Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայերի ծագման հարցերը պատմագիտության մեջ 18-19-րդ դարերում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        18-րդ գարի վերջերին, ինչպես հայ, այնպես էլ եվրոպական հայագետների կողմից լուրջ քննության առարկա դարձավ հայերենի ծագման հարցը։ Ելակետ, ընդունելով լեզուների ծագման մասին Ասավածաշնչի հաղորդած վկայությունները, հայագետների մեծ մասը ձգտում էր ապացույցել, որ մարդկության նախալեզուն Ադամի լեզուն, եղել է հայերենը, որի կրողները՝ հայերը սերում են Նոյից։
       Այդ նայն ժամանակաշրջանի հայագետների մի խումբ էլ գտնում էր, որ հայերենը ոչ թե խառնակության հետեւանքով առաջացած լեզա է այլ ընդհառակը, այն առաջ է եկել աշտարակաշինությունից առաջ եւ հանդիսանում է մայր լեզուներից մեկը։
         Այս տեսությունը զարգացման մի նոր աստիճանի բարձրացվեի հայ պատմագրության նոր պատմահոր՝ Միքայել Չամչյանի կողմից։ Մ.Չամչյանը փորձում էր հիմնավորել, որ Ադամի լեզուն հայերենն էր, քանի որ Նոյը ջրհեղեղի ժամանակ իջնելով Արարատ լեռան վրա, իր որդիներին հետ բնակություն է հաստատել Հայաստանում և չի մասնակցել աշտարակաշինությանը։ Այս տեսության ջերմ պաշտպաններ էին Շահան Ջրպետը, Ղ.Ինճիճյանը և վերջապես նոր հայկազյան բառարանի հեղինակները։
        Կրկնելով Մ.Խորենացուն և մյուս, հայ պատմիչներին, Միքայել Չամչյանը ի տարբերություն նախորդների, որոշում է  ճշտումներ մտցնել պատմական առանձին դեպքերի թվագրման մեջ եւ վարձում է տալ հայ ժողովրդիի կազմավորման ժամանակահատվածի իր ժամանակագրական տախտակը, այն սկսելով մ.թ.ա. 2107 թվականից, հասցնելով մինչև  մ.թ. ա. 351  թվականը, Հայկ Նահապեաից մինչև նրա սերնդի վերջին ներկայացուցիչ Վահեն։
         Մ. Չամչյանի կողմից կազմված ժամանակագրությունը զուրկ է գիտական լուրջ հիմնավորումից և այսօր էլ նույնիսկ պարզված չեն նրա օգտագործած տվյալներն ու սկգբնադբյուրները։ Ռուսական պատմագրությունը մինչև 19–րդ դարի 90–ական թվականները հայ ժողովրդի պատմությանը ծանոթ էր հայերենից թարգմանաբար հրատարակված, գիտական տեսակետից  թայլ, սակայն ռուս հասարակայնությանը հայերի անցյալն ու ներկան ծանոթացնելու տեսակետից խիստ արժեքավոր մի շարք երկերի միջոցով։ Արդեն 1809թ.  ընթերցողի սեղանին էր դրված Մ. Խորենացու «Հայոց պատմություն» ռուսերեն հրատարակությունը, որը դարձավ ռուս հայագետների լավագրույն սկզբնաղբյուրներից մեկը։     ՚
        Դեռևս 1786թ. ռուսերեն լեզվով լույս է տեսնում Հակոբ Շահամաիրյանի աշխատությունը, որտեղ հայերի ծագման և հին Հայաստանի պատմության մասին որպես հիմնական սկզբնաղբյուրներ օգաագործվել են Աստվածաշունչը, Մ Խորենացու  պատմությունը և նրան կրկնող միջնանադարյան հեղինակները։
