Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակչությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Հայկական լեռնաշխարհի հնագույն ժողո­վուրդների ցեղային սերման (էթնոգենեզի) հարցը պատմագիտության դժվարին հարցե­րից մեկն է։ Հնագիտության, մարդաբանու­թյան և լեզվաբանության արդի աստիճանը որոշ հնարավորություն է ընձեռում ուսում­նասիրելու հայ ժողովրդի էթնիկական կազմի մեջ մտնող Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղախմբերի և ժողովուրդների ու նրանց մշակույթի տարածման սահմանները։
     Հասարակության զարգացման ամենավաղ ժամանակաշրշանին վերաբերող մարդու ոս­կորների մնացորդներ (բացառյալ Պաղեստինը և Շանիդարը) Առաջավոր Ասիայում, այդ թվում և Հայաստանում, դեռ չեն գտնվել, մինչդեռ հնագույն մշակույթի մնա­ցորդներ ամենուրեք առկա են բավական մեծ քանակությամբ։ Այդ մնացորդները Հայկա­կան լեռնաշխարհում մենք հայտնաբերել ենք երկրաբանական ավելի վաղ շերտերում, որոնք բնորոշ են չորրորդական՝ մարդու ծագ­ման ու գոյացման ժամանակաշրջանին։ Մեր կողմից մանրամասն ուսումնասիրված են Հայաստանի հին քարի դարի մշակույթի բո­լոր աստիճանները, որ տևել են հարյուր-հազարավոր տարիներ։
      Հայաստանում հայտնաբերված են հին քա­րի դարի ստորին, միջին, վերին աստիճան­ների, ինչպես նաև միջին քարի դարի ժա­մանակաշրջանի բազմաթիվ գործիքներ։ Քարեդարյան այս բազմաձև, բազմաթիվ նյու­թերը Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման ու անընդհատ զարգացման աստի­ճանականությունը հաստատող փաստեր են: Նեոլիթի  սկզբի,   հատկապես   մեզոլիթ, գուցե և վերին պալեոլիթի ավելի վաղ ժա­մանակի մարդաբանական խմբերից մեկի եվրոպոիդի հետ պետք է կապել արմենոիդ մարդաբանական տիպը։ Դրա հետ միասին առաջավորասիական մարդաբանական տի­պը, որը ունի հյուսիս-արևելյան առաջավոր­ասիական ծագում, գրավել է նշանակալից տերիտորիա՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսից՝ Կուր գետից մինչև Միջագետք, Փոքր Ասիա, Իրան, Ասորիք, Պաղեստին. այնպես որ նա Հայկական լեռնաշխարհում տիրապե­տող է եղել արդեն նեոլիթի առաջին, նստակյաց բնակավայրերի ձևավորման ժամա­նակաշրջանից։
     Հետսառցային ժամանակաշրջանում ամ­բողջ Հայկական լեռնաշխարհում նպաստա­վոր պայմաններ են եղել արմենոիդ ցեղե­րի տարածման համար դեպի հարավ Միջա­գետք (Սումեր), և հյուսիս՝ Կովկաս։ Ուրիշ արմենոիդ ցեղեր շարժվել են դեպի արև­մուտք՝ արևմտյան Փոքր Ասիա։
Ֆրանսիական նշանավոր հնագետ Գ. Դ. Մորտիլիեն գրում է. «նորագույն ժամանակ­ներում Արևելքից սկսեցին ներխուժումներ, որոնք խորապես փոխեցին Արևմտյան Եվ­րոպայի ազգաբնակչությունը։ Նրանք ներբե­րին բոլորովին նոր էթնիկա, մեծ մասամբ կարճագանգ տարրեր։ Նախնադարյան հասա­րակ դոլիխոցեֆալ ռասայի մեջ տեղի ունե­ցան բազմաթիվ խաչաձևումներ, արտադրու­թյան միջոցները կրեցին խոր փոփոխություններ։ Հենց այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցավ կենդանիների ընտե­լացումը, երևան եկավ հողագործությունր։ Ռոբենհաուզենյան      դարաշրջանում    տեղիունեցած ույդ առաքեն ներխուժումը, ըստ երևույթին, կատարվում Է Փոքր Ասիայից Հայաստանից ու Կովկասից։ Սրան նախորդել է տարդևնաուզյան դարաշրջանում մի քանի, ավելի պակաս քաղաքակրթված Հորդաների ներխուժումը»
      Այսպիսով, Հայաստանը ամենահնագույն ժամանակներից սկսած բնակեցված է եղել։ Որոշ հնագետներ՝ Գ. Կոնտնոն, Ժ, դը Մորգանը, ընդունում են նույնիսկ, որ Հայկա­կան լեռնաշխարհը մարդաբնակ է եղել դեռ այն ժամանակ, երբ Միջագետքի դաշտավայ­րը ծովի հատակ էր, չկար  Սումեր երկիրը, իսկ Տիգրիս և Եփրատ գետերը թափվում էին Պարսից ծոցը Մոսուլի ուղղությամբ։ Ժամա­նակի ընթացքում բերովի հողերից ծովը ետ է քաշվում, և լեռնեըում բնակվող ժողովուրդ­ները հետղհեաե իջնում են ու գրավում ջրից աղատված  Քաղդեան՝ իրենց հետ տանելով պղնձի մշակույթը։ Հետևաբար Միջագետքի նախաբնիկները, ըստ որոշ տվյալների, իջել են Տիգրիս և Եփրատ գետերի վերին հոսանք­ներից՝  Հայկական լեռնաշխարհից և բարձ­րադիր Ասորեստանից, միշտ հետևելով ցա­մաքած կամ նոր կազմված երկրի աճող տարածությանը: Այդ մարդիկ կարճագանգ էին և իրենց տիպով տարբերվում էին Հյուսիսային ու Միջերկրական մարդաբանական տիպերից։ Սումերները և սուրարիները (խուրրիներ) Եփրատի ու Տիգրիսի հովտում էին գտնվում արդեն մոտավորապես մ. թ ա. 5-րդ հազարամյակում՝  նոր քարի դարից մետաղի դարին անցնելու ժամանակաշրջանում, երբ աշխատանքի գործիքների համար դեռևս քարն էր գլխավոր նյութը։
