, խեթերին, իրանյաններին (պարսիկներ, մարեր, քրդեր և այլն), հնդիկներին և այլոց բերում էին Բալկանյան թերակղզուց, Դանուբի ավազանից, ոմանք՝ Ուկրաինայի հարավից, այսինքն մյուս ենթադրյալ նախահայրենիքների  տարածքներից ։
               Հայ գիտնականներից Հ Աճաոյանը, Հ. Մանանդյանը, Մ. Աբեղյանր,   ՆԱդոնցը,   Լեոն   և   արիշներ   ասում էին՝   որտեղ որ հին հնդեվրոպացիների հայրենիքն է եղել, այնտեղ էլ մեր շատ հեռավոր նախահայրերն են ապրել, քանի որ հայերս հնդեորոպադիներ ենք: Տեսականորեն նրանք իրավացի էին, միայն նախահայրենիքի տարածքի հարցում գիտությունը դեռևես խարխափում Էր խավարում՝ չկային, չէին գտնվել անհրա­ժեշտ փաստեր։
          Քանի որ եվրոպացի մի քանի, այն ժամանակ հայտնի, լեզվաբաններ հնդեվրոպական նախահայրենիքը հակված էին տեսնել Եվրոպայում , ուստի վերոհիշյալ հայ գիտնականները և ուրիշներ սկսեցին պաշտպանել հայերի՝ Եվրոպայից գա­լու վարկածը։
         Որոշ գիտնականներ էլ այնքան հրապուրվեցին հայերին հատկապես Բալկանյան թերակղզուց բերելու տեսակետով, որ սկսեցին եռանդով որոնել դրա համար «ապացույցներ»։ Նրանք դիմեցին հին հույն պատմիչներին, որոնք երբեմն հակում են ցուցաբերել արևելյան որոշ ժողովուրդների Հունաստանի կամ նրա մերձակայքի հետ առնչելու։ Հայերի եվրոպական ծագու­մով հրապուրված գիտնականները մատնացույց էին անում հայն պատմիչներ Հերոդոտոսի, Եվդոքսոսի, Ստրաբոնի երկերի մեջ եղած որոշ արտահայտություններ, հարմարեցնելով դրանք իրենց միտումին:  Օրինակ, մ. թ. ա, V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է. «Հայերը ևս լինելով վերաբնակիչներ Փռյու­գիական երկրից՝ զինված էին փռյուգիացիների նման» (ըստ այլ թարգմանության «փռյուգիական վերաբնակիչներ»):  Ապա՝ մ. թ. ա. IV դ. հույն պատմիչ Եվդոքսոսը գրել է. «Իսկ հայերը ծագումով Փոյագիայից են, և նրանց լեզվում փռյուգերենից   շատ   բան   կա»,   Ահա,   հայերի   եկվորության մասին իրենց միտումը իբր հաստատելու համար որոշ պատ­մաբաններ ու լեզվաբաններ ամենից ավելի այս երկու ասույթ­ներն են առաշ բերում, պնդելով, թե քանի որ փռյուգիացիները Փոքր Ասիա են եկել Բալկանյան թերակզուց, ուստի հայերն էլ են այնտեղից ծագում, և իբր հայերենն ու փռյու­գերենը գրեթե նույն լեզուն են։ Բայց իրականում սա հույն վերոհիշյալ պատմիչների գրածի մտացածին, սարքովի մեկ­նության է։
Նախ՝ պարզ է, որ Եվդոքսոսի «ծագումով Փռյաղիայից»– ը Հերոդոտոսի գրած «լինելով վերաբնակիչներ Փռյուգիական երկրից» արտահայտության վերաշարադրանքն է: Ապա տես­նենք ինչ կարող էին նշանակել մ. թ. ա. V և IV դարերում այս հույն հեղինակների գրածները։
          1. Փռյուգիա անունով երկիր կամ Փռյուգիական (փռյուգիացիների) երկիր եղել է միայն Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհից դեպի արևմուտք։ Որևէ այլ տեղ, այդ թվում Բալկանյան թերակղզում երբևէ այդ անուններով երկիր չի եղել։ Նշանակում է Հերոդոտոսի ու Եվդոքսոսի ասածները վերա­բերում են միայն Փոքր Ասիային, սրա սահմաններից դուրս չեն գալիս։ Եղել է ժամանակ, երբ Հայկական լեռնաշխարհի արևմտյան որոշ հատվածներ գրավված են եղել փռյուգիացի­ների կողմից։ Ուրեմն վերաբնակիչներ Փռյուգիայից կարող էր նշանակել այն, որ՝ Հերոդոտոսը ծանոթ է եղել ինչ-որ ժամա­նակ Փռյուգիայի իշխանության տակ գտնված վայրերի հա­յերին կամ էլ նրան հանդիպած հայերը Փռյուգիայի մոտեր­քից են եղել և կամ Փռյուգիային հարևան վայրերից:  Գուցե վերաբնակիչ նշանակել է Հայաստանի ներքին մասերից դեպի Փռյուգիայի մոտակայքը գաղթած։ Ուրիշ որևէ բան այդ ար­տահայտությունը նշանակել չէր կարող մ. թ. ա. V կամ IV դարերում ե հասկանալի է որեէ կերպ չի կարոդ վկայել հա­յերի Փոքր Ասիայից դարս գտնվող որևէ վայրից գալու մասին։