1816թ. ֆրանսերենից ռուսերեն է թարգմանվում Շահան Ջրպետի Փարիզտմ լույս տեսած Ասիայի հին պատմությանը նվիրված աշխատությունը:
         Մոսկվայտմ, 1827թ. ռուսերեն լեզվով լույս է տեսնում Հակոբ և Արզանյան. եղբայրների «Հայկական թագավորության պատմության ուրվագծման փորձ»՝ աշխատությունը։
         Ռուս պատմաբաններ Սերգեյ Գլինկայի և Ի.Շոպենի աշխա­տություններում հայ ժողովրդի ծագման պատմությանը տրվում է Մ. Խորենացու եւ Մ. Չամչյանի ժամանակագրությամբ ու վկայությամբ։  Ի .Շոպենը գտնում էր, որ հույն հեղինակների վկայությունները հայերի  ծագման մասին պոետիկ պատկերացումներ են և ոչ հավաստի։  Մ.Չամչյանի,  Հ.Շահամիրյանի, Շ. Ջրպետի հայտնած կարծիքները անվերապահորեն կրկնվում են նաեւ հետագայի ռուսահայ հայագետ­ներ Ա.Խուդաբաշյանի  ևսրան հետևող Վ.Աբազայի աշխատութ­յուններում։
       Ահա այսպիսին էր 18—րդ դարի վերջի և 19–րդ դարի աոաջին կեսի հայագիտության կարծիքը հայ ժողովրդի, նրա լեզվի ծագման և կազմավորման հարցում։
19–րդ դարի 40–ական թվականներին անհայտության այդ խավարում երևացին լույսի առաջին շողերը, ընդհանուր լեզվաբանության մեջ կատարված շրջադարձային բեկումը իր ոլորտի մեյ առավ նաև հայ լեզվաբանությունը։ Գիտնականները համեմատական մեթոդով սկսեցին ուսումնասիրել նաև հայոց լեզուն, որոշել նրա ցեղակցության հարցը, ինչպես և ցեղակից լեզուների մեջ նրա ունեցած տեղը։
        Դեռեւս 1837թ. հետեւելով պատմա–համեմատական լեզվաբանության հիմնադիր Ֆ.Բոպպի տեսությանը, Հ․Պետերմանը դրեց հայերենի համեմատական ոաումնասիրության հիմքերը, որի համաձայն հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին և սերտ առնչություն ունի արիական լեզուների հետ։
Համեմատելով հայերեն բառերը  զենդերենի  (Ավեստայի  լեզվի), նոր պարսկերենի, սանսկրիտի և այլ լեզուների համապատասխան բառերի հետ,  Հ․ Պետերմանը, ապա նրան հեաետղ Լ.Դիֆենբախը և  իրանագետ   ՖՎինդիշմանը      հայերենը   համարում   էին   հին պարսկերենի բարբառ, սակայն չգտնելով նրա տեղը արիական ճյուղի մեջ։
        Հ. Պետերմանի և Ֆ. Վինդիշմանի տեսակետը լայն ճանաչում գտավ լեզվաբանության մեջ։ Շատ կարճ ժամանակում մեկը մյուսի ետևից լույս աշխարհ եկան եվրոպական լեզվաբանների աշխատությունները: Ուսումնասրիողղներից մեկը հայերենը համարելով արիական բնին պատկանող լեզու, միաժամանակ փորձում էր կապեր գտնել փռյուգացիների և հայերի միջև (Ռ.Գոշե),     մյուսը՝ հայերենը դասելով իրանական ճյուղում, հին բակտրիականի ու հին պարսկականի հետ միասին, այն համարում էր հին իրանական լեզվից առաջացած,  սակայն անհայտ   մի հիմնական լեզու (Ֆ.Մյուլլեր)։
         Ամվտփելով հայագիտական–լեզվաբանական արդեն հայտնի ուսումնասիրությունները, լեզվաբան Պոլ դը Լագարդը իր արժեքավոր «Հայկական ուսումնասիրություններ» աշխատության մեջ հանգեց այն հետևությանը, թե հայերենը բաղկացած է երեք շերտից հայկյան, արշակունյան (պահլավական) և սասանյան, որոնց մեջ հայկյանը  միջին օղակն է մի կողմից՝ իրանական լեզուների ու հունական–կիմեերականի, մյոս կողմից՝ լիտվերենի ու սլավոներենի միջև:
Հ       այ  գիտնականներից այս աեսակեաների ջերմ  պաշտպանն  էր Ք․Պաականյանը, որը սակայն խուսափում էր վերջնական եզրահանգումներ   կատարելուց,   գտնելով,   որ   միայն   ու   միայն   հայերենի բարբառների   ոաումնասիրություններից    հետո    կարելի    է   որոշել հայերենի տեղը:
         1875թ. լայս է տեսնում Հայնրիխ Հյաբշմանի «Հայերեն լեզվի տեղը հնդեվրոպական   լեզուների   շրջանում»  հոդվածը,  որտեղ  հեղինակը մանրազնին   քննության   առնելով   հայերենի   կազմը,   հատկապես հնչյունաբանաթյունն ու բառապաշարը, կարողացավ ճշտել հայերենի յուրահատկաթյունները, սահմանել նրան հատուկ օրենքները և առաջ աշել   այն   տեսությունը,   որի    համաձայն   հայերենը   իրանական լեզուների   ժառանգը   չէ  ու  հանդիսանում   է   անկախ,   ինքնուրույն հնդեվրոպական լեզու և հնդեվրոպական լեզուների մեջ .զբաղեցնում նույն տեղը, ինչ-որ հունարենը, լատիներենը, սլավոներենը։
         Ասպիսով,  Հյուբշմանը հիմնադրեց մի նոր տեսություն, որը լայն ճանաչամ ստացավ և իր հաստատուն տեղը գտավ լեզվագիտության մեջ: Հետագա աշխատություններում նա ավելի հիմնավորեց  այդ տեսությունը, որը ճշմարիտ գիտական տեսության իրավունք նվաճեց։
         Հյուբշմանի հիմնադրած դպրոցի ականավոր ներկայցուցիչներն էրն Ա. Մեյեն և Հ. Պեդերսենը, որոնք անփոփոխ կերպով ընդունում էին հայերենի ցեղակցության, ու ցեղակից լեզուների միջև նրա ունեցած դիրքի մասին Հյոտշմանի տեսակետը։
          Ա Մեյեն գտնում էր, որ հայերենը իր հնչյունափոխական երևույթներով նման է հնդիիրանականին, լետտո–սլավոնականինև հունա­կանին, որոնց հետ սակայն այն սերտ կապեր չունի։ Ա. Մեյեն հայերենը իբրև անկախ, առանձին ճյուղ դասում էր հնդիրանականի, լետտո–սլավոնականի և հունականի միջև: Այս դասակարգումը լայնորեն ընդունված է նաև ժամանակակից հայագետների կողմից։
         Եվրոպական հայագետների կարծիքներն ու աեսակեաներն այնքան շատ էին ու հակասական, որ նույնիսկ 19–րդ դարի երկրորդ կեսում հայերի ծագման ու կազմավորման պրոբլեմը շարունակում էր մնալ փակուղու առաջ։
       Զարմանք  հայտնելով,   որ   եվրոպացի  շատ  գիտնականներ   չեն ընդունում   հայկական   աղբյուրների   հավաստի   լինելը,   հախուռն  մերժում են ամեն ինչ, հայ պատմաբաններից Կտրապետ Շաենազարյանցը ստիպված էր արձանագրել, որ «հեշտ բան է մի  բան  մերժելն ու ուրանալը, բայց այն բանն, որ կարող չեղան անել, այս ազգին ծագումը մի արիշ կերպ ճշգրտելն ու մեկնելն է...»:
Հայ   պատմաբաններից   շատերը   հայ   ժողովրդի   ծագման    ու կազմավորման հարցերում դեռևս առաջնորդվում էին Մ. Խորենացու  և  նրան կրկնող միջնադարյան հայ պատմիչների վկայություններով անվերապահորեն ընդանում նրանց ժամանակագրությունը և  բառացի կրկնում Մ.Չամչյանի դրույթները։
Հիմնականում ընդունելով Աստվտծաշնչի ավանդությունը, հայագետներից Ե. Չագըճյանը, Կ.Շահնազարյանը, և Ստ.Պալասանյանը     հայ ժողովրդի պատմությանը սկսում են մ.թ.ա. 2300թ., երբ Նոյը իր տապանով ապաստանեց Արարատ լեռան վրա, ապա իջավ Միջագետք։  Հետագայում,  Բաբելոնում աշտարակաշինության  ժամա­նակ   առաջացած   խառնաշփոթությունից   հետո,   ցեղերից   մեկը   իր նահապետ Հայկի  գլխավորությամբ տեղահան եղավ դեպի հյուսիս և հաստատվելով Հայաստանում, սկիզբ դրեց մի նոր ժողովրդի, որը հայտնի  է հայ անունով։
          Ուշադրության արժանի է հայագետ Վ.Բաստամյանի փորձը հայերի ծագման հարցի լուսաբանման գործում։ ;  Քննության   ենթարկելով  Մ.Խորենացու վկայությունները,   Վ.Բաստամյանը գանում էր, որ Հայաստանում դեռ շատ վաղուց  ապրում էին տեղաբնիկ ցեղեր, որոնք ձուլվեցին հարավից տեղաշարժ կատրած ու ներգաղթած այլ ցեղերի, հետ, որոնց ձուլումից և աաջացավ հայ ժողովուրդը։
        Վ. Բաստամյաննը, որպես հայ ժողովրդի կազմը մտած բաղադրիչ էթնիկական  տարրեր, թվարկում է հրեաներին, մարարին, սկյութներին, հնդիկներին, հույներին, վրացիներին և վերջապես չինական ծագում ունեցող հայկական ցեղերին։
        Վ .Բաստամյանը վերջնականապես եզրակացնում է, որ «...մեր ազգը,  ինչպես և  բոլոր, ազգերը, բաղկացավ, կազմվեցավ մասնավոր ցեղերից։ Սոցա մեջ սկզբնական և  գլխավոր մասնիկներն էին երկու, աոաջին՝ տեղական բնակիչներ, եկած Հայաստանի կողմերը դեռ բելոնյան աշտարակաշինությունից առաջ և երկրորդ՝ նույն աշտաատկի քանդելուց հետո եկած մի ցեղ»։           
         Հայերի ծագման մասին եղած հնագայն վկայությունները համադելով ուրարտական արձանագրությունների տվյալների հետ, Ք.Պատկանյանը իրավացիորեն նկատել էր, որ Մ.Խորենացուց առաջ, Հայասասնի նախնական պատնռւթյան շարադրման համար օտար պատմիչների համար որպես սկզբնաղբյուր ծառայել են չորս առանձին էպիկական ասքեր, ժամանակագրական տարբեր ցիկլերով որոնք հետագայում Մ.Խորենացու կողմից արհեսաականորեն մի ընդհանուր ասքի վերածվեցին։ Ք.Պատկանյանի բաժանմամբ ասքերից առաջինը նվիրված էր Հայկին՝ հայերի ցեղի նահապետին ու նրա հաջորդներին։ Երկրորդ ասքը նվիրված էր Արմենակին և պատմում էր արմենների ցեղի նահապետի ու նրա սերունդների մասին։ Երրորդ ասքը պատամում Էր Արամի մասին, որը մարմնացնում էր հայերի ռազմական սխրանքներն  ու   նվաճումները։   Եվ վերջապես   չորրորդ  ասքը,  որը նվիրված էր Արային, սերտ կապի մեջ էր Շամիրամի մասին եղած առասպելների հետ։