Հայկական լեռնաշխարհի սահմանամերձ երկրները՝ Փոքր Ասիան, Միշագետքը և այլն, կազմում են մի քանի խոշոր էթնիկական տե­րիտորիաներ, որոնք վաղուց բնակեցված են եղել բազմացեղ բնակչությամբ։
          Ինչպես հայտնի է, այդ ցեղերի ու ժողովուրդների կազմում է  գտնվել նաև արմենոիդ աոաջավորասիական մարդաբանական ցեղախումբը։ Այդ խումբը, ըստ մարդաբա­նության տվյալների տարբերվում է մյուս մարդաբանական տիպերից և  կապված է  միայն առաջավոր ու փոքրասիական հնագույն էթնիկական զանգվածների մարդաբանական տիպերի հետ։
         Այժմ  այդ  հիմնական ցեղային սերման առեղձվածի լուսաբանմանը մեծապես օգ­նում է Հայկական լեռնաշխարհի հին ու նոր քարի դարի և պղնձի դարի մշակույթների ու­սումնասիրությունը, որը կազմում է Հայաս­տանի հնագիտության կարևոր նվաճումներից մեկը։
        Հայկական լեռնաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի բնակիչների դերը հայ ժո­ղովրդի էթնիկորեն կազմավորվելու, որպես ժողովուրդ ձևավորվելու գործում շատ մեծ է, որը հետազոտողների առջև ամբողջ սրու­թյամբ դնում է նրանց պատմության ուսում­նասիրության հարցը։ Հայկական լեռնաշ­խարհի նոր քարի դարի և պղնձի դարի պատ­մության վերականգնման համար, հնա­գույն գրավոր և այլ տվյալների, քանդակների ու պատկերների ուսումնասիրությունից բա­ցի, ամենակարևորը բնակատեղիներից ու դամբարաններից գտնված մարդաբանական և հնագիտական նյութերի համատեղ ուսում­նասիրությունն է:
        Արարատյան դաշտավայրի, Շենգավիթի և մյուս վայրերի նոր քարի դարի ու պղնձի դա­րի բնակատեղիներում բացված դամբարան­ների մեր ուսումնասիրությունը ցույց է տա­լիս, որ դրանց տերերը պատկանում են կար­ճագանգ (բրախիցեֆալ) մարդաբանական տիպին։ Մեր այս եզրակացության համար հիմք են ծառայում հատկապես Շենգավիթի բնակատեղիի դամբարանադաշտում գտնված մարդաբանական նյութերը (գանգեր)։ Շեն­գավիթի բնակիչների բնորոշ գծերից մեկը կարճագլխությունն է, որը հատուկ է  նախա­հայկականին։ Պղնձի դարի մարդկանց կար­ճագլխությունը և հնագույն թաղումներից պահպանված մարդաբանական, մանավանդ հնագիտական նյութերը համոզում են, որ այդ հուշարձանները ստեղծող ցեղերն ու ցե­ղախմբերը չէին կարող անհետ կորչեր: Կար­ճագանգ ցեղի այդ  ճյուղը,  որ ամենայն հա­վանականությամբ բնորոշ է Հայկական լեռ­նաշխարհի նախաբնիկ ցեղերին,  վկայում է. որ դրանց հետնորդները մինչև այժմ բնակվում են Հայկական լեռնաշխարհում։ Այդ կարճագլուխ (կլոր գանգ) ցեղերի նախահայ­րենիքը տեղադրվում է Հայկական լեռնաշ­խարհում։ Գիտնականները շատ են զբաղվել կարճագանգ ցեղի մարդաբանական տիպի առեղծվածով, որի հետ են  կապում հին Արևել­քի վաղ բնակիչների ծագումնաբանության հարցը։ Ժողովուրդների մարդաբանական տի­պը մեծ կարևորություն ունի նրանց ցեղային սերման խնդիրը լուծելու համար։
       Հայաստանում կատարված նոր պեղումնե­րից հայտնաբերված հնագիտական հավաքա­ծուների շարքում հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում վաղ մարդաբա­նական նյութը։ Հայաստանի (Շենգավիթի) մարդաբանական նոր գյուտերը մեզ հնարավոթյուն են տալիս հիմնականում լուծելու այն կարևոր խնդիրը, թե որ՞ն է Հայկական լեռնաշխարհի նախնադարյան ժամանակշրջանի բնակիչների էթնիկական տիպը։
     Հայերի մարդաբանական տիպը որոշելու խնդրի խիստ կարևորությունը ընդգծել են դեռևս ֆրանսիացի գիտնական Ե. Շանթրը, գերմանացի նշանավոր գիտնական Ֆոն Լուշանը, որոնք հայ ցեղի մարդաբանական խնդրի լուծման հետ են կապում Փոքր և Առաջավոր Ասիայի նախաբնիկների մարդաբա­նական տիպի հարցը։