           2. Հայերի զինված լինելը փռյուգիացիների նման նշա­նակում է հենց այն, ինչ ասված է. երկու հարևան ժողովուրդ֊ներ նման զենքեր են ունեցել, որ միանգամայն բնական երևույթ է։ Այդ տարածքի այլ ժոդովուրդներ էլ նույն կամ նման զենքեր  են գործածել: Ապա հիշենք, որ հայերը  տարբեր ժամանակ   զինված   են  եղել   նաև  ասորեստանցիների     պարսիկների, արաբների, ռուսների նման և այլն։ Ուրեմն, փռյուգիացիների նման հայերի զինված լինելը նույնպես որևէ կերպ չի կարող օգնել վերոհիշյալ գիտնական­ներին «եկվորության» մասին նրանց ունեցած միտումը առաջ տանելու:                                                                                                      
           3. Ինչ վերաբերում է Եվդոքոսի այն արտահայտությանը, որ  հայերի  « լեզվում փռյուգացիներից շատ բան կա» ապա սա ևս միանգամայն հասկանայի երևույթ է, մ. թ. ա. IV դարում գրված այս արտահայտությունը կարող էր նշանակել, որ միմ­յանց հարևան հայերի և փռյուգիացիների լեզուները փոխա­դարձաբար ազդել են միմյանց վրա և Փռյագիայի տարածքում կամ այդ երկրին հարևան հայկական հողերում բնակվող հա­յերի լեզվում փռյուգիական շատ բառեր կային։ Գիտենք, որ այլ ժամանակաշրջաններում հայերենի մեջ բառեր են անցել նան շումերերենից, աքքադերենից, արամեերենից, պարս­կերենից, հունարենից, արաբերենից, թուրքերենից, ռուսերե­նից և այլն:
Ուրեմն, Եվղոքսոսի այդ վկայությունը մ.թ.ա IV դարում որևէ դեպքում չի կարող հասկացվել այնպես, թե իբր հայե­րենն ու փռյուգերենը նույն լեզուն են եղել կամ իրար շատ մերձակից։ Փռյուգերենի և հայերենի համեմատությամբ զբաղ­վել են շատ լեզվաբաններ Հ. Հյուբշման, Ա. Մեյե, Լ. Պետերսեն, Հ. Աճառյան, Հ. Տաշյան և ուրիշներ, բոլորը ցույց են տվել, որ հայերենը և փռյուգերենը տարբեր հնդեվրոպա­կան լեզուներ են, ինչպես, օրինակ, հայերենն ու պարսկերենը կամ հայերենն ու խեթերենը։
         4. Վերջապես, ոչ մի հիմք չկա փռյուգիացիներին էլ եվ­րոպական ծագոմ վերագրելու։ Հերոդոտոսը գրամ է, որ Փռյու­գիացիներին բալկաններում բրիգ էին անվանում: Բացառված չէ։ Նորագույն ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ ինչպես հույների, այնպես էլ փռյուգիացիների առանձին հատ­վածներ մ. թ. ա. II հազարամյակի սկզրներին Փոքր Ասիայից սկսել են գնալ Բալկանյան թերակղզի, ընդ որում՝ հույներ մեծ քանակությամբ, փռյուգիացիներ՝ ավելի քիչ։ Ապա՝ փռյուգիացիների որոշ հատվածներ քոչվոր լինելով հաճախ էին Բոսֆորն ու   Դարդանելն անցնում ու շարժվում Փոքր Ասիայից  դեպի  Բալկաններ,   այնտեղից   ետ   դեպի   Փոքր   Ասիա՝  իրենց եկիրը: Հնարավոր է,  որ Բալկանյան թերակղզու բնակիչները ՝ փռույգիացիներին բրիգ կոչած լինեն։  Իհարկե,   այս   ամենը   ևս   առնչության  չունի   հայերի   ծագումը որոշելու հարցերի հետ։