         Ք.Պատկանյսւնի ենթադրմամբ այս առանձին առասպելները ի մ|իեն րերվել միայն Հայաստանում պետական աոանձին միավորում ստեղծվելուց հետո, երբ տարբեր, տեղաբնիկ երկու ցեղերի արմենների և հայերի ձուլումից մեկ քաղաքական ամբողջության մեջ առաջ եկավ հայ ժողովուրդը։
         Դեռևս 19-րդ  դարի 90–ական թվականներին արևելագետ Պ.Ենսենը առաջին անգամ հայտնեց այն կարծիքը, թե խեթերը նույն հայերն են, որ հայերի հայ ցեզանանը համապատասխանում  խեթերի անվանման (ht, hatti. Hate, hati) հետ, քանի որ հայերենի հնչյունային օրենքների համաձայն t>j անցումը խաթ–ից տալիս է հայ ձևը։
       Գտնելով, որ Het = Hat և  Hay ցեղանանների մեջ իրոք    at զուգակցությունը   հայերենում   օրինաչափորեն   տալիս   է   -ay զուգակցությունը (համեմեաիր՝pater, phatir hayr- հայր և mater, mathir mayr - մայր), Պ.Ենսենը նույնիսկ խեթերին վերջին հաշվով համարում Է հայեր։
         Պ.Ենսենի տեսությունը մեծ աղմուկ բարձրացրեց գիտական աշխարհում, հատկապես հայ ուսումնասիրողների շրջանում, որոնց մի մասը խիստ քննադատության ենթարկեց այն, իսկ մի մասի կողմից էլ ջերմորեն ընդունվեց։
          Հանդես գալով Պ.Ենսենի դեմ, հայ ուսումնասիրողներից Կ.Բասմաջյանը փորձեց ժխտել հայերի հետ խեթերին կապելու բոլոր փորձերը։
         Կ.Բասմաջյանհ   օրինակին   հետևեցին  Ն.Տաղավտրյանը,     Գ. Մեսրոպը։
        Պ. Ենսենի տեսության ջերմ պաշաւցաններից Էր    Հ-Տաշյանր, որն ավելի ճիշտ մոտեցում ցույց  տվեց  և մանրազնին վերլուծեց  այդ զուգակցությունը։
Ինչպես   հայտնի  է օտարների  կողմից  հայերին  տրվող արմեն անվանումը հին պարսկական և հունական աղբյուրների կողմից որևէ կասկած չի հարուցում։
Արմենների   անվան   մեկնաբանության   առաջին   փորձերը   հայ պատենագրության   մեջ   պատկանում   են   Մովսես  Խոենացուն,   որը
հայերի ցեզանանը կապելով Հայկի անվան հետ, օտարների կողմից հայերին տրվող արմեն անունն քլ բխեցնում է Հայկի սերնդից Արամի անունից։ Սեբեոսը, արմեն անունը կապում է Հայկի որդու (Ար/ա/մա– րակի, Արմենեակ, Արմենակ) անվան հետ։
         Ի տարբերություն հայ  մատենագիրների հաղհրգած տվյալների, հունական  ավանդաթյունը  հայերի  արմեն  անվանումը   կապում   Էր արգոնավորդների  արշավանքի   մասնակից,   Թեսալիայի   Արմենիոն քաղաքից    ծագող   Արմենոսի    անունից    (Ստրաբոն,    գիրք   XI, .4,8,12,14)։
19–րդ դարի վերջերին ուսումնասիրողներից ոմանք հիմնականում ձգտում Էին ապացուցել, որ հայերի ցեզանվան մասին ամենահին ավանդությունը պետք Է համարել                 Հոմերոսի կողմից «Իլիականում» արիմների (arim-oi) մասին հիշատակությունը, որ արիմները հայերի  հնդեվրոպական   նախնիներն   Էին։   Առաջին   անգամ   Մ. Պարչը   այդ արիմներին աեղադրեց Էրջիաս (Արգեոս) հրաբխային լեռան շրջաանում, Կեսարիայի մոտ։