Պրոֆ. Լուշանը հայերին կապում է խեթերի հետ, սովետական նշանավոր մարդաբան Գ, Դեբեցը  արմենոիդի նշաններ է տեսնում հին ասորեստանցիների մոտ, իսկ Ք. Կոնտոնոն արմենոիդյան տիպին է մոտեցնում մ. թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբի սումերյան և սուբարյան հնագույն կարճագանգ տի­պը։ Ըստ պրոֆ. Վ. Բունակի, հայերի մար­դաբանական տիպը յուրահատուկ տեղ է գրավում եվրասիական և եվրաֆբիկյան ցե­ղերի շարքում։ Վ. Բունակը այդ տիպը յու­րահատուկ է համարում ելնելով նախ և առաջ նրան բնորոշ ձևաբանական հատկանիշներից։ Ըստ նրա, հայերը կարճագանգ ցեղերի շղթայի մեշ իրենց գրաված հատուկ դիրքով կազմում են մի աոանձին օղակ։ Այդ տիպի խոր հնությունը, նրա  պարզ արտահայտումը Միջադետքի  պատմության ամենահին ժամանակներում խիստ կարևոր է դարձնում արմենոիդ ցեղային տիպի վերլուծման նշա­նակությունը։ Վերականգնել արմենոիդ տի­պը, նշանակում է գտնել Եվրոպայի նոր քա­րի դարի մարդու, նրա մշակույթի ու Առաջավոր Ասիայի հնագույն պատմության բազմաթիվ առեղծվածների լուծման բանալին։
          Իրավամբ ընդունված է, որ արմենոիդներից  եվրոպոիդներից, սեմիտներից են կազմված էթնիկական այն մեծ խմբավորումները, որոնց հանդիպում են այժմ Առաջավոր Ասիայում, բացի թուրքական տարրերից, որոնք ունեն ուրալո-բայկալան ծագում։ Դրանց մեջ պատմության բերումով համեմա­տաբար նվազ խառնուրդ են ներկայացնում միմիայն հայերը, որոնք գրեթե բացառապես համասեռ են և հազարավոր տարիների ըն­թացքում զարմանալիորեն պահպանել են իրենց մարդաբանական արմենոիդ տիպը։
Ի՞նչ  մարդաբանական հատկանիշներ ունի արմենոիդ տիպը։
       Այդ հատկանիշները հայտնի եղան հնա­գույն հուշարձանների ուսումնասիրություն­ների հետևանքով։ Հին եգիպտացիներից մնացել են բավականաչափ որմնաքանդակ նկարներ, որոնք ներկայացնում են Եգիպ­տոսի կողմից նվաճված ժողովուբղների պատկերները։ Այդպիսի քանդակներից են Կադեշի կռվում գերի վերցված խեթերին պատկերող որմնանկարները, որոնք ունեն բնորոշ դիմագծեր, այնուհետև Բողազքյոյի և Զենջիրիլի պեղումներից հայտնաբեր­ված խեթական տիպերի մի շարք որմնաքան­դակները, վերջապես ասորեստանցիների թո­ղած սումերյան և սուբարյան (խուրրիական) խորաքանդակները, որոնք վերաբերում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին։ Ու­սումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տիպերի մարդաբանական հատկանիշները հատուկ են նաև ներկայիս հայերին։
Համաձայն մի շարք մարդաբանական կա­րևոր ուսումնասիրությունների, հայերը հա­մարվում են առաջավորասիակահ մի հնագույն  նախաբնիկ ժոովրդի հազիվ փոփոխված  սերունդը,   որը  թխադեմ է,  ունի  կարճ, կլոր գլուխ։
        Այսօրվա հայերը, պահպանելով Աոաշավոր Ասիայի հնագույն կարճագանգ ժողովուրդների մարդաբանական գծերը, իրենց ֆիզիկական բնորոշ հատկանիշներով կազ­մում են բավականին աոանձնահաաուկ մարդաբանական  խումբ, որը համարվել Է խեթերին ցեղակից կամ նրանցից սերված և ան­վանվել է արմենոիդ։
Առաջավոր Ասիայի (բացառյալ Պաղեստինը և Շանիդարը) մարդաբանական մնացորդների սակավաթիվ գյուտերը նույնպես վերաբերում են նոր քարի դարին և պղնձի դարին: Նույն ժամանակին են պատկանում նաև Հայաստանի տարածքում վերջերս մեր պե­ղումների ընթացքում հայտնաբերված մարդաբանական նյութերը գանգեր, որոնք բնորոշ  են արմենոիդ տիպին: Սրա առկայու­թյունը Հայկական լեռնաշխարհում նոր քարի դարի և պղնձի դարի ժամանակաշրջանում պատմական կարևոր նշանակություն ունեցող փաստ  է:
       Մ. թ. ա. 4–3-րդ հազարամյակին վերա­բերող մարդաբանական նյութերը կարևոր են էնեոլիթյան բնակչության մարդաբանական տիպը բնութագրելու համար։ Այդ առումով արժեքավոր նյութեր է տվել մեր կողմից այժմ պեղվող Շենգավիթի բնակատեղին։ Դժբախտաբար, Հայասաանի դամբարաննե­րից ստացված կմախքները առ այսօր գրեթե մարդաբանների կողմից գանգաբանական (կրոնոլոգիական) ուսումնասիրության չեն ենթարկվեր: Ինչպես երևում է մեր ձևռքի տակ եղած նման նյութերի,  Արարատյան ղաշտավայրի և Հայասատանի մյուս շրջանների մ. թ.ա 1—2-րգ հազարամյակի հնագույն բնա­կիչները կարող են վերագրվել արմենոիդ  կարճագանգ տիպին: Առաջավոր Ասիայի երկրների գանգաբանական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս երկու տիպե­րի առկայությունը։ Մեկը կարճագանգ  ընդունվաձ բոլոր հետաղոտոզների կողմից և բնորոշ 4-2-րդ հազարամյակին,  որը իր մի շարք նշանների շնորհիվ դասվում է արմնոնոիդ մարդաբանական տիպերի շարքը,  մյուսը՝  երկարագանգ (դոլիխոցեֆալ), որը հան­դես է գալիս շատ ավելի աշ։ Այս երկու հիմ­նական տիպերով էլ կարող է բնութագրվել Առաջավոր Ասիայի բնակչությունը, ընդ որում դրանցից ավելի հինը արմենոիդտիպն է:
               Հայկական լեռնաշխարհի  էնեոլիթյան մըշակսւյթի ուսումնասիրման ընթացքում հայտ­նաբերված մարդաբանական նյութերը լրաց­վում են հնագիտական տվյալներով, որոնք աղերսվում են Կենտրոնական և Արևմտյան Փոքր Ասիայի, Հյուսիսային Ասորիքի և Պաղեստինի նյութական մշակույթի հետ:
           Արարատյան դաշտավայրի հնագույն բնակչության մոտ ևս նկատելի են արմենոիդ կամ աոաջավորասիական մարդաբանական տիպի բոլոր տվյալները։ Դրանք լրացվում են պատմամշակութային սերտ կապերով, որոնք գոյություն են ունեցել փոքրասիական երկրների ու Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների միջև սկսած ղեոևս նեո­լիթի դրարաշրւանից: Դրանք ավելի ընգարձակվում են մետաղի սկզբնավորման ժամանակ։ Զարգացած էնեոլիթում ավելի ու ավելի են ամրանում մշակութային փոխհարաբե­րությունները Առաջավոր Ասիայի  և  Հայկա­կան լեոնաշխարհի ցեղերի միջև։ Անկասկած է Հայկական լեոնաշխարհի, Փոքր Ասիայի և Միշագետքի տերիտորիաների խոշոր դերը հնագույն բնակչության էթնիկորեն ձևավոր­վելու առաջընթացում։ Դեռևս նոր բարի դա­րից սկսած Աոաջավոր Ասիայում, այդ թր­վում և Հայկական լեռնաշխարհում, բնակվել են արմենոիդ մարդաբանական տիպի առա­ջին նստակյաց անասնապահ ու հողագործ ցեղերի: Այս տեսակետից, ուշագրավ է, որ հաստատվում է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի նոր քարեոարյան և պղնձեդարյան մշակույթների ընդհանրությունը Արևմտյան Հայաստանի նույն ժամանակաշրջանների մշակույթի հետ: Նորանոր փաստե­րի կուտակումը անկասկած վկայում է այդ փոխհարաբերությունների միասնական ար­մատների, մշակութային և էթնիկական ամ­բողջության մասին: Իսկապես Հայկական լեռնաշխարհի արևելյան և արևմտյան մասե­րում 6-3-րդ հազարամյակներում նկատվում են նստակեցության և տնտեսության ընդհա­նուր ձևեր՝ հողագործություն, անասնապա­հության, զարգացած կավագործություն, նույնատիպ բնակավայրեր արհեստական բլուրներ, կլոր ու քառանկյունի շենքերից կազմված կացարաններ, խեցեղենի նույնա­նման տեսակներ՝ սև փայլեցված, երկրաչա­փական նախշերով ամանեղենի գերակշռու­թյամբ, միանման գործիքներ և այլն: Այդ նյութական միակերպության մեջ պետք է տեսնել, անշուշտ, նրանց էթնիկական միաս­նությունը։ Էթնիկական ընդհանրությունը և շատ մոտ կապեր ունեցող ցեղական խմբերի ազգակցությունը առկա էին դեռևս 3-րդ հազարամյակում.  այդ ցեղախմբերը, հավանա­բար, խոսելիս են եղել շատ մոտ լեզուներով ու բարբառներով։
Մարդաբանների կարծիքով Հայկական լեռ­նաշխարհի նախաբնիկ ցեղերը՝ հիմնակա­նում միատարր, կազմել են եվրոպոիդ ռա­սայի արմենոիդ աոաջավորասիական ճյու­ղը, իրենց մեջ առնելով այդ լեռնաշխարհի հարավում բնակություն հաստատած սուբարյան-խուրիական մեծ ցեղախմբերը։ Ամենայն հավանականությամբ նրանք եղել են առաշավորասիական կամ «ասիասիկ» կոչ­վող լեզվախմբի կրողները, որոնք հետազայում ճյուղավորվելով կազմել են Հայկական լեռնաշխարհի բնակչության լեզվական առանձին ընտանիքներ։ Դրանք գտնվել են ծա­գումնաբանական ազգակցության մեշ հին ոչ սեմական և նախահնդեվրոպական լեզուների հետ։ Փոքրասիական այդ լեզվախմբին են պատկանել սուբարիները (խուրրիներ), նախախեթերը, նաիրցիները, ուրարտացիները և այլն:
          Առաջավոր և վաքրասիական նախաբնիկ­ների այդ լեզվախումբը, ըստ Կոնտնոյի կարելի է  բաժանել երկու ենթախմբի՝ ստորին Միջագետքի սումերների լեզվախմբի և Միջագետքից արևելք, հյուսիս և հյուսիս-արև­մուտք բնակվող ցեղերի լեզվախմբի։ Վերջին ենթախմբի բոլոր լեզուների բաղադրիչ տար­րերը, ըստ երևույթին, իրար հետ սերտ կապ­ված են: Այս լեզուներից մասնավորապես մեր նյութին են վերաբերում սուբարերենը   (խուրրիերենը), նախախեթերենը, ուրարտերենը։ Սուբարիների լեզուն, նախախեթերենի պես, իր կազմությամբ նման չէ ոչ սեմական և ո՛չ հնդեվրոպական լեզուներին։ Գ. Կոնտնոն կարծում է, որ Արևմտյան Առաջավոր Ասիայի արմատական լեզուները իրենցից ներկա­յացրել են վերապրուկը ինչ-որ ժամանակ ավելի բազմաթիվ լեզուների մի առանձին ըն­տանիքի, որը գոյություն է ունեցել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ և արևմուտք, հնդեվրոպական և սեմական լեզուների երեվան գալուց շատ, առաջ: Այս երկրների ամե­նավաղ քաղաքակրթությունը պատկանում է առաջավորասիական սուբարի-խուրրի լեզու­ներով խոսող ժողովոլրղներին։