         «Եկվորության» միտումով տարված որոշ գիտնականներ էլ  վկայակոչում էին մ. թ. ա. I և մ. թ. I դարի հույն հեղինակ՝ Ստրաբոնի ասույթը, ըստ որի Ալեքսանդր Մակեդոնացու երկու զորականներ իբր իրեն՝ Ստրաբոնին ասել են, թե Հայաս­տանի Արմենիա անունը ծագել է առասպելական արգոնավորղների հերոսներից մեկի՝ Արմենոսի անունից։ Քանի որ արգոնավորդոները ըստ առասպելի Հունաստանից էին, ուստի  վերոհիշյալ գիտնականները այդ առասպելում ևս ուզում էին գտնել իրենց միտումին համապատասխանող դրույթ։  Բայց նախ  արգոնավորդների առասպելում և Սարաբոնի հաղորդածի մեջ որևէ խոսք չկա հայերի ծագման մասին։ Այն սոսկ ասված է, որ Հայոց երկրի անուններից մեկը՝ Արմենիան առասպելական Արմենոսի անունից է, և  ոչինչ չի ասված նույն երկրի բնակչության՝ հայերի ծագման, այն էլ ինչ-որ տեղից գալու մասին։ Եվ հետո, եթե առասպելներին ֊ պետք է ինչ-որ կարևորություն տրվի, ապա կան ավելի հին առասպելներ, որոնք Արմենիա անունն այլ կերպ են ծագեցնում։ Օրինակ, ըստ Խորենացու, Հայաստանի Արմենիա անունը  ծագել է Արամ նահապետի անունից, ըստ արաբական ավանդության այն ծագել է Նոյի շառավիղներից մեկի՝ Արմինիայի անունից։ Իսկ ընդհանրապես ժողովրդական առաս­պելների, հեքիաթների, դյուցազնավեպերի տվյալները պետք է շատ զգուշորեն օգտագործել. Այս դեպքում, թերևս, ավելի  օգտակար կարող էր լինել առավել հին ու տվյալ տարածքում ստեղծված առասպելների քննությունը։
              Նույն գիտնականները Եվրոպայում որոնում էին նաև արմ եռահնչյունով սկսվող քաղաքների, գետերի անուններ, և երբ գտնում էին,ասում էին,  թե   դա  ցույց  է  տայիս,   որ  հայերն աոաջ այդ վայրերում են բնակվել։ Բայց սա ևս բնավ գիտա­կան կամ տրամաբանական մոտեցում չէ։ Այսօր աշխարհի տարբեր մասերում արմ-ով սկսվող շատ անուններ կան, որոնք բնավ էլ չեն վկայում հայերի՝ այդ վայրերից եկած լինելա մասին։ Հիշենք ղրան ցից մի քանիսը՝ Արմենիա (Կոլումբիայում), Արմա (Իռլանդիալում), Արմավիր (Հյուսիսային Կովկասում), Արմենիշ (Ռումինիայում), Արմյամնսկ (Ղրիմում և Հյուսիսային Կովկասում) և այլն։ Այսպիսի անունները կամ պատահական նմանություն ունեն հայերի արմեն անվան­ման սկզբնավանկի հետ կամ ցույց են տալիս, որ այդ վայրե­րում մի ժամանակ բնակվել են Հայաստանից գաղթած հա­յեր։ Իսկ արտագաղթեր Հայաստանից կատարվել են հնագույն ժամանակներից ի վեր։
          Մի խոսքով, «եկվորաթյան» կողմնակիցները խուզարկում էին բազում գրքեր և, իրենց տեսակետին թեկուզ մի քիչ հար­մար թվացող որևէ բան գտնելով, փաստարկ էին դարձնում։ Հայերի «եկվորության» կողմնակիցների բերած բոլոր փաս­տարկներից միայն մեկն է եղել ուշադրության արժանի, այն, որ հայերենը հնդեվրոպական լեզու է, և հայերը հնդեվրոպա­ցի են, ուստի հայերը նախապես բնակվել են այնտեղ, որտեղ որ եղել է հնդեվրոպացիների հնագույն մայր հայրենիքը կամ նախահայրենիքը։ Եթե ճիշտ է եվրոպացի մի շարք լեզվա­բանների ասածն այն մասին, թե հնդեվրոպական մայր հայ­րենիքը գտնվել է եվրոպայում, նշանակում է հայերն էլ, ասիական մյուս հնդեվրոպացիներն էլ պարսիկները, հնդիկ­ները, խեթերը և այլն, եկած պետք է լինեին Եվրոպայից։ Բայց արդյոք ճիշտ էր հնդեվրոպական մայր հայրենիքը Եվրոպայում փնտրելը, և չէ որ նույն ժամանակ, դեո XIX դարում եվրոպացի ուրիշ լեզվաբաններ էլ, օրինակ,  Յ. Շմիդտը, հնդեվրոպական մայր հայրենիքը համարում էին Փոքր Ասիան:
             1940-50-ական թվականներին հրահանգ եղավ՝ Անդրկովկասի ժողովուրդներին տեղաբնիկ համարել։ Եվ մի շարք պատմաբաններ ու լեզվաբաններ այս անգամ էլ սկսեցին նոր տեսություններ հյուսել դա հիմնավորելու համար։ Դրանցից մեկն այն Էր, որ հայերն իբր հնդեվրոպական ժողովուրդ չեն, և հայոց լեզուն հնդեվրոպական չէ, ել որ իբր հայերը գոյացել են տեղական մի շարք ցեղերի խառնուրդից։ Այդ շրջանում առհասարակ հնդեվրոպաբանությունը փակի տակ Էր։ Երբ այդ փակը հանվեց, նույն պատմաբաններն ու լեզվաբանները «խոստովանեցին», որ հայերենը հնդեվրոպական լեզու է, քանի որ դա շատ ակնառու է, ուղղակի ճչացող։ Եվ քանի որ կարծում էին, թե հնդեվրոպացիներ Ասիայում նախապես չեն եղել, այլ եկել են, ուստի մի նոր տեսություն մեջ բերվեց, որը եկվսրության տեսակետի տարբերակն է։ Գրում Էին, որ իբր արմենները «Փոքր Ասիա են թափանցել բալկաններից» խաոնվել տեղական ցեղերին, և դրանից առաջացել են հայեր։ Հայ մշակույթի մասին , գրում էին. «Այն սկզբնավորում Է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնիկ ցեղերի ու ժողովուրդների, մասնավորապես խուրրիուրարաական տարրի, ենչպես և հնդեվրոպական եկվոր տարրի մշակույթների հա­մաձուլման պարագաներում» :
          Հնդեվրոպական այդ «եկվորներին» կոչեցին նախահայեր, հայալեզու ցեղեր, ուրիշները փռյուգիական մուշկեր, արեմներ, մեսխեր, փռյուգա-թրակիացրներ, նաև արմեններ։ Իբո դրանք պետք է խառնվեին այլ ժողովոլրոների, ցեղերի հետ, որպեսզի «կազմավորվեր» հայ ժողովուրդ։
             Սկսեցին շատ գրել Եվրոպայից «ծովային ժոդովուրգների» Փոքր Ասիա գալու մասին, պնդելով, թե նրանց մեջ էին ար­մենները կամ «նտխահայ» կոչվածները։
Աշխարհի որևէ  քարի կամ պապիրուսի վրա,  որևէ արձա­նագրության մեջ և կամ մի այլ աղբյուրում գրված չէ թե հայերի (արմենների) նախնիները «ծովային ժողովուրդներից » են և այդ  ժողովուրդների հետ  եկել են Եվրոպայից:  Ծովային ժողովուդների ներխուժումների մասին պատմում են միայն եգիպտական աղբյուրները: Կան թարգմանություններ ժամա­նակակից լեզուներով։ Ցանկացողը կարող է կարդալ և կտեսնի, որ մի բառ, մի թեթև ակնարկ անգամ չկա, որ դրանց մեջ եղել են հայեր, «նախահայեր» կամ նրանց նախնիներ և կամ նման որևէ բան։ Ոչ ոք չգիտի, թե ովքեր էին այդ ծովային ժողովուրդները, որտեղից էին։ Տարբեր ենթադրություններ են եղել միայն։ Օրինակ.  դոկտոր Է. Բերյոզինը վերջերս այն կարծիքն է հայտնել, թե մ. թ. ա. XV—XIV դդ. Կենտրոնական Եվրոպայից (այժմյան Ջեխիայի, Սլովակիայի տարածք) անտառային ինչ-որ ցեղեր եկել են Իտալիա և Բալկաններ, սովորել են ծովագնա­ցություն, անվանվել «ծովային ժողովուրդներ» ու արշավել դեպի Եգիպտոս: Գուցե սա ճիշտ է, գուցե սխալ, բայց ամեն դեպքում դա որևէ  առնչություն չունի հայերի ծագման հետ:
           «Կազմավորման» տեսության ստեղծողները հայերի «կազ­մավորման»  ժամանակը տարբեր դարերի  են վերագրել՝ մերթ մ. թ.  ա. II դարին, մերթ V-ին, մերթ Էլ VI -ին։ Նրանք իրենց գրքերում, հողվածներում,  դասագրքերում այնպես   են  գրում, որ դուրս է գալիս, թե մ. թ.  ա.  VIII-VII  դարերում դեռ հայեր չկային (կազմավորված չէին), բայց կային խեթեր, վրա֊ցիներ,   հույներ,   իրանյաններ   էլ   այլն։    Ստացվում   է   անբացատրելի  պատկեր՝  հնդեվրոպացի   հույները,   խեթերը,  իրանյանները կային, իսկ հնդեվրոպացի հայերը չկային, դեռ պի­տի  «կազմավորվեին»։   Սա   ևս  գիտական  որևէ քննություն չի բռնում :