Ուսումնասիրողներից Բոշաբը armen–ը ստուգաբանում էր որպես սեմական   ծագում   ունեցող   ցեզանուն,   որի   հիմքը   կազմում   էր սեմական մին – (min) կամ միննի (minni)- արմատը։
          Արմեն անվան. ստուգաբանության բազմազան  փորձերը անկախ ինչպե գիտական, այնպես էլ գիտական արժեքից զուրկ մեկնաբանություններից, այսօր էլ դեռ հաջողության չեն հասել։
        Հայ ցեղանվան ստուգաբանության վերաբերյալ ոստւմնասիրողների  կարծիքները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ հնդեվրոպական և ոչ հնդեվրոպական մեկնաբանաթյուններով։ Ցեղանվան ոչ հնդեվրոպական ծագման կողմնակիցները, հանձին Ժ.Դարմստետրի    Բոխարտի և  Կ.Ա դե Կարայի    գտնում էին, որ Արմենիա (Arminia)   անունը   կազմված   է   Արարատ   և   Միննի   երկրների աունների միացումից, հենվելով այն բանի վրա, որ Ասավածաշնչի եբրայական բնագրի  Միննի  երկրի  անունը  ասորական  տեքստում փոխարինված   է  Արմինա–ով։   Ժ.Դարմստետերը   Արմինա   անվան Ար մասը բխեցնում էր Արարատ անունից, ապա նրան միացնում էր Մին/նի/ երկրանունը և գանում էր, որ այդ միացումը կատարվել է արհեսաականորեն պարսկական պետական պաշտոնական լեզվում
          Լագարղի կարծիքով armen ցեզանանը արիական ծագում ուներ, որի հիմքը Anramainy–ն է։ Ուսումնասիրողներից Ֆինցը պաշտպանելով Լագարդի տեսությունը, գանում Է, որ armen  ցեղանունը համապատասխանում Է Եվսեբիափ մոտ հիշտաակվող Miyues-ին (այսինքն ընդունում է որ min ատ կամ  main  արմատի գոյությունը)։ Պնդեյոփ որ  armina  ցեղանունը  կազմված է մինի (mini)  կամ  մանի (mani) արմատից, Կ. դե Կարան armina —ն կարդում Է Կար մինա (Karmina) ձևով, որի մեջ ըստ նրա Kar-ը տեղ, բնակավայր  ցույց տվող մասնիկ է ե քանի  որ կոկորդային կ–ն ընկնում Է, տպա այն ընդանամ է Արմինա կամ Արմենիա ձևը:                                           
        Բոխարտը ը և Կ. Բասմաջյանը Ար–մասնիկը համարում էին եբրայերեն «լեռ» բառից առաջացած, որը Մին/նի/–ի միացումով ստացել է Էր Արմինի ձևը՝ Միննի երկրի լեռներ իմաստով։                          
         Այսպիսով, 19—րղ դ հայագիտությունը հայ ժողովրդի ծագման և կազմավորման պրոբլեմը լուծում Էր հետեէյալ երկու վարկածով.
1. Հայկական լեռնաշխարհամ դեռեա անհիշելի ժամանակներխս ապրում  Էին տեղաբնիկ ցեղեր, որոնց հետագայում ձուլվեցին  հարավից գաղթած հայկական ցեղերը ևայդ ձուլումից վերջնականապե կազմավորվեց հայ ժողովուրդը։    
2. Ցեղերի ներգաղթ տեղի չի ունեցել և հայ ժողովուրդը   կազմավորվել է տեղաբնիկ երկու տարբեր  ցեղերի՝ հայերի ու արմենների միաձուլումից։

Լ. Բարսեղյան, Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագրության մեջ, Երևան, 1996, էջ140-148 /առանց հղումների/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299013
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52