          Հայկական լեռնաշխարհի բնակչության լեզվաբանական այս ավյաւներր համապա­տասխանում են մարդաբանական և հնագի­տական վերջին տվյալներին։ Առաջավոր ու    Փոքր Ասիայի պղնձեդարյան ընդհանուր մշակույթից անջատվում և աոանձին զար­գացում է ապրում Հայկական լեռնաշխարհի պղնձեդարյան տեղական մշակույթը որ­պես նրա մի տարբերակր։ Վաղագույն բնիկ ցեղերից կազմված աոաջին ժողովուրդները սումերները, սուբարիները և նախախեթերը, որոնք Միջաղետքում, Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում բարձր մշա­կույթ են ստեղծել, իրենց մարդաբանական հատկանիշներով կլոր դեմքով ու գանգով, ամենայն հավանականությամբ, նույնպես պատկանել են արմենոիդ  մարդաբանական տիպին :
         Չբացառելով արմենոիդ մարդաբանական տիպի կապը խեթականի հետ, ավելի հավա­նական պետք է համարել, որ արմենոիդ տի­պը ոչ թե խեթականից է առաջացել, այլ ուղղակի հայկական է: Այդ փաստարկվում է ոչ միայն մեր պեղած Շենգավիթի և Հայաս­տանի նոր քարի դարի ու պղնձի դարի բնա­կատեղիներից հանված գանգերով, այլ հնա­գետներ Շլիմանի (Տրոյայի երկրորդ շերտ) և Հիրշմանի՝ Թեփեսիալքի (Իրան), Ուրի և Քիշի (Միջագետք) պեղամներից գտնված գանգերով։  Այս կարճ  գանգերը  վերաբերում են նոր   քարի   և   պղնձի  դարերին  մ.  թ.ա– 6–3–րդ հազարամյակներին։
             Առաջովորասիական մարդաբանական տիպը հանդիպում է նաև Պաղեստինում, Կիպրոսում, նախադինաստյան Եգիպտոսում, Փոքր Ասիայի կենտրոնում (Ալիշար-բլոլրի երկրորդ  շերտում): Եթե տիպիկ արմենոիդ աոաջավորասիական գանգերը հիշյալ երկրներում երևան են եկել II հազարամյակի կեսից ոչ վաղ, ապա Հայկական լեռնաշխար­հում՝ Շենգավիթում, հայտնաբերվածները պատկանում են երրորդ հազարամյակի սկզբին:  Այս հանգամանքը, թույլ է տալիս  անդրադառնալու սումերյան, սուբարյան,  նախախեթական, ասսուրա-բաբելական քան­դակագործական հուշարձաններից հայտնի Առաջավոր Ասիայի բնակչության մարդաբա­նական տիպի ձևավորման հարցին։
         Երրորդ հազարամյակում այդ տիպը նկատելի է Սումերի բնակչության նախադինասատյան և վաղ դինաստյան դարաշրջան­ներում, սկսած օբեյդյան ժամանակից մինչև Ուրի երրորդ դինաստիաս։ Նույնը, ավելի ուշ, առկա է Փոքր Ասիայի՝ Տրոյայի, Կիլիկիայի համեմատաբար նշանակալից մասերում Կապադովկիայում , Հայկական լեռնաշխարհում և Իրանում, Թեփեհիսարում, Թեփեիիսալքում որտեղ, ինչպես պարզվել է, տիրապետող է եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական ճյուղը։ Առաջավորասիական կարճագանգ մարդաբա­նական խումբը ապրել է Միջաքետքի հարթա­վայրում և Փոքր Ասիայի լեռնային շրջաններում, հատկապես Հայկական լեռնաշխարհում, որտեղից հնարավորություն ուներ տարածվելու։ Երևան գալով դեռևս նոր քարի դարում, մարդաբանական արմենոիդ տիպը Առաջավոր Ասիայի կենտրոնական մասերի Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և Միջագետքի լեռնային  ժողովուրդների պատմության քաղաքական ու մշակութային կյանքում տիրապետող դիրք  է գրավում սկսած մ.թ.  ա. երրորդ հազարամյակից։
          Աոաջավորասիական արմենոիդ կարճա­գանգ մարդաբանական տիպը, ըստ Բունա­կի  ,  առնչվում է միջերկրական մարդաբանական խմբի հետ։ Արմենոիդ մարդաբանա­կան տիպի գենեզիսի պարզաբանման հար­ցում պետք է հաշվի առնել նաև նախնադար­յան մարդաբանական (Առաջավոր Ասիայի և Եվրոպայի) տիպերը։ Այսպես, եվրոպական-ալպիական մարդաբանական տիպը մոտ է Պոնտ-զագրոսյան տիպին: Պետք է ըն­դունել Կենտրոնական Եվրոպայի կարճագանգ բնակչության աոաջավորասիական ծագումը. Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան եղել են կամուրջ այդ ցեղերի տեղաշարժերի համար։ Առանց այդ կարծիքի անհասկանալի կմնա Առաջավոր Ասիայի տերիտորիայում Շենգավիթի արմենոիդ մարդաբանական տի­պի, հատկապես սև փայլեցված, երկրաչավական նախշերով խեցեղենի ու թելհալաֆյան մշակույթի գունազարդ խեցեղենի տա­րածումը    դեպի    արևմուտք։
           Այս փաստերի համադրումը մատնանշում է (3-րդ հազարամյակից սկսած) Հայկական լեռնաշխարհի մարդաբանական, մշակութա­յին ու լեզվական մի ընդհանրություն։ Այդ ընդհանրության կազմավորումը կարող էր տեղի ունենալ դեռևս նոր քարի դարում: Հնա­գիտական նոր փաստերի լույսի տակ մարադաբանական ու լեզվաբանական հայտնի տվյալներն անգամ հավելյալ ուժ են ստա­նում ու անժխտելի կռվան դառնում մեր հիմ­նական եզրակացության համար։ Միաժամա­նակ Հայկական լեռնաշխարհի հին պատմու­թյան հետագա ուսումնասիրությունը՝ իր առջև երկու կարևոր խնդիր է դնում՝