         Լեզվաբանությանը  անհերքելիորեն  ապացուցել  է, որ հայերը   հնդեվրոպացիներ    են,    նրանց   լեզուն՝   հնդեվրոպական, և ըստ  հայոց լեզի նյութի    նրանք  հնդեվրոպական մայր  ժողովրդից, ուստի և մայր լեզվից  առանձնացել են  այն ժամա-անակներում,   երբ  առանձնացել  են հունական,  խեթա-լավիական, հնդ-իրանական խմբերը, ուստի և սրանց լեզուները։ Ուրեմն, ինչպես կարող էր պատահել, որ հնում, ինչ-որ ժա­մանակ ապրեին հույներ, այսինքն՛ հունարեն խոսողներ, իրանցիներ՝ իրաներեն խոսողներ և գոյություն չունենային հայեր, այսինքն՝ հայերեն խոսողներ։
          «Կազմավորման» այս տեսակետը հիմքում ունի ոչ թե փաստերի   անաչառ  ուսումնասիրություն,  այլ   հարմարեցում այն ոչ թե տրամաբանորեն բխում է եղած փաստերից, այլ նախօրոք    կազմված    ծրագրով     կցկցվել   է    հակառակ    փաստերի։ «Կազմավորման»   տեսությունը   անհամոզիչ էր  հենց   սկզբից, իսկ երբ նրան կցեցին նաև Ասիայում հնդեվրոպացիների եկվոր լինելու մասին եղած նախկին դրույթը, այն դարձավ սպիտակով սևի վրա կարկատված։ Փորձում էին հարթել հակասա թյանները.   այդ  էր   պատճառը,  որ  հայերի   «կազմավորման» ավարտը կամ «ծագումը» մ. թ. ա. II դարից ձգելով հասցրին մինչև մ. թ. ա. VI դար, ոմանք՝ մինչև VII դար։
Բայց այդ ամենը «կազմավորման» տեսությունը համոզիչ է չդարձրեց։ Ամենակարևորն այն է, որ այդ տեսության պաշտ­պանները հստակ չէին էլ գրում, թե ինչ են հասկանում «կազմավորում» ասելով։ Եթե «կազմավորում» ըստ նրանց նշանակում  է տարբեր ցեղերի, տարբեր լեզուների խաոնվելը և նոր (հայոց)  լեզվի ու ժողովողի գոյանալը, ապա նրանց լուրջ սխալմունքի մեջ էին. լեզվաբանական գիտությունը ցույց է տվել, որ այդպիսի բան չի լինում։ Պատմության բազում փաստեր  վկայում են, որ երկու կամ ավելի տարալեզու ցեղեր հավասար միավորներով չեն խառնվում՝ գոյացնելու մի նորալեզու ցեղ, այլ մեկը մյուսին ձուլում է իր մեջ։ Պատմու­թյան բազմաթիվ փաստերը, հեմեմատական լեղվաբանությունը մերժում են լեզուների խաչավորումը, անհնար է, որ մի լեզու իւաչավորվի մի այլ լեզվի հետ, և գոյանա մի նոր լեզու։ Համենան դեպս, այդպիսի բան երբևէ տեղի չի ունեցել  Հարավ-արեմտյան Ասիայի տարածքում:  Սխալ է այն ատեերաոամը, թե a  լեզու +b– ը լեզու = c լեզոլ։ Իրականում a լեզու + b լեզու = կա՛մ b լեզու, կա՛մ a լեզու։ «Հանդի֊պող» երկու լեզուներից մեկը հաղթում է։ Օրինակները շատ են.  դակերը Հոոմի տիրապետության տակ ընկան, և դակերենը  «հանդիպեց» լատիներենին– լատիներենը հաղթեց, դակերը դարձան լատինախոս (ռումինացի), մոռացան դակերենը, որը մեռավ (մեռած են կոչվում չխոսվող լեզուները)։ էլամցիները դարձան պարսկախոս, և էլամերենը մեռավ։ Գալլերը դարձան լատինախոս (ֆրանսիացի), գալլերենը մեռավ։ Շումերները դարձան աքքադախոս, և շումերերենը մեռավ և այս­պես շարունակ։  
          Հայերենն էլ շատ լեզուների է «հանդիպել», մերթ հաղթել է, այսինքն այդ լեզուներով խոսողները հայախոս են դարձել հայ, մերթ էլ պարտվել է, այսինքն հայերի որոշ հատվածներ, բոլորովին մոռանալով հայերենը, դամրձել են այլախոս հու­նախոս, պարսկախոս, արաբախոս, թուրքախոս, լեհախոս, վրացախոս, ռուսախոս, ֆրանսախոս, անգլիախոս և այլն, որոշ ժամանակ դավանանքի ուժով իրենց հայ են գիտակցել, հետո դարձել են այլազգի:  Բյց ոչ մի դեպք պատմության մեջ չի եղել, երբ հայերենը հանդիպած» լինի մի այլ լեզվի և խաոնվի այղ լեզվի հետ, ու նոր լեզու առաջանա։