       ա) պարզել Հայկական լեռնաշխարհի պղնձեդարյան մշակույթի ծագումը, որը հենվում է Հայաս­տանի նոր քարի դարի ու պղնձի դարի  տվյալների ուսումնասիրության վրա, կապված Առաջավոր Ասիայի նույն ժամանակի հա­մապատասխան մշակույթների հետ,
      բ) պարզել Հայկական լեռնաշխարհի նոր քարի դա­րի և պղնձի դարի ու Փոքր Ասիայի արևմտյան մարզերի պղնձի դարի մշակութային  միասնությունը, ելնելով Հայկական լեռնաշ­խարհի և առաջավորասիական նյութական մշակույթի ընդհանրությունից, առաջ քաշել այդ միասնության մեջ հին մարդաբանական ու լեզվաբանական հիմքի (սուբստրատի) արտացոլումը տեսնելու հնարավորությունը. սա է նյութական հիմք ծառայել Հայկական լեռնաշխարհի ցեղերի մարդաբանական ու լեզվական   ընտանիքների   ձևավորման   համար։
            Ցեղասերման խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է դառնում Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասի նաև նոր քարի դարի մշակույթի հետագա ուսումնասի­րությունը: Ինչպես նշեցինք. Հայկական լեռ­նաշխարհի նոր քարի դարի և պղնձի դարի խեցեղենի և Առաջավոր Ասիայի արևեմյան ու կենտրոնական մասերի նյութերի միջև հատ­կապես վերջերս Կիլիկիայում (Մերսին), Ասորիքում ու Պաղեստինում (Քիրբեթ-Կերակ, Ամուկ) հայտնաբերված նմանություններն ու կապերը դառնում են ավելի ակնբախ։ Ուստի Քիրբեթ-Կերակի կերամիկայի ավելի ուշ տա­րիքի մասին եղած կարծիքը ավելի հաստա­տուն հիմք է գտնում։ Քիրբեթ-Կերակը 3-րդ հազարամյակի կեսից ավելի վաղ չի թվագրվում, ինչը ապացույց կարող է լինել Հայ­կական լեռնաշխարհից պղնձեդարյան մշակույթով որոշ ցեղերի նան հարավ-արևմուտք տեղափոխվելու։
Հայկական լեռնաշխարհի էթնիկական կազ­մը համապատասխանում է հին բնակչության թողած նյութական մշակույթին։ Ժամանակակից գիտության տվյալների ուսումնասի­րությունը պարզում է, որ Հայկական լեռնաշ­խարհի ցեղերի մշակութային ու էթնիկական միասնությունը էլ առաջավորասիական (ար­մենոիդ) մարդաբանական ու լեզվական ըն­տանիքը ձևավորվել են շատ վաղուց, դեռևս նոր քարեդարյան շրջանում, նախքան հին աշխարհի պատմական թատերաբեմում սե­մական, հնդեվրոպական, արիական լեզվա­խմբերին պատկանող ցեղերի ու ժողովուրդների երևան գալը:
            Այսպիսով, Առաջավոր Ասիայում և Հայ­կական լեռնաշխարհում արմենոիդ տիպի ծա­գումը ավելի վաղ է կատարվել, քան արիա­կան ու սեմական ցեղերի ներխուժումը։ Արմենոիդների տարածման սկզբնական ժամա­նակաշրջանը Առաջավոր Ասիայի տերիտո­րիայում նախորդել է հնդեվրոպական լեզուների տարածմանը։   Այս բանը  հաստատվում Է նաև մեր պեղումներից գտնված նոր  քարի դարի և պղնձի դարի մարդաբանական նյու­թերով, ուր արմենոիդի աոանձնահատկությունները երևան են գալիս լիովին պարզո­րոշ։ Պետք է ասել, որ Առաջավոր Ասիան դեռ հին ժամանակներից ներկայացնում էր մի շրջան, որտեղ բնիկների (առաջավորասիական) հետ խաոնվում էին հնդեվրոպացիները, արիացիսերը էլ սեմիտները։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, արմենոիդի տարրերը վաղա­գույնն են։
Հայկական լեռնաշխարհում արմենոիդ մարդաբանական տիպը ծագել է խոր ան­ցյալում, հավանաբար ոչ ուշ, քան նոր քա­րի դարում, և այդ հնագույն ժամանակի գանգերը շատ են նման այժմյան հայերի գան­գերին։
Արմենոիդ մարդաբանական տիպը, որի գլխավոր կենտրոնը Հայկական լեռնաշխարհն ու Հայաստանն է, Իրանի արևելյան սահմանը Փոքր Ասիայի վրայով արածվում է դե­պի Բալկանյան թերակղզին։
         Ամենայն հավանականությամբ նոր քարի դարի և հատկապես պղնձի դարի ժամանակ­ներում են առաջանում նաև ներկայիս մար­դաբանական տիպերն ու լեզվաընտանիքնե­րից շատերը։ Առաջավոր Ասիայում, որը զբաղեցված էր աոաջին նստակյաց երկրագործ ցեղերով, կազմավորվում էին նաև նրա մեջ մտնող Հայկական լեռնաշխարհի ցեղերի լե­զուները, կենտրոնը եղել է արդեն այդ ժա­մանակ բնակեցման համար պիտանի Հայկա­կան լեռնաշխարհը։ Ժամանակի ընթացքում առաջավորասիական լեզուներով խոսող ցե­ղերը տարածվել են տարբեր կողմեր։ Հայկա­կան լեռնաշխարհում արդեն նոր քարի դարի ժամանակից սկսած սփռված էին իրենց մշա­կույթով ու մարդաբանական տիպով նման ցեղեր։
Այսպիսով, Հայկական Տավրոսի, Փոքր Կովկասի, Իրանի բարձրավանդակի և Անտիտավրոսի լեռնաշղթաների միջև Տիգրիս, Եփիրատ, Արածանի և Արաքս, Կուր գետերի հովիտներում, Ուրմիո, Վանա, Սևանա լճերի ավազաններում բազմաթիվ ցեղերից կազմավոբվել  է արմենոիդ մարդաբանական տիպը, գուցե  և ավելի շուտ՝ միջին քարի դարում։ Բոլոր դեպքերում պղնձի դարի հայանագործություններր ցույց են տալիս արմենոիդ տի­պի գերիշխելը, որը եղել է Առաջավոր Ասիա֊յի և Հայկական լեռնաշխարհի ամենավաղ բնակիչը։ Այս խմբի մեջ են մտնում Աոաջավոր Ասիայի, Հայկական լեռնաշխարհի վաղ երկրագործական մշակույթի կրողները։
               Հայերի ցեղասերմանր նշանակալից մաս­նակցություն են ունեցել ցեղային այն տարրերը, որոնք պատկանել են աոաջավորասիական ընտանիքին։
           Հայերի մարդաբանական տիպում դեռևս հայտնաբերված չէ որևէ տարր, որի առա­ջացումը կարելի  լինի վերագրել Առաջվոր Ասիա թափանցած հնդեվրոպական լեզու­ների տարածման ժամանակաշրջանին։ Կա­րելի է ենթադրել որ հնդեվրոպական լեզու­ների տարածումը Առաջավոր Ասիա ու Հայ­կական լեռնաշխարհ ուղեկցվել է մարդկանց վերաբնակեցմամբ  և հետնաբար, այս կամ այն տիպի որևէ խմբի և առանձին տերիտո­րիաների բնակչության կազմի մարդաբանա­կանն փոփոխությամբ, բայց դա հիմք չի տա­լիս մեզ ժխտելու այն տեսակետը, որ Առա֊ջավոր Ասիայի մարդաբանական տիպերը ձևաավորվել են դրանից շատ առաջ: Հնագիտա­կան և մարդաբանական տվյալները ոչ մի հիմք չեն տալիս պնդելու, որ հնդեվրոպական լեզուների տարածումը Փոքր Ասիա, Հայկա­կան լեռնաշխարհ ու Իրան ուղեկցվել է ինչ-որ այլ, օտարամուտ տիպերի ներթափան­ցումով:
              Այսպիսով, Հայկական լեռնաշխարհը, դրա­ցի արևմտյան Փոքր Ասիայի հետ մեկտեղ, հայրենիքն է մի աոանձին մշակույթի։ Հա­զարամյակների ընթացքում այստեղ կայուն է մնացել ցեղային դրոշմով մի հիմք՝ Լուշանի «արմենոիդ ցեղը», որը մարդաբանական այդ տիպի կրողն է։
Արմենոիդների վերջին մնացորդները երկրի անմատչելի մասերում դարերից ի վեր կյանքի ու մահվան պայքար են մղել սեմա­կան, ապա սելջուկ-թուրքական ու մոնղոլա­կան ժողովուրղների ներխուժումների դեմ, որոնք կասեցրին երկրի առաջընթացը, խանգարեցին Առաջավոր Ասիայի նախաբնիկ ժողովուրդներին զարզացնելու և կատարելու­թյան հասցնելու իրենց տեղական, բնիկ քա­ղաքակրթությունը։ Այդ իմաստով Հայկական լեռնաշխարհը հին աշխարհի ճակատագրա­կան անկյունն է։
             Հնագիտական պեղումները Փոքր և Առա­ջավոր Ասիայում կարճագանգերի հետ միա­ժամանակ հայտնաբերում են նաև երկար գանգեր։ Այս փաստը ցույց է տալիս, որ Փոքր ու Առաջավոր Ասիայի հին պատմու­թյան մեջ եղել են նաև երկարագանգ ժողո­վուրդներ, որոնց Ֆոն Լուլշանը, Ռ. Վիրխովը և այլք համարում են եկվոր, դրսեկ տարրեր, հետագայում միջամուխ եղած կարճագանգ ժողորուդների մեջ։ Քիշի (Միշագետք) ավե­րակների պեղումներից երևում Է (ինչպես հաստատում Է  անգլիացի  դիանական  պրոֆ. Հ. Հ. Բուքստոն), որ եթե հնագույն դամ­բարանների մեջ երկարագլուխները համեմա­տաբար հազվագյուտ են, ապա հետագա ժա­մանակի դամբարաններում նրանք ավելի հա­ճախ են հանդիպում։
           Այլ պատկեր են ներկայացնում Հայաս­տանում Սևանի ավազանի դամբարաննե­րի պեղումներից գտնված ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի մարդաբանական նյութերը, որոնց մեջ հանդիպում են, ինչպես երևում է պրոֆ. Բունակի և Վ.Պ. Ալեքսեևի մար­դաբանական հետազոտություններից, երկու տիպի գանգեր նեղադեմ-եվբոպոիդենր և լայնադեմ-եվրոպոիղներ. առաջինը Հայաս­տանի տերիտորիայում հայտնի է ավելի վաղ ժամանակներից և, ըստ երևույթին, ունի տե­ղական ծագում, երկրորդը հավանաբար, դրսեկ է և համեմատաբար սակավաթիվ: Այս հանգամանքը բնավ չի խախտում այն հիմ­նական տեսակետը, թե հայերը պատկանում են արմենոիդյան տիպին։ Այն վկայում է, որ հայերի ցեղասերման մեջ կա Էթնիկ երկու շերտ, մեկը՝ հիմնական կլոր գանգով, կար­ճագլուխ, բնիկ նախնական, իսկ մյուսը վրան շեղջված, շատ սակավաթիվ, դրսեկ, հետնագույն:  Երկու Էթնիկ շերտերի առկա­յությունը ակներև է ոչ միայն հայ ժողովրդիմարդաբանական էթնոգենեզի կազմության մեչ, այլև նրա լեզվում։