            Իսկ եթե հիշյալ տեսության հեղինակներն ու պաշտպան­ները մի ժողովրդի «կազմավորում » ասելով հասկանում են այլ ցեղերի, ժողովուրդների ձուլվելը այդ ժողովրդի մեջ, ապա ամեն մի ժողովուրդ այդ կերպ «կազմավորվոմ» է իր պատմության ամբողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ։ Օրինակ, հույների պատմությունից դիտենք, որ այժմյան հույն ժողոմուրդը մի քանի հազար տարվա ընթացքում իր մեջ լեզվականորեն ձուլել է խեթեր, լուվիացիներ, եբրայեցիներ, եգիպտացիներ, ասորիներ, հայեր, թուրքեր և այլն։ Արդյոք սա նշանակում է, որ հույները այդ բոլոր հազարամյակների ընթացքում «կազմավորվում են» ու մինչև այժմ էլ «կազմավորվում են»։ Հա­յերն էլ հազարամյակների ընթացքում իրենց մեջ ձուլել են խեթեր, խուռիներ, եբրայեցիներ, ասորիներ, պարսիկներ և այլն, պարսիկնեըը էլամցիներ, քրդեր, մարեր, վրացիներ, թուրքեր և այլն:  Ուրեմն սրանք էլ անընդհատ «կազմավոր­վել» և «կազմավորվում» են:  Ձուլելուն կամ ուծացնելուն «կազմավորում» անվանելը սոսկ բառախաղ է: Եվ եթե հայ ժողովրդի «կազմավորում» ասելով հասկանամ են «եկվոր» հնդեվրոպացիների լեզվի յուրացումը «Հայկական բարձրա– վանդակի» ոչ հնդեվրոպացի «բնիկների» կողմից, ապա սա նախկին եկվորաթյան վարկածի կրկնությունն է քողարկված «կազմավորում» բառով. Այժմ ոչ ոք պարսիկների, հույների կամ վրացիների պատմությունը չի սկսում այսպիսի «կազ­մավորումով», քանի որ այն անառարկա է:
          Պարզ է, որ հայերը գոյություն են ունեցել իրենց այդ, «կազմավորումից» շատ ու շատ աոաշ,  և պետք չէ բառախաղերով  զբաղվել։  Պատմությունը փաստ ու տրամաբանություն է սիրում և ոչ բառախաղ:
           Կովկասում, Փոքր Ասիայում և առհասարակ Մերձավոր ու Միջին Արևելքում, այսինքն՝ հարվ- արևմտյան Ասիայում  բնակված հին ժողովուրդները տարբերման համար գլխավոր, իսկ հաճախ միակ չափանիշը լեզուն է: Եթե անտեսենք այս չափանիշը, կատարյալ շփոթ և անորոշության կմնա: Լեզ­վական այդ չափանիշը, թերես, գլխավորը չէ ուրիշների համար (օրինակ, Ամերիկայի նոր ժոդովարդների), բայց նշված տարածքի ժողովուրդների տարբերակումն անհնար է առանց սրա:
      Այսօր ի՞նչ ենք հասկանում, օրինակ, հույներ կամ հույն ժողովուրդ ասելով, այն մարդկանց հասարակությանը, որի մայրենի կամ  պապենական լեզուն ու լեզվամտածողությունն է: Իսկ ո՞վքեր Էին այսօրվա հույների նախահայրերը,  ասենք, 3000 տարր առաջ՝    մարդիկ,  որոնք խոսում Էին ժամանակակից հունարենի այն ժամանակվա տարբերակնե­րով, իսկ 4000 տարի առաջ, նույնը մարդիկ, որոնց լեզուն արդի հունարենի 4000 տարի առաշ եղած վիճակն Էր։ Նույնն են նաև. հայերը։  Այսօր հայության, հայ ժողովրդի  գոյության գլխավոր և, ըստ ամենայնը, միակ փաստն ու չափանիշը հայոց լեզուն Էւ Ինչպես վրաց ակադեմիկոս Շանիձեն Էր ասում առանց   հսւյերենի   չիք   հայ   ժողովուրդ   առանց    վրացերենի չիք վրաց ժողովուրդժողովուրդ։ Սա թվաբանական ճշմարտություն Է:
              Արդ ո՞րն էր  500 տարի առաջվա հայ ժողովուրդը նա, որի մայրենի կամ պապենական լեզուն, լեզվամտածողությու­նը այսօրվա հայերենի 500 տարի առաջ եղած տարբերակն Էր։ Ովքսր Էին 3000 տարի առաջվա հայերը, նրանք, որ խո–սում Էին ու մտածում այսօրվա հայերենի 3000 տարի առաջ եղած վիճակով, իսկ 4000 տարի առաջվա հայե՞րը, դարձյալ նրանք, որ խոսում Էին այսօրվա հայոց լեզվի այն ժամա­նակվա տարբերակով։ Այդ հին ու հնագույն հայերը իրար դեմ կռվել են, հաճախ միմյանց թշնամի ցեղախմբեր և պետու­թյուններ կազմել և այլն, բայց հայ են եղել նրանով, որ նրանց լեզուն է դարերի, հազարամյակների ճանապարհ անցել և այսօր հնչում է արդի հայերի բերանում։
Որևէ  լեզու ինքնըստինքյան, առանց մարդու (խոսողի) գոյություն չունի: Լեզուն գոյանում, զարգանամ, ապրում է մարդու շուրթերին, հիշողության մեջ։ Այդպես է նաև հայոց լեզուն, այն գոյության ունի որպես հայ ժողովրդի մայրենի Լեզու։ Ուստի ճիշտ կլինի ասել նաև հայ ժողովուրդ նշանա­կում է ամենից առաջ հայոց լեզու, իսկ Հայոց լեզու՝  հայ \ժողովուրդ։
              Հայոց լեզուն Հնդեվրոպական մայր լեզվից իբրև առանձին լեզվական միավոր անջատվելուց հետո մնացել է նույն հայոց լեզուն, միայն շատ փոփոխվել է, այլ լեզուներից փո­խառություններ ընդունել, տրոհվել, որից առաջացել են բարբառներ, ենթաբարբառներ և այլն՛
            Քանի որ հայեր նշանակում Է հայերեն խոսողների ու մտա­ծողների ամբողջություն, նշանակում ո  նրանք ծագել  են այն ժամանակ, երբ հնդեվրոպական մայր ժողովրդի ու նրա լեզվի տրոհումից սկսել են դռյանալ աոանձին լեզվացեղային (Էթնիկական) միավորներ, և դրանցից մեկը եղել է Հայերի միավորը: Այդ  տրոհումըը տևել  Է շատ տարիներ, գուցե մի բանի հարյուրամյակ, ամբողջ հազարամյակ, մինչև որ հայերն իրենց գիտակցել են մայր ժողովրդից անջատ ամբողջություն, և անդամ մոռացել են մայր ժողովրդի մասին՛
             Ուրեմն, որոշելու Համար հայերի ծագման ժամանակը, պետք է որոշել, թե երբ է տեղի ունեցել հնդեվրոպական մայր ժողովրդի տրոհման հետևանքով հայերի, իբրե աոանձին հանրության առանձնացումը։ Իսկ հայերի վաղնջագույնն հայ­րենիքի տեղը որոշելու համար պետք է պարզել, թե որտեղ է եղել Հնդեվրոպական մայր հայրենիքը:       
..........  
           Վերջին շրջանում մի շարք հայտնագործություններ արվեցին, որոնք հերքեցին նախկին պատկերացումները հնդեվ­րոպական ժողովուրդների տարածման, մայր ժողովրդի տրոհ­ման վերաբերյալ, ինչպես և հիմնովին փոխվեց հնդեվրոպա­ցիների   հին   հայրենիքի    մասին   եղած   պատկերացումը։
        Նախ պարզվեց, որ մի շարք հնագույն լեզուներ, որոնք ոչ հնդեվրոպական էին համարվում, իրականում հնդեվրոպա­կան են եղել օրինակ, ապացուցվեց, որ Փոքր Ասիայում, թե սեպագիր և թե՛ գաղափարագիր խեթերենները հնդեվրոպական են: Հիմք ստեղծվեց մտածելու, որ հնագույն խեթերենը մեր­ձակից է եղել ոչ միայն փոքրասիական լիդիերենին, լիկիերե­նին, լավիերենին, պալայերենին, այլև Հյուսիսային Իտալիայում երկու-երեք հազարամյակ աոաջ խոսող էտրուսկերենին, Ալպերում խոսող հնագույն ոետիերեն լեզվին, Սիցիլիայում շատ հնում գործածված էլամերենին, և ենթադրվեց սրանց փոքրասիական  ծագումը:
          Ապացուցվեց, որ ճիշտ չի եղել լեզվաբանության մեջ շատ տարիներ անսխալ համարված այն կարծիքը (Պ. Կրեչմերի ), ըստ որի Բալկանյան թերակղզում նախքան հունարենի գոր­ծածությունը իշխած պելազգերենը ոչ հնդեվրոպական լեզու էր։ Այժմ բոլոր լեզվաբաններն ընդունում են պելազգերենի հնդեվրոպական էին:
Միանգամայն պարզ դարձավ, որ հիմնովին սխալ է եղել նաև երկար ժամանակ իշող մի այլ տեսակետ, որի համա­ձայն իբր Փոքր Ասիան մեզնից 3000—5000 տարի աոաջ բնա­կեցված է եղել ոչ հնդեվրոպացիներով, տեսակետ, որ որդեգրել Էին հայ մի շարք լեզվաբաններ ու պատմաբաններ։ Պարզ դարձավ, որ իրականամ եղել է ճիշտ հակառակը՝ հիշ­յալ ժամանակում և դրանից Էլ առաջ Փոքր Ասիան հիմնականում բնակեցված  է  եղել  հնդեվրոպացիներով։
Ի վերջո, ակնբախ դարձավ, որ մ. թ. ա. 2000—1500 թթ. գոյություն     ունեցած    հնդեվրոպական    որոշ      լեզուներ,     որոնց արձանագրություններն   այժմ  վերծանվում   և  ընթերցվում   են, հաճախ   այնքան  հեռացած  են  եղել  միմյանցից,   որրան իրարից հեռացած են այժմյան մի շարք Հնդեվրոպական լեզուներ (օրինակ, հայերենն ու անգլերենը): Իսկ սա նշանակում է, որ այդ հին լեզուները մեզնից դեռևս 4000 աարի աոաջ մայր հնդեվրոպերենից վաղուց են անջատված եղել և շատ երկար ժամանակ ինքնուրույն զարգանալու հետևանքով է, որ միմյանցից   այդ  աստիճան  աարբերվել  են։
       Բուլղարացի հնդեվբոպաբան Վ. Գեորգիևը գրում է՝ «երկար ժամանակ իշխող այն աեսաթյունը, ըստ որի հնդեվրո­պացիների նախահայրենիքը համարվում էր Հյուսիս-կենտրոնական Եվրոպայի տարածքը և հնդեվրոպացիների ցրվելը կամ հնդեվրոպական նախալեզվի տրոհումը դիտվում էր մ. թ. ա. II հազարամյակում, վերջնականապես հերքվեց հնդեվրոպա­կան հնագույն լեզուների  հայտնաբերումից հետո։
          Խեթական, միքենա-հունական և նախահնդկական լեզուները, որոնք վկայված են մ. թ. ա. II հազարամյակի կեսերին, շատ են տարբերվում միմյանցից։ Այդքան մեծ տարբե­րություններ առաջանալու համար անհրաժեշտ էր, որ հիշյալ լեզուն երբ շատ հազարամյակների ինքնուրույն զարգացում ապրեին։ Սրանից հետևում է, որ հնդեվրոպական նախալե­զուն սկսել է տրոհվել աոանձին խմբերի կամ ճյուղերի շատ հեռու  ժամանակներում, որոնք հազարամյակներով են հաշվ­վում։ Անկասկած է, որ հնդեվրոպական նախալեզուն գո­յության է ունեցել ժամանակակից մարդու, ասպարեզ գալու ժամանակաշրջանում,   որ  վերաբերում  է   ուշ քարե  դարին»:
           Նշենք, որ այս խոսքերով Վ. Գեորգիևը հերքում է նաև իր սեփական նախկինում արտահայտած պատկերացումները հնդեվրոպական նախահայրենիքի և մայր լեզվի տրոհման ժա­մանակի մասին։ Եվ միայն նա չէ, որ այդպես է վարվում նշանավոր հնդեվրապարաբններից ։
       Իրոք, հազարամյակների խորքն է դնում հնդեվրոպական մայր ժողովրդի ու լեզվի գոյության ժամանակաշրջանը։ Իսկ ե՞րբ է սկսվել տրոհումը: Այժմ ստույգ ասել հնարավոր չէ։ Համենայն դեպս, հայոց լեզուն ամբողջությամբ (բարբառնե­րով հանդերձ) բառապաշարային և քերականական այնպիսի տարբերություններ ունի հնդեվրոպական հարևան և ոչ հարևան լեզուների համեմատ, որ նրա անջատումը մայր հնդեվրոպե­րենից պետք է կատարված լինի ամենավաղ տրոհման ժամա­նակներում։ Որոշ հնդեվէրոպաբանների կարծիքով ամենավաղ շրջանի տրոհումը պետք է սկսված լինի մ. թ. ա. VI—V հա­զարամյակներում, ուրիշների կարծիքով IV հազարամյակում:
Ուրեմն, հայոց լեզվի և հայերի ծագումը պետք է վերաբերի մ. թ. ա. շուրջ V-VI հազարամյակներին, այսինքն ՝ մեզանից  5-6 կամ գուցե ավելի հազար տարի առաջ:
 
Ռ. Իշխանյան, Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր, Երևան, 1988, էջ 9-23:
          ,                

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300115
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52