Հայաստանի նոր քարի դարի և ՛պղնձի դարի մարդաբանական նյութերի ուսումնասի­րությունից հայտնի է դաոնում արմենոիդ տիպի խոր հնությունը։ Հետագա դրսեկ ժողո­վուրդները էական ներգործություն չեն ունե­ցել տեղական ազգաբնակության մարդաբա­նական տիպի փոփոխման վրա, ընդհակառա­կը իրենք են ձուլվել կայուն ձևավորված արմենոիդյան ցեղի մեջ: Գրեթե անփոփոխ է մնացել տեղական նախաբնիկ ժողովուրդն երի արմենոիդ մարդաբանական տիպը։
           Այստեղից կարելի է հետևեցնել, որ Առաջավոր Ասիայում, Փոքր Ասիայում, Հայկա­կան լեռնաշխարհում, Միջագետքում, Արևելյան Պարսկաստանում, Ասոոիքում, նախ­քան սեմիտ, արիացի ու հնդեվրոպացի ժողովուրդների ներառյավը, սկսած միջին քարիրի դարից և նոր քարի դարից՝ մարդկային պատմության այդ վաղ արշալույսից կար մի ավելի հին ոչ հնդեվրոպական, ոչ սե­մական և ոչ Էլ արիական ժողովուրդ, որն իր մտավոր ու նյութական մշակույթով, իր մարդաբանական տիպով մի առանձին ամբողջական միություն էր կազմում վերը նշված ցեղախմբերի համեմատությամբ։ Այս ցեղախումբն է արմենոիդ առաջավորասիական մարդաբանական տիպը։
Մարդաբանական մնացորդների ու պատ­մական հուշարձանների վկայության հիման վրա եզրակացնում ենք, որ սեմիտ ու հնդեվ­րոպացի ժողովարդների կողքին կար մի ուրիշ ժոզովբդախումբ, որը մինչև մ. թ. ա. երկ­րորդ հազարամյակի կեսը բնակվում էր Հայ­կական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում, Միջադետքում ու կազմում էր այդ երկրների բնակչության նախասկզբնական, գլխավոր տարրը և հայտնի է արմենոիդ մարդաբանա­կան տիպ անունով։ Սրա մի ճյուղը հետա­գայում կենտրոնացավ Տիգրիսի վերին ավա­զանում, Եփրաաի հովտում, Արարատյան դաշտավայրում (Հայկական լեռնաշխարհ)։ Այս ժողովրդին իր մարդաբանական տիպով, քաղաքակրթության և լեզվային մնացորղնրերով կարող ենք հետևել անընդմեջ բոլոր դարերում, հասնելով մինչև մեր օրերը։
          Ուրեմն, Հայկական լեռնաշխարհում մ. թա ա. 6—2-րդ հազարամյակում կար մի բնիկ, բազմաթիվ ցեղերից կազմված հնագույն ժոզովրդախումբ, որը ունենալով մշակութային ընդհանուր միասնական տար­րեր մյուս ժողովուրդները հետ, նրանց նման, իր միջավայրում զարգացրեց սեփա­կան, առանձին մշակույթ, դնելով նրա վրա իր ուրույն դրոշմը։ Ժողովրդական այդ խավը Հայկական լեռնաշխարհի նախասկզբնական հիմնական խավը լինելով, հազարավոր տա­րիների ընթացքում պահպանեց իր մարդա­բանական, մշակութային առանձնահատկու­թյունները, և դարերի ընթացքում իրար վրա նստող այլացեղ շերտերին փոխանցեց իր մարդաբանական ուրույն կերպարը։ Նա իր մարդաբանական տիպով ու մշակույթով այ­սօր վերապրում է հայերի մեջ։
         Հայկական լեռնաշխարհի վաղ մարդաբա­նական տվյալների հետագա ուսումնասիրու­թյունը հնարավորություն կտա վերջնականապես որոշելու բնակչության էթնիկական ծագման բարդ առեղծվածը։ Նեոլիթի և Էնեո­լիթի հնագիտական մնացորդները, Շենգավիթում բացված մարդաբանական նյութերը շատ գծերով անմիջականորեն կապված են նախահայկականի հետ։ Հայկական լեռնաշ­խարհի տերիտորիայում ցեղային փոխադարձ հարաբերությունների հիման վրա նկատվում են նախահայկական ցեղային մեծ խմբերի էթնիկական ձևավորմանը անցնելու գծերը։
          Նոր ձևով է լուսաբանվում Հայկական լեռ­նաշխարհի ցեղերի պատմությունը, որտեղ ավելի ուշ են ձևավորվում հայ ժողովրդի Էթ­նիկական կազմի մեշ մտնող ցեղային միու­թյուններ. թերևս հենց սրանք պետք Է եղած լինեն հայ ժողողրդի նախահայրերը։ Հիշալ ցեղերը կապում են Հայկական լեռ­նաշխարհի այդ ժամանակաշրջանի նախա­հայկական ցեղային մեծ խմբերի խուրրի–սուբարի ժոզովուրղների կազմավորման հետ, որոնք հայտնի են դաոնում սկսած Էնեոլիթի սկզբից զրիո (երրորդ հազարամյակի սկիզբը մ. թ. ա.)։ Այդ ժամանակ առաք է գալիս ազգակից  լեզուների ու ցեղային ընդհանրության վերջնական բյուրեղացում, պատմական առանձնացում ու արագընթաց զարգացում:
        Այսպիսով, Հայաստանի նոր քարե դարի և պղնձի դարի հնագիտական ու մարդաբանական գյուտերը հարստացնում են մեր գիտելիքները Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների էթնիկական տիպի մասին և ուղիներ նշում լուծելու հայ ժողովրդի ծագման (ցեղային սերման) կարևորագույն հարցը:
 
Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 249-258:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300116
